[ARM]     [RUS]     [ENG]

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին ընդունել է ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամներին՝ վերջիններիս առաջարկով:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանի և կառավարության միջև համագործակցության մակարդակը և հույս հայտնել, որ հետագայում այդ աշխատանքները նոր որակ կստանան և կլինեն արդյունավետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական պետական սահմանին ստեղծված լարվածության վերաբերյալ և այդ համատեքստում դատապարտել են Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ և ապակառուցողական վարքը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամներ: