Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:

             141012_GyuxTntesOr_Info__3_.jpgՆույն օրը ԼՂՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նաեւ հանդիսավոր միջոցառում

, որտեղ երկրի ղեկավարը պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ գյուղատնտեսությունը եղել է, կա եւ կմնա մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ուղղություններից մեկը, ինչը պայմանավորված է մեր ժողովրդական տնտեսության, պատմության եւ աշխարհագրության յուրահատկություններով: Ըստ Նախագահ Սահակյանի, ոլորտում առկա   խնդիրները լուծելու եւ նրա զարգացման կայուն տեմպերն ապահովելու համար անհրաժեշտ է կամք, սրտացավ վերաբերմունք եւ քրտնաջան աշխատանք: Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախանշված ծրագրերն անպայման կիրականանան՝ հատկապես հաշվի առնելով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

            Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ