comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Ուրբաթ, 24 Մայիսի 2019 http://www.artsakhtert.com Mon, 18 Nov 2019 17:11:59 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26738-2019-05-25-17-27-26 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26738-2019-05-25-17-27-26 Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Կամո Պետրոսյանը նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ու պատասխանատուներին ներկայացրել Կամո Պետրոսյանին ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իվան Ավանեսյանին՝ նրա գործունեության համար:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sat, 25 May 2019 17:25:56 +0000
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26737-2019-05-25-13-48-03 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26737-2019-05-25-13-48-03 ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
Լուսինե ՇԱԴՅԱՆ

Մա­յի­սի 25-ին Ար­ցա­խի հե­րոս, ՙՈս­կե ար­ծիվ՚ շքան­շա­նի աս­պետ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ք. Ի­վա­նյա­նի ան­վան Ստե­փա­նա­կեր­տի ռազ­մա­մար­զա­կան վար­ժա­րա­նում հն­չեց վեր­ջին զան­գը։ Ռազ­մա­կան նա­խակր­թա­րանն այս տա­րի թո­ղար­կեց 40 շր­ջա­նա­վարտ, ով­քեր ի­րենց ու­սու­մը կշա­րու­նա­կեն բարձ­րա­գույն ռազ­մաու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում։ Ի դեպ, շր­ջա­նա­վարտ­նե­րից 11-ը աղ­ջիկ­ներ էին, նրանց թվում էր նաև Սվետ­լա­նա Հով­հան­նի­սյա­նը, ով ար­դեն կողմ­նո­րոշ­վել է մաս­նա­գի­տու­թյան ընտ­րու­թյան հար­ցում։ Սվետ­լա­նան ա­պա­գա մո­տոհ­րա­ձիգ է։ Ու­սու­մը շա­րու­նա­կե­լու է ՀՀ ՊՆ Վ. Սարգ­սյա­նի ան­վան ռազ­մա­կան հա­մալ­սա­րա­նում։Շր­ջա­նա­վարտ­ներն ու հրա­մա­նա­տա­րա­դա­սա­խո­սա­կան կազ­մը նախ ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին Ք. Ի­վա­նյա­նի հու­շար­ձա­նին։ 

Մի­ջո­ցա­ռու­մը մեկ­նարկ­վեց տե­րու­նա­կան ա­ղոթ­քով, այ­նու­հետև շր­ջա­նա­վարտ­նե­րին օրհ­նան­քի խոսք ա­սաց ՊԲ հոգևոր սպա­սա­վոր Գոռ սար­կա­վագ Գյուր­ջյա­նը:
Ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին` ՌՎ պետ փոխ­գն­դա­պետ Վ. Հա­կո­բյա­նը նշեց, որ, ի տար­բե­րու­թյուն նա­խորդ 15 ու­սում­նա­կան տա­րի­նե­րի, ռազ­մա­մար­զա­կան վար­ժա­րա­նի 2018-2019թթ. ու­սում­նա­կան տա­րին աչ­քի է ընկ­նում ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ա­վե­լի մեծ թվով։ Կարևո­րե­լով աղ­ջիկ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը ռազ­մա­մար­զա­կան դարբ­նո­ցի սա­նե­րի շար­քե­րում` զո­րա­մա­սի հրա­մա­նա­տարն ա­սաց, որ հենց աղ­ջիկ­նե­րի շնոր­հիվ վար­ժա­րա­նում բուռն թափ է ա­ռել նաև մշա­կու­թա­յին կյան­քը։ Վ. Հա­կո­բյա­նը ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րեց շր­ջա­նա­վարտ­նե­րին ու նրանց հա­րա­զատ­նե­րին, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ծնող­նե­րին՝ ի­րենց ե­րե­խա­նե­րի ու­սումն ու դաս­տիա­րա­կու­թյու­նը ռազ­մա­կան կր­թօ­ջա­խին վս­տա­հե­լու հա­մար, հա­մոզ­մունք հայտ­նե­լով, որ վար­ժա­րա­նը մեր հա­սա­րա­կու­թյա­նը տա­լիս է լիար­ժեք դաս­տիա­րակ­ված, ֆի­զի­կա­պես կոփ­ված, գա­ղա­փա­րա­պես զար­գա­ցած շր­ջա­նա­վարտ­ներ։ ԱՀ ՙԱֆ­ղանս­տա­նի պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի միու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Վ. Ղահ­րա­մա­նյա­նը շնոր­հա­վո­րեց շր­ջա­նա­վարտ­նե­րին և պատ­վոգ­րե­րով պարգևատ­րեց շր­ջա­նա­վարտ վաշ­տի սպա­յա­կազ­մին ու մա­տե­նա­վար­նե­րին։
Շնոր­հա­վո­րան­քի խոս­քով հան­դես ե­կավ նաև ՊԲ մար­տա­կան պատ­րաս­տու­թյան բաժ­նի պետ գն­դա­պետ Ս. Սու­րե­նյա­նը, շր­ջա­նա­վարտ դա­սա­կի մա­տե­նա­վար, ու­սում­նա­կան մա­սի դա­սա­խոս սեր­ժանտ Ա. Գրի­գո­րյա­նը:
Շր­ջա­նա­վարտ­նե­րի ա­նու­նից հան­դես ե­կավ շր­ջա­նա­վարտ Դ. Ա­ղա­բե­կյա­նը. ՙԵս և իմ ըն­կեր­ներն այն սե­րունդն ենք, ով­քեր 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ենք ո­րո­շել, որ մեր կյան­քը պի­տի նվի­րա­բե­րենք հայ­րե­նի­քի պաշտ­պա­նի գոր­ծին՚։
ՌՎ պե­տի ԱՀ­ՏԱ գծով տե­ղա­կալ մա­յոր Հ. Բաղ­դա­սա­րյա­նը հրա­պա­րա­կեց զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րի՝ շր­ջա­նա­վարտ վաշ­տի սա­նե­րի պե­տա­կան, ա­վար­տա­կան և միաս­նա­կան քն­նու­թյուն­նե­րին թույ­լատ­րե­լու մա­սին հրա­մա­նը։
Մի­ջո­ցառ­մանն ա­ռանձ­նա­կի շուք հա­ղոր­դե­ցին շր­ջա­նա­վարտ­նե­րի խոր­հր­դան­շա­կան վալսն ու աղ­ջիկ­նե­րի հե­զաճ­կուն պա­րը։ Ի­րենց թո­թո­վա­խոս մաղ­թանք­նե­րով մի­ջո­ցա­ռու­մը ՙհա­մե­մե­ցին՚ դպ­րո­ցա­հա­սակ փոք­րիկ­նե­րը։ 1-ին և 3-րդ ՈՒՎ սա­նե­րը շր­ջա­նա­վարտ­նե­րին ող­ջու­նե­ցին ձեռ­նա­մար­տի հնարք­նե­րով և հրաձ­գա­յին զեն­քին ար­հես­տա­վարժ տի­րա­պե­տե­լու ու­նա­կու­թյուն­նե­րով։ Հպար­տու­թյու­նը, թա­խիծն ու բերկ­րան­քը միա­խառն­վել էին ի­րար, հա­մա­կել բո­լո­րին։
Բա­րի երթ, սի­րե­լի՜ շր­ջա­նա­վարտ­ներ:

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Sat, 25 May 2019 13:44:41 +0000