[ARM]     [RUS]     [ENG]

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի եւ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ մայիսի 21-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: