comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ՝ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ՝ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ ԱՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ս.թ. հունիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱԺ է ներկայացվել պաշտոնական գրություն ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ։

Հունիսի 14-ին հրավիրված արտահերթ նիստում ներկաներին այս մասին իրազեկելով՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ ներկայացվել է նաև նիստի օրակարգը։ Առաջարկված օրակարգային հարցերը սահմանված ժամկետներում քննարկվել են խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և համապատասխան եզրակացություններով դրվել արտահերթ նիստի քննարկմանը։ 

Արտահերթ նիստին ներկայացվել են ՙԱրցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին՚ նախագիծը և դրան ուղեկցող նախագծերի մեծ փաթեթը, երկրորդ՝ ՙՀանրաքվեի մասին՚, երրորդ՝ ՙՀարկերի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ և ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ նախագծերը։ Վերջին երկու նախագծերը նույնպես ներկայացվել են ուղեկցող նախագծերի մեծ փաթեթով։
Օրակարգային հարցերի շարքում առանձնակի հետաքրքրություն դրսևորվեց ՙՀանրաքվեի մասին՚ ԱՀ օրենքի նախագծի նկատմամբ, որը խորհրդարանին ներկայացրեց ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։ Քվեարկության արդյունքում այն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Իր խոսքում Դանիելյանը նշեց, որ մեզ մոտ 2005թ. ընդունվել է օրենք ՙՀանրաքվեի մասին՚, որից հետո՝ 2006-ին, ընդունվել է ԱՀ Սահմանադրությունը, 2017-ին ընդունվել է երկրորդ Սահմանադրությունը։ Հատկանշական է, որ 2017-ին ընդունված սահմանադրությամբ, համաժողովրդական քվեարկության արդյունքում, էապես փոխվեց հանրաքվեի ինստիտուտի էությունը։ ԱՀ սահմանադրությամբ հստակ երաշխիքներ նախատեսվեցին ժողովրդավարական գործընթացների անխափանության, քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարության, իշխանության գործունեության նկատմամբ համարժեք հանրային վերահսկողության իրականացման հարցերում։
Հանրաքվեի ինստիտուտի զարգացման արդյունքում նախատեսվեց քաղաքացիական նախաձեռնության հանրաքվեի ինստիտուտը։ Այդպիսով, Սահմանադրությամբ ամրագրված նոր իրավակարգավորումները կանխորոշում են ՙՀանրաքվեի մասին՚ ԱՀ օրենքի ընդունումը, որով այս ինստիտուտի բարեփոխման արդյունքում համապարփակ կկարգավորվեն հիմնական օրենքով ամրագրված նոր հայեցակարգային մոտեցումները։
Օրենքի նախագծի հետ կապված՝ նախարարին հարցեր ուղղեցին պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Հայկ Խանումյանը։
Գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը։


(Մանրամասն՝ առաջիկա համարում) ՙԱԱ՚