[ARM]     [RUS]     [ENG]

Խորհրդակցություն Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նորագյուղ համայնքում՝ Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են շրջանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: