Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին ու աջակցության մեխանիզմներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 3-ին

անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում
կորոնավիրուսիտնտեսականհետևանքներիմեղմմանն ուղղվածմիջոցառումներին:

Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսվող պետական
աջակցության մեխանիզմները, մասնավորապես, ընդգծվել է այն շրջանակների
հստակեցման անհրաժեշտությունը, որն ունի առաջնահերթ աջակցության կարիք:
Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական բնույթի աջակցության
հնարավորություններին:

Խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու
պատասխանատուները հանդես են եկել առաջարկություններով ու զեկույցներով: Այդ
առաջարկությունների ու տեղերում լրացուցիչ ուսումնասիրությունների
արդյունքում առաջիկա օրերին տնտեսվարող սուբյեկտների ու սոցիալական բնույթի
աջակցությունները կառավարության որոշումների նախագծերի տեսք կստանան:

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին