[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012թ պետբյուջեի կատարողականի եւ 2013թ պետական բյուջեի ձեւավորման հետ կապված հարցերին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետական բյուջեն պետք է ապահովի պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ողղությունները, լինի հավասարակշռված եւ պահպանի սոցիալական ուղղվածությունը: Նախագահը նշել է, որ նման մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը եւ հնարավորություն տվել իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր:

Նախագահը կարեւորել է նաեւ բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը եւ այդ գործընթացի հանդեպ վերահսկողության պատշաճ մակարդակի ապահովումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: