[ARM]     [RUS]     [ENG]

Մեկնարկել են Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները

Մայիսի 21-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը գումարել է առաջին նստաշրջանը:

 ԱՀ Սահմանադրության և «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մինչև խորհրդարանի նախագահի ընտրությունընորընտիր խորհրդարանի նիստը վարել է տարիքով ավագ պատգամավոր Մարսել ՊետրոսյանըՆա շնորհավորել է նստաշրջանի բոլոր մասնակիցներին և Արցախի ողջ ժողովրդին՝ ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման կապակցությամբ և նշել. «Համոզված եմոր ԱՀ բարձրագույն ներկայացուցչական մարմինըինչպես նախորդ գումարումների պարագայում էրհավատարիմ կմնա ժողովրդին ու պետությանն անմնացորդ ծառայելու իր բարձր կոչմանը և արժանի ավանդ կունենա անկախ պետականության անցած տասնամյակներում մեր ձեռքբերումների պահպանման և բազմապատկման գործում»:

Հնչել է Արցախի Հանրապետության օրհներգը, որից հետո նորընտիր Ազգային ժողովին օրհնանքի խոսք է ուղղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը«Մաղթում եմ Աստվածային օրհնություն, երկրային իմաստություն և Տիրոջ աջակցությունը, որ անմնացորդ ծառայեք ի շահ մեր հայրենիքի և ի վայելումն Ազգիս հայոց»,-նշել է Արցախի Թեմի առաջնորդը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ այնուհետև տեղի է ունեցել նորընտիր պատգամավորների երդման արարողությունըորից հետո նիստը վարողը հրապարակել է խորհրդարանի պատգամավորական կազմը: Հիմք ընդունելով  Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը՝ Մարսել Պետրոսյանը նաև տեղեկացրել է ԱԺ ընտրությունների արդյունքում 5 քաղաքական ուժի՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի, «Միասնական հայրենիք» կուսակցությանԱրցախի «Արդարություն» կուսակցության, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության և «Արցախի ժողովրդավարական Կուսակցության՝ խորհրդարան անցելու մասին:

Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացման օրը ստեղծվում են նաև խմբակցություններըԱյդպիսով՝ 7-րդ գումարման Ազգային ժողովում գործելու է 5 խմբակցություն:

Պատգամավորների գրանցումից հետո, նիստը վարողը ներկայացրել է նստաշրջանի օրակարգը, որը քվեարկության չի դրվել, քանի որ կանոնակարգված է օրենքով:

Օրենսդիրները քննարկել են «ԱՀ ԱԺ 7-րդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Պատգամավոր Արթուր Թովմասյանի առաջարկով՝ հաշվիչ հանձնախումբը կազմվել է 5 անդամից՝ ներառելով ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից: Նիստը վարողը, ներկայացնելով հաշվիչ հանձնախմբի որոշումը, նշել է, որ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից հաշվիչ հանձնախմբի նախագահ է ընտրվել՝ Էդուարդ Աղաբեկյանը («Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն),  քարտուղար՝ Դավիթ Բաղդասարյանը («Միասնական հայրենիք» խմբակցություն), անդամներ՝ Մետաքսե Հարոթյունյանը (Արցախի «Արդարություն» խմբակցություն),  Դավիթ Իշխանյանը («Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն), Գեղամ Ստեփանյանը («Արցախի Ժողովրդավարություն Կուսակցություն» խմբակցություն):

Անցնելով օրակարգային հաջորդ՝ ԱԺ նախագահի ընտրության հարցին՝ կանոնակարգի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում Մարսել Պետրոսյանն առաջարկել է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Արթուր Թովմասյանի, իսկ Արցախի «Արդարություն» խմբակցությունից՝ Դավիթ Գալստյանը՝ Վահրամ Բալայանի թեկնածությունը՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն: Վերջինս հանդես է եկել ինքնաբացարկով՝ նշելով, որ ճիշտ է համարում, որ օրենսդիր մարմինը գլխավորի քաղաքական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչը: Նա նաև ընգծել է, որ սատարում է Արթուր Թովմասյանի՝ ԱԺ նախագահի թեկնածությանը:

Այնուհետև նիստը վարողը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները, որին հաջորդել է ԱԺ նախագահի թեկնածու Արթուր Թովմասյանի ելույթը: Թեկնածուն նշել է, որ իր ընտրվելու դեպքում աշխատանքի հիմքում դրված է լինելու մարդասիրությունը: Իր խոսքում նա նաև կարևորել է ընդդիմության դերը՝ արդյունավետ պետականաշինության գործում:

Խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկությանորի արդյունքներով 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ ԱԺ նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը:

Նախագահելով նիստը՝ նորընտիր ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ այն ավելի է մեծացնում իր պատասխանատվությունը Ազգային ժողովի և ընտրողների առջև:

Հաջորդիվ՝ քննարկման է դրվել ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից առաջարկել է Գագիկ Բաղունցի («Միասնական հայրենիք» խմբակցություն) թեկնածությունը: Գագիկ Բաղունցի ելույթից հետո խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության:

Հաշվիչ հանձնախմբի արձանագրության արդյունքներով 27 կողմ, 4 դեմ ձայներով ԱԺ նախագահի տեղակալ է ընտրվել Գագիկ Բաղունցը: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Շարունակելով խորհրդարանական մարմինների ձևավորման աշխատանքները՝ պատգամավորները 30 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել են «ԱԺ հանձնաժողովների թիվըանվանումները և գործունեության ոլորտները հաստատելու մասին» «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից ներկայացված ԱԺ որոշման նախագիծը:

Հաջորդիվ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրապարակել է խմբակցությունների նիստերում հաստատված՝ խմբակցությունների նախագահների և քարտուղարների անուն-ազգանունները.

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն՝

Նախագահ՝ Արթուր Հարությունյան

Քարտուղար՝ Էլյանորա Ավանեսյան

«Միասնական հայրենիք» խմբակցություն

Նախագահ՝ Գագիկ Բաղունց

Քարտուղար՝ Մարսել Պետրոսյան

Արցախի «Արդարություն» խմբակցություն

Նախագահ՝ Դավիթ Գալստյան,

Քարտուղար՝ Մետաքսե Հակոբյան

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

Նախագահ՝ Արթուր Մոսիյան

Քարտուղար՝ Վահրամ Բալայան

«Արցախի ժողովրդավարական Կուսակցություն» խմբակցություն

Նախագահ՝ Դավիթ Մելքումյան

Քարտուղար՝ Գեղամ Ստեփանյան

Անուհետև խորհրդարանն անցել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներին:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից Արթուր Մոսիյանը  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է  առաջադրել՝ Վահրամ Բալայանին:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Էդուարդ  Աղաբեկյանը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անունից թեկնածու է առաջադրել Վլադիմիր Կասյանին:

Գիտությանկրթությանմշակույթիերիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Էլյանորա Ավանեսյանը «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից առաջադրել է Արամ Հարությունյանի թեկնածությունը:

Պաշտպանությանանվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Միասնական Հայրենիք» խմբակցության կողմից Նունե Մելքումյանն առաջադրել է Սեյրան Հայրապետյանի թեկնածությունը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Գոհար Սարգսյանն առաջադրել է Սևակ Աղաջանյանի թեկնածությունը:

Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտնում «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անունից Հովիկ Ջիվանյանն առաջադրել է Արամ Գրիգորյանի թեկնածությունը:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անունից Արամ Հարությունյանն առաջադրել է Արթուր Հարությունյանի թեկնածությունը:

Թեկնածուների ելույթներից  և հարցուպատասխանից հետո խորհրդարանն անցել է գաղտնի  քվեարկության, ինչի արդյունքում՝

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել  Վահրամ Բալայանը (30 կողմ, 3 դեմ)

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Կասյանը (25 կողմ, 7 դեմ)

Գիտությանկրթությանմշակույթիերիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արամ Հարությունյանը (25 կողմ, 7 դեմ)

Պաշտպանությանանվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սեյրան Հայրապետյանը (25 կողմ, 8 դեմ,)

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սևակ Աղաջանյանը (25 կողմ, 8 դեմ)

Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արամ Գրիգորյանը (30 կողմ, 3 դեմ)

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արթուր Հարությունյանը (30 կողմ, 3 դեմ):

Շարունակելով նստաշրջանի աշխատանքները՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որպեսզի մշտական հանձնաժողվներում ընդգրկելու նպատակով՝ խմբակցությունների ղեկավարները մայիսի 22-ին ներկայացնեն խմբակցության անդամներին:

ԱԺ նախագահըհանդես գալով եզրափակիչ ելույթով նշել է. «Հույս ունեմ, որ կառավարության հետ երկխոսության միջոցով մեզ կհաջողվի նոր որակներ հաղորդել ԱԺ օրինաստեղծ գործունեությանը: Քաղաքական  քննարկումների առումով մենք արդեն իսկ ունենք կայացած ավանդույթներ: Եվ Արցախի հարցի, և մեր երկրի համար կենսական նշանակության մի շարք այլ խնդիրների շուրջ նախորդ գումարման Ազգային ժողովը ստեղծել է քաղաքական բանավեճի, մտքերի փոխանակաման բավարար փորձ, որը պետք է շարունակաբար հարստացնել»:

Ամփոփելով նստաշրջանը՝ ԱԺ նախագահը նշել է որ նոր նստաշրջանը կգումարվի սեպտեմբերին, որից հետո առաջին նստաշրջանը հայտարարել է փակված: