Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին հաստատել է կառավարության որոշումներ:

Համլետ Սլավայի Ապրեսյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ջիվան Սուրենի Հայրապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ: