comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԵ­ՌՈՒ ԵՐԿ­ՐԻՑ, ՄՈՏ՝ ԱՐ­ՄԱՏ­ՆԵ­ՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵ­ՌՈՒ ԵՐԿ­ՐԻՑ, ՄՈՏ՝ ԱՐ­ՄԱՏ­ՆԵ­ՐԻՆ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Հար­ցազ­րույց Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ 

Ալ­բերտ ԱՆԴ­ՐՅԱ­ՆԻ հետ

-Մի­լիո­նա­վոր հա­յե­րի (ո­րոնց թվում և ար­ցախ­ցի­նե­րի) հա­մար Ռու­սաս­տա­նը ծնն­դա­վայր է ու, ինչ-որ տեղ նաև` երկ­րորդ հայ­րե­նիք...Այս­տեղ՝ Ռու­սաս­տա­նի սր­տում, գոր­ծում է ԱՀ մշ­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն։ Ի՞նչ խն­դիր­նե­րով, հոգ­սե­րով ու շեշ­տադ­րում­նե­րով է ապ­րում կա­ռույ­ցը։
-Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշ­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նը Մոսկ­վա­յում բաց­վել է 1993 թվա­կա­նին, 94-ից այն ար­դեն լիար­ժեք գոր­ծում էր։ Գրե­թե բաց­ման օ­րից աշ­խա­տել եմ այս­տեղ, իսկ 2007 թվա­կա­նից Ար­ցա­խի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչն եմ։ Բնա­կա­նա­բար, ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նը կոչ­ված է ար­տա­հայ­տե­լու ար­ցախ­ցի­նե­րի խն­դիր­նե­րը, շա­հերն ու հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նում։ Մեր հա­մերկ­րա­ցի­նե­րը դի­մում են ի­րենց հու­զող բազ­մա­թիվ հար­ցե­րով` կապ­ված անձ­նագ­րե­րի հետ. տար­բեր տե­ղե­կանք­ներ ստա­նա­լու հա­մար են դի­մում, մենք էլ ձգ­տում ենք կա­րել­վույնս օգ­տա­կար լի­նել։ Տա­րի­ներ ա­ռաջ նրանց հոսքն ա­վե­լի մեծ էր, նոր էին բնա­կա­վոր­վել, բազ­մա­թիվ խն­դիր­ներ էին ծա­գում, հի­մա կար­ծես թե ա­վե­լի հան­գիստ է, շա­տերն ար­դեն տե­ղա­վոր­վել, քա­ղա­քա­ցիու­թյուն են ստա­ցել, գտել են ի­րենց խն­դիր­նե­րի լուծ­ման բա­նա­լին։ Նախ­կի­նում ՀՀ հյու­պա­տո­սու­թյա­նը դի­մե­լուց ա­ռաջ նախ մեզ էին դի­մում, իսկ հի­մա միան­գա­մից հյու­պա­տո­սու­թյան մի­ջո­ցով կար­գա­վոր­վում են բո­լոր հար­ցե­րը։ Իսկ երբ անհ­րա­ժեշտ է լի­նում որևէ հար­ցի շուրջ հա­մախ­մբ­վել, կա՜մ մենք ենք դի­մում, կա՜մ ի­րենք են ան­ձամբ գա­լիս ա­ռա­ջար­կե­լու ի­րենց օգ­նու­թյունն ու ա­ջակ­ցու­թյու­նը։ ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին գու­մար փո­խան­ցե­լու, մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի կամ փա­ռա­տո­նե­րի կազ­մա­կերպ­մանն ա­ջակ­ցե­լու հա­մար մեր շատ հայ­րե­նա­կից­ներ ար­ձա­գան­քում են սի­րով ու փոր­ձում սե­փա­կան լու­ման բե­րել ընդ­հա­նուր գոր­ծին։ Հայ­րե­նա­սեր­նե­րի պա­կաս չու­նենք, տե­ղյակ են Ար­ցա­խում կա­տար­վող բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին և ե­թե ի­րենց օգ­նու­թյան կա­րիքն զգաց­վում է, իս­կույն ար­ձա­գան­քում են։ Գլ­խա­վոր խն­դի­րը մնում է մեր չճա­նաչ­վա­ծու­թյու­նը, ո­րը ո­րո­շա­կի խո­չըն­դոտ­ներ է հա­րու­ցում, բայց դրա­նից էլ ելք ու ու­ղի գտ­նում ենք և, կար­ծում եմ, ստաց­վում է։ Ա­ռանց ա­վե­լորդ հա­մես­տու­թյան Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշ­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյունն այս­տեղ ճա­նաչ­ված է, Լա­զա­րյան ճե­մա­րանն էլ հայտ­նի է Մոսկ­վա­յում, որ­տեղ նաև ՀՀ դես­պա­նա­տունն է տե­ղա­կայ­ված, մի խոս­քով` մեզ այս­տեղ ճա­նա­չում են, գի­տեն մեր տե­ղը։ Հու­սանք, որ նաև Ռու­սաս­տա­նի բա­րի կամ­քով վաղ թե ուշ կկար­գա­վոր­վի մեր հարցն, ու մեր հե­տա­գա ճա­կա­տա­գիրն ի վեր­ջո կպար­զո­րոշ­վի։
-Ինչ­պե՞ս են ապ­րում ղա­րա­բաղ­ցի­նե­րը մաս­նա­վո­րա­պես Մոսկ­վա­յում և ՌԴ-ում`ընդ­հան­րա­պես։
-Ընդ­հա­նուր առ­մամբ` շատ լավ, ե­զա­կի դեպ­քեր էլ կան, երբ հա­զիվ են ծայ­րը ծայ­րին հասց­նում։ Գաղտ­նիք չէ, որ հա­յերն ա­րա­րող ժո­ղո­վուրդ են, աշ­խար­հին է հայտ­նի, թե ի­րենց ար­դար քր­տին­քով ինչ հա­ջո­ղու­թյուն­նե­րի են հա­սել, ինչ­պի­սի կա­րո­ղու­թյուն­նե­րի տեր դար­ձել։ Էլ չենք խո­սում գի­տու­թյան, ար­վես­տի, մշա­կույ­թի բնա­գա­վա­ռում մե­ծա­գույն ձեռք­բե­րում­նե­րի մա­սին։ Աշ­խար­հահռ­չակ հայ գիտ­նա­կան­ներ ու­նենք, ո­րոնք ապ­րել ու գոր­ծել են Ռու­սաս­տա­նում և փառք բե­րել ոչ միայն ՌԴ-ին, այլև հա­յու­թյա­նը։ Նույ­նը` մի շարք այլ աս­պա­րեզ­նե­րում։ Հայ­կա­կան հա­մայ­նք­ներն այս­տեղ կա­յա­ցած են և դրա­կան օ­րի­նակ են ծա­ռա­յում այլ ազ­գե­րի ու ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար։ Հա­յե­րը ոչ միայն խե­լոք են, կազ­մա­կերպ­ված, օ­րի­նա­պահ, այլև ի­րենց պատ­մա­կան ան­ցյա­լով, ին­չու չէ, նաև ներ­կա­յով աշ­խար­հին ա­պա­ցու­ցել են, որ ի­րենք մեծ պատ­մու­թյան, մեծ մշա­կույ­թի, ար­ժա­նա­պա­տիվ կեց­ված­քի կրող­ներ են։ Այս ա­մե­նը մեկ օր­վա, մեկ տար­վա և ոչ էլ մեկ դա­րի ար­գա­սիք է, դրա ար­մատ­ներն ա­վե­լի խորն են ու գա­լիս են նա­խաք­րիս­տո­նեա­կան շր­ջա­նից էլ վաղ։ Ի պա­տիվ մեր հայ­րե­նա­կից­նե­րի` նրանք ա­նա­ղարտ են պա­հում հա­յի ա­նունն ու պա­տի­վը:
-Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ու մեզ պար­տադր­ված պա­տե­րազ­մի հետևան­քով էլ, ցա­վոք, բազ­մա­թիվ բռ­նա­գաղթ­ված­ներ ու տե­ղա­հան­ված­ներ ու­նե­ցանք, նրանց կե­ցու­թյունն ինչ­պի­սի՞ն է…
-Նրանք ևս գտել են ի­րենց տե­ղը, շա­տերն ար­դեն զգա­լի կա­րո­ղու­թյուն­նե­րի տեր են։ Յու­րա­քան­չյուր հա­մայնք ու­նի իր հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակն ու ո­լոր­տը, շատ հա­մախ­մբ­ված են, հատ­կա­պես շա­հու­մյան­ցի­ներն ու հադ­րութ­ցի­նե­րը։ Ի­րար օգ­նու­թյան ձեռք են մեկ­նում, նրան­ցից շա­տերն ար­դեն ի­րենց ե­կա­մուտ­նե­րից բա­ժին են հա­նում հայ­րե­նա­կից­նե­րին, ո­րո­շա­կի ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նում ի­րենց շր­ջան­նե­րում, շի­նա­րա­րու­թյուն են կա­տա­րում հայ­րե­նի գյու­ղե­րում, օգ­նու­թյան հիմ­նադ­րամ­ներ են բա­ցում, մի խոս­քով` աստ­վա­ծա­հա­ճո գոր­ծու­նեու­թյամբ, մե­կե­նա­սու­թյամբ են զբաղ­ված։ 2016թ. Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րին նրանց հա­մախմ­բու­մը շատ ազ­գե­րի նա­խան­ձը կշար­ժեր։ Նրանք, մո­ռա­ցած ա­մեն գործ ու հոգս, պատ­րաստ էին Ար­ցախ հաս­նել, դիր­քա­պահ­նե­րի կող­քին գտն­վել ու շա­տե­րը ե­կան, օգ­նե­ցին, և ա­ռայ­սօր էլ այն շա­րու­նա­կա­կան բնույթ է կրում։ Այլ ռե­գիոն­նե­րում ևս հա­յե­րը շատ ակ­տիվ են ու փոր­ձում են մա­տը Ար­ցա­խի զար­կե­րա­կին պա­հել։ Հարկ է ա­ռանձ­նաց­նել Կրաս­նո­դա­րի, Ստավ­րո­պո­լի երկ­րա­մա­սե­րի, Սա­րա­տո­վի, Դո­նի-Ռոս­տո­վի հա­յե­րին ու հայ­կա­կան հա­մայ­նք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ով­քեր ոչ միայն չեն մո­ռա­ցել հայ­րե­նա­կան տան ճա­նա­պար­հը, այլև ա­մեն մի­ջոց օգ­տա­գոր­ծում են հայ­րե­նի­քին ու հայ­րե­նա­կից­նե­րին օգ­տա­կար լի­նե­լու հա­մար։
Մոսկ­վա­յում շատ են Բաք­վից, Կի­րո­վա­բա­դից ու Սում­գա­յի­թից բռ­նա­գաղ­թած­նե­րը, նրանք նույն­պես ար­դեն կար­գա­վո­րել են ի­րենց խն­դիր­նե­րը։ Հս­տակ թիվ չկա, թե որ­քան են Ադր­բե­ջա­նից ար­տա­գաղ­թած­նե­րը, նրանց մի մասն ար­տա­սահ­ման է տե­ղա­փոխ­վել, բայց ե­ղած­ներն ապ­րում են լիար­ժեք կյան­քով։ Մերձ­մոս­կո­վյան գյուղ ու­նենք` մե­ծա­քա­նակ շա­հու­մյան­ցի­նե­րով բնա­կեց­ված, պարզ է, որ նրանք ի­րենց երկ­րի, ի­րենց բար­քե­րի ու սո­վո­րու­թյուն­նե­րի կրողն ու շա­րու­նա­կողն են, ցա­վոք, օ­տար երկ­րում, բայց նրանք շա­րու­նա­կում են հայ մնալ ու հա­յե­ցի ապ­րել։ Վլա­դի­մի­րում ու Յա­րոս­լավ­լում էլ հայ­կա­կան հա­մայ­նք­նե­րը կա­յա­ցած են ու շն­չում են լիա­թոք կյան­քով։

-Հա­յին հայ պա­հե­լու, ար­մատ­նե­րին ա­ռա­վել ա­մուր կա­պե­լու լա­վա­գույն մի­ջոց­նե­րից մեկն էլ մշա­կու­թա­յին կա­պը սեր­տաց­նելն է, մշա­կույ­թով սնու­ցե­լը, մա­նա­վանդ նոր սերն­դին, որ աշ­խարհ է գա­լիս հայ­րե­նի­քից հե­ռու։ Այս ա­ռու­մով նպա­տա­կա­մետ աշ­խա­տանք­ներ տար­վո՞ւմ են։
-Խո­շոր հա­մայ­նք­նե­րում այդ մի­տու­մը կա, գոր­ծում են բազ­մա­թիվ Հա­յոր­դաց տներ, եր­գի-պա­րի հա­մույթ­ներ ռե­գիոն­նե­րում, որ տա­րա­ծում են հայ­կա­կա­նը՝ հինն ու ժա­մա­նա­կա­կի­ցը։ Հոգևոր-մշա­կու­թա­յին կա­պե­րը նոր­մալ են թե՜ Հա­յաս­տա­նի և թե՜ Ար­ցա­խի հետ: Նույ­նը չի կա­րե­լի ա­սել դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին. այս­տեղ զգա­լի սառ­նու­թյուն կա, ո­րը նոր­մալ հա­մա­րել չի կա­րե­լի։ Ար­ցա­խից հա­մույթ­ներ են գա­լիս-գնում, փա­ռա­տո­նե­րում ար­ցախ­ցի մեր ե­րե­խա­նե­րը միշտ փայ­լում են ոչ միայն ի­րենց շնորհ­քով, այլև բե­մա­կան կեց­ված­քով, իսկ նրանց հա­ջո­ղու­թյուն­նե­րը մեզ միայն հպար­տու­թյուն են պարգևում։
Վեր­ջերս ՙԱր­ցա­խի ձայ­ներ՚-ի փոք­րի­կը՝ Մի­շա Գրի­գո­րյա­նը, հպար­տա­նա­լու ա­նանց պա­հեր պարգևեց հա­յե­րիս, իսկ վեր­ջում բո­լո­րին հրա­վի­րեց Ար­ցախ` ժեն­գյա­լով հաց ու­տե­լու. ար­ցախ­ցի­նե­րիս հյու­րա­սեր ու սր­տա­բաց լի­նելն այլևս մեր այ­ցե­քարտն է ու ոչ միայն ռու­սաս­տան­նե­րում։ Այս օ­րե­րին նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ են տար­վում մերձ­մոս­կո­վյան քա­ղաք­նե­րում Ար­ցա­խի հա­մույթ­նե­րի հա­մեր­գա­յին ծրագ­րե­րին հա­սու դարձ­նե­լու հա­մար, տես­նենք` ինչ­պես կս­տաց­վի։ Ապ­րե­լով Ռու­սաս­տա­նում` հա­յե­րը փոր­ձում են ա­մեն կերպ պա­հել ի­րենց մշա­կույ­թը, ի­րենց կեն­ցա­ղա­յին սո­վո­րույթ­նե­րը, մի խոս­քով` այն ա­մեն ա­վան­դա­կա­նը, որ խո­սում է հա­յի ու հա­յու­թյան մա­սին։ Բա­վա­կան է հա­յի հար­սա­նի­քի կամ այլ տո­նախմ­բու­թյան մաս­նակ­ցես, իս­կույն երկ­րիդ, հայ­րե­նի­քիդ համն ու հոտն ես զգում, ա­վան­դա­կա­նիդ պահ­պա­նումն ու վե­րած­նունդն ես տես­նում Ռու­սաս­տա­նում, հե­ռու երկ­րից, սա­կայն մոտ՝ ար­մատ­նե­րին։
Գոր­ծում են բազ­մա­թիվ հիմ­նադ­րամ­ներ ու հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք փոր­ձում են ար­մա­տա­վո­րել ազ­գա­յի­նը, հայ­կա­կա­նը և, ի­հար­կե, ձեռք հասց­նել հայ­րե­նի­քին ու հայ­րե­նի­քում ապ­րող ի­րենց մեր­ձա­վոր­նե­րին։ ՙՎի­վա՚ կազ­մա­կեր­պու­թյուն կա, ո­րի ղե­կա­վա­րը ղա­րա­բաղ­ցի բժիշկ է, հա­մա­գոր­ծակ­ցե­լով Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հետ` այն հան­գա­նա­կու­թյուն­նե­րի, տար­բեր բա­րե­գործ­նե­րի ու բա­րե­գոր­ծու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ու մի­ջոց­նե­րով անհ­րա­ժեշտ բժշ­կա­կան սար­քա­վո­րում­ներ է ու­ղար­կում Ղա­րա­բա­ղի բուժ­հիմ­նարկ­ներ։ Գա­լիս են նաև բժիշկ­ներ խմ­բով և տե­ղում օգ­նու­թյուն են ցու­ցա­բե­րում, հա­մա­տեղ վի­րա­հա­տու­թյուն­ներ կա­տա­րում։
-Իսկ հայ­րե­նիք վե­րա­դառ­նալ ցան­կա­ցող­ներ չկա՞ն…
-Նախ­կի­նում կա­յին, հի­մա՝ չէ, երբ ար­դեն տուն-տեղ են դնում, կապ­վում-մնում են։ Մեծ երկ­րում, մեծ մի­ջա­վայ­րում ա­վե­լի հեշտ է վաս­տա­կե­լը, շա­տե­րը գա­լիս-վաս­տա­կում են, որ տնե­ցի­նե­րին օգ­նեն, նրանց փոքր ու մեծ խն­դիր­նե­րին ա­ջա­կից-կա­րե­կից լի­նեն։ Չես կա­րող մե­ղադ­րել, մար­դիկ սո­ցիա­լա­կան դժ­վա­րու­թյուն­ներ ու­նեն, իսկ պա­տե­րազ­մող եր­կի­րը բո­լո­րի հոգ­սե­րը չի կա­րո­ղա­նում ու­սե­րին առ­նել, նրանք էլ ստիպ­ված ինք­նու­րույն են գտ­նում ել­քը։ Հայ­րե­նա­դար­ձու­թյան ծրագ­րե­րը հզոր մի­ջոց­ներ են պա­հան­ջում, մեծ ներդ­րում­ներ, հու­սանք, որ մի օր այս ա­ռու­մով էլ ա­ռա­ջըն­թաց, կոնկ­րետ խն­դիր ու նպա­տակ կու­նե­նանք։ Սե­զո­նա­յին աշ­խա­տող­ներն էլ քիչ չեն, գա­լիս վաս­տա­կում ու տուն են վե­րա­դառ­նում։
Սերտ կա­պեր ենք պա­հում բարձ­րա­գույն ռազ­մա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում սո­վո­րող մեր ու­սա­նող հա­մերկ­րա­ցի­նե­րի հետ։ Հա­ճախ ենք հան­դի­պում, օգ­նում, ա­ջակ­ցում հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում։ Ու­րա­խա­նում ենք, որ շա­տե­րը կար­միր դիպ­լո­մով են ա­վար­տում ռազ­մա­կան բու­հե­րը, որ նրանք հաս­կա­նում են, թե ին­չի հա­մար են կոչ­ված և ժա­մա­նակն ի­զուր չեն վատ­նում, նրանք մեր ՙոս­կե ֆոնդ՚-ն են և հպար­տա­նա­լու շատ ա­ռիթ­ներ են պարգևում մեզ։
-Մենք ա­կա­նա­տեսն էինք Ձեր գլ­խա­վո­րած ներ­կա­յա­ցուց­չու­թյան բազ­մազ­բա­ղու­թյա­նը, մի՞շտ է այս­պես։
-Հա­մա­րյա միշտ, լու­ծում­ներ պա­հան­ջող հար­ցեր լի­նում են ա­մեն օր, գործ շատ կա, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ո­լորտ­ներն ու ուղղ­վա­ծու­թյուն­նե­րը բազ­մա­թիվ են ու տա­րաբ­նույթ, ու մենք մեր փոք­րիկ թի­մով փոր­ձում ենք օգ­նել, սա­տա­րել մեր հայ­րե­նա­կից­նե­րին ու մեր բո­լո­րիս սի­րե­լի, փոքր, սա­կայն հզոր Ար­ցա­խին։

Ստե­փա­նա­կերտ-Մոսկ­վա-
Ստե­փա­նա­կերտ