comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 07 Հուլիսի 2019 http://www.artsakhtert.com Tue, 17 Sep 2019 13:09:11 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՙԴՈՒՇԱՆԲԵ ՊԼՅՈՒՍ՚, ԵՎ ԻՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ. ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՓՈՐՁԱԳԵՏԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27083-2019-07-08-17-30-31 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27083-2019-07-08-17-30-31 ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՙԴՈՒՇԱՆԲԵ ՊԼՅՈՒՍ՚, ԵՎ ԻՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ. ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՓՈՐՁԱԳԵՏԸ
ՙԵԱՀԿ Մինս­կի խմ­բի…

Հի­շեց­նենք, որ հա­մա­նա­խա­գահ­ներն անդ­րա­դար­ձել էին Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի կող­մից մե­կա­կան գե­րի­նե­րի հայ­րե­նա­դարձ­ման հու­մա­նի­տար մի­ջո­ցառ­մա­նը, ո­րը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, չի հա­մար­վում փո­խա­նա­կում։

ՙՀա­մա­նա­խա­գահ­նե­րը ող­ջու­նել են ձեր­բա­կալ­ված­նե­րի վե­րա­դարձ­ման գոր­ծըն­թա­ցը և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեին ջան­քե­րի հա­մար, ո­րը նպաս­տեց ձեր­բա­կալ­ված ան­ձանց նկատ­մամբ նման դրա­կան ա­ռա­ջին քայ­լե­րին։ Միա­ժա­մա­նակ հա­մա­նա­խա­գահ­նե­րը կող­մե­րին կոչ են ա­րել հնա­րա­վո­րինս շուտ լրա­ցու­ցիչ հու­մա­նի­տար մի­ջոց­ներ ձեռ­նար­կել` խա­ղա­ղու­թյանն ու բո­վան­դա­կա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րին նպաս­տող մթ­նո­լորտ ստեղ­ծե­լու հար­ցում՚,- նշ­ված է նրանց հայ­տա­րա­րու­թյան մեջ։
Նշենք, որ հու­նի­սի 28-ին Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի ա­ջակ­ցու­թյամբ Հա­յաս­տան է հայ­րե­նա­դարձ­վել 2017թ. հու­նի­սի 20-ին Ղա­զա­խի ուղ­ղու­թյամբ սահ­մա­նը հա­տած ՀՀ քա­ղա­քա­ցի Զա­վեն Հով­հան­նե­սի Կա­րա­պե­տյա­նը։ Ադր­բե­ջան է վե­րա­դար­ձել նաև 2019թ. մար­տի 16-ի գի­շե­րը սահ­մա­նին վնա­սա­զերծ­ված ադր­բե­ջան­ցի Էլ­վին Ա­րիֆ օղ­լու Իբ­րա­հի­մո­վը։ Այս փո­խա­նա­կու­մը, սա­կայն, չի ե­ղել ՙԲո­լո­րը՝ բո­լո­րի դի­մաց՚ ձևա­չա­փով։ Հու­մա­նի­տար ա­ռա­ջըն­թա­ցը հնա­րա­վոր դար­ձավ Վա­շինգ­տո­նում մեկ շա­բաթ ա­ռաջ կա­յա­ցած Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով ԵԱՀԿ ՄԽ հո­վա­նու ներ­քո հան­դի­պու­մից հե­տո։
Ու­շագ­րավ է նաև, որ այս հա­մա­ձայ­նու­թյա­նը զու­գա­հեռ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րը հան­դիպ­ման բո­վան­դա­կու­թյան վե­րա­բե­րյալ մի­մյանց փոքր-ինչ հա­կա­սող և հեր­քող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես ե­կան, թեև ՀՀ ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյանն ա­սաց, որ Վա­շինգ­տո­նում կա­յա­ցած հան­դիպ­մա­նը քն­նարկ­վել է հար­ցե­րի լայն շր­ջա­նակ։ Ինչ վե­րա­բե­րում է խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի ա­վե­լի բո­վան­դա­կա­յին հար­ցե­րին, նա­խա­րար Մնա­ցա­կա­նյա­նը նկա­տեց, որ հայ­կա­կան կող­մի հա­մար ա­ռաջ­նա­յին խն­դի­րը վե­րա­բե­րում է կար­գա­վի­ճա­կին և Ար­ցա­խի կող­մից ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ան­վե­րա­պահ ի­րա­գործ­ման գե­րա­կա­յու­թյա­նը, և այդ ա­ռու­մով մենք նույն­պես գնա­հա­տել ենք տար­բեր հար­թու­թյուն­ներ, ձևա­չա­փեր և նաև նշել, որ մեզ անհ­րա­ժեշտ է նա­խա­պատ­րաստ­վել այդ գոր­ծըն­թա­ցին։ Սա­կայն ՀՀ ԱԳ նա­խա­րա­րը նաև ա­սաց, որ ի­րա­վի­ճա­կը ԼՂ հա­կա­մար­տու­թյան գո­տում պահ­պան­վում է Դու­շան­բեի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա, և սա մնում է գե­րա­կա խն­դիր հայ­կա­կան կող­մի հա­մար։
ՙԴու­շան­բեն պետք է դառ­նա նաև ՙԴու­շան­բե պլյուս՚, ո­րով­հետև ի­րադ­րու­թյու­նը և լար­վա­ծու­թյունն ի ցույց դրե­ցին, որ մենք կա­րող ենք ամ­բող­ջո­վին սխալ ուղ­ղու­թյամբ գնալ, և այդ ա­ռու­մով, երբ մենք ու­նենք զո­հեր, երբ ու­նենք զի­նա­դա­դա­րի խախ­տում­ներ, բնա­կա­նա­բար, ընդ­գծ­վում է կարևո­րու­թյունն այն­պի­սի գոր­ծա­ռույթ­նե­րի, ինչ­պի­սիք են, օ­րի­նակ, հրա­դա­դա­րի խախ­տում­նե­րի հե­տաքն­նու­թյան մե­խա­նիզ­մը և այդ մո­նի­տո­րին­գի կա­րո­ղու­թյուն­նե­րի ու­ժե­ղա­ցու­մը։ Սանկտ Պե­տեր­բուր­գը և Վիեն­նան դրա մա­սին են։ Մեզ հա­մար նախևա­ռաջ էա­կան են հենց այդ բո­վան­դա­կա­յին գոր­ծիք­նե­րը, ո­րոնց գա­ղա­փա­րը կա, և ո­րոնց շուրջ անհ­րա­ժեշտ է աշ­խա­տել, ո­րոնք ուղղ­ված են մեկ կարևոր նպա­տա­կի՝ պահ­պա­նել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցին նպաս­տող մի­ջա­վայ­րը՚,- ըն­դգ­ծեց Մնա­ցա­կա­նյա­նը։
Ու­վե Հալ­բախն ա­սաց, որ գե­րի­նե­րի վե­րա­դար­ձը կազ­մա­կեր­պե­լու հար­ցում հա­կա­մար­տող կող­մե­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը դրա­կան հան­գա­մանք է։ Նա հույս հայտ­նեց, որ այն իս­կա­պես կն­պաս­տի դրա­կան մթ­նո­լոր­տի ձևա­վոր­մա­նը բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ։ Ըստ նրա՝ այս հու­մա­նի­տար ծրագ­րե­րին զու­գա­հեռ երևակ­վում են հա­կա­մար­տող կող­մե­րի հա­կընդ­դեմ դիր­քո­րո­շում­նե­րը ԼՂ հա­կա­մար­տու­թյան բուն կար­գա­վոր­ման հար­ցի և բա­նակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յիս բո­վան­դա­կու­թյան վե­րա­բե­րյալ, այդ ա­մե­նը հս­տակ ար­տաց­վոլ­վում է կող­մե­րի տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րում, նրա­նում, թե ինչ են նշում, ինչ քայ­լեր են կարևո­րում կող­մերն այդ ողջ քն­նար­կու­մից։
ՙԻնչ­պես երևում է, վեր­ջին բո­լոր հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում քն­նարկ­վել են այս նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը, և այս փո­խա­նա­կու­մը հնա­րա­վոր է դար­ձել դրա շնոր­հիվ։ Բայց սրան զու­գա­հեռ նոր զո­հեր են գրանց­վել շփ­ման գծում, ինչն ան­հան­գս­տաց­նող երևույթ է, ինչն իր հեր­թին փաս­տում է այն մա­սին, որ կող­մե­րը չու­նեն փո­խըմ­բռ­նում ներ­կա գոր­ծըն­թա­ցում, քա­նի որ, ե­թե այն լի­ներ, ԼՂ հա­կա­մար­տու­թյան գո­տում ի­րա­վի­ճա­կը չէր վատ­թա­րա­նա, և զո­հեր չէին լի­նի։ Այդ պատ­ճա­ռով, կար­ծում եմ, ներ­կա­յումս Հա­յաս­տա­նը կարևո­րում է Դու­շան­բեի հան­դիպ­մա­նը ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը, և դրան հա­վե­լած՝ պա­հան­ջում Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում քն­նարկ­ված հե­տաքն­նա­կան մե­խա­նիզմ­նե­րի ներ­դր­ման հար­ցը, ո­րին դեմ էր Ադր­բե­ջա­նը և, են­թադ­րա­բար, դեմ է նաև այ­սօր։ Են­թադ­րա­բար շփ­ման գծում պետք է ստեղծ­վի մի այն­պի­սի ի­րա­վի­ճակ, որ­պես­զի հա­կա­ռա­կորդ կողմն ա­ռիթ չու­նե­նա պա­հան­ջել հա­վե­լյալ մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րում շփ­ման գծի և սահ­մա­նի ողջ եր­կայն­քով։
ՙԴու­շան­բե պլյու­սը՚ ես հաս­կա­նում եմ այդ­պես՝ մի­միայն հե­տաքն­նա­կան մե­խա­նիզմ­նե­րի և շփ­ման գծում խա­ղաղ ի­րա­վի­ճակ ա­պա­հո­վե­լուն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­ներ։ Հայ­կա­կան կող­մի երկ­րորդ ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը Ստե­փա­նա­կեր­տի մաս­նակ­ցու­թյունն է, ո­րը կր­կին կարևոր­վել է վեր­ջերս, ինչ­պես նաև կար­գա­վի­ճա­կի հար­ցը, ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը և այն ա­մե­նը, ին­չը ա­վան­դա­բար ցան­կա­ցել ու կարևո­րել է Հա­յաս­տա­նը։ Ի՞նչ է ցան­կա­նում Ադր­բե­ջա­նը՝ տա­րածք­նե­րի վե­րա­դարձ, խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յում, շու­տա­փույթ բո­վան­դա­կա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեկ­նարկ, ին­չը, այս դեպ­քում ևս, հս­տակ ար­տա­ցոլ­վում է ադր­բե­ջա­նա­կան կող­մի բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում։ Թե ա­ռա­ջի­կա­յում ինչ­պես կմո­տե­նան այս դիր­քո­րո­շում­նե­րը, կդժ­վա­րա­նամ ա­սել, քա­նի որ հնա­րա­վոր են տար­բեր սցե­նար­ներ, և դրանք էա­կա­նո­րեն կախ­ված են լի­նե­լու շփ­ման գծում տի­րող ի­րա­վի­ճա­կից, ո­րը փոր­ձում է վե­րահս­կել հայ­կա­կան կող­մը։ Բայց ար­ձա­նագ­րենք նաև, որ հա­մա­նա­խա­գահ­նե­րը ևս ու­նեն ի­րենց օ­րա­կար­գը՝ այս օ­րա­կար­գում այ­սօր տեղ ու­նեն հու­մա­նի­տար քայ­լե­րը, ո­րոնք դի­տարկ­վում են՝ որ­պես բո­վան­դա­կա­յին բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սե­լու հա­մար անհ­րա­ժեշտ մթ­նո­լոր­տի ձևա­վոր­ման հա­մար հիմք։
Այ­սինքն՝ հա­մա­նա­խա­գահ­նե­րը կարևո­րում են այս եր­կու հար­թու­թյուն­նե­րը։ Կար­ծում եմ, որ դրա­կան է, երբ նա­խա­րար­նե­րը քն­նար­կում են այն բո­լոր հար­ցե­րը, ո­րոնք մտա­հո­գում են եր­կու կող­մե­րին էլ, բայց գու­ցե հա­մա­նա­խա­գահ­նե­րը խն­դիր ու­նեն հս­տա­կեց­նել այս ըն­դար­ձակ օ­րա­կարգն ա­վե­լի հս­տակ գոր­ծըն­թա­ցի հա­մար, քա­նի որ դա կող­մե­րին նաև տա­լիս է հնա­րա­վո­րու­թյուն ներ­կա­յաց­նել այդ օ­րա­կարգն այն­պես, ինչ­պես ցան­կա­նում են, և դա կա­րող է խո­չըն­դո­տել հե­տա­գա գոր­ծըն­թաց­նե­րին՝ ի­րա­վի­ճա­կը մղե­լով դե­պի փա­կու­ղի և լար­ված դրու­թյուն շփ­ման գծում ու սահ­մա­նին, քա­նի որ ներ­կա­յումս էլ ակն­հայտ է, որ չի հա­ջող­վում ձևա­վո­րել մեկ օ­րա­կարգ կող­մե­րի մոտ, չնա­յած գոր­ծըն­թա­ցի հու­մա­նի­տար բա­ղադ­րի­չին։ Այ­սինքն՝ տե­ղի է ու­նե­նում հան­դի­պում, ո­րից հե­տո յու­րա­քան­չյուր մաս­նա­կից սկ­սում է խո­սել իր օ­րա­կար­գից, մենք մշ­տա­պես ա­սում ենք, որ պետք է մո­տեց­նել օ­րա­կար­գե­րը՚,- ա­սաց վեր­լու­ծա­բա­նը։
;

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 08 Jul 2019 17:24:54 +0000
ՙԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՈՒ ՔԱՅԼԵՐ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27082-2019-07-08-17-21-55 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27082-2019-07-08-17-21-55 ՙԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՈՒ ՔԱՅԼԵՐ՚
ԼՂ հա­կա­մար­տու­թյան գո­տում…

 Հի­շեց­նենք, որ Վա­շինգ­տո­նում կա­յա­ցած Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով հան­դի­պու­մից օ­րեր անց՝ նա­խօ­րեին, հայտ­նի դար­ձավ, որ Հա­յաս­տանն ա­ռանց որևէ նա­խա­պայ­մա­նի՝ ԿԽՄԿ ա­ջակ­ցու­թյամբ Ադր­բե­ջա­նին է վե­րա­դարձ­րել Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի էլ­վին Ա­րիֆ Օղ­լիին, ի գի­տու­թյուն ըն­դու­նե­լով Ադր­բե­ջա­նի ո­րո­շու­մը՝ վե­րա­դարձ­նել 2017թ.-ի հու­նի­սի 20-ին ան­հայտ պայ­ման­նե­րում Ադր­բե­ջա­նի տա­րած­քում հայ­տն­ված ՀՀ քա­ղա­քա­ցի Զա­վեն Կա­րա­պե­տյա­նին։ Սա, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, փո­խա­նա­կում չէ, ա­ռա­վել ևս, ՙբո­լո­րը՝ բո­լո­րի դի­մաց՚ սկզ­բուն­քի կի­րա­ռում չէ, հայ­կա­կան կող­մը հիմն­վել է հու­մա­նի­տար նկա­տա­ռում­նե­րի վրա։ Միևնույն ժա­մա­նակ՝ վա­շինգ­տո­նյան հան­դի­պու­մից հե­տո Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րա­րը բա­նակ­ցու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ օ­րեր ա­ռաջ նոր ման­րա­մաս­ներ էր հայտ­նել՝ վս­տա­հեց­նե­լով, որ քն­նարկ­վում է փաս­տա­թուղթ՝ տա­րածք­նե­րի վե­րա­դարձ, խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յում և այլ հար­ցեր, ին­չը ՀՀ Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը կտ­րա­կա­նա­պես հեր­քեց։

Ու­շագ­րավ է նաև, որ այս հու­մա­նի­տար ա­ռա­ջըն­թա­ցին զու­գա­հեռ օ­րերս Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը կր­կին խո­սեց ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաս­տու­թյուն­նե­րի և պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին՝ նշե­լով, որ Ղա­րա­բա­ղի հա­մար պա­տե­րազ­մը դեռ ա­վարտ­ված չէ։ ՙՄենք ապ­րում ենք պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում։ Այն չի ա­վարտ­վել, և մենք ա­մեն վայր­կյան պետք է պատ­րաստ լի­նենք մեր հա­րա­զատ հո­ղե­րի ա­զա­տագր­մա­նը։ Վս­տահ եմ՝ այդ օ­րը կգա, և Ադր­բե­ջա­նը կվե­րա­կանգ­նի իր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը՚,- հայ­տա­րա­րել է Ա­լիևը Ջամ­շիդ Նա­խիջևան­ցու ան­վան ռազ­մա­կան լի­ցե­յի կուր­սանտ­նե­րի ու ման­կա­վար­ժա­կան կազ­մի հետ հան­դիպ­ման ըն­թաց­քում։
Մեզ հետ զրույ­ցում Պա­վել Ֆել­գեն­գաուերն ա­սաց, որ այս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը՝ մի կող­մից՝ սահ­մա­նը հա­տած քա­ղա­քա­ցի­նե­րին վե­րա­դարձ­նե­լու հար­ցի ուղ­ղու­թյամբ ըն­դա­ռաջ քայ­լե­րը, մյուս կող­մից՝ բա­նակ­ցա­յին նյու­թի վե­րա­բե­րյալ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը, պա­տե­րազ­մին պատ­րաստ­վե­լու վե­րա­բե­րյալ եր­կու կող­մե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, զին­տեխ­նի­կա­յի ձեռք­բեր­ման նոր պայ­մա­նագ­րե­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ցույց են տա­լիս, որ ա­մեն բան այդ­քան էլ միան­շա­նակ չէ, ա­վե­լին, բա­վա­կա­նին բարդ է։
Ըստ նրա, մի կող­մից՝ կա հա­մա­ձայ­նու­թյուն՝ ի­րա­կա­նաց­նել հու­մա­նի­տար բնույ­թի մի­ջո­ցա­ռում­ներ, մյուս կող­մից՝ կան տա­րա­ձայ­նու­թյուն­ներ, թե ինչ ձևա­չա­փով պետք է վար­վեն բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ինչ հար­ցեր պետք է քն­նարկ­վեն, ինչ հա­ջոր­դա­կա­նու­թյամբ, և այլն, և այլն։
ՙԱյ­սինքն՝ նույ­նիսկ հու­մա­նի­տար ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման սկզ­բուն­քի հար­ցում միան­շա­նակ, տե­սա­նե­լի կոն­սեն­սուս չկա, Հա­յաս­տա­նը հայտ­նել է իր ո­րոշ­ման մա­սին, Ադր­բե­ջանն ար­ձա­գան­քել է, քա­նի որ դրա բա­ցա­կա­յու­թյու­նը հար­ցեր կա­ռա­ջաց­ներ քա­ղա­քա­կան մի­ջոց­նե­րով հա­կա­մար­տու­թյու­նը կար­գա­վո­րե­լու իր պատ­րաս­տա­կա­մու­թյան հար­ցում։ Հու­մա­նի­տար նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի շուրջ կող­մե­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը դրա­կան է, բայց դա չի ու­նե­նա­լու կա­յուն ար­դյունք­ներ, և ռազ­մա­տենչ հռե­տո­րա­բա­նու­թյան պա­րա­գա­յում այն կա­րող է միան­գա­մից դա­դա­րեց­վել, հատ­կա­պես ե­թե չկան սկզ­բուն­քա­յին հա­մա­ձայ­նու­թյուն­ներ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, նույ­նիսկ այս դեպ­քում ես ար­ձա­նագ­րում եմ ո­րո­շա­կի դրա­կան տե­ղա­շարժ։ Մյուս շեր­տը բա­նակ­ցու­թյուն­նե­րի կամ շփում­նե­րի բո­վան­դա­կու­թյունն է, ո­րը փակ է, կա ո­րո­շա­կի գոր­ծըն­թաց, բայց Հա­յաս­տա­նը դրել է բա­նակ­ցու­թյուն­նե­րին Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան պա­հանջ։ Այս­տեղ ևս բարդ է ի­րա­վի­ճա­կը։ Թերևս, նույն­պի­սին է դրու­թյու­նը նաև ադր­բե­ջա­նա­-ղա­րա­բա­ղյան հա­կա­մարտ զոր­քե­րի շփ­ման գծում և հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին, խա­ղա­ղու­թյունն այս գո­տում փխ­րուն է, ինչ­պես միշտ, և մեծ ջան­քեր են պա­հանջ­վում ան­ցան­կա­լի սցե­նար­ներ թույլ չտա­լու հա­մար, քա­նի որ, ինչ­պես երևում է, վեր­ջին շր­ջա­նում կող­մերն ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճախ են խո­սում զին­տեխ­նի­կա­յի նոր տե­սակ­նե­րի ձեռք­բեր­ման, ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­նե­րի, սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պե­րի մա­սին։ Ես մշ­տա­պես նշել եմ, որ, ե­թե կող­մե­րը պատ­րաստ­վում են, ա­պա այդ պա­տե­րազ­մից խու­սա­փե­լը գրե­թե անհ­նար է։ Թեև սա այն հա­կա­մար­տու­թյունն է, որ­տեղ ի­րա­վի­ճա­կը նման տրա­մա­բա­նու­թյամբ շա­րու­նակ­վե­լու է 2 տաս­նա­մյակ, բայց ե­ղել է նաև բռն­կում 2016 թվա­կա­նին։ Բայց ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյան մեջ շեշ­տը դր­ված էր շփ­ման գծում կա­յու­նու­թյան ձևա­վոր­ման վրա, ո­րը ներ­կա­յումս ա­մե­նա­կարևորն է։ Կարևոր է նաև, որ հա­մա­նա­խա­գահ­նե­րը դա հաս­կա­նում են՝ ինչ­պես ոչ ոք, և գու­ցե կան այդ ուղ­ղու­թյամբ քայ­լեր, ո­րոնք դեռ փակ ձևա­չա­փում են։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ի­րա­վի­ճա­կը կա­յու­նաց­նող մի­ջո­ցա­ռում­ներ, քայ­լեր են հար­կա­վոր բա­նակ­ցու­թյուն­նե­րի շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար, այ­լա­պես դրանք կա­րող են նույ­նիսկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո վնաս­ներ կրել, քա­նի որ մենք տես­նում ենք, թե ինչ­պես է ին­ֆոր­մա­ցիան ազ­դում այս հա­կա­մար­տու­թյան գո­տում առ­կա ի­րա­վի­ճա­կի վրա՚,- ա­սաց Ֆել­գեն­գաուե­րը։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 08 Jul 2019 17:18:49 +0000
ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27081-2019-07-08-17-13-57 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27081-2019-07-08-17-13-57 ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Հու­լի­սի 3-ին Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում բաց­վեց Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան և Դի­զայ­ներ­նե­րի մի­ջազ­գա­յին ա­սո­ցիա­ցիա­յի ան­դամ, դի­զայ­ներ Ար­թուր Մա­նու­կյա­նի ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը: Ներ­կա էին ԱՀ ՄԵՀԶ փոխ­նա­խա­րար Մե­լա­նյա Բա­լա­յա­նը, Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյան ան­դամ­ներ, Ստե­փա­նա­կեր­տի ար­վես­տա­սեր հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:

Պատ­կե­րաս­րա­հի տնօ­րեն Ե­լե­նա Դա­դա­յանն իր խոս­քում կարևո­րեց Ար­թուր Մա­նու­կյա­նի ներդ­րու­մը պլա­կա­տի ժան­րում` շեշ­տե­լով, որ դրանք պա­հանջ­ված են հա­սա­րա­կու­թյան կող­մից, քա­նի որ քա­ղա­քա­կան թե­զիս­ներ է ար­տա­ցո­լում լա­կո­նիկ ու գե­ղա­գի­տա­կան լեզ­վով:
ԱՀ ՄԵՀԶ փոխ­նա­խա­րար Մ. Բա­լա­յանն իր ե­լույ­թում շնոր­հա­վո­րեց Ա. Մա­նու­կյա­նին Ար­ցա­խում կազ­մա­կերպ­ված ա­ռա­ջին ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սի առ­թիվ և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց հե­ղի­նա­կին բո­վան­դա­կա­լից ցու­ցադ­րու­թյան հա­մար:
Գյուր­ջյա­նի ան­վան կի­րա­ռա­կան ար­վես­տի ինս­տի­տու­տի ռեկ­տոր, քան­դա­կա­գործ Յու­րի Հով­հան­նի­սյա­նը կարևո­րեց հե­ղի­նա­կի ստեղ­ծա­գոր­ծա­կան մո­տե­ցում­նե­րը պլա­կա­տի ժան­րում` նկա­տե­լով, որ ցու­ցա­հան­դե­սը բա­վա­կա­նին թարմ տպա­վո­րու­թյուն է թող­նում, չնա­յած այն փաս­տին, որ ժան­րը մո­ռաց­ված է այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյան մեջ: Անդ­րա­դառ­նա­լով նաև գրա­ֆի­կա­կան գոր­ծե­րին` քան­դա­կա­գործն ըն­դգ­ծեց, որ հե­ղի­նա­կի աշ­խա­տանք­ներն աչ­քի են ընկ­նում ի­րենց կո­լո­րի­տով, ճա­շա­կով ու էքս­պե­րի­մեն­տալ ուղղ­վա­ծու­թյամբ:
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էր ար­վես­տա­բան Տաթևիկ Համ­բար­ձու­մյա­նը, ով մաս­նա­կից է Շու­շիում այս օ­րե­րին անց­կաց­վող ՙԲրուտ Արտ՚ կա­վա­գոր­ծու­թյան մի­ջազ­գա­յին սիմ­պո­զիու­մին: ՙԱյս­պի­սի ցու­ցա­հան­դես­նե­րը,- շեշ­տեց նա,- մեծ կարևո­րու­թյուն ու­նեն, և դրանք այն թելն են, որ կա­պում են Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի մշա­կույթ­նե­րը: Փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­ներն ու նման ե­զա­կի ցու­ցադ­րու­թյուն­նե­րը մեծ կարևո­րու­թյուն են ներ­կա­յաց­նում նմա­նա­տիպ աշ­խա­տանք­նե­րի լու­սա­բան­ման, տա­րած­ման հա­մար՚: 19-րդ դա­րի վեր­ջին ծնունդ ա­ռած պլա­կատ ար­վես­տի տե­սա­կը, նկա­տում է նա, անց­նե­լով եր­կար ճա­նա­պարհ, ա­մենևին էլ չի կորց­րել իր ար­դիա­կա­նու­թյու­նը, թե­կուզև մեր օ­րե­րին նոս­րա­ցել են ար­վես­տի այս տե­սա­կով զբաղ­վող հե­ղի­նա­կի շար­քե­րը: Պլա­կա­տը կարևոր ա­ռա­քե­լու­թյուն է ի­րա­կա­նաց­նում հա­սա­րա­կու­թյան լայն զանգ­ված­նե­րի շր­ջա­նում, շա­րու­նա­կեց իր միտքն ար­վես­տա­բա­նը, և Ար­թուր Մա­նու­կյանն այն ե­զա­կի­նե­րից է, ով զբաղ­վում է ու­րույն լե­զու և կոնկ­րետ հար­ցադ­րում­ներ ու­նե­ցող ար­վես­տի այս տե­սա­կով:
Ար­թուր Մա­նու­կյանն իր ե­լույ­թում շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ներ­կա­նե­րին` ջերմ ըն­դու­նե­լու­թյան հա­մար և նշեց, որ աշ­խա­տանք­նե­րում ներ­կա­յաց­ված են տար­բեր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նկատ­մամբ իր տես­լա­կանն ու ըն­կա­լու­մը: ՙԻմ ըն­կալ­մամբ,- խոս­տո­վա­նում է նա,- պլա­կա­տը գե­ղար­վես­տա­կան այն մի­ջոցն է, որն ի­րեն հա­տուկ շատ լա­կո­նիկ, բայց, միևնույն ժա­մա­նակ, դի­պուկ ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րով խո­սում է տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին: Իսկ պլա­կա­տի ժան­րում գոր­ծող նկա­րիչն այն ար­վես­տա­գետն է, ով բո­լո­րից շուտ է ար­ձա­գան­քում այդ երևույթ­նե­րին, բարձ­րա­ձայ­նում և նույ­նիսկ շատ դեպ­քե­րում տա­լիս լու­ծում­ներ՚:
Տե­ղե­կաց­նենք, որ ցու­ցա­հան­դե­սը կտևի 2 շա­բաթ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 08 Jul 2019 17:11:18 +0000
ԱՐ­ՎԵՍ­ՏԻ 9 ԳՈՐԾ, Ո­ՐՈՆՔ ՈՉՆ­ՉԱՑ­ՎԵԼ ԷԻՆ ՄԱՐ­ԴՈՒ ՁԵՌ­ՔՈՎ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27080-9 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27080-9 ԱՐ­ՎԵՍ­ՏԻ 9 ԳՈՐԾ, Ո­ՐՈՆՔ ՈՉՆ­ՉԱՑ­ՎԵԼ ԷԻՆ ՄԱՐ­ԴՈՒ ՁԵՌ­ՔՈՎ
Ա­մեն տա­րի ար­վես­տի…

Մենք վեր­հի­շել ենք ար­վես­տի աշ­խար­հում ա­մե­նա­շատ աղ­մուկ հա­նած կո­րուստ­նե­րը:

Փա­րի­զի Աստ­վա­ծա­մոր տա­ճա­րը


Փա­րի­զի Աստ­վա­ծա­մոր տա­ճա­րում բռնկ­ված հր­դեհն իս­կա­կան ող­բեր­գու­թյուն դար­ձավ ոչ միայն ֆրան­սիա­ցի­նե­րի, այլև ամ­բողջ աշ­խար­հի հա­մար: Տու­ժել են շեն­քի ծայ­րա­ձո­ղը, ժա­մա­ցույ­ցը և տա­նի­քը: Տա­ճա­րի վե­րա­կան­գն­ման հա­մար շուրջ 20 տա­րի կպա­հանջ­վի: Ֆրան­սիա­ցի ձեռ­նար­կա­տեր Ֆրան­սուա-Ան­րի Պի­նոն վե­րա­կան­գն­ման հա­մար 100 մլն եվ­րո է հատ­կաց­րել, մի­լիար­դա­տեր Բեր­նար Ար­նոն ու նրա ըն­տա­նի­քը խոս­տա­ցել են վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րում 200 մլն եվ­րո ներդ­նել: Տա­ճա­րի վե­րա­կա­ռուց­ման հա­մար ար­դեն 1 մլրդ եվ­րո է հա­վաք­վել:
Վնաս­վել է 2019թ. ապ­րի­լի 15-ին:

Պալ­մի­րա­յի հու­շա­կա­մա­րը


Կա­ռուց­վել է 193թ. ի պա­տիվ պարթևնե­րի նկատ­մամբ հռո­մեա­ցի­նե­րի տա­րած հա­ղա­թա­նա­կի: Եր­կար ժա­մա­նակ հու­շար­ձա­նը կի­սա­վեր վի­ճա­կում էր, մինչև որ այն վե­րա­կան­գն­վեց 1930-ա­կան թվա­կան­նե­րին: Ծա­ռա­յում էր որ­պես քա­ղա­քի խոր­հր­դա­նիշ: Կա­մա­րը պայ­թեց­վել է Սի­րիա­յում ըն­թա­ցող պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի գլ­խա­վոր տնօ­րե­նը դա­տա­պար­տել է կա­մա­րի ա­վեր­ման հան­գա­ման­քը և Սի­րիա­յի կա­ռա­վա­րու­թյա­նը հոր­դո­րել ա­նել ա­մեն հնա­րա­վորն այն վե­րա­կանգ­նե­լու հա­մար:
Ա­վեր­վել է 2015թ. հոկ­տեմ­բե­րի 4-ին:

Բրա­զի­լիա­յի ազ­գա­յին թան­գա­րա­նը


2018թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին հր­դեռ բռնկ­վեց Սան Կրիս­տո­վան պա­լա­տում, որ­տեղ գտն­վում էր Բրա­զի­լիա­յի ազ­գա­յին թան­գա­րա­նը: Կրա­կը տա­րած­վել էր շեն­քի բո­լոր ե­րեք հար­կե­րում: Մար­դիկ չտու­ժե­ցին, ին­չը չես ա­սի ցու­ցան­մուշ­նե­րի մա­սին:
Թան­գա­րա­նում էր գտն­վում Հյու­սի­սա­յին ու Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­նե­րի խո­շո­րա­գույն հա­վա­քա­ծուն: Այն կազմ­ված էր բրա­ծո կեն­դա­նի­նե­րից, հան­քա­պար­նե­րից, հնդ­կա­կան սպաս­քից, ե­գիպ­տա­կան և հա­րա­վա­մե­րի­կյան մու­միա­նե­րից: Կորս­ված ցու­ցան­մուշ­նե­րի թվում էին հի­նե­գիպ­տա­կան բարձ­րա­քան­դակ­ներ, դի­մակ­ներ, աստ­ված­նե­րի ար­ձա­նիկ­ներ, հմա­յիլ­ներ: Ցու­ցադ­րու­թյան էր դր­ված նաև 12 հա­զար տա­րե­կան հնա­դա­րյան կնոջ կմախ­քը, ո­րը հա­մար­վում է Ա­մե­րի­կա մայր­ցա­մա­քում երբևէ գտն­ված մարդ­կա­յին ա­մե­նա­հին կմախ­քը:
Այր­վել է 2018թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին:

Բու­ջանգ հո­վի­տը


Բու­ջանգ հո­վի­տը պատ­մա­կան մեծ հա­մա­լիր է Մա­լա­զիա­յի տա­րած­քում: Այս­տեղ էր գտն­վում հին մա­լա­յա­կան Շրի­վի­ջա­յա կայս­րու­թյու­նը: 2013թ. դեկ­տեմ­բե­րին պարզ­վեց, որ ինչ-որ շի­նա­րա­րա­կան ըն­կե­րու­թյուն քան­դել է ա­վե­լի քան 1200 տա­րե­կան մի հին­դուա­կան տա­ճար: Ըն­կե­րու­թյունն իր քայ­լը հիմ­նա­վո­րել է այն հան­գա­ման­քով, որ շի­նու­թյու­նը մաս­նա­վոր սե­փա­կա­նու­թյան տա­րած­քում էր և որ­պես պատ­մա­կան չէր հայ­տա­րար­ված:
Քան­դել են 2013 թվա­կա­նին:

Պի­կա­սո­յի ՙՆկա­րի­չը՚


Կա­նա­դա­յում տե­ղի ու­նե­ցած ա­վիավ­թա­րը խլեց 229 մար­դու կյանք: Ինք­նա­թիռն Ատ­լան­տյան օվ­կիա­նոս է ըն­կել: Կոր­ծան­ված ինք­նա­թի­ռում գտն­վում էին անձ­նա­կազ­մի 14 ան­դամ­նե­րը, 215 ուղևոր­նե­րը, Պաբ­լո Պի­կա­սո­յի ՙՆկա­րիչ՚ կտա­վը, ա­դա­մանդ­ներ և 1 մի­լիարդ դո­լար ըն­հա­նուր ար­ժո­ղու­թյամբ շատ ու­րիշ թան­կար­ժեք ի­րեր: Չնա­յած այն բա­նին, որ ինք­նա­թի­ռի բե­կոր­նե­րի 98 տո­կո­սը ջրից հան­վել էր, հայտ­նա­բեր­վել էր Պի­կա­սո­յի աշ­խա­տան­քի միայն մի փոքր դր­վա­գը:
Ջրի տակ է ան­ցել 1998 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 2-ին:

Կա­րա­վա­ջո­յի ՙՍբ Ֆրան­ցիս­կո­սի և Սբ Լավ­րեն­տիո­սի հետ Սուրբ Ծնուն­դը՚


Կա­րա­վա­ջո­յի վրձ­նին պատ­կա­նող ՙՍբ Ֆրան­ցիս­կո­սի և Սբ Լավ­րեն­տիո­սի հետ Սուրբ Ծնուն­դը՚ կտա­վի ան­հե­տաց­ման գոր­ծի քն­նու­թյունն ըն­թա­ցել է եր­կար տա­րի­ներ: 1969թ. այն գո­ղաց­վել է Սի­ցի­լիա­յի Սուրբ Լո­րեն­ցի տա­ճա­րից: Հա­մար­վում էր, որ կտա­վը ոչն­չա­ցել է Հա­րա­վա­յին Ի­տա­լիա­յում տե­ղի ու­նե­ցած երկ­րա­շար­ժի ժա­մա­նակ: Գո­ղու­թյու­նից 30 տա­րի անց մա­ֆիա­յի ան­դամ­նե­րից մե­կը խոս­տո­վա­նել է, որ ՙՍուրբ Ծնունդ՚ կտա­վը գո­ղա­ցել են մի կո­լեկ­ցիո­նե­րի պատ­վե­րով, բայց նկա­րը եր­կար ժա­մա­նակ մնա­ցել էր որ­պես տն­տե­սա­կան օգ­տա­գործ­ման շի­նու­թյու­նում: Այն ոչն­չաց­րել են առ­նետ­ներն ու խո­զե­րը:
Գո­ղաց­վել է 1969 թվա­կա­նին:

www.golosarmenii.am

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 08 Jul 2019 17:06:28 +0000
Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27079-2019-07-08-16-56-57 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27079-2019-07-08-16-56-57 Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Նախագահ Բակո Սահակյանն…

 

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 08 Jul 2019 16:55:55 +0000
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27078-2019-07-08-16-50-47 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27078-2019-07-08-16-50-47 ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ
Արցախի Հանրապետության նախագահ…

 Հեռագրում ասված է.

՛՛Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի վաղաժամ մահվան մասին:

Արման Կիրակոսյանը հայ լավագույն դիվանագետներից էր, մարդ, ով, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատում եւ դիվանագիտական առաքելություններում, իրեն դրսեւորել է որպես փորձառու, բանիմաց, հմուտ մասնագետ, պարկեշտ եւ հայրենասեր անձնավորություն:

Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության, տարբեր միջազգային հարթակներում մեր հանրապետության մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման գործում:

Արման Կիրակոսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով՛՛։

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 08 Jul 2019 16:32:37 +0000
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳՐԵՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27077-2019-07-08-16-30-14 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27077-2019-07-08-16-30-14 ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳՐԵՐ
Արցախի Հանրապետության նախագահ…

 Հեռագրերում ասված է.

՛՛Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ արիություն ու ոգու կորով, տուժածներին ու վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով եւ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը՛՛։

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

       ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 08 Jul 2019 16:28:54 +0000
Ա­ՌԱ­ՔԵԼ. ՀՊԱՐՏ ԳՅՈՒ­ՂԻ Ա­ՌՕ­ՐՅԱՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27076-2019-07-08-16-28-41 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27076-2019-07-08-16-28-41 Ա­ՌԱ­ՔԵԼ. ՀՊԱՐՏ ԳՅՈՒ­ՂԻ Ա­ՌՕ­ՐՅԱՆ
Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Ան­տա­ռա­զուրկ բլուր­նե­րի ու ա­մառ­վա կի­զիչ արևից խանձ­ված դաշ­տե­րի մեջ Հադ­րու­թի շր­ջա­նի Ա­ռա­քել գյուղն օա­զիս է թվում այ­ցե­լուի հա­մար: Այս­տեղ տնե­րը կո­րած են բեր­քա­տու ծա­ռե­րի մեջ: Վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րում այդ կող­մե­րում քրիս­տո­նեու­թյուն տա­րա­ծող եր­կու ա­ռա­քյալ­նե­րից Թա­դեո­սի պատ­վին ան­վա­նա­կոչ­ված այս բնա­կա­վայ­րը Ար­ցա­խի հին և հա­րուստ պատ­մու­թյուն ու­նե­ցող գյու­ղե­րից է, այս­տեղ 19-րդ դա­րում ծխա­կան դպ­րոց է գոր­ծել, մե­տաք­սա­գոր­ծա­կան ֆաբ­րի­կա: ՙՄեր մե­տաք­սը Ֆրան­սիա էր հաս­նում՚,- ա­մե­նայն լր­ջու­թյամբ ա­սում են գյու­ղի տա­րեց­նե­րը: Դեռևս խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ա­ռա­քել­ցի­նե­րը հող ու քա­րի հետ գլուխ չդ­նող, քա­ղա­քա­յին կյան­քով ապ­րող­նե­րի համ­բավ ու­նեին: Հարևա­նու­թյամբ գտն­վող Ջեբ­րա­յի­լի շր­ջա­նի կի­սագ­րա­գետ ու շո­ղո­քորթ բնակ­չու­թյան հա­մար գյու­ղի հայ ՙմուա­լիմ­նե­րը՚ ա­նա­ռար­կե­լի հե­ղի­նա­կու­թյուն, ի­րենք էլ հար­մար շու­կա էին վեր­ջին­նե­րիս հա­մար:

1991-ի ամ­ռան սկզ­բին գյու­ղը բռ­նա­տե­ղա­հան­վեց. ա­ռա­ջի­նը խոր­հր­դա­յին բա­նա­կը մտավ գյուղ, ե­թե չլի­ներ նրանց օգ­նու­թյու­նը, ադր­բե­ջան­ցի­նե­րը հա­զիվ թե հա­մար­ձակ­վեին այդ քայ­լին գնալ: Տար­բեր պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով գյու­ղի 37 բնակ­չի (այդ թվում` յոթ կնոջ), տա­րան ի­րենց հետ, հե­տա­գա­յում նրան­ցից վե­ցի հան­դեպ դա­տա­կան գործ հա­րուց­վեց:
Կարճ ժա­մա­նակ ադր­բե­ջան­ցին ի­րեն դուր ե­կած ա­նու­նով կո­չեց գյու­ղը՝ Խա­թա­յի. այս­տե­ղից-այն­տե­ղից ցե­ղա­կից­ներ էին բե­րել, բնա­կեց­րել: Մի քա­նի ան­գամ գյու­ղի ե­րի­տա­սարդ­նե­րը գի­շե­րով ջն­ջել են մուտ­քին մեծ տա­ռե­րով գր­ված օ­տար ա­նու­նը: Ա­ռա­քե­լը հա­կա­ռա­կոր­դի վե­րահս­կո­ղու­թյան տակ քիչ է մնա­ցել, սա­կայն ժա­մա­նա­կա­վոր տե­րե­րը հասց­րել են հիմ­նա­հա­տակ ա­վե­լել այն, գյու­ղում քա­րը քա­րին չէր մնա­ցել, միակ կի­սա­կան­գուն շի­նու­թյու­նը սբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին էր, ո­րը չէին կա­րո­ղա­ցել քան­դել ան­գամ տեխ­նի­կա­յի օգ­նու­թյամբ: Վե­րա­դար­ձած ա­ռա­ջին ա­ռա­քել­ցի­նե­րը սե­փա­կան տան տե­ղը չէին կա­րո­ղա­նում գտ­նել: ՙՄեր գտա­ծը գյու­ղա­տե­ղի էր, կենտ­րո­նում ա­ճող հա­րյու­րա­մյա չի­նա­րի­նե­րի օգ­նու­թյամբ կողմ­նո­րոշ­վե­ցինք՚,-ա­սում է ներ­կա­յիս հա­մայն­քի ղե­կա­վար Սեյ­րան Գրի­գո­րյա­նը: Պետք էր սկ­սել ա­մե­նաս­կզ­բից՝ փո­րել ա­ռա­ջին տան հիմ­քը, նո­րը կա­ռու­ցել: 1993-ից Ա­ռա­քե­լում շի­նա­րա­կա­կան աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­րել տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­ներ: Ա­ռա­ջին ու ա­մե­նա­ծա­վա­լուն աշ­խա­տանք­նե­րը ՙՖրանս-Ղա­րա­բաղ՚ բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը Լիո­նի հա­յու­թյան նվի­րատ­վու­թյամբ է ի­րա­կա­նաց­րել։ 96-ին վե­րա­դար­ձող­նե­րին ար­դեն 15 բնա­կե­լի տուն էր սպա­սում: Գյու­ղա­ցի­նե­րի խոս­քով` հե­տա­գա­յում ա­րագ կա­ռուց­ված տնե­րը շատ ա­րագ էլ նո­րոգ­ման խն­դիր ա­ռա­ջաց­րին: Սե­փա­կան և շրջ­վար­չա­կազ­մի մի­ջոց­նե­րով այդ տնե­րը վե­րա­նո­րոգ­վել են ըստ ա­ռաջ­նա­հեր­թու­թյան:
1980-ա­կան­նե­րին շուրջ 300 բնա­կիչ և 80 տուն ու­նե­ցող Ա­ռա­քե­լում այ­սօր ըն­դա­մե­նը 100 բնա­կիչ ու 30 ըն­տա­նիք է ապ­րում: Հի­նա­կա­նում ա­նաս­նա­պա­հու­թյամբ ու այ­գե­գոր­ծու­թյամբ են զբաղ­վում: ՙԱ­մեն ըն­տա­նիք մի­ջի­նը 15-20 խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն է պա­հում,-ա­սում է հա­մայն­քա­պե­տը: -Մսի ի­րաց­ման խն­դիր­ներ չկան: 20 աշ­խա­տա­տեղ դպ­րոցն է ա­պա­հո­վում, նաև` հա­մայն­քա­պե­տա­րա­նը, ման­կա­պար­տե­զը, փր­կա­րար ծա­փա­յու­թյան հե­նա­կետ է գոր­ծում, ե­րի­տա­սարդ­նե­րից մի քա­նի հո­գի էլ այդ­տեղ են աշ­խա­տում: Աշ­խա­տա­տե­ղեր է տրա­մադ­րել նաև ՙԱր­ցա­խէ­ներ­գո՚ ՓԲԸ Հադ­րու­թի մաս­նա­ճյու­ղը: Այն­պես որ` աշ­խա­տա­տե­ղե­րի խն­դիր, կա­րե­լի է ա­սել, չու­նենք՚: Վեր­ջին տա­րի­նե­րի հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի մշա­կու­թյամբ գյու­ղում շատ քիչ են զբաղ­վում ցածր բեր­քատ­վու­թյան ու գյուղ­տեխ­նի­կա­յի պա­կա­սի պատ­ճա­ռով: Ժա­մա­նա­կին այդ խն­դի­րը լու­ծում էր Գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մի՝ Բա­նա­ձո­րի են­թաշր­ջա­նի հա­մար գոր­ծող ՄՏԿ-ն, սա­կայն վեր­ջերս այն լու­ծար­վել է: Ըստ գյու­ղա­պե­տի` ներ­կա­յում գյու­ղին պատ­կա­նող մոտ 300 հա վա­րե­լա­հո­ղե­րից ըստ նշա­նա­կու­թյան օգ­տա­գործ­վում է միայն 30 հա-ն:

Գյու­ղա­ցի­նե­րը վեր­ջին տաս­նա­մյա­կի կարևոր նվա­ճու­մը խմե­լու և ո­ռոգ­ման ջրի խնդ­րի լու­ծումն են հա­մա­րում: Ա­ռա­քե­լում գոր­ծարկ­վել են ար­տե­զյան ջր­հո­րեր, անց­կաց­վել ջրա­տար, կա­ռուց­վել ներ­քին ջրա­տար ցանց: Ժա­մա­նա­կին երևա­նաբ­նակ հա­մա­գյու­ղա­ցի Ա­րա­րատ Հով­հան­նի­սյանն է ձեռք հասց­րել, նրա մի­ջոց­նե­րով գյու­ղի դպ­րոցն է վե­րա­նո­րոգ­վել, հայ­րա­կան տու­նը վե­րա­կա­ռուց­վել և ծա­ռա­յում է որ­պես ման­կա­պար­տեզ: Նա­խադպ­րո­ցա­կան այս հիմ­նար­կի վա­րիչ Ռու­զան­նա Այ­վա­զյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` հա­ճա­խում են ոչ միայն հա­մայն­քի, այլև հարևան Մե­խա­կա­վա­նի ե­րե­խա­նե­րը: Նախ­կի­նում հո­վա­նա­վոր­չա­կան մի­ջոց­նե­րով գոր­ծող ման­կա­պար­տեզն այ­սօր ար­դեն պե­տա­կան հո­գա­ծու­թյան տակ է:
Գյու­ղում մեր ու­շադ­րու­թյու­նը գրա­վեց նոր բնա­կե­լի տան շի­նա­րա­րու­թյու­նը: Գրի­գո­րի Գրի­գո­րյա­նը որ­դու տու­նը սե­փա­կան ձեռ­քե­րով է կա­ռու­ցում: Նախ­կին զին­վո­րա­կա­նը հեր­թով գյու­ղի զար­գա­ցու­մը խո­չըն­դո­տող խն­դիր­ներն ու դժ­վա­րու­թյուն­ներն է թվար­կում: Նրա խոս­քով` տան կա­ռու­ցու­մը եր­կար նա­խա­պատ­մու­թյուն ու­նի: ՙՄինչև պե­տա­կան ծրագ­րով հատ­կաց­վող 3 մլն-ը ստա­նա­լը հա­զար ու մի դուռ ենք բա­խել: Լավ կլի­նի էդ գոր­ծըն­թա­ցը կար­գա­վոր­վի, ում հաս­նում է՝ ժա­մա­նա­կին տան էդ գու­մա­րը՚,-նկա­տում է նա: Նաև տա­րեց­տա­րի ա­վե­լա­ցող անմ­շակ հո­ղե­րի պատ­ճա­ռով է ցավ ապ­րում: ՙՎար ու ցանք­սը սեպ­տեմ­բե­րից մինչև դեկ­տեմ­բեր կա­րող ես ձգել, բայց բեր­քը հա­վա­քե­լը մի քա­նի օր է տևում, չհասց­րիր՝ բերքդ կո­րած է,- ա­սում է նա: -Բա­ցի այդ, ե­րի­տա­սար­դու­թյանն աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րե­լու հար­ցում գյու­ղե­րում հա­տուկ ու­շադ­րու­թյուն է պետք,, թե չէ` մար­դը թո­շա­կի տա­րի­քը վա­ղուց հա­տել է, բայց չի ու­զում թող­նել աշ­խա­տան­քը, ջա­հել­ներն էլ հե­ռա­նում են, լա­վա­գույն դեպ­քում` Ստե­փա­նա­կերտ՚: Գ. Գրի­գո­րայ­նի ե­րեք զա­վակ­նե­րից միայն մեկն է գյու­ղում բնակ­վում, մյուս տղան ու աղ­ջի­կը Ռու­սաս­տան են տե­ղա­փոխ­վել: ՙՈւ­զում եմ, որ հետ գան, տես­նենք՚,- ա­սում է նա: Ա­ռա­քե­լի կազ­մում ընդգրկված են նաև Սա­րա­լանջ, Քա­րագ­լուխ, Ջրա­բերդ և Կարմ­րա­քար գյու­ղե­րը: Ա­զա­տագր­վե­լուց հե­տո Սա­րա­լան­ջում 14 տուն է կա­ռուց­վել, սա­կայն այ­սօր ե­րեք ըն­տա­նիք է ապ­րում: Ձո­րա­գյու­ղում 9 ըն­տա­նիք է ապ­րում: Մինչ բռ­նա­գաղ­թը 70 ըն­տա­նիք ու­նե­ցող Քա­րագ­լու­խում այ­սօր ըն­դա­մե­նը մեկ ըն­տա­նիք է ապ­րում: Բա­րե­րար Մաք­սիմ Ա­թա­յան­ցի մի­ջոց­նե­րով ե­րեք տուն է կա­ռուց­վել, եր­կու­սի շի­նա­րա­րու­թյու­նը մինչև վեր­ջերս շա­րու­նակ­վում էր, այժմ աշ­խա­տանք­նե­րը դա­դա­րեց­ված են: Բա­րե­րա­րը ի սկզ­բա­նե ցան­կու­թյուն է հայտ­նել այդ տնե­րը տրա­մադ­րել միայն ա­ճող ըն­տա­նիք­նե­րի: Սպա­սո­ղա­կան վի­ճա­կում ենք` կա­տա­կում է գյու­ղա­պե­տը: Ժա­մա­նա­կին Ֆրանս-Ղա­րա­բա­ղը շատ հե­տաքր­քիր ծրագ­րեր էր ու­զում գոր­ծար­կել, գյու­ղի մուտ­քի մոտ ե­ռա­հարկ ա­նա­վարտ շի­նու­թյուն կա, ո­րը նա­խա­տաես­ված էր ռես­տո­րա­նի, հյու­րա­նո­ցի, ու խա­ղա­տան հա­մար, եր­կար տա­րի­ներ չգոր­ծարկ­ված շի­նու­թյունն այ­սօր քանդ­վում է:

Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո ըն­տա­նիք­ներ են հե­ռա­ցել գյու­ղից: Այս փաս­տը գյու­ղա­պե­տը ցա­վով ու ափ­սո­սան­քով է նշում` թվար­կե­լով նրանց: Դժ­վար է նրանց մե­ղադ­րե­լը, այս­տեղ ապ­րե­լը դժ­վար է, գյու­ղը շատ է կտր­ված կենտ­րո­նից: Բա­ցի այդ, գի­տակ­ցու­մը, որ այս­տեղ դու նաև սահ­ման ես պա­հում, ու այդ սահ­մա­նին ա­մեն պահ կա­րող է պա­տե­րազմ բռնկ­վել` տագ­նա­պա­լի է դարձ­նում ա­ռօ­րյան:
Գյու­ղում աչ­քի է զար­նում երկ­հար­կա­նի դպ­րո­ցի բա­րե­տես շեն­քը, ո­րը կրում է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված շր­ջա­նա­վարտ Սլա­վիկ Սեյ­րա­նյա­նի ա­նու­նը: Ժա­մա­նա­կին կա­ռու­ցումն սկ­սել էր Ֆրանս-Ղա­րա­բաղ կազ­մա­կեր­պու­թյու­նը, շա­րու­նակ­վել ու ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­ներն ա­վար­տին է հասց­վել պե­տա­կան մի­ջոց­նե­րով: Փոխտ­նօ­րեն Արև Համ­բար­ձու­մյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` 34 ա­շա­կերտ ու­նի դպ­րո­ցը, 11 ա­շա­կերտ հա­րա­կից գյու­ղե­րից են գա­լիս: Մաս­նա­գետ­նե­րի պա­կաս չու­նեն: Հիմ­նա­կան խն­դի­րը մար­զա­դահ­լի­ճի բա­ցա­կա­յու­թյունն է: Հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան մաս­նա­գետ փոխտ­նօ­րե­նը գոհ է ա­շա­կերտ­նե­րից, ՙՄեր ա­մե­նա­մեծ ու­րա­խու­թյունն այն է, որ Ա­ռա­քե­լի ե­րե­խա­ներն ա­վագ­նե­րից ժա­ռան­գել են գր­քի ու գի­տու­թյան հան­դեպ սե­րը, չեն բա­վա­րար­վում դա­սագր­քա­յին ծա­վա­լով, կար­դում են բո­լոր սկզբ­նաղ­բյուր­նե­րը՚,-ա­սում է նա:
Նա­դյա Ա­վե­տի­սյա­նը 45 տա­րի գյու­ղի գրա­դա­րա­նա­վարն է ե­ղել: Այն մար­զում օ­րի­նա­կե­լի գրա­դա­րան էր հա­մար­վում, ստու­գող­նե­րը միշտ հիա­նում էին մեր գրա­դա­րա­նի կարգ ու կա­նո­նով, գր­քի հան­դեպ մեր բնակ­չու­թյան վե­րա­բեր­մուն­քով` ա­սում է նա ու ա­վե­լաց­նում, որ հա­րուստ գրա­դա­րա­նի կո­րուս­տը ևս մեծ ցավ էր իր հա­մար: ՙԱնձ­նա­կան հա­րուստ գրա­դա­րան­ներ ու­նե­ցող­նեը նույն­պես քիչ չէին, միայն 7 պա­հա­րան գիրք մեր դպ­րո­ցի տնօ­րե­նը` Եր­վանդ Աբ­րա­հա­մյանն է թո­ղել՚:
Ու­սու­ցիչ­ներն ան­մար են պա­հում դա­րի լա­վա­գույն ման­կա­վարժ Եր­վանդ Աբ­րա­հա­մյա­նի հի­շա­տա­կը: Նրա ձեռ­քով են ար­ված հա­յոց լեզ­վի ու գրա­կա­նու­թյան դա­սա­սե­նյա­կի հայ եւ օ­տար հե­ղի­նակ­նե­րի նկար­նե­րը: Հան­րա­պե­տու­թյու­նում ճա­նա­չում ու­նե­ցող ման­կա­վար­ժի մտահ­ղա­ցումն էր նաև դպ­րո­ցա­կան թան­գա­րա­նի ստեղ­ծու­մը, որ­տեղ ի ցույց են դր­ված Ա­ռա­քե­լի հնա­մե­նի պատ­մու­թյան ի­րե­ղեն ա­պա­ցույց­նե­րը: Գյու­ղի նա­հա­պե­տը հասց­րել է նաև այդ պատ­մու­թյու­նը շա­րադ­րել մի քա­նի հա­տոր կազ­մող մա­տյան­նե­րում:
ՙՄենք ա­մեն ինչ կորց­րել ենք, բայց ա­ռա­քել­ցու հպարտ ու հայ­րե­նա­սեր տե­սա­կը կա­րո­ղա­ցել ենք պա­հել, գու­ցե հայ­րե­նա­սի­րու­թյուն բառն այ­սօր այն­քան է տե­ղի-ան­տե­ղի օգ­տա­գործ­վել, որ մի տե­սակ ի­մաս­տազ­րկ­վել է, սա­կայն մեր կող­մե­րում այդ բա­ռը զուր տե­ղը չեն օգ­տա­գոր­ծում,-ա­սում է Ա. Համ­բար­ձու­մյա­նը: - Ա­ռա­քե­լում ապ­րում են` սե­փա­կան ծնն­դա­վայ­րի դժ­վար ա­ռօ­րյան հաղ­թա­հա­րե­լով, լա­վա­տես մնա­լով ու որևէ այ­լընտ­րանք չըն­դու­նե­լով, մի­թե դա չէ ի­րա­կան հայ­րե­նա­սի­րու­թյու­նը՚:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 08 Jul 2019 16:14:58 +0000
ՀՈՒ­ՇԵՐ՝ ՍԵՎ ՈՒ ՍՊԻ­ՏԱԿ Ե­ՐԱՆԳ­ՆԵ­ՐՈՎ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27075-2019-07-08-16-12-08 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27075-2019-07-08-16-12-08 ՀՈՒ­ՇԵՐ՝ ՍԵՎ ՈՒ ՍՊԻ­ՏԱԿ Ե­ՐԱՆԳ­ՆԵ­ՐՈՎ
Անուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Իմ զրու­ցա­կիցն Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի նվի­րյալ, ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր, պա­հես­տա­զո­րի կա­պի­տան, Մար­տու­նու շր­ջա­նի Խնու­շի­նակ հա­մայն­քի ղե­կա­վար Կա­մո Մուր­սա­լյանն է։

Ինչ­պես միշտ՝ ներս մտավ ժպի­տը դեմ­քին։ Ու­շադ­րու­թյունս սևեռ­վեց նրա քայլ­ված­քին։ Մտ­քիս մեջ սկ­սե­ցի խմ­բագ­րել հար­ցերս՝ հան­կարծ զրու­ցակ­ցիս վեր­քե­րին նոր ցավ չպատ­ճա­ռեմ։
Մեր զրույ­ցը սկ­սե­ցինք ա­մե­նաս­կզ­բից։

Հաշ­վի առ­նե­լով ստեղծ­ված վտան­գա­վոր վի­ճա­կը՝ Ար­ցա­խի տար­բեր բն­կա­վայ­րե­րում սկ­սե­ցին գաղտ­նի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­ներ ձևա­վոր­վել։ Կա­մո Մուր­սա­լյա­նը մեկն էր այն յոթ ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից, որ ներգ­րավ­վեց գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կա­տում, ո­րը ղե­կա­վա­րում էր ծնուն­դով Խնու­շի­նա­կից, հա­յաս­տա­նաբ­նակ Մավ­րիկ Մար­տի­րո­սյա­նը։
Պահն օր­հա­սա­կան էր, և պետք էր ձեռ­նար­կել հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից ա­մե­նաար­դյու­նա­վե­տը՝ բախ­տո­րոշ պա­տե­րազ­մը տա­նուլ չտա­լու հա­մար։ Ան­զեն, ռազ­մա­կան գոր­ծից ան­տե­ղյակ ար­ցախ­ցու հա­մար այլևս մահ­վան ոչ մի հե­ռան­կար սար­սա­փե­լի չէր հայ­րե­նի­քը թշ­նա­մուց մաք­րե­լու մեծ նպա­տա­կի ու ցան­կու­թյան դի­մաց։
1990-ին Ադր­բե­ջա­նը սկ­սեց ակն­հայտ սադ­րանք­նե­րի գնալ։ Խնու­շի­նա­կի ջո­կա­տը, ան­տե­սե­լով ադր­բե­ջա­նա­կան օ­մո­նա­կան­նե­րի կող­մից ստեղ­ծած վտան­գա­վոր վի­ճա­կը, գոր­ծի ան­ցավ և սկ­սեց քայլ առ քայլ հա­կա­հար­ված տալ նրանց ոտ­նձ­գու­թյուն­նե­րին։ Այս­պես սկս­վեց ջո­կա­տի ու­ղին։ Գյու­ղի կա­մա­վո­րա­կան­նե­րը ձեռք բե­րե­ցին զենք-զի­նամ­թերք, նյու­թա­տեխ­նի­կա­կան ո­րո­շա­կի պա­շար։ Որ­սոր­դա­կան հրա­ցան­նե­րին գու­մար­վե­ցին ինք­նա­ձիգ­ներ, գն­դա­ցիր­ներ։ Իսկ թե ինչ­պես են զեն­քերն Ար­ցախ հա­սել` շա­տե­րին չէ հայտ­նի։ Այդ ա­ռու­մով մեծ օգ­նու­թյուն էին ցույց տա­լիս նաև հա­յաս­տա­նաբ­նակ ու ռու­սաս­տա­նաբ­նակ խնու­շի­նակ­ցի­նե­րը։
1992-ին, երբ ձևա­վոր­վեց հայ­կա­կան կա­նո­նա­վոր բա­նա­կը, Խնու­շի­նակն ու­ներ 107-հո­գա­նոց վաշտ՝ կազմ­ված չորս դա­սա­կից, ո­րոնց հրա­մա­նա­տար­ներն էին Կա­մո Մուր­սա­լյա­նը, Ալ­բերտ Մով­սի­սյա­նը, Յու­րիկ Միր­զո­յա­նը, Լևոն Համ­բար­ձու­մյա­նը։

Պա­տե­րազ­մը խախ­տում է բո­լոր օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րը։ Այն ու­նի իր կա­նոն­նե­րը՝ վե­րելք­ներ ու վայ­րէջք­ներ, հաղ­թա­նակ­ներ ու պար­տու­թյուն­ներ, ձեռք­բե­րում­ներ ու կո­րուստ­ներ... Տա­րի­ներն անց­նում են, սա­կայն պա­տե­րազ­մի պատ­ճա­ռած ցա­վերն ու սպի­ներն ան­ջն­ջե­լի հետք են թող­նում, սև ու սպի­տակ դարձ­նում հի­շո­ղու­թյուն­նե­րը, ազ­դում թե­կուզ ա­մե­նա­խի­զախ ու քաջ կռ­վո­ղի հո­գե­բա­նու­թյան վրա: ՙՇատ ծանր օ­րեր ենք ապ­րել, շատ դա­ժան մար­տե­րի մի­ջով ան­ցել, բայց կան պատ­կեր­ներ, ո­րոնք ուղ­ղա­կի դաջ­վել են հի­շո­ղու­թյանս մեջ՚,- ա­սում է զրու­ցա­կիցս և ցա­վով պատ­մում լե­գեն­դար հրա­մա­նա­տար Մոն­թե Մել­քո­նյա­նի հետ ու­նե­ցած վեր­ջին մար­տի մա­սին։ Նույն ցա­վա­լի ապ­րում­ներն ու­նե­ցավ գու­մար­տա­կի հրա­մա­նա­տար Մե­րու­ժան Մո­սի­յա­նի զոհ­վե­լուց հե­տո:
Պա­տե­րազ­մը դեռ չա­վարտ­ված` 1993-ին Կա­մոն Ա­նա­հի­տի հետ ըն­տա­նիք կազ­մեց, 1994-ին ծն­վեց նրանց անդ­րա­նիկ զա­վա­կը։
Իսկ մար­տա­կան փա­ռա­վոր ու­ղի ան­ցած ջո­կա­տը հյու­սում էր իր պատ­մու­թյու­նը. տղա­նե­րը մաս­նակ­ցել են Վեյ­սա­լուի, Ղա­րա­դաղ­լուի, Խո­ջա­վեն­դի, Ֆի­զու­լու, Ջաբ­րա­յի­լի, Զան­գե­լա­նի հա­մար մղ­ված մար­տե­րին։
1994-ի ապ­րի­լի 25-ն էր, մար­տա­կերտ­ցի­նե­րին օգ­նու­թյան հա­սած՝ Մավ­րի­կի հրա­մա­նա­տա­րու­թյամբ ջո­կա­տը Կար­մի­րա­վան գյու­ղի մոտ մար­տի է բռն­վում հա­կա­ռա­կոր­դի մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցող ու­ժե­րի հետ։ Մար­տում ծանր վի­րա­վոր­վում է Մավ­րի­կը, վաշ­տի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ստանձ­նում է Կա­մո Մուր­սա­լյա­նը։
… Տա­րի­նե­րի հեռ­վից Կա­մոն դր­վագ­ներ է պատ­մում մեր Ա­զա­տա­մար­տից և ա­նընդ­հատ շեշ­տում, որ յու­րա­քան­չյուր հա­ջո­ղու­թյան հա­սել են միաս­նա­կա­նու­թյան ու հա­մախ­մբ­վա­ծու­թյան շնոր­հիվ:
1994-ի մա­յի­սին կնք­վեց հրա­դա­դա­րը։ Սկս­վեց հա­ջորդ փու­լը՝ ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­ներ, դիր­քե­րի ու խրա­մատ­նե­րի ամ­րա­ցում, զո­րա­նոց­նե­րի կա­ռու­ցում և այլն։ Հա­կա­ռա­կոր­դի թի­րա­խը չդառ­նա­լու հա­մար ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նում էին հիմ­նա­կա­նում գի­շե­րա­յին ժա­մե­րին։ 1998-ի հոկ­տեմ­բե­րի 25-ն էր։ Այդ օ­րը կա­պի­տան Մուր­սա­լյանն ա­ռաջ­նագ­ծում դա­սա­կի զին­վոր­նե­րի հետ սո­վո­րա­կա­նի պես կա­տա­րում էր հեր­թա­կան ա­ռա­ջադ­րան­քը, երբ պայ­թեց չա­րա­բաս­տիկ ա­կա­նը... Բա­րե­բախ­տա­բար վաշ­տի զին­վոր­նե­րին ո­չինչ չպա­տա­հեց, միայն հրա­մա­նա­տա­րը ոտ­քից վի­րա­վոր­վեց։
Ա­պա­քին­վե­լուց հե­տո, վի­ճա­կից ել­նե­լով, նա դուրս ե­կավ զին­ված ու­ժե­րի կազ­մից։
Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գոր­ծում ցու­ցա­բե­րած խի­զա­խու­թյան և ա­րիու­թյան, մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք­նե­րի հմուտ կա­տար­ման հա­մար Կա­մո Մուր­սա­լյա­նը 1998-ին, ԼՂՀ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով, պարգևատր­վեց ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով, իսկ Շու­շիի ա­զա­տագր­ման 15-րդ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ, ցու­ցա­բե­րած ա­րիու­թյան և խի­զա­խու­թյան հա­մար՝ ՙՄար­տա­կան ծա­ռա­յու­թյուն՚ մե­դա­լով։
Ե­րեք որ­դի­նե­րի հայր, հայ­րե­նի­քի նվի­րյալ Կա­մո Մուր­սա­լյանն այ­սօր ղե­կա­վա­րում է Խնու­շի­նակ հա­մայն­քը՝ այս­կերպ շա­րու­նա­կում նպաս­տել հայ­րե­նի երկ­րի զար­գաց­մանն ու բար­գա­վաճ­մա­նը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 08 Jul 2019 16:05:24 +0000
ՙՔԵԶ ՉԵՆՔ ՄՈ­ՌԱ­ՆՈՒՄ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27074-2019-07-08-16-02-13 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27074-2019-07-08-16-02-13 ՙՔԵԶ ՉԵՆՔ ՄՈ­ՌԱ­ՆՈՒՄ՚
Թո­վիկ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

ք. Ճար­տար

Ար­ցա­խյան գո­յա­մարտն օր օ­րի նոր ու դա­ժան շր­ջա­փուլ էր մտ­նում: Հետևա­կի մար­տա­կան մե­քե­նա­յի անձ­նա­կազ­մի ան­դամ­ներ Հո­վիկ Ա­ղա­ջա­նյա­նի, Կա­մո Խոս­րո­վյա­նի, Սար­մեն Սարգ­սյա­նի հետ մենք՝ մի խումբ երկ­րա­պահ հետևա­կա­յին­ներս, գի­շեր-ցե­րեկ հեր­թա­պա­հում էինք Ճար­տար-Մար­տու­նի աս­ֆալ­տա­պատ մայ­րու­ղուց քիչ հե­ռու, Ա­լի­բա­լիի հով­տին մոտ տե­ղա­մա­սում, նախ­կին գի­նե­գոր­ծա­րա­նի մո­տա­կայ­քում։
Հեր­թա­կան օր­վա վաղ լու­սա­բա­ցին թշ­նա­մու դիր­քե­րից մեր ուղ­ղու­թյամբ ծայր է առ­նում հե­ռա­հար հրե­տա­նուց ար­ձակ­վող ար­կե­րի տե­ղա­տա­րա­փը։ Բա­րե­բախ­տա­բար, մարդ­կա­յին կո­րուստ­ներ չու­նե­ցանք։ Բայց, ցա­վոք, ծանր վի­րա­վոր­վե­ցին ա­զա­տա­մար­տիկ­ներ Սլա­վիկ Սա­հա­կյանն ու Ա­րամ (Վա­լե­րի) Պո­ղո­սյա­նը։ Շտա­պօգ­նու­թյան մե­քե­նան նրանց հասց­րեց Մար­տու­նի, որ­տե­ղից էլ ուղ­ղա­թի­ռով տե­ղա­փո­խե­ցին Երևան։
Ո­րոշ չա­փով ըն­կճ­վե­ցինք, սա­կայն մեր մար­տա­կան ո­գին ան­կոտ­րում էր։ Դար­ձանք ա­վե­լի վրի­ժա­ռու, մար­տա­տենչ։ Մինչ այդ հետևա­կի մար­տա­կան մեր մե­քե­նան գոր­ծի դրեց շար­ժիչն ու ա­րագ սու­րաց դե­պի դի­մա­ցի բլուր­նե­րը, որ­տեղ դիր­քա­վոր­ված էր թշ­նա­մին։ Անձ­նա­կազ­մի ե­ռյա­կը՝ Հո­վի­կը, Կա­մոն և Սար­մե­նը ո­րո­շել էին վրեժ­խն­դիր լի­նել։ Մի քա­նի արկ հըն­թացս ՙհաս­ցեագ­րե­լով՚ հա­կա­ռա­կոր­դի դիր­քա­յին­նե­րին` տղա­նե­րը նրան ստի­պե­ցին դա­դա­րեց­նել մեր դիր­քե­րի ար­կա­կո­ծու­մը։ Ի­րոք, հար­վա­ծին՝ հար­ված։ Կր­կին տի­րեց հա­րա­բե­րա­կան ան­դոր­րը...
Մենք՝ հետևա­կա­յին­ներս, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցինք հետևա­կի մար­տա­կան մե­քե­նա­յի անձ­նա­կազ­մին։ Սա­կայն մի քա­նի օր հե­տո Հո­վի­կին տե­ղա­փո­խե­ցին տան­կա­յին անձ­նա­կազմ։ Նա նշա­նակ­վեց Տ-72 տան­կի անձ­նա­կազ­մի հրա­մա­նա­տար, ուր նրա մար­տա­կան ըն­կեր­ներն էին` Ռու­բիկ Հայ­րա­պե­տյանն ու Սե­նո­րիկ Սարգ­սյա­նը։
Ա­մեն ան­գամ թշ­նա­մու ոտ­նձ­գու­թյուն­նե­րին տան­կիստ­նե­րի այդ ե­ռյա­կը կա­րո­ղա­նում էր ար­ժա­նա­վա­յել հա­կա­հար­ված տալ։ Սա­կայն ճա­կա­տագ­րա­կան ե­ղավ հեր­թա­կան տան­կա­յին թեժ ճա­կա­տա­մար­տը Հո­վիկ Ա­ղա­ջա­նյա­նի հա­մար։ Աս­ֆալ­տա­պատ մայ­րու­ղուց ոչ հե­ռու գտն­վող բար­ձուն­քը ռազ­մա­վա­րա­կան կարևոր նշա­նա­կու­թյուն ու­ներ։ Այն­տե­ղից և՜ մայ­րու­ղին՝ շրջ­կենտ­րոն, մարզ­կենտ­րոն տա­նող, և՜ Ա­լի­բա­լիի ըն­դար­ձակ հո­վի­տը, և Ճար­տարն ու հարևան մի շարք բնա­կա­վայ­րեր թշ­նա­մու տե­սա­դաշ­տում էին: Ա­զե­րի­նե­րին հա­ջող­վել էր ճեղ­քել մեզ հարևան պաշտ­պա­նա­կան դիր­քե­րը և կր­կին մո­տե­նալ՝ մտ­նե­լով Վե­րին Վե­սա­լու բնա­կա­վայ­րը։ Մեր տան­կա­յին անձ­նա­կազ­մը՝ Հո­վի­կի գլ­խա­վո­րու­թյամբ, օգ­տա­գոր­ծե­լով իր դիր­քա­յին ա­ռա­վե­լու­թյու­նը, հե­ռա­հար հար­վա­ծով խո­ցում է Վե­սա­լու գյու­ղի դպ­րո­ցի մոտ դիր­քա­վոր­ված ո­սո­խի տան­կե­րից մե­կը։ Սա­կայն մեր տղա­նե­րը մինչ կկ­րա­կեին թշ­նա­մու մյուս եր­կու տան­կե­րի ուղ­ղու­թյամբ, ա­զե­րի­նե­րի տան­կե­րից մե­կը թաքս­տո­ցից կա­րո­ղա­ցավ դի­պուկ կրա­կել մեր տղա­նե­րի ուղ­ղու­թյամբ, ո­րի հեր­թա­կան ար­կի բե­կո­րից մա­հա­ցու վի­րա­վոր­վեց դեռ իր եր­րորդ տաս­նա­մյա­կի նա­խա­շե­մին գտն­վող Հո­վիկ Ա­ղա­ջա­նյա­նը։ Քիչ անց նա մա­րեց ըն­կեր­նե­րի գր­կում... Այս­պես ա­վար­տեց նա իր մար­տա­կան ու­ղին` հետ­մա­հու ար­ժա­նա­նա­լով ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նի։ Այ­րիա­ցավ ե­րի­տա­սարդ կի­նը, որ­բա­ցան ման­կա­հա­սակ եր­կու տղա­նե­րը, որ­դե­կո­րույս դար­ձավ Էլ­մի­րա մայ­րի­կը։
ՙԿո­հակ՚ բար­ձուն­քում, ո­րը նաև Մար­տու­նու շր­ջա­նում հայտ­նի է որ­պես սր­բա­վայր, մար­տի­րոս­վեց մեր ա­զա­տա­մար­տի ա­ռա­ջին նվի­րյալ­նե­րից մե­կը՝ Հո­վիկ Ա­ղա­ջա­նյա­նը։ Նա էլ հա­վերժ գրանց­վեց մեր հա­րյու­րա­վոր, հա­զա­րա­վոր նա­հա­տակ­նե­րի ոս­կե­մա­տյա­նում։ Ա­յո, Հո­վի՜կ, նոր սե­րունդ­նե­րը չեն մո­ռա­նում քեզ... Նույն մար­տում զոհ­վել է նաև մեր լա­վա­գույն ա­զա­տա­մար­տիկ-հրա­մա­նա­տա­րը՝ Սերժ Հայ­րա­պե­տյա­նը։ Դրա­նից մեր ցավն ու կո­րուս­տը դար­ձել է կրկ­նա­կի...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 08 Jul 2019 15:59:30 +0000