comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՀԱՆ­ՐՈՒ­ԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԴԱ­ՇԻՆ­ՔԻ ՀԵՏ ԷԼ ՀԱՇ­ՎԻ ԿՆՍ­ՏԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՀԱՆ­ՐՈՒ­ԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԴԱ­ՇԻՆ­ՔԻ ՀԵՏ ԷԼ ՀԱՇ­ՎԻ ԿՆՍ­ՏԻ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 ՙՀա­յաս­տան-Ար­ցախ ռազ­մա­վա­րա­կան դա­շինք՚ թե­մա­յով մա­յի­սի 7-ին ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում անց­կաց­ված ֆո­րումն ար­ձա­նագ­րեց քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից հն­չեց­ված մտ­քե­րի և գա­ղա­փար­նե­րի հրա­տա­պու­թյունն ու նաև հա­մա­հայ­կա­կան հար­թու­թյու­նում նոր օ­րա­կար­գի մշակ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Ե­լույթ­նե­րից ա­ռանձ­նաց­րել ենք ո­րոշ շեշ­տադ­րում­ներ, ո­րոնք կարևոր են հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի, Սփյուռ­քի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­կար­գե­լու, նոր ռազ­մա­վա­րու­թյուն մշա­կե­լու և, ան­շուշտ, Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու ա­ռու­մով։

Սա մեր զինանոցի վերջին փամփուշտը չէ

ՀՅԴ Հայ Դա­տի և քա­ղա­քա­կան հար­ցե­րի գրա­սե­նյա­կի պա­տա­խա­նա­տու Կի­րո Մա­նո­յա­նը Ար­ցախ-Հա­յաս­տան ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քի կնք­մանն ա­ռար­կող­նե­րին հա­կա­դար­ձեց՝ ա­սե­լով, որ դաշ­նակ­ցա­յին պայ­մա­նա­գի­րը կա­րող է շատ վատ ըն­կալ­վել միջ­նորդ­նե­րի կող­մից, բայց պետք է հաս­կա­նալ, որ դա է ճիշտ ճա­նա­պար­հը։ Այն նվա­զա­գույ­նը, ո­րից չի կա­րե­լի նա­հան­ջել, այ­լա­պես պի­տի հար­գենք Հա­յաս­տա­նի հետ Ար­ցա­խի վե­րա­միա­վոր­ման մա­սին 1989թ. դեկ­տեմ­բե­րի 1-ի ո­րո­շու­մը։ Դա­շինքն անհ­րա­ժեշտ է՝ հա­կա­ռակ այն ան­հան­գս­տու­թյան, ո­րը, հա­վա­նա­բար, կդրսևոր­վի ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի կող­մից։
Ճիշտ չէ նաև այն մո­տե­ցու­մը, ըստ ո­րի՝ ռազ­մա­վա­րա­կան դա­շինք կն­քե­լու հա­մար պետք է սպա­սել հար­մար պա­հի։ Մա­նո­յա­նի խոս­քով՝ ի­րա­կա­նում այդ պա­հե­րը ե­կել ու ան­ցել են։ 2016թ. ապ­րի­լին ՀՀ նա­խա­գա­հի՝ նման փաս­տա­թուղթ մշա­կե­լու հանձ­նա­րա­րու­թյու­նը դրա վկա­յու­թյունն է։ ՙՍա մեր զի­նա­նո­ցի վեր­ջին փամ­փուշ­տը չէ,-շեշ­տել է քա­ղա­քա­կան գոր­ծի­չը և հա­վե­լել,-վեր­ջին փամ­փուշ­տը վե­րա­միա­վոր­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյունն է՚։ Մինչ այդ անհ­րա­ժեշտ է ու­նե­նալ ի­րա­վա­պայ­մա­նագ­րա­յին այն հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք վե­րա­միա­վոր­ման հիմք կհան­դի­սա­նան։
Նման դա­շին­քի կա­րիք, ըստ Մա­նո­յա­նի, կա­րող էր չլի­նել, ե­թե 1991 թվա­կա­նին, դար­ձյալ մար­տա­վա­րա­կան նպա­տա­կով, ո­րոշ­ված չլի­ներ հռ­չա­կել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը, ո­րից հե­տո հռ­չա­կել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը և ա­պա սկ­սել մի գոր­ծըն­թաց, ո­րը շա­րու­նակ­վում է ցայ­սօր։
Այդ ուղ­ղու­թյամբ քայ­լե­րի ձեռ­նար­կումն անհ­րա­ժեշ­տու­թյուն է՝ ան­կախ այն բա­նից, թե ով ինչ­պես կնա­յի մեզ։ Հեշտ չի լի­նե­լու, բայց դժ­վա­րու­թյուն­նե­րին դի­մագ­րա­վե­լու և հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու գրա­վա­կա­նը մեր ժո­ղովր­դի միաս­նու­թյունն է։ Դրա հա­մար եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րից վճ­ռա­կա­նու­թյուն է պա­հանջ­վում։
Դաշ­նակ­ցա­յին պայ­մա­նագ­րի բա­ցա­կա­յու­թյու­նը բա­ցա­սա­բար է անդ­րա­դառ­նում Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի ի­րաց­մա­նը։ Ի­րա­վա­կան տե­սան­կյու­նից այն կհիմ­նա­վո­րի շատ հար­ցեր, ո­րոնց մա­սին չենք բարձ­րա­ձայ­նում։ Մաս­նա­վո­րա­պես ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում կտր­վի նրան, թե ին­չու է ՀՀ զին­ծա­ռա­յո­ղը հայ­տն­վել Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի շփ­ման գծում։

Հայության համախմբվածությունը դրսում շատերին է մտահոգում 

Դա­վիթ Շահ­նա­զա­րյանն այն հա­մոզ­մուն­քին է, որ բազ­մա­կող­մա­նի, բազ­մա­վեկ­տոր և հա­մա­հայ­կա­կան գոր­ծըն­թա­ցի սկիզբն է դր­վում։ Հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի մա­սին խո­սե­լով՝ նա դրանք պայ­մա­նա­կա­նո­րեն բա­ժա­նեց եր­կու խմ­բի՝ ար­տա­քին քա­ղա­քա­կան և բա­նակ­ցա­յին, երկ­րորդ՝ եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի անվ­տան­գու­թյա­նը վե­րա­բե­րող զար­գա­ցում­ներ։ Այ­սօր մենք ապ­րում ենք մի աշ­խար­հում, որ­տեղ գո­յու­թյուն չու­նի մի­ջազ­գա­յին ի­րա­վունք, ի­րա­կա­նում գո­յու­թյուն չու­նի Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո ձևա­վոր­ված անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գը։ Նա կարևո­րեց Հա­յաս­տան-Ար­ցախ ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քի կն­քու­մից հե­տո Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցին նոր թափ հա­ղոր­դե­լու հան­գա­ման­քը։ Սա այն խն­դիրն է, ո­րը բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ չի լուծ­վե­լու։ Նրա խոս­քով՝ կան եր­կր­ներ, ո­րոնց խոր­հր­դա­րան­նե­րում ճա­նաչ­ման ուղ­ղու­թյամբ աշ­խա­տող խմ­բե­րի ձևա­վո­րումն ա­ռա­վել քան հնա­րա­վոր է։ Բա­ցի այդ, մենք պետք է կա­րո­ղա­նանք ա­ռաջ տա­նել մեր շա­հե­րը նաև հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մում։
Կրկ­նա­կի ստան­դարտ­նե­րի կի­րառ­ման հա­մար չի կա­րե­լի որևէ մե­կին մե­ղադ­րել։ Ա­ռանց դրա, ընդ­հան­րա­պես, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն գո­յու­թյուն չու­նի։ Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում պետք է այն­պես ա­նենք, որ կրկ­նա­կի ստան­դարտ­ներն աշ­խա­տեն մեր օգ­տին։ Նման հնա­րա­վո­րու­թյուն­ներ կան։ Բայց չմո­ռա­նանք ա­մե­նա­կարևո­րը՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րով խա­ղա­ղու­թյան չենք հաս­նի։ Հա­կա­ռա­կոր­դի նպա­տա­կը հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյուն­նե­րի ոչն­չա­ցումն է։
Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նի հետ Ար­ցա­խի վե­րա­միա­վոր­մա­նը, ա­պա դա պետք է լի­նի Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման, Ար­ցա­խը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սու­բյեկտ դարձ­նե­լու, ար­ցա­խյան պե­տա­կա­նու­թյունն ու­ժե­ղաց­նե­լու մի­ջո­ցով։ Մեր անվ­տան­գու­թյան պե­տա­կան հա­մա­կար­գը պետք է կա­ռուց­ված լի­նի հենց այդ դրույ­թի վրա։
Վերջ­նա­կան խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման մա­սով Շահ­նա­զա­րյանն ա­սաց, որ այն հենց այն­պես չի տր­վում. խա­ղա­ղու­թյու­նը նվա­ճում են։ Այն խա­ղա­ղու­թյու­նը, ո­րը մեզ պետք է։
Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան նե­րու­ժը շատ ա­վե­լի մեծ է, քան եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի նե­րու­ժը` միա­սին վերց­րած։ Մենք ար­դեն մոտ ենք այն ի­րա­վի­ճա­կին, երբ նոր արկ ա­ծախ­նդ­րու­թյան գնա­լը Ադր­բե­ջա­նի հա­մար դիտ­վե­լու է կե­նաց և մա­հու խն­դիր։ Բայց մեր ա­ռա­վե­լու­թյունն այն է, որ հա­մազ­գա­յին կարևո­րու­թյուն ու­նե­ցող հար­ցե­րի շուրջ առ­կա է ընդ­հա­նուր կոն­սեն­սուս։
Մեր մե­ծա­գույն նվա­ճում­նե­րից մե­կը հա­յու­թյան բո­լոր հատ­ված­նե­րի հա­մախ­մբ­վա­ծու­թյունն է, ո­րը ցու­ցադր­վեց 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Դր­սում շատ-շա­տե­րին դա մտա­հո­գեց։ Այժմ փորձ է ար­վում այդ միաս­նու­թյան մեջ սեպ խրել։ Շահ­նա­զա­րյա­նը վս­տահ էր նրա­նում, որ նոր սե­րուն­դը կշա­րու­նա­կի ա­ռաջ­նորդ­վել ՙմեկ հայ­րե­նիք և եր­կու պե­տու­թյուն՚ սկզ­բուն­քով։

Հակազդել
թուրք-ադրբեջանական տանդեմին

 

Հա­յաս­տա­նի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Ա­րամ Սարգ­սյանն ա­ռա­ջար­կեց հաշ­վի առ­նել մեր հա­մազ­գա­յին խն­դիր­նե­րը և դրան­ցից բխեց­նել հե­տա­գա քայ­լե­րը։ Խոսքն այն քայ­լե­րի մա­սին էր, ո­րոնք մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում կա­րող են ըն­կալ­վել կամ չըն­կալ­վել։ Նա­խա­պատ­րաս­տա­կան դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տանք է անհ­րա­ժեշտ, ո­րը կբա­ցա­ռի ո­րոշ սրա­ցում­ներ։ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը սպա­սում են ֆորս­մա­ժո­րա­յին մի պա­հի, որ­պես­զի ի­րա­գոր­ծեն այն, ինչ ու­զում են։ Սարգ­սյա­նի հա­մոզ­մամբ՝ մեր ա­մե­նա­մեծ խն­դի­րը բա­րե­կամ­նե­րի հետ աշ­խա­տելն է, նրանց հետ, ով­քեր այս տա­րա­ծաշր­ջա­նում նոր պա­տե­րազ­մի վերս­կս­ման մեջ շա­հագր­գռ­ված չեն։ Խոս­քը վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նին, Ի­րա­նին, Չի­նաս­տա­նին, ԱՄՆ-ին և Եվ­րո­պա­յին։ Այս ուղ­ղու­թյուն­նե­րից ոչ մե­կում մշակ­ված ծրա­գիր չկա։ Ա­մենևին էլ ինք­նան­պա­տակ չէր Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ զար­գաց­նե­լու Չի­նաս­տա­նի ցան­կու­թյու­նը. այն­տեղ հաս­կա­ցան, որ թուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ի­րենց լուրջ դժ­վա­րու­թյուն­նե­րի ա­ռաջ է կանգ­նեց­նե­լու։ Նշ­ված հինգ ուղ­ղու­թյուն­նե­րում հարկ է ու­նե­նալ դի­վա­նա­գի­տա­կան ա­ռա­քե­լու­թյուն­ներ, ո­րոնք կզ­բաղ­վեն վեր­լու­ծա­կան աշ­խա­տան­քով և հա­մա­պա­տաս­խան կա­պե­րի ամ­րապ­նդ­մամբ։
Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը տա­րի­ներ շա­րու­նակ ա­ռաջ է տա­րել մի ուղ­ղու­թյուն՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ամ­բող­ջա­կան ան­կա­խու­թյունն Ադր­բե­ջա­նից ա­ռա­ջի­նը պետք է ճա­նա­չի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նա­չումն ու­նի իր բո­լոր ի­րա­վա­կան հիմ­քե­րը։ Հե­տո ինչ, որ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը չի գոր­ծում, կամ էլ գոր­ծում է քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյան սկզ­բուն­քով։ Մեր խն­դիր­նե­րը պետք է հս­տակ դր­վեն. հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի միջև ի­րա­վա­պայ­մա­նագ­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պետք է ամ­րագր­վեն։
Գլ­խա­վոր հար­ցի՝ անվ­տան­գու­թյան հետ կապ­ված, Սարգ­սյա­նը գլ­խա­վոր խն­դիր հա­մա­րեց թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին հա­կազ­դե­լը։ Որ նեոօս­մա­նիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան նո­րաց­ման հիմ­քի վրա Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի միջև գո­յու­թյուն ու­նի գաղտ­նի հա­մա­ձայ­նու­թյուն, այլևս ոչ մե­կի հա­մար գաղտ­նիք չէ։ Հայտ­նի է նաև, որ աշ­խար­հի հզոր պե­տու­թյուն­նե­րը հա­կազ­դում են այդ ծրագ­րին։ Հա­յե­րը գի­տեն թուր­քե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի մտադ­րու­թյու­նը։ Մեկ ան­գամ ար­դեն Մեղ­րիի ­գոր­ծո­ղու­թյու­նը տա­պալ­վել է, հի­շեց­րեց Սարգ­սյա­նը և հա­վե­լեց՝ իսկ դա այն օ­ղակն է, ո­րը թույլ է տա­լու ի­րա­կա­նաց­նել թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի գա­ղա­փա­րը։
Սարգ­սյանն անդ­րա­դար­ձավ նաև Նա­խիջևա­նի խնդ­րին։ Այն­տեղ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը մեծ քա­նա­կու­թյամբ զենք ու զի­նամ­թերք են կու­տա­կել։ Հա­նուն ին­չի՞ են ա­նում։ Նրանց նպա­տակն է ա­ռա­ջին իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում Սյու­նի­քը փա­կել և Սի­սիա­նով դուրս գալ Մեղ­րի։ Դա կկոչ­վի Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի վեր­սկ­սում։ Հայ­կա­կան կող­մե­րը պար­տա­վոր են հաշ­վի առ­նել բո­լոր բե­մագ­րե­րը և ու­նե­նալ բո­լոր կան­խար­գե­լիչ քայ­լե­րը։
Դա­շին­քի ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում հարկ է նկա­տի ու­նե­նալ եր­կու հան­գա­մանք. նախ՝ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի խոր­հր­դա­րան­նե­րը պետք է այդ թե­մա­յով լսում­ներ նա­խա­ձեռ­նեն և երկ­րորդ՝ անհ­րա­ժեշտ է պե­տա­կան մա­կար­դա­կով քա­րոզ­չա­կան աշ­խա­տան­քի ծա­վա­լում, Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Սփյուռ­քի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­կար­գում։ Այդ տե­սան­կյու­նից շատ կարևոր է Դաշ­նակ­ցու­թյան կող­մից նման ֆո­րու­մի նա­խա­ձեռ­նու­մը։



Ստեղծում ես
նոր իրողություն և ստիպում, որ դրա հետ հաշվի նստեն

 

Սեյ­րան Բաղ­դա­սա­րյա­նը 1990-95 թվա­կան­նե­րին ՀՀ խոր­հր­դա­րա­նում ղե­կա­վա­րել է Ար­ցա­խի հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վը, ու­սում­նա­սի­րել աբ­խա­զա­կան հա­կա­մար­տու­թյու­նը։ Բա­ցի այդ, տար­բեր ա­ռիթ­նե­րով լի­նե­լով Սեր­բիա­յում՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Ռա­դո­վան Կա­րա­ջի­չի (1991թ. Հա­րավս­լա­վիա­յի փլու­զու­մից հե­տո ըն­տր­վել է Սեր­բա­կան Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ, իսկ մինչ այդ ղե­կա­վա­րել է Սեր­բա­կան դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը) մոտ է հյու­րըն­կալ­վել, և այդ այ­ցերն օգ­նել են նրան խո­րա­պես պատ­կե­րաց­նել նաև ալ­բա­նա-սեր­բա­կան հա­կա­մար­տու­թյու­նը։ Մի­ջազ­գա­յին փոր­ձի ու­սում­նա­սի­րու­թյու­նը թույլ է տվել հաս­կա­նալ ժա­մա­նա­կի մար­տահ­րա­վեր­նե­րը և դրանց դի­մա­կա­յե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
Թե ին­չու է ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քի հար­ցը բարձ­րաց­վում, Բաղ­դա­սա­րյանն ու­ներ իր մեկ­նա­բա­նու­թյու­նը։ 20 տա­րի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ղե­կա­վա­րել են գոր­ծիչ­ներ, ո­րոնց քա­ղա­քա­կան կեն­սագ­րու­թյունն սկս­վել է Ար­ցա­խում, և բո­լո­րի հա­մար պարզ էր, որ նրանք ա­նե­լու են ա­մեն ինչ՝ Հա­յաս­տան-Ար­ցախ կապն ամ­րապն­դե­լու ուղ­ղու­թյամբ։ Այժմ ե­կել է այն պա­հը, ո­րը թե­լադ­րում է ինս­տի­տու­ցիո­նալ հիմ­քե­րի վրա դնել հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
Անդ­րա­դառ­նա­լով ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան մի­ջազ­գա­յին ար­ձա­գանք­նե­րին՝ Բաղ­դա­սա­րյա­նը ֆո­րու­մի մաս­նա­կից­նե­րի ու­շադ­րու­թյու­նը սևե­ռեց մի փաս­տի վրա. Քար­վա­ճա­ռի ա­զա­տագ­րու­մից հե­տո ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը բա­նաձևեր ըն­դու­նեց և հայ­կա­կան կող­մե­րի վրա հս­կա­յա­կան ճն­շում գոր­ծադ­րեց՝ պն­դե­լով, թե դա պետք է հետ հան­ձն­վի։ Ո­չինչ։ Հայ­կա­կան զին­ված ու­ժե­րը շա­րու­նա­կե­ցին ա­զա­տագ­րել մեր պատ­մա­կան հայ­րե­նի­քի մաս կազ­մող մյուս տա­րածք­նե­րը։ Նոր ի­րո­ղու­թյուն ստեղծ­վեց և նոր բա­նաձևեր ըն­դուն­վե­ցին։ Քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ այս­պես է լի­նում՝ ստեղ­ծում ես նոր ի­րո­ղու­թյուն, հե­տո էլ ստի­պում, որ դրա հետ հաշ­վի նս­տեն։ Չպի­տի մտա­ծես, թե ար­ված քայ­լից հե­տո ով ինչ է ա­սե­լու։ Ե­թե 90-ա­կան­նե­րի սե­րունդն ի­րեն այդ­պես պա­հեր, այ­սօր բո­լո­րո­վին այլ ի­րա­կա­նու­թյան մեջ կապ­րեինք։
Հա­յաս­տան-Ար­ցախ ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քի հար­ցը պետք է քն­նարկ­վի եր­կու իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև՝ խոր­հր­դա­րան­նե­րի, գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյուն­նե­րի մա­կար­դա­կով, որ­պես­զի վեր հան­վեն այն խան­գա­րիչ հան­գա­մանք­նե­րը, ո­րոնք եր­կու կող­մե­րին թույլ չէին տա­լիս ա­ռաջ շարժ­վել։