comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Պաշտոնական http://www.artsakhtert.com Sun, 15 Dec 2019 00:17:47 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27963-2019-12-14-08-00-57 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27963-2019-12-14-08-00-57 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sat, 14 Dec 2019 08:00:07 +0000
Աշխատանքային այց Մարտակերտի շրջան http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27962-2019-12-13-20-18-34 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27962-2019-12-13-20-18-34 Աշխատանքային այց Մարտակերտի շրջան
Արցախի Հանրապետության Նախագահ…

Երկրի ղեկավարը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մեծ շեն գյուղ, որտեղ ծանոթացել է համայնքում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին: Մարտակերտի շրջան այցի ընթացքում Նախագահն այցելել է նաեւ Թալիշ, Մեծ շեն եւ Մատաղիս գյուղերի դպրոցներ, հանդիպել ուսուցչական կազմերի ու աշակերտների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են դպրոցներում առկա խնդիրներին եւ միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր: Այնուհետեւ Նախագահն այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան շրջանում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նոր զորանոց եւ ծանոթացել այնտեղ զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 13 Dec 2019 20:17:34 +0000
ԱԺ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27959-2019-12-13-15-13-58 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27959-2019-12-13-15-13-58 ԱԺ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է  ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Դեկ­տեմ­բե­րի 12-ին, հա­մա­ձայն…

 ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյանն ամ­փո­փել է բյու­ջեի շուրջ խմ­բակ­ցու­թյուն­նե­րում և հանձ­նա­ժո­ղով­նե­րում ծա­վալ­ված նախ­նա­կան քն­նար­կում­նե­րի ար­դյունք­նե­րը և ներ­կա­յաց­րել խոր­հր­դա­րա­նի հեր­թա­կան նիս­տում նա­խագ­ծի քն­նարկ­ման՝ կա­նո­նա­կար­գով սահ­ման­ված ըն­թա­ցա­կար­գը։

Նս­տաշր­ջա­նի և նիս­տի օ­րա­կար­գե­րը հաս­տա­տե­լուց հե­տո, խոր­հր­դա­րանն ան­ցել է ՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 2020թ. պե­տա­կան բյու­ջեի մա­սին՚ օ­րեն­քի նա­խագ­ծի քն­նարկ­մա­նը։
Ներ­կա­յաց­նե­լով նա­խա­գի­ծը՝ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ար­թուր Հա­րու­թյու­նյանն անդ­րա­դար­ձել է ըն­թա­ցիկ տար­վա մակ­րոտն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րին և ա­ռաձ­նաց­րել գա­լիք տա­րում պլա­նա­վոր­ված ո­լոր­տա­յին ծախ­սե­րը։ Խո­սե­լով ԱԺ խմ­բակ­ցու­թյուն­նե­րի և ա­ռան­ձին պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից բյու­ջեի նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ ար­ված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի մա­սին, ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը նշել է, որ նա­խագ­ծի նախ­նա­կան քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում կա­ռա­վա­րու­թյա­նը գրա­վոր ներ­կա­յաց­վել է շուրջ 110 ա­ռա­ջար­կու­թյուն՝ գրե­թե 99 մլրդ դրամ գու­մա­րա­յին ծա­վա­լով։
Նա­խագ­ծի ներ­կա­յա­ցու­մից հե­տո պատ­գա­մա­վոր­նե­րը ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րին ա­ռա­ջադ­րել են բյու­ջեի հա­վե­լուր­դի, նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ ներ­կա­յաց­ված ա­ռա­ջին փուլ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի ար­դյուն­քով ըն­դուն­ված ծրագ­րա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի, նա­խորդ տա­րի­նե­րին կու­տա­կած վար­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րի դի­մաց տո­կո­սավ­ճար­նե­րի և այլ թե­մա­նե­րի վե­րա­բե­րյալ հար­ցեր։
Հա­րա­կից զե­կույց­ներ են ներ­կա­յաց­րել ԱԺ ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րամ Գրի­գո­րյա­նը և պաշտ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան և օ­րի­նա­պահ­պա­նու­թյան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ Սեր­գեյ Հա­րու­թյու­նյա­նը՝ դրա­կան եզ­րա­կա­ցու­թյամբ ամ­փո­փե­լով նա­խագ­ծի հանձ­նա­ժո­ղո­վա­յին քն­նար­կում­նե­րի ար­դյունք­նե­րը։
Մտ­քե­րի փո­խա­նակ­ման ըն­թաց­քում ե­լույթ­նե­րով հան­դես են ե­կել պատ­գա­մա­վոր­ներ Հայկ Խա­նու­մյա­նը, Գա­գիկ Բա­ղուն­ցը և Է­դուարդ Ա­ղա­բե­կյա­նը։
Անդ­րա­դառ­նա­լով ե­լույթ­նե­րում պատ­գա­մա­վոր­նե­րի հն­չեց­րած հար­ցադ­րում­նե­րին՝ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը եզ­րա­փա­կիչ ե­լույ­թում ներ­կա­յաց­րել է բյու­ջեի սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը և ա­ռող­ջա­պա­հու­թյան մի քա­նի ծրագ­րե­րից օգտ­վե­լու՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի շուրջ առ­կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը։
ՙԱԺ կա­նո­նա­կարգ՚ օ­րեն­քի հա­մա­ձայն՝ բյու­ջեի նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ քն­նար­կումն ընդ­միջ­վել է պատ­գա­մա­վոր­նե­րի՝ երկ­րորդ փուլ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը 24 ժամ­վա ըն­թաց­քում ստա­նա­լու նպա­տա­կով։ Ըստ հաս­տատ­ված ժամ­կե­տա­ցան­կի` բյու­ջեի նա­խագ­ծի շուրջ քն­նար­կում­նե­րը կշա­րու­նակ­վեն դեկ­տեմ­բե­րի 19-ին։

ԱԺ լրատ­վու­թյան և հան­րու­թյան հետ կա­պե­րի բա­ժին

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 12 Dec 2019 15:12:28 +0000
Հանդիպում «Ազատ Հայրենիք», Արցախի ժողովրդավարական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27949-2019-12-12-23-31-45 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27949-2019-12-12-23-31-45 Հանդիպում «Ազատ Հայրենիք», Արցախի ժողովրդավարական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ…

Նախագահը կարեւորել է նման խորհրդակցությունները՝ դրանք համարելով արդյունավետ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 12 Dec 2019 23:30:52 +0000
Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27947-2019-12-12-16-39-00 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27947-2019-12-12-16-39-00 Արցախի Հանրապետության Նախագահ…]]> arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 12 Dec 2019 16:38:42 +0000 Խորհրդակցություն ճանապարհային ոստիկանության աշխատանքներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27945-2019-12-11-20-20-31 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27945-2019-12-11-20-20-31 Խորհրդակցություն ճանապարհային ոստիկանության աշխատանքներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Հատուկ ուշադրություն է դարձվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրներին:
Լսելով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների զեկույցները՝ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 11 Dec 2019 20:19:51 +0000
Ուղերձ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27935-2019-12-10-09-51-14 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27935-2019-12-10-09-51-14 Ուղերձ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ
Նախագահ Բակո Սահակյանը…

''Սիրելի՛ արցախցիներ,
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ պետական կարեւորագույն տոնի՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:
Թե՛ 1991 թվականին եւ թե՛ 2006 թվականին այս օրը մեր ժողովուրդը կատարեց պատմական ընտրություն՝ իր ձայնը տալով՝ հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու անսասան որոշման:
Մեր պետականաշինության ճանապարհին կարեւոր քայլ էր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը, որի հիմքում մարդն է, նրա իրավունքների, ազատությունների ու շահերի պաշտպանությունը: Սրանք համամարդկային արժեքներ են, որոնք կարեւոր են քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար:
Եվ արդեն 28 տարի է՝ մենք ընթանում ենք այս ճանապարհով՝ օր օրի զարգացնելով ու զորացնելով մեր երկիրը, ամրապնդելով պետականության հիմքերն ու ժողովրդի անվտանգությունը, բարելավելով մարդկանց կենսապայմանները: Սա բարդ ու անհարթ ճանապարհ է, որը մեր ժողովուրդն անցնում է պատվով ու արժանապատվությամբ՝ անձնվիրաբար հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ՝ ի փառս Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի'':

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 10 Dec 2019 09:50:00 +0000
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27925-2019-12-09-11-40-18 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27925-2019-12-09-11-40-18 Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում
Ազգային ժողովի նախագահ…

 Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցն Արցախ բարեկամության նոր հեռանկարներ է բացում՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ միջխորհրդարանական կապեր հաստատելու համար: Աշոտ Ղուլյանը հյուրերին տեղեկություններ է փոխանցել Արցախի պետականաշինության, խորհրդարանում ձևավավորված բարեկամական խմբերի ու շրջանակների մասին:

Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, խոսելով այցի մասին, նշել է, որ մեծ պատիվ է համարում Արցախում գտնվելը և կարևորում երկխոսության միջոցով երկրի մասին ճշգրիտ տեղեկությունների հավաքագրումը: Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին՝ Ֆելիպե Լորենզանան շեշտել է, որ կողմ է ազգերի ինքնորոշման իրավունքին և հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ խնդիրի բանակցային ճանապարհով կարգավորմանը: Նա Արցախի խորհրդարանի ղեկավարին նաև հաղորդել է  իրենց այցով՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ սկիզբ առած գործնական հարաբերությունների՝ մասնավորապես, օրերս երկու խորհրդարանների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոնգրեսի պատգամավոր և նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն կարևորել է Լատինական Ամերիկայում մեր տարածաշրջանի վերաբերյալ անաչառ տեղեկատվության տարածումը և երկրների միջև համագործակցության խորացումը:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, բանակցային գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությանը վերաբերող թեմաներ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sun, 08 Dec 2019 11:38:57 +0000
ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27905-2019-12-04-13-53-59 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27905-2019-12-04-13-53-59 ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին
Դեկտեմբերի 4-ին, Արցախի…

 Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 04 Dec 2019 13:53:04 +0000
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27904-2019-12-04-10-47-38 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27904-2019-12-04-10-47-38 Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Դեկտեմբերի 3-ին Արցախի…

 Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև դեկտեմբերի 4-ին նախատեսվող հանդիպմանն ընդառաջ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև նոյեմբերի 17-ից 21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերի արդյունքներին՝ կարևորելով հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

ԱԳՆ ղեկավարները քննարկել են Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում առկա իրավիճակը՝ ընդգծելով հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը և շփման գծում լարվածության հրահրմանը միտված ադրբեջանական կողմի փորձերի անթույլատրելիությունը։ Երկուստեք ընդգծվել է Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ կարևորելով այն խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկու գերատեսչությունների միջև համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 03 Dec 2019 10:40:39 +0000