comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԵ­ՆԱ­ՏՈՐ ՍԱՆ­ԴԵՐ­ՍԻ ՄՏԱ­ՀՈ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵ­ՆԱ­ՏՈՐ ՍԱՆ­ԴԵՐ­ՍԻ ՄՏԱ­ՀՈ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Եվ Բաք­վին հա­ճո­յա­խո­սող իս­րա­յել­ցի ռազ­մա­կան գործ­չի թյու­րըմ­բռ­նու­մը

Մեր­ձա­վո­րարևե­լյան ուղ­ղու­թյամբ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը դրսևոր­վում է Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան հռե­տո­րա­բա­նու­թյան ու­ժե­ղաց­մամբ և, միա­ժա­մա­նակ, Հյու­սի­սատ­լան­տյան իր դաշ­նակ­ցի՝ Թուր­քիա­յի նկատ­մամբ ճն­շում­ներ գոր­ծադ­րե­լով։ Ե­թե Թուր­քիան Վա­շինգ­տո­նի հետ երկ­խո­սու­թյան մեջ, ինչ­պես ա­սում են, խա­ղար­կում է ռու­սա­կան խա­ղա­քար­տը, այ­սինքն՝ ա­ռաջ է տա­նում ՌԴ-ից զե­նի­թահր­թի­ռա­յին C-400 հա­մա­կար­գեր գնե­լու ո­րո­շու­մը, ա­պա ի­րա­նա­կան կողմն ա­վե­լի կոշտ է իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում և ար­դեն սպառ­նում է փա­կել Հոր­մու­զի նե­ղու­ցը, որն Օ­մա­նի ծո­ցը միաց­նում է Պար­սից ծո­ցին։

ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Յենս Ստոլ­տեն­բեր­գը, մա­յի­սի 6-8-ը գտն­վե­լով Թուր­քիա­յում, հար­ցազ­րույց էր ու­նե­ցել տե­ղա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կի հետ և հայ­տա­րա­րել, որ C-400-նե­րի խն­դի­րը պա­հան­ջում է երկ­կողմ բա­նակ­ցու­թյուն­ներ։ Թուր­քիա­յի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռե­լու մա­սին կոնգ­րե­սա­կան­նե­րի վեր­ջին ա­ռա­ջար­կու­թյու­նը փաս­տո­րեն Ստոլ­տեն­բեր­գի թուր­քա­կան այ­ցի ար­դյունքն էր։
Թուր­քա­կան կող­մի պա­տաս­խանն էլ Թուր­քիա­յի պատ­մու­թյան մեջ ա­մե­նա­մասշ­տա­բա­յին ռազ­մա­ծո­վա­յին զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ձեռ­նար­կումն է, ո­րոնք կշա­րու­նակ­վեն մինչև մա­յի­սի 25-ը՝ Սև, Է­գե­յան և Մի­ջերկ­րա­կան ծո­վե­րի ջրե­րում։
ԱՄՆ-ի և Ի­րա­նի միջև լար­վա­ծու­թյու­նը, որն Ի­րա­նի հետ կնք­ված մի­ջազ­գա­յին մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րից Վա­շինգ­տո­նի դուրս գա­լու ար­դյունք է, կա­րող է ծանր հետևանք­ներ ու­նե­նալ Մեր­ձա­վոր Արևել­քի և Հա­րա­վա­յին Կով­կա­սի հա­մար։ Որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը չի ցան­կա­նում ըն­դու­նել Մեր­ձա­վոր Արևել­քում Ի­րա­նի ընդ­գծ­ված դե­րա­կա­տա­րու­թյու­նը, բո­լո­րին է հաս­կա­նա­լի։ Մտա­հո­գի­չը ԱՄՆ-Ի­րան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սրա­ցումն է և հնա­րա­վոր պա­տե­րազ­մը, ին­չը մեր­ձա­վո­րարևե­լյան և հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջան­նե­րի ժո­ղո­վուրդ­նե­րին ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­ռաջ կկանգ­նեց­նի։ Ի­րա­նը հա­մե­մա­տե­լի չէ ո՜չ Ի­րա­քի և ո՜չ էլ Սի­րիա­յի հետ։ Վա­շինգ­տո­նում էլ Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծա­վա­լումն անտ­րա­մա­բա­նա­կան են հա­մա­րում։ Այդ մա­սին բարձ­րա­ձայ­նում են նույ­նիսկ նա­խա­գահ Թրամ­փի կու­սա­կից­նե­րը՝ հան­րա­պե­տա­կան­նե­րը։
Հարկ է նկա­տել մի կարևոր հան­գա­մանք. ե­թե Թուր­քիա­յի հար­ցում Սպի­տակ տան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Կոնգ­րե­սի կող­մից ա­ռար­կու­թյան չի ար­ժա­նա­նում, ա­պա Ի­րա­նի դեպ­քում պատ­կերն ու­րիշ է։ Օ­րերս հայտ­նի դար­ձավ, որ ա­մե­րի­կա­ցի սե­նա­տոր Բեր­նի Սան­դեր­սը դա­տա­պար­տել է ԱՄՆ նա­խա­գա­հի՝ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նի՝ Ի­րա­նի դեմ պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծե­լու դիր­քո­րո­շու­մը։ Սան­դերսն իր ան­հան­գս­տու­թյունն է ար­տա­հայ­տել առ այն, որ Ի­րա­նի դեմ պա­տե­րազմ նա­խա­ձեռ­նո­ղը նույն Բոլ­թոնն է, ով նաև ՙԻ­րա­քի դեմ պա­տե­րազ­մի ճար­տա­րա­պետն էր՚։ Ի­րա­նի դեմ նա­խա­պատ­րաստ­վող ա­մե­րի­կյան սադ­րան­քը սե­նա­տո­րը մտա­հո­գիչ է հա­մա­րում. ե­թե ԱՄՆ-ն գնա այդ քայ­լին, ա­պա տա­րա­ծաշր­ջա­նը կտա­նի ա­պա­կա­յու­նաց­ման։
Ջոն Բոլ­թո­նի սխալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը քն­նա­դա­տու­թյան է ար­ժա­նա­ցել նաև Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Մոհմ­մադ Ջա­վադ Զա­րի­ֆի կող­մից։ iran.ru-ի փո­խանց­մամբ՝ Զա­րի­ֆը մատ­նա­ցույց է ա­րել այն պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին, ով­քեր ընդ­գծ­ված շա­հագր­գռ­վա­ծու­թյուն են ցու­ցա­բե­րում ԱՄՆ-Ի­րան պա­տե­րազ­մի հար­ցում։ Բոլ­թո­նի հա­մա­խոհ­ներ են հա­մար­վում Իս­րա­յե­լի վար­չա­պետ Բե­նիա­մին Նե­թա­նյա­հուն, Սաու­դյան Ա­րա­բիա­յի թա­գա­ժա­ռանգ Մո­համ­մադ բին Սալ­մա­նը։ Որ­պես շա­հագր­գիռ կողմ՝ նշ­վում է նաև Ա­բու Դա­բիի թա­գա­ժա­ռանգ Մո­համ­մադ բին Զա­յե­դի ա­նու­նը։
Ի­րա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րառ­ման և պա­տե­րազ­մի հրահր­ման գոր­ծըն­թա­ցում Իս­րա­յե­լի ակ­տի­վու­թյու­նը եր­կու տա­րա­ծաշր­ջան­նե­րում կոնկ­րետ նպա­տակ­ներ է հե­տապն­դում։ Հա­րա­վա­յին Կով­կա­սում խն­դիր ու­նի Ադր­բե­ջանն օգ­տա­գոր­ծել որ­պես հե­նա­կետ Ի­րա­նի դեմ գոր­ծո­ղու­թյուն­ներ ծա­վա­լե­լու նպա­տա­կով։ Ադր­բե­ջա­նի հա­մար սա կոր­ծա­նա­րար զար­գա­ցում կլի­նի, քա­նի որ նա իս­կույնևեթ կբախ­վի Ռու­սաս­տա­նի ու­ժեղ հա­կազ­դե­ցու­թյա­նը։ Չնա­յած դրան, Բաք­վի ուղ­ղու­թյամբ Իս­րա­յե­լը շա­րու­նա­կում է դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը՝ օգ­տա­գոր­ծե­լով ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հան­գա­ման­քը։ Այս օ­րե­րին ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց Իս­րա­յե­լի պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Էֆ­րաիմ Սնեն՝ սլաքն ուղ­ղե­լով հայ­կա­կան կող­մին. ՙԵ­թե Հա­յաս­տա­նը ցան­կա­նում է Իս­րա­յե­լի հետ բա­րե­լա­վել իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ա­պա Իս­րա­յե­լը, կար­ծում եմ, ոչ ո­քի չի մեր­ժի։ Սա­կայն միշտ պետք է հի­շել մի բան՝ Իս­րա­յե­լը եր­բեք ոչ մի փամ­փուշ­տով չի օգ­նի Ադր­բե­ջա­նի թշ­նա­մի­նե­րին։ Հի­շե՜ք, ոչ մի փամ­փուշ­տով՚։ Պա­տաս­խա­նե­լով հար­ցին՝ ժա­մա­նա­կա­կից ի՞նչ զի­նա­տե­սակ Իս­րա­յե­լը կա­ռա­ջար­կի Ադր­բե­ջա­նին, ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյան նախ­կին պաշ­տո­նյան ա­սել էր, որ ի­րենք հի­մար չեն, որ այդ մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նեն։ Բայց հարկ է հա­մա­րել ըն­դգ­ծել, որ ին­քը խո­սում է ոչ թե զեն­քի, այլ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին։
Ա­լիևի վար­չա­կազ­մը չար­ձա­գան­քեց այս հայ­տա­րա­րու­թյա­նը, ըստ երևույ­թին, ձգ­տե­լով Ի­րա­նի հար­ցում գոր­ծիք չդառ­նալ հա­կա­դիր ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի ձեռ­քին։
Ադր­բե­ջա­նը, որ­պես կա­նոն, իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­կար­գում է Թուր­քիա­յի հետ։ Մինչ մեր­ձա­վո­րարևե­լյան տա­րա­ծաշր­ջա­նի դե­րա­կա­տար­ներն ԱՄՆ-Ի­րան լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րին առ­նչ­վող հայ­տա­րա­րու­թյուն­ներ էին հն­չեց­նում, մա­յի­սի սկզ­բին ադր­բե­ջա­նա­կան տա­րած­քում թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն անց­կաց­վեց, ո­րը կրում էր թուր­քա­կան հան­րա­պե­տու­թյան հիմ­նա­դիր Մուս­տա­ֆա Քե­մա­լի ա­նու­նը։
Լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծա­վա­լու­մը Մեր­ձա­վոր Արևել­քում, ան­տա­րա­կույս, հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նի վրա կու­նե­նա իր ազ­դե­ցու­թյու­նը։ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի միաս­նա­կան ծրա­գի­րը հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի դեմ է ուղղ­ված։ Իսկ Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մը տա­րա­ծաշր­ջա­նը կտա­նի ա­պա­կա­յու­նաց­ման։ Այս ա­ռու­մով սե­նա­տոր Սան­դերսն ի­րա­վա­ցի է։
Անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում հա­կա­դար­ձել Ադր­բե­ջա­նի ուղ­ղու­թյամբ հա­ճո­յա­խո­սու­թյուն ա­նող՝ Իս­րա­յե­լի պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Էֆ­րաիմ Սնեին։ Հայ­կա­կան կող­մին ուղղ­ված նրա ակ­նար­կը միան­գա­մայն անտ­րա­մա­բա­նա­կան է։ Իս­րա­յե­լի ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյան նախ­կին պաշ­տո­նյան Գո­լա­նի բար­ձուն­քի վե­րա­բե­րյալ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի հայ­տա­րա­րու­թյա­նը պետք է տե­ղյակ լի­ներ։ Ճա­նա­չե­լով այդ բար­ձունքն Իս­րա­յե­լի ան­բա­ժան մաս և կարևո­րե­լով դրա հս­կա­յա­կան նշա­նա­կու­թյունն Իս­րա­յե­լի անվ­տան­գու­թյան հա­մար` նա­խա­գահն, ի գի­տու­թյուն մի­ջազ­գա­յին հան­րու­թյան, լե­գի­տի­մաց­րեց սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյու­նը։ ԱՄՆ պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեոն զար­գաց­րեց նա­խա­գա­հի միտ­քը՝ հայ­տա­րա­րե­լով՝ ե­թե պե­տու­թյունն ագ­րե­սիա­յի է են­թարկ­վում մեկ այլ պե­տու­թյան կող­մից, ա­պա նրա սահ­ման­նե­րի ճա­նա­չումն օ­րի­նա­կան է։ Պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կերտն, ար­ձա­գան­քե­լով նա­խա­գահ Թրամ­փին, հայ­տա­րա­րեց, որ դա վե­րա­բե­րում է նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյանն ու նրա անվ­տան­գու­թյա­նը։
Իս­րա­յել­ցի ռազ­մա­կան գոր­ծիչն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյան հար­ցի և ա­մե­րի­կյան դիր­քո­րոշ­ման վե­րա­բե­րյալ ակն­հայտ թյու­րըմ­բռ­նում ու­նի։ Ադր­բե­ջա­նը և նրա դաշ­նա­կից­նե­րը պետք է ըն­դու­նեն, որ ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան դեպ­քում էլ սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյու­նը լե­գի­տիմ է, քա­նի որ դա տե­ղի է ու­նե­ցել ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի հետևան­քով։
;