[ARM]     [RUS]     [ENG]

Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին, պետական բարձր պարգեւներ հանձնել եւ կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների:
Իր խոսքում Նախագահը նշել է, որ դատախազության ոլորտը, այն գործառույթները, որոնք իրականացնում է կառույցը, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության եւ վերապատրաստման, ծառայության համար համապատասխան պայմանների ապահովումը միշտ եղել են եւ կլինեն մեր պետականաշինության կարեւոր ուղղություններից:
«Վստահ եմ, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ իր առջեւ դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար, եւ դուք այսուհետ եւս մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կշարունակեք ձեր ծառայությունը՝ ի նպաստ մեր հայրենիքի ու ժողովրդի բարօրության»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը: