comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Tert.am: Վիտալի Բալասանյանն աշխատանքից ազատվել է քարոզարշավին մասնակցելու համար. Դավիթ Բաբայան
[ARM]     [RUS]     [ENG]

Tert.am: Վիտալի Բալասանյանն աշխատանքից ազատվել է քարոզարշավին մասնակցելու համար. Դավիթ Բաբայան

Պարզապես կադրային տեղաշարժ է, ներհայկական խմորումներ փնտրելը ճիշտ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխություններին:

 Անդրադառնալով Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու մասին ԱՀ նախագահի հրամանագրին Դավիթ Բաբայանն ասել է. «Որքանով ես տեղյակ եմ՝ պատճառը այն է, որ Վիտալի Բալասանյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին: Նա հայտարարել է, որ թեկնածու է, քարոզարշավ է իրականացնելու»:

Դավիթ Բաբայանի խոսքով` ճիշտ չէ, ասել թե նրա ազատումը կապված է ՀՀ-ից ճնշումների հետ: