[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վը փետր­վա­րի 20-ին գու­մա­րել է 11-րդ նս­տաշր­ջա­նի ա­ռա­ջին նիս­տը։

 Բա­ցե­լով նիս­տը՝ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյանն անդ­րա­դար­ձել է օր­վա խոր­հր­դին՝ նշե­լով, որ 32 տա­րի ա­ռաջ փետր­վա­րի 20-ին Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն աշ­խար­հի կող­մից ճա­նաչ­վեց որ­պես իր ոտ­նա­հար­ված ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի և պատ­մա­կան հայ­րե­նի­քում ա­զատ ու ինք­նիշ­խան ապ­րե­լու պայ­քա­րի ե­լած հան­րու­թյուն։ ՙՂա­րա­բա­ղյան շարժ­ման ար­դյունքն այ­սօր­վա Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն է, ո­րի մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը շա­րու­նա­կում է մնալ մեր քա­ղա­քա­կան գլ­խա­վոր նպա­տա­կը՚ -ըն­դգ­ծել է խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վա­րը։

Ա­շոտ Ղու­լյա­նը շնոր­հա­վո­րել է ԱԺ դահ­լի­ճում ներ­կա 1988թ.-ի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րին և ողջ հայ ժո­ղովր­դին՝ մաղ­թե­լով կամք և նո­րա­նոր հա­ջո­ղու­թյուն­ներ։
Նիս­տի և նս­տաշր­ջա­նի օ­րա­կար­գե­րը հաս­տա­տե­լուց հե­տո խոր­հր­դա­րանն ան­ցել է օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի քն­նարկ­մա­նը։
ՙՓր­կա­րա­րա­կան ծա­ռա­յու­թյան կա­նո­նա­գիր­քը հաս­տա­տե­լու մա­սին՚ օ­րեն­քի նա­խա­գի­ծը երկ­րորդ ըն­թերց­մամբ Ազ­գա­յին ժո­ղո­վի քն­նարկ­մանն է ներ­կա­յաց­րել Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Վլա­դիկ Խա­չատ­րյա­նը։
ԱԺ պաշտ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան և օ­րի­նա­պահ­պա­նու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը ստա­նա­լուց հե­տո, խոր­հր­դա­րա­նը քվեար­կել և երկ­րորդ ըն­թերց­մամբ ըն­դու­նել է օ­րեն­քը։
Հա­ջոր­դիվ խոր­հր­դա­րա­նը լսել է Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ա­րա­րատ Դա­նիե­լյա­նի ներ­կա­յաց­րած օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րը.
ՙՔրեա­կան օ­րենս­գր­քում լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րեն­քի նա­խա­գի­ծը, ո­րով դա­տա­րա­նին հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում բա­ցա­ռիկ դեպ­քե­րում մար­դա­սի­րու­թյան սկզ­բուն­քից ել­նե­լով՝ ա­զա­տազր­կում պատ­ժա­տե­սա­կի փո­խա­րեն նշա­նա­կել ա­վե­լի մեղմ պա­տիժ։
Գլ­խա­դա­սա­յին՝ պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ տվել է դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն։ Օ­րենքն ըն­դուն­վել է։
ՙՙՆո­տա­րիա­տի մա­սին՚ օ­րեն­քում լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րեն­քի նա­խա­գի­ծը, պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն ստա­նա­լուց հե­տո, ըն­դուն­վել է։

ՙՀա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մա­սին՚, ՙԻ­րա­վա­բա­նա­կան ան­ձանց պե­տա­կան գրանց­ման, ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց ա­ռանձ­նաց­ված ստո­րա­բա­ժա­նում­նե­րի, հիմ­նարկ­նե­րի և ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի պե­տա­կան հաշ­վառ­ման մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին՚, ՙԱպ­րան­քա­յին և սպա­սարկ­ման նշան­նե­րի, ապ­րանք­նե­րի ծագ­ման տե­ղա­նուն­նե­րի մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լու մա­սին՚, ՙՊե­տա­կան տուր­քի մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին՚, ՙՙԱր­հես­տակ­ցա­կան միու­թյուն­նե­րի մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ և ՙՔա­ղա­քա­ցիա­կան օ­րենս­գր­քում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի փա­թե­թը:
Պե­տաի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյունն ստա­նա­լուց հե­տո 26 կողմ և 1 ձեռն­պահ ձայ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյամբ օ­րենքն ըն­դուն­վել է ա­ռա­ջին ըն­թերց­մամբ։
ՙԻն­տեր­նե­տով հրա­պա­րա­կա­յին և ան­հա­տա­կան ծա­նուց­ման մա­սին՚ օ­րեն­քի նա­խագ­ծի մա­սով օ­րեն­քով կամ նոր­մա­տիվ ի­րա­վա­կան այլ ակ­տով սահ­ման­ված այն դեպ­քե­րում, երբ նա­խա­տես­վում է հրա­պա­րա­կա­յին ծա­նու­ցում՝ տե­ղե­կատ­վու­թյու­նը մա­մու­լում հրա­պա­րա­կե­լու մի­ջո­ցով, տե­ղե­կատ­վու­թյուն պա­րու­նա­կող հայ­տա­րա­րու­թյու­նը կտե­ղադր­վի նաև www.azdararnkr.am Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կա­յին ծա­նու­ցում­նե­րի պաշ­տո­նա­կան ին­տեր­նե­տա­յին կայ­քում՝ տե­ղե­կատ­վու­թյան հա­սա­նե­լիու­թյու­նը և մատ­չե­լիու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով։
Գլ­խա­դա­սա­յին՝ պե­տաի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թյու­նը ևս դրա­կան էր։ Ազ­գա­յին ժո­ղովն օ­րենքն ըն­դու­նեց ա­ռա­ջին ըն­թերց­մամբ։
ՙՔա­ղա­քա­ցիա­կան օ­րենս­գր­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ և ՙՔա­ղա­քա­ցիա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քում փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի փա­թե­թը:
ԱԺ պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Հո­վիկ Ջի­վա­նյա­նի ներ­կա­յաց­մամբ ստա­ցել է հանձ­նա­ժո­ղո­վի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը: Խոր­հր­դա­րանն ըն­դու­նել է օ­րեն­քը։
ՙԶին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան և զին­ծա­ռա­յո­ղի կար­գա­վի­ճա­կի մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րեն­քի նա­խա­գի­ծը խոր­հր­դա­րա­նի քն­նարկ­մանն է ներ­կա­յաց­րել պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Աբ­րա­հա­մյա­նը։ Նա­խա­րա­րի խոս­քով՝ ա­ռա­ջարկ­վող օ­րի­նագ­ծով միա­ժա­մա­նակ պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան զո­րա­կոչ­ված եղ­բայր­նե­րի՝ նույն զո­րա­մա­սում ծա­ռա­յե­լու ցան­կու­թյան դեպ­քում՝ վի­ճա­կա­հա­նու­թյա­նը կմաս­նակ­ցի միայն մեկ եղ­բայ­րը, իսկ ծա­ռա­յու­թյան մեջ գտն­վող եղ­բայր ու­նե­ցող զո­րա­կո­չի­կը եղ­բոր ծա­ռա­յու­թյան վայր կա­րող է նշա­նակ­վել։ Նա­խա­րա­րի փո­խանց­մամբ՝ պայ­մա­նագ­րա­յին ծա­ռա­յու­թյու­նը հրա­պու­րիչ դարձ­նե­լու նպա­տա­կով՝ նա­խագ­ծով հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձեռ­վի պայ­մա­նա­գիր կն­քել նաև եր­կու տա­րի ժամ­կե­տով, իսկ ա­կա­դե­միա­կան ու­սում­նա­ռու­թյուն ու­նե­ցող կամ պե­տա­կան լիա­զոր մարմ­նի պատ­վե­րով բարձ­րա­գույն կամ հետ­բու­հա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներ ա­վար­տած ան­ձանց հնա­րա­վո­րու­թյուն կտր­վի ա­ռա­ջին պայ­մա­նա­գի­րը կն­քել մինչև հինգ տա­րի ժամ­կե­տով։
ԱԺ պաշտ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան և օ­րի­նա­պահ­պա­նու­թյան մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը ստա­նա­լուց հե­տո խոր­հր­դա­րանն ըն­դու­նել է օ­րեն­քը։
ՙՋրա­յին օ­րենս­գր­քում լրա­ցում­ներ և փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րեն­քի նա­խա­գի­ծը խոր­հր­դա­րա­նի քն­նարկ­մանն է ներ­կա­յաց­րել բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րար Ֆե­լիքս Գաբ­րիե­լյա­նը։
Ար­տադ­րու­թյան և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­պատ Ա­վա­նե­սյա­նը ներ­կա­յաց­րել է նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ հանձ­նա­ժո­ղո­վի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը: 20 կողմ, 3 դեմ ձայ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյամբ օ­րենքն ըն­դուն­վել է։
Նիս­տը շա­րու­նակ­վել է օ­րենս­դիր-գոր­ծա­դիր հար­ցու­պա­տաս­խա­նի ըն­թա­ցա­կար­գով։ Պատ­գա­մա­վո­րա­կան հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես են ե­կել Ռո­մե­լա Դա­դա­յա­նը և Հայկ Խա­նու­մյա­նը։

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին