[ARM]     [RUS]     [ENG]

Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին

Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին և նրան հանձնել խորհրդարանի ղեկավարումը։

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ: Այնուհետև  6-րդ գումարման ԱԺ նախագահը նորընտիր խորհրդարանի ղեկավարին է փոխանցել Ազգային ժողովի ղեկավարման գործառույթները:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՂուլյանին վերջին 15 տարում խորհրդարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելուարտաքին կապերում գրանցած ձեռքբերումների համար և վստահություն հայտնելոր նրանց համագործակցությունը դեռ շարունակվելու է ի շահ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման։