[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

ԱՀ 2019 թվականի  պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են  60,135.0 մլն դրամ՝ պլանավորված 59,700.1 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 0.7 %-ով կամ 434.9 մլն դրամով։

 ԱՀ 2019 թվականի  պետական բյուջեի եկամուտները հիմնականում ձևավորվել են հարկային եկամուտների  հաշվին, որոնք ապահովել են ընդհանուր եկամուտների 97.1 %-ը, պետական տուրքը կազմել է բյուջեի եկամուտների 1.4 %-ը,     այլ  եկամուտները՝ 1.5 %-ը։

             Հարկային եկամուտները կազմել  են  58,402.2 մլն դրամ՝ ավելի քան 404,1 մլն դրամով գերակատարելով ծրագրային ցուցանիշը։ Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 10.6 %-ով կամ  5,601.8 մլն  դրամով։

            Հարկային եկամուտների 30.1 %-ն  ապահովվել  է ավելացված արժեքի հարկի հաշվին՝ կազմելով  շուրջ 17,580.8 մլն դրամ՝ պլանային առաջադրանքը գերակատարելով  0.1 %-ով։

Պետական բյուջե մուտքագրված եկամտային հարկը կազմել է   17,637.1 մլն դրամ՝ ապահովելով հարկային եկամուտների 30.2 %-ը։    

Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացի շրջանակներում 328 վարձու աշխատողի  մոտ 178.1 մլն ՀՀ դրամի չափով կատարվել է վերադարձ։

            Ակցիզային հարկի հաշվին  ապահովվել  է  321.1 մլն դրամի մուտքեր ։ 

           Շահութահարկի մուտքերը կազմել են 10,724.8 մլն դրամ՝ ապահովելով հարկային եկամուտների  18.4  %-ը, ծրագրավորված   ցուցանիշը  գերակատարվել  է 0.6 %-ով,  կամ  ավելի քան 66.8 մլն  դրամով։

          Հաստատագրված վճարների գծով մուտքերը կազմել են շուրջ  524.4 մլն դրամ, ինչը կազմել է պետական բյուջեի հարկային եկամուտների 0.9 %-ը։

            2019 թվականի  ընթացքում  ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների 3.5 %-ը ապահովվել է առևտրի հարկի հաշվին։ Այս հարկատեսակի գծով մուտքերը կազմել են 2.064.3 մլն դրամ։ Հաշվետու տարում ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է  59.1 մլն դրամով։ 

 Բնապահպանական և բնաօգտագործման  վճարների գծով 2019  թվականի  ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 6,889.9 մլն դրամ, նախատեսված ցուցանիշը գերակատարվել է   34.5 մլն դրամով կամ 0.5 %-ով։

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների մուտքերը հաշվետու տարում կազմել են  747.5 մլն դրամ։ 

Այլ հարկային եկամուտների գծով 2019 թվականի մուտքերը կազմել են  54.5 մլն դրամ, նախատեսված մուտքերը գերակատարվել 7.1 %-ով։

Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների գծով պետական բյուջե մուտքագրված գումարները կազմել են 200.8 մլն դրամ։

Դրոշմանիշային վճարների գծով մուտքերը կազմել են 525.5 մլն դրամ։

Սոցիալական վճարների գծով մուտքերը կազմել են 448.7 մլն դրամ։

Պետական տուրքի գծով  2019 թվականի   արդյունքներով պետական բյուջե է  մուտքագրվել 829.6 մլն դրամ։

             Պետական բյուջեի այլ եկամուտները    կազմել են 903.3 մլն դրամ։

            2019 թվականի  ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել  են   111,818.7 մլն դրամի ծախսեր՝ կազմելով նախատեսված ծրագրի 96.0 %-ը։  Կատարված հատկացումների 76.4 %-ն ուղղվել է ընթացիկ, իսկ 23.6 %-ը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների իրականացման ծախսերին։

          Ընթացիկ ծախսերի գծով  ԱՀ պետական բյուջեից կատարվել է ավելի քան  85,401.0 մլն դրամի ծախս՝ կազմելով պլանավորված ցուցանիշի 97.7 %-ը ։

           Ընթացիկ ծախսերի 13.4 %-ը  ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարումների մարմանը, որը կազմել է  11,406.6 մլն դրամ։

2019 թվականի  ԱՀ պետական բյուջեից  13,666.9 մլն դրամ հատկացվել է ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը՝ կազմելով պետական բյուջեի ընթացիկ ծախսերի  16.0 %-ը։

 2019 թվականի  պետական բյուջեից ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին հատկացվել է 17,379.0 մլն դրամի սուբսիդիա, ինչը  կազմել է ծրագրավորված ցուցանիշի  98.3  %-ը։

            Ընթացիկ ծախսերի 12.9 %-ը կամ  11,042.2 մլն դրամը կազմել են համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներն ու  պետական և համայնքային առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին տրվող ընթացիկ դրամաշնորհները։

 Հաշվետու  տարում սոցիալական նպաստների և կենսաթոշակների գծով վճարները կազմել են շուրջ 23,526.9 մլն դրամ, որից՝ կենսաթոշակներ – 13,382.5 մլն դրամ, հիվանդության և հաշմանդամության նպաստներ – 151.8 մլն դրամ, մայրության նպաստներ – 843.9 մլն դրամ, երեխաների նպաստներ – 3,454.5 մլն դրամ, հուղարկավորության նպաստներ – 260.2 մլն դրամ, կրթական, մշակութային և սպորտային նպաստներ – 128.1 մլն դրամ, բնակարանային նպաստներ – 115.4 մլն դրամ և  այլ նպաստներ – 5,190.5 մլն դրամ։

2019 թվականի համայնքային բյուջեի եկամուտները կազմել են  3,527.3 մլն դրամ,այդ թվում սեփական եկամուտները – 1,290.1 մլն դրամ,պետական բյուջեից տրվող դոտացիաները և սուբվենցիաները – 2,237.2 մլն դրամ։ Համայնքային բյուջեի նույն ժամանակահատվածի համար իրականացված ծախսերը կազմել  են   3,466.8 մլն դրամ։

                                            

                                                             ԱՀ ֆինանսների  նախարարություն