[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Մայիսի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել:

 Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մասիս Մայիլյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման եւ արտաքին օրակարգի հարցերում ավելի ներառական աշխատանք ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման գործում Հայաստանի Հանրապետության կարեւորագույն դերակատարումը՝ շեշտադրելով, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերը պետք է անընդհատ ավելացվեն:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ