comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՓՆՏՐԵԼՈՒ ՀԻՄՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՓՆՏՐԵԼՈՒ ՀԻՄՔ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Մա­յի­սի 12-ին լրա­ցավ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի), Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի կող­մից ստո­րագր­ված՝ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում Կրա­կի և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի լիա­կա­տար դա­դա­րեց­ման մա­սին հա­մա­ձայ­նա­գիրն ու­ժի մեջ մտ­նե­լու 25 տա­րին: Այս փաս­տա­թուղթն ըն­դուն­վել է նա­խօ­րեին Բիշ­քե­քում ստո­րագր­ված ար­ձա­նագ­րու­թյան ար­դյուն­քում: Զի­նա­դա­դա­րի կնք­ման 25-ա­մյա­կի առ­թիվ Ստե­փա­նա­կեր­տում անց է կաց­վել խոր­հր­դա­ժո­ղով, ո­րին հրա­վիր­ված էին քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան, այդ թվում և՝ այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում պաշ­տո­նա­վա­րած գոր­ծիչ­ներ, փոր­ձա­գետ­ներ, քա­ղա­քա­կան մեկ­նա­բան­ներ, պատ­գա­մա­վոր­ներ, լրագ­րող­ներ: Ներ­կա էին ԱԺ նա­խա­գահ Ա. Ղու­լյա­նը, արտ­գործ­նա­խա­րար Մ. Մա­յի­լյա­նը: Խոր­հր­դա­ժո­ղո­վին մաս­նակ­ցում էր նաև այդ տա­րի­նե­րին ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ, դես­պան Վլա­դի­միր Կա­զի­մի­րո­վը:

Մ. Մա­յի­լյա­նը ող­ջույ­նի իր խոս­քում նշեց, որ քա­ռորդ­դա­րյա հո­բե­լյա­նը լավ ա­ռիթ է այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով գնա­հա­տա­կան տա­լու այդ ի­րա­դար­ձու­թյա­նը, փոր­ձե­լու ամ­փո­փել ո­րոշ ար­դյունք­ներ, նա­խան­շել ա­նե­լիք­նե­րը հրա­դա­դա­րի ռե­ժի­մի ամ­րապ­նդ­ման և ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման մեջ: Խոր­հր­դա­ժո­ղովն անց է կաց­վել ե­րեք նս­տաշր­ջա­նով, ե­լույթ­ներ են հն­չել հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման գոր­ծում խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան դե­րի վե­րա­բե­րյալ, խոս­վել է ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման մեջ վե­րոն­շյալ հա­մա­ձայ­նագ­րի նշա­նա­կու­թյան մա­սին, ներ­կա­յաց­վել են 1994թ. մա­յի­սի 12-ի հրա­դա­դա­րի մա­սին հա­մա­ձայ­նագ­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան աս­պեկտ­նե­րը:
Հրա­դա­դա­րի այս հա­մա­ձայ­նա­գիրն ա­ռայ­սօր շա­րու­նա­կում է մնալ միակ կարևոր ձեռք­բե­րու­մը հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում, ո­րը, խոր­հր­դա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րի տա­րա­ծած հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, հնա­րա­վոր է դար­ձել Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան ջան­քե­րի շնոր­հիվ. ՌԴ-ն ա­ռա­ջի­նը ճա­նա­չեց Ար­ցա­խը՝ որ­պես հա­կա­մար­տու­թյան ե­րեք կող­մե­րից մե­կը: Ա. Ղու­լյա­նը ե­լույ­թի իր խոս­քում նշեց, որ ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան տա­րեգ­րու­թյան մեջ այս փաս­տաթղ­թի կարևո­րու­թյամբ է պայ­մա­նա­վոր­ված դրա շուրջ խոր­հր­դա­ժո­ղով­նե­րի, քն­նար­կում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս վե­րագ­նա­հա­տե­լու պատ­մա­կան այդ կարևո­րա­գույն ի­րա­դար­ձու­թյան դե­րը: ՙԱյն, որ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րումն ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել հա­կա­մարտ կող­մե­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան, գոր­ծըն­թա­ցին մաս­նա­կից դի­վա­նա­գետ­նե­րի ու միջ­նորդ­նե­րի ջան­քե­րով և հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, որևէ կաս­կած չի հա­րու­ցում՚,-ա­սել է ԱԺ խոս­նա­կը:

ՙԱյս պրագ­մա­տիկ մո­տե­ցու­մը, ո­րը հե­տա­գա­յում իր ար­տա­ցո­լումն է գտել ԵԱՀԿ Բու­դա­պեշ­տի գա­գաթ­նա­ժո­ղո­վի փաս­տաթղ­թե­րում, թույլ է տվել հա­կա­մար­տու­թյան կող­մե­րից յու­րա­քան­չյու­րին բա­նակ­ցու­թյուն­նե­րում ան­մի­ջա­կա­նո­րեն ներ­կա­յաց­նել սե­փա­կան շա­հե­րը, ֆոր­մալ հար­ցե­րից ան­ցում կա­տա­րել դե­պի բո­վան­դա­կա­յին քն­նար­կում­ներ, ին­չի ար­դյուն­քում հնա­րա­վոր դար­ձավ ա­պա­հո­վել այս Հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը՚,-աս­ված է հայ­տա­րա­րու­թյան մեջ:
Դժ­վար է գե­րագ­նա­հա­տել 1994թ. մա­յի­սի 12-ի ե­ռա­կողմ Հա­մա­ձայ­նագ­րի նշա­նա­կու­թյու­նը, ո­րը Ադր­բե­ջա­նի և Ար­ցա­խի միջև բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյունքն էր: Հա­մա­ձայ­նա­գի­րը լա­վա­գույնս ա­պա­ցու­ցում է, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ար­դյու­նա­վե­տու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ է Ար­ցա­խի ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյու­նը: Այն հնա­րա­վո­րու­թյուն է տվել ամ­րապն­դել կրա­կի և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ան­ժամ­կետ դա­դա­րե­ցու­մը, ին­չը կա­րող էր ա­ղե­տա­լի հետևանք­ներ ու­նե­նալ ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար, և ա­մուր հիմք է դրել բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով հա­կա­մար­տու­թյան քա­ղա­քա­կան կար­գա­վո­րում փնտ­րե­լու հա­մար: Քա­ղա­քա­գետ Ս. Տա­րա­սո­վի խոս­քով, այս փաս­տաթղ­թի նշա­նա­կու­թյու­նը հենց դրա մեջ է կա­յա­նում, չնա­յած որ ե­ղել են հրա­դա­դա­րի խախտ­ման դեպ­քեր, Ապ­րի­լյան պա­տե­րազմ և այլն: Չնա­յած այ­սօր այդ Հա­մա­ձայ­նագ­րի վե­րա­բե­րյալ առ­կա կար­ծիք­նե­րը միան­շա­նակ չեն, այ­նուա­մե­նայ­նիվ, հենց դրա շնոր­հիվ է տա­րա­ծաշր­ջա­նում հաս­տատ­վել այս ոչ պա­տե­րազմ-ոչ խա­ղա­ղու­թյուն ի­րա­վի­ճա­կը: Լրագ­րող­նե­րի հետ հար­ցազ­րույ­ցում հար­ցին` թե՝ ին­չու՞ է Բա­քուն խու­սա­փում Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ հան­դի­պու­մից, ռուս քա­ղա­քա­գետ Ս. Տա­րա­սո­վը պա­տաս­խա­նեց. ՙԵ­կեք ան­կեղծ լի­նենք՝ իսկ ո՞վ է Ար­ցա­խը դուրս թո­ղել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից, Բա­քո՞ւն: Չէ որ հա­յե­րը: Ին­չու՞ պի­տի Բա­քուն ցան­կա­նա ար­ցախ­ցի­նե­րի վե­րա­դար­ձը բա­նակ­ցա­յին սե­ղան: Պետք է ա­վե­լի հա­մառ լի­նել: Ժա­մա­նա­կը ցույց է տվել, որ ե­թե Ղա­րա­բա­ղը մաս­նակ­ցեր՝ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թացն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ կլի­ներ: Գու­ցե ո­րո­շա­կի պայ­ման­նե­րում Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյու­նը երբևէ կա­պա­հով­վի, չգի­տեմ: Այ­սօր փաստն այն է, որ նա չի մաս­նակ­ցում: Իսկ ա­ռանց Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյան այդ հար­ցը լու­ծելն անհ­նար է՚,- եզ­րա­փա­կել է ռուս փոր­ձա­գե­տը: Ինչ­պե՞ս դուրս գալ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից: Ս. Տա­րա­սո­վը, կես լուրջ-կես կա­տակ նշեց, որ հար­ցի պա­տաս­խա­նը տվո­ղին պետք է ներ­կա­յաց­նել Նո­բե­լյան մր­ցա­նա­կի. անհ­րա­ժեշտ կլի­նի փոխ­զի­ջու­մա­յին լու­ծում, ո­րին կող­մե­րը պատ­րաստ չեն:

ՙԱդր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում կա­յուն խա­ղա­ղու­թյան պահ­պա­նումն այ­սօր ևս՝ 25 տա­րի անց, շա­րու­նա­կում է մնալ ար­դիա­կան: Կար­ծում ենք, որ այս նպա­տա­կին անհ­նար է հաս­նել ա­ռանց հրա­դա­դա­րի ռե­ժի­մի հու­սա­լի և վս­տա­հու­թյան ամ­րապ­նդ­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­ման, ին­չը թույլ կտա բա­ցա­ռել եր­կու կող­մե­րից հա­րյու­րա­վոր մարդ­կանց կյան­քեր խլած 2016թ. ապ­րի­լյան լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կրկ­նու­թյու­նը: Հա­ջո­ղու­թյան գաղտ­նիքն ակն­հայտ է. վե­րա­կանգ­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րի ե­ռա­կողմ ձևա­չա­փը, ինչ­պես ե­ղել է 1994 թվա­կա­նին, հետևո­ղա­կա­նո­րեն ամ­րապն­դել հրա­դա­դա­րի ռե­ժի­մը, այդ թվում՝ 2016թ. Վիեն­նա­յում, Սանկտ Պե­տեր­բուր­գում և Ժնևում ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի­րա­գործ­ման մի­ջո­ցով, ո­րոնք նա­խա­տե­սում են հրա­դա­դա­րի խախ­տում­նե­րի հե­տաքն­նու­թյան մի­ջազ­գա­յին մե­խա­նիզ­մի և շփ­ման գծում ի­րա­վի­ճա­կի դի­տարկ­ման հա­մա­կար­գե­րի ներդ­րում, ինչ­պես նաև ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի անձ­նա­կազ­մի ընդ­լայ­նում՝ շփ­ման գծում ի­րա­վի­ճա­կի դի­տարկ­ման կա­րո­ղու­թյուն­ներն ա­վե­լաց­նե­լու նպա­տա­կով: Անհ­րա­ժեշտ է քա­ղա­քա­կան կամք դրսևո­րել 25 տա­րի ա­ռաջ հաս­տատ­ված հրա­դա­դա­րը լիար­ժեք, հա­մա­պար­փակ ու կա­յուն խա­ղա­ղու­թյան փո­խա­կեր­պե­լու հա­մար, ին­չը բխում է Հա­րա­վա­յին Կով­կա­սի բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի կեն­սա­կան շա­հե­րից՚,-հայ­տա­րա­րել են խոր­հր­դա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րը:
Ե­ռա­կողմ այդ հա­մա­ձայ­նագ­րի շնոր­հիվ է, որ ա­ռա­ջին ան­գամ ֆիքս­վեց շփ­ման գի­ծը, ին­չը խախտ­վեց Ապ­րի­լյան պա­տե­րազ­մով: ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար, Վ. Հա­րու­թյու­նյա­նը գտ­նում է, որ այդ հար­ցը պետք է մտց­նել օ­րա­կարգ:
Հենց բա­նա­կի մար­տու­նա­կու­թյունն է, որ դի­վա­նա­գետ­նե­րին թույլ է տա­լիս շա­րու­նա­կել բա­նակ­ցու­թյուն­նե­րը: Հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը պի­տի լի­նի նույն­քան ակ­տիվ և պատ­րաստ, ինչ­պես մար­տի դաշ­տում հայ­կա­կան բա­նա­կը. սա զին­վո­րա­կա­նի հա­մոզ­մունքն է:

Քա­ղա­քա­գետ Դ. Շահ­նա­զա­րյա­նը հա­մոզ­ված է, որ 1994թ. մա­յի­սի 12-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գի­րը Ադր­բե­ջա­նը ստո­րագ­րել է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ճնշ­ման տակ, քա­նի որ այդ տա­րի­նե­րին հայ­կա­կան կող­մին հա­ջող­վել է հա­մադ­րել ռազ­մա­կան և դի­վա­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյուն­նե­րը: ՙՀնա­րա­վո­րու­թյուն կար, որ հրա­դա­դա­րի պայ­մա­նա­գի­րը լի­նի երկ­կողմ՝ Ստե­փա­նա­կեր­տի և Բաք­վի միջև: Սա­կայն ա­ռանց Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցու­թյան այդ փաս­տա­թուղ­թը կա­րող էր վտանգ­ներ պա­րու­նա­կել. այն, որ փաս­տա­թուղ­թը կար­ճատև կյանք կու­նե­նար և անհ­նար կլի­ներ դարձ­նել ԵԱՀԿ-ի փաս­տա­թուղթ ու դրա հի­ման վրա Բու­դա­պեշ­տյան գա­գաթ­նա­ժո­ղո­վում Ղա­րա­բա­ղը մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված կողմ դարձ­նել: Մեր նպա­տա­կը հենց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը հա­կա­մար­տու­թյան ու կար­գա­վոր­ման կողմ ճա­նա­չելն էր: Չա­փա­զանց կարևոր է ե­ղել այն օ­րա­կար­գը, ո­րը մենք ան­վա­նում ենք Վիեն­նա­յի, Սանկտ Պե­տեր­բուր­գի և Ժնևի օ­րա­կարգ: Ըստ էու­թյան, 2011թ.-ին Կա­զա­նի փաս­տաթղ­թի տա­պա­լու­մից հե­տո Մինս­կի խմ­բի հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թը ե­ղավ հա­կա­մար­տու­թյան կա­ռա­վա­րու­մը և վե­րահս­կու­մը, քա­նի որ ակն­հայտ էր, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րում լու­ծում չկա: Ի­րա­կա­նում խնդ­րի լու­ծու­մը ռազ­մա­քա­ղա­քա­կան է, և մենք պետք է նա­խա­ձեռ­նու­թյու­նը եր­բեք չզի­ջենք հա­կա­ռա­կոր­դին՚,-ա­սաց նա:
Քա­ղա­քա­գետ Ման­վել Սարգ­սյանն այն կար­ծի­քին է, որ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մով խախ­տե­լով 25 տա­րի ա­ռաջ ստո­րագր­ված այդ մի­ջազ­գա­յին պայ­մա­նա­գի­րը, Ադր­բե­ջա­նը կաս­կա­ծի տակ է դնում 1994-2016թթ. ըն­թաց­քում քն­նարկ­ված, ձեռք­բեր­ված բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը: Հայ­կա­կան կող­մե­րը պի­տի շեշ­տադ­րում ա­նեին և ա­նեն այդ փաս­տի վրա՝ ել­նե­լով ի­րենց դի­վա­նա­գի­տա­կան շա­հե­րից: Նա գտ­նում է, որ հայ­կա­կան կող­մը մեկ խն­դիր ու­նի Ադր­բե­ջա­նի ու մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հետ քն­նար­կե­լու. Ադր­բե­ջա­նը պետք է վե­րա­կանգ­նի իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, որ ձեռք է բեր­վել 1994 թվա­կա­նին՝ այս հա­մա­ձայ­նագ­րով ու վե­րա­կանգ­նի շփ­ման գի­ծը: Հա­ջորդ խն­դիրն այդ խախտ­ման հա­մար գնա­հա­տա­կան պա­հան­ջելն է մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րից, այդ թվում և ԵԱՀԿ Մինս­կի խմ­բից: ՙԱդր­բե­ջա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չի փոխ­վել. 25 տա­րի ա­ռաջ կորց­նե­լով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը՝ այ­սօր­վա սահ­ման­նե­րով, նրանք պա­հել են Ի­րա­վուն­քը նրա հան­դեպ ու ա­նընդ­հատ բարձ­րա­ձայ­նում են ի­րենց ա­նե­լիք­նե­րի մա­սին: Կարևո­րը ի­րա­վուն­քը պա­հելն է, և Ադր­բե­ջա­նում դա լավ են հաս­կա­նում: Մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը կարևոր, ֆուն­դա­մեն­տալ հաս­կա­ցու­թյուն է: Մենք՝ հայ­կա­կան կող­մը պետք է բա­նակ­ցու­թյուն­նե­րի գնանք միայն նրան այդ ի­րա­վուն­քից զր­կե­լու նպա­տա­կով, ո­րով­հետև հենց այդ ի­րա­վունքն է, որ Ադր­բե­ջա­նին ար­տո­նու­թյուն­ներ է տա­լիս. այդ թվում և՝ զեն­քի կի­րառ­ման՚,-ա­սում է քա­ղա­քա­գե­տը: Քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Լ. Ա­լա­վեր­դյա­նը գտ­նում է, որ չկա Ղա­րա­բա­ղի հարց, կա պա­տաս­խան, որ ար­դեն տվել է Ար­ցա­խը: Կա Ադր­բե­ջա­նի հարց և այդ հար­ցը սպառ­նա­լիք է ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար: Հա­յաս­տա­նի խն­դի­րը Ար­ցա­խի պա­տաս­խա­նի պաշտ­պա­նու­թյունն է: Նա հա­մոզ­ված է, որ պետք է ճշ­տում­ներ կա­տար­վեն քա­ղա­քա­կան տեր­մի­նա­լո­գիա­յում, ձևա­կեր­պում­նե­րում, խոս­քի շր­ջա­նա­ռու­թյան մեջ, ո­րոնք աշ­խա­տում են Ադր­բե­ջա­նի օգ­տին: Այն, որ դի­վա­նա­գի­տա­կան սխալ­նե­րը շտ­կե­լու ժա­մա­նակն է, միայն Լ. Ա­լա­վեր­դյա­նի կար­ծի­քը չէ. փոր­ձա­գետ­նե­րից շա­տե­րը շեշ­տադ­րում ա­րե­ցին դրա վրա, նշե­լով, որ հայ­կա­կան կող­մե­րը չպետք է բաց թող­նեն այդ հնա­րա­վո­րու­թյու­նը: