[ARM]     [RUS]     [ENG]

ՕԳՏԱԳՈՐ­ԾԵԼ ՃԻՇՏ ՈՒ ՆՊԱ­ՏԱ­ԿԱՍ­ԼԱՑ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Մեր ձեռ­քի տակ է ՌԴ Տա­գան­րոգ քա­ղա­քում վե­րահ­րա­տա­րակ­ված ռու­սե­րեն մի գիրք, ո­րի հե­ղի­նա­կը քսա­նե­րորդ դա­րաս­կզ­բին Բաք­վի քա­ղա­քագ­լուխ Ա­լեք­սանդր Նո­վի­կովն է: Գրքի վեր­նա­գի­րը` ՙՀպջվÿ Չ ըՈՍց 1905չ.՚, ար­դեն իսկ հու­շում է տեքս­տի բո­վան­դա­կու­թյան մա­սին: Մենք, ի­հար­կե, հե­ռու ենք հե­ղի­նա­կի հա­յա­մետ լի­նե­լու մտ­քից, քան­զի Նո­վի­կո­վը, հան­դի­սա­նա­լով ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի գա­վա­ռա­կան պաշ­տո­նյա, տրա­մա­բա­նա­կան է, ար­տա­հայ­տում էր ռու­սա­կան կայս­րու­թյան տե­սա­կետ­ներն ու քա­ղա­քա­կան շա­հե­րը: Բայց գր­քում ներ­կա­յաց­ված տվյալ­ներն ա­նուղ­ղա­կիո­րեն ար­տա­ցո­լում են նաև մե­ծա­պե­տա­կա­նու­թյան խտ­րա­կան բնույ­թը փոքր ազ­գե­րի նկատ­մամբ:

Մաս­նա­վո­րա­պես, նախ­կին քա­ղա­քագ­լու­խը, ներ­կա­յաց­նե­լով 1905-ի փետր­վա­րին Բաք­վում տե­ղի ու­նե­ցած ազ­գա­մի­ջյան բա­խում­նե­րը, պատ­մա­ծա­գում­նա­բա­նա­կան հետևու­թյուն­ներ է ա­նում` հա­մա­ձայն այն ժա­մա­նակ­վա պաշ­տո­նա­կան մեկ­նու­թյան, ըստ ո­րի` բաք­վա­հա­յե­րը ոչ հազ­վա­դեպ տե­ղի թա­թար­նե­րին ա­րյու­նա­լի բա­խում­նե­րի ա­ռիթ են տվել, և որ միայն ՙպա­տիվն ու խիղ­ճը կորց­րած մար­դիկ կա­րող են այդ ջար­դե­րը վե­րագ­րել քա­ղա­քա­պե­տա­րա­նի կամ նրա գոր­ծա­կալ­նե­րի կող­մից հրահր­ված՚: Նո­վի­կո­վը փորձ է ա­նում հա­վաս­տիաց­նել, որ Բաք­վի քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը ջան­քեր են գոր­ծադ­րել կան­խե­լու ա­րյու­նա­հե­ղու­թյու­նը, սա­կայն հա­յերն ու թա­թար­նե­րը ե­ղել են բա­վա­րար չա­փով զին­ված ու ի­րար հան­դեպ թշ­նա­մա­բար տրա­մադր­ված, ո­րի ար­մատ­նե­րը հնուց են գա­լիս:
Հաս­կա­նալ կա­րե­լի է Ա­լեք­սանդր Նո­վի­կո­վի խու­սա­նա­վում­նե­րը բա­խում­նե­րի բուն պատ­ճառ­նե­րից, հատ­կա­պես որ մեզ քա­ջա­ծա­նոթ է ռու­սա­կան հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը թե՜ նա­խորդ դա­րաս­կզ­բին և թե՜ դա­րա­վեր­ջին: Ձե­ռա­գի­րը նույնն է, ու կար­ծես ո­չինչ չի փոխ­վել: Ա­կա­մա­յից հի­շում ես սում­գա­յի­թյան նախ­ճի­րի առ­թիվ ԽՍՀՄ գլ­խա­վոր դա­տա­խա­զի տե­ղա­կալ Ա­լեք­սանդր Կա­տուսևի ցի­նիկ մեկ­նա­բա­նու­թյու­նը, ո­րը յու­րօ­րի­նակ ծաղր էր հայ ժո­ղովր­դի հաս­ցեին:
Նո­վի­կո­վի պա­րա­գա­յում ու­շագ­րա­վը, թերևս, փաս­տե­րի ՙդո­կու­մեն­տա­լու­թյունն՚ է: Նա լու­սան­կար­ներ է հրա­պա­րա­կել բա­ցա­ռա­պես հա­յե­րի ջար­դե­րի, նրանց տնե­րը հր­կի­զե­լու վե­րա­բե­րյալ: Ան­կախ պատ­ճառ­նե­րի նեն­գա­փո­խու­մից` դեպ­քե­րի ար­ձա­նագ­րու­թյու­նը վկա­յում է այդ­տեղ թուր­քա­կան յա­թա­ղա­նի առ­կա­յու­թյան մա­սին, ո­րին ռու­սա­կան սվիննն ան­զոր ե­ղավ, թե՞ պար­զա­պես չցան­կա­ցավ դի­մագ­րա­վել: ՙԺո­ղո­վուրդն ու մա­մուլն ինձ մե­ղադ­րում են, որ ես, իբր, չեմ օգ­տա­գոր­ծել իմ տրա­մադ­րու­թյան տակ գտն­վող զոր­քե­րը, հար­ձակ­վող­նե­րի դեմ ժա­մա­նա­կին զեն­քի ուժ չեմ գոր­ծա­ծել…՚,- գրում է գր­քի հե­ղի­նա­կը և հա­կա­դար­ձե­լով ընդ­դի­մա­խոս­նե­րին` նշում է, որ ին­քը ոչ միայն ա­մեն ինչ ա­րել է ջար­դե­րի դեմն առ­նե­լու հա­մար, այլև մեծ ցավ է ապ­րել այդ սար­սա­փե­լի տե­սա­րան­նե­րի վկան լի­նե­լուց: Նա, սա­կայն, չի պա­տաս­խա­նում կարևոր հար­ցադր­մա­նը, թե որ­տե­ղի՞ց խա­ղաղ թա­թար­նե­րին /հի­մա` ներ­կա­յիս հոր­ջոր­ջյալ ա­զե­րի­նե­րին/ այդ­քան զենք ու զի­նամ­թերք:
Ա­ռա­վել տա­րա­կու­սե­լին բա­խում­նե­րի ՙսկզբ­նա­պատ­ճառն՚ է, որ մեջ­բե­րում է նախ­կին քա­ղա­քագ­լու­խը: Այս­պես, ըստ գր­քի հե­ղի­նա­կի` հուն­վա­րի կե­սե­րին եր­կու հայ զին­վոր, հե­տապն­դե­լով բան­տից փա­խուս­տի դի­մած թա­թա­րին, ձեր­բա­կա­լե­լու պա­հին ծա­կող վեր­քեր են պատ­ճա­ռում նրան, ո­րի հետևան­քով վեր­ջինս բանտ տա­նե­լու ճա­նա­պար­հին մա­հա­նում է: Ինչ­քա­նո՞վ էր անհ­րա­ժեշտ սուր-ծա­կող գոր­ծի­քով /հե­ղի­նա­կը չի նշում` դա ե­ղել է սվին, դա­նակ, թե՞ ու­րիշ բան/ դա­տա­պար­տյա­լին մա­հա­ցու վնաս­վածք պատ­ճա­ռե­լը, դժ­վար է ա­սել: Փաս­տից վր­դով­ված թա­թա­րա­կան ազ­գու­թյան հան­րու­թյունն սկ­սում է ան­կար­գու­թյուն­ներ հրահ­րել քա­ղա­քում, ո­րը փետր­վա­րի 6-ին վե­րա­ճում է հա­յե­րի նկատ­մամբ ան­կա­սե­լի բռ­նա­րարք­նե­րի:
Բնա­կա­նա­բար, ջար­դե­րից հե­տո տե­ղի է ու­նե­նում ՙդա­տա­վա­րու­թյուն՚, ո­րին մաս­նա­կից 105 վկա­նե­րը /գր­քում նշ­ված են նրանց ա­նուն­ներն ու ազ­գու­թյու­նը/ ցուց­մունք­ներ են տա­լիս տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րի կա­պակ­ցու­թյամբ: Բաք­վի փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյա­կը հան­դես է գա­լիս հա­մա­պա­տաս­խան բա­նաձևով: Այ­նու­հետև նմա­նա­տիպ բա­նաձևեր են հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նում նավ­թար­դյու­նա­հա­նող­նե­րի 20-րդ հա­մա­գու­մա­րը, բիր­ժա­յին կո­մի­տեն, Բի­բի-Հեյ­բա­թյան ին­ժե­ներ­նե­րը, իսկ փետր­վա­րի 13-ին և 16-ին Բաք­վում տե­ղի ու­նե­ցած բազ­մազգ և մու­սուլ­մա­նա­կան հան­րա­հա­վաք­նե­րում ըն­թերց­վում են խա­ղա­ղա­սի­րա­կան բո­վան­դա­կու­թյան կո­չեր… Ա­սես տե­ղի է ու­նե­ցել դր­կից կա­նանց խոս­քակ­ռիվ, այլ ոչ թե ա­հա­վոր մի սպանդ, ո­րին զոհ են գնա­ցել հա­զա­րա­վոր ան­մեղ հա­յեր:
Հատ­կան­շա­կան է, որ հե­տա­գա­յում խոր­հր­դա­յին/ադր­բե­ջա­նա­կան կի­նե­մա­տոգ­րա­ֆիան գե­ղար­վես­տա­կան ֆիլմ էր նկա­րա­հա­նել հի­շյալ ող­բեր­գա­կան դեպ­քե­րի առն­չու­թյամբ, որ­տեղ, սա­կայն, զա­վեշ­տա­խառն շեշ­տում­նե­րով են մա­տուց­վում 1905 թվա­կա­նի փետր­վա­րի 6-9-ի դեպ­քե­րը: Ա­վագ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը երևի կհի­շեն հայտ­նի դր­վա­գը տվյալ ֆիլ­մից, երբ կռ­վի թունդ պա­հին ՙաշ­խար­հից բեյ­խա­բար համ­բա­լը՚, ձեռ­քե­րը տա­րա­ծե­լով, փոր­ձում է բա­րի­շեց­նել կռ­վող կող­մե­րին` ա­սե­լով. ՙԱ­դա բո­լա է~, ա՜յ էր­մե­նի ա՜յ մու­սուլ­ման, ա­դա բոլ է~՚: Ա­հա խա­ղա­ղա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի ա­զե­րա­կան ամ­փոփ պատ­կե­րա­ցու­մը…
Գրքի վե­րահ­րա­տա­րակ­ման խմ­բա­գիր Վա­դիմ Հա­րու­թյու­նովն ա­ռա­ջա­բա­նում գրում է. ՙՀա­յոց պատ­մու­թյու­նը կա­րիք չու­նի հար­ձակ­ման: Հար­ձակ­վում են նրանք, ով­քեր դա­տար­կու­թյուն են զգում ի­րենց ան­ցյա­լի հան­դեպ ու ձգ­տում են հարս­տա­նալ մշա­կույ­թով ու պատ­մու­թյամբ հա­րուստ հարևան­նե­րի հաշ­վին: Հա­յե­րի հա­մար կարևոր է պաշտ­պան­վել տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում: Եվ գիր­քը նման դեպ­քե­րում լա­վա­գույն վա­հանն է՚:
Կու­զե­նա­յինք նրա ա­սա­ծին ա­վե­լաց­նել` Ա­լեք­սանդր Նո­վի­կո­վի գիր­քը նույն պա­րու­նակն ու­նի, միայն թե պետք է կա­րո­ղա­նալ այն ճիշտ ու նպա­տա­կաս­լաց օգ­տա­գոր­ծել: