Ա­ՐԵՎ­ՄՈՒՏ­ՔԸ ՍԼԱՔՆ ՈՒՂ­ՂՈՒՄ Է ՄԵՐ­ՁԱ­ՎՈՐ Ա­ՐԵ­ՎԵԼ­ՔԻ ԿՈՂ­ՄԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Իսկ շփ­ման գծում դի­պու­կա­հար­ներն են ակ­տի­վա­ցել

Մեր­ձա­վոր Արևել­քում ի­րա­վի­ճա­կի սրաց­ման նա­խա­պայ­ման­ներն ակ­նա­ռու են։ Ար­դեն հայտ­նի է Սպի­տակ տան՝ այդ ուղ­ղու­թյամբ զոր­քեր տե­ղա­փո­խե­լու մտադ­րու­թյու­նը. ԱՄՆ զին­ված ու­ժե­րի կենտ­րո­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան ղե­կա­վար Քե­նեթ Մաք­կեն­զին խո­սեց Մեր­ձա­վոր Արևել­քում Վա­շինգ­տո­նի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան մե­ծաց­ման նպա­տա­կա­հար­մա­րու­թյան մա­սին։ Հայ­կա­կան աղ­բյուր­ներն այս նո­րու­թյու­նը տա­րա­ծե­ցին՝ հղում ա­նե­լով ա­մե­րի­կյան Wall Street Journal-ին։ Մաք­կեն­զին նաև նշել է, որ ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան մե­ծա­ցումն զգա­լի ռե­սուրս­ներ կպա­հան­ջի, բայց հս­տակ չի ա­սել, թե Պեն­տա­գո­նից քա­նի զին­ծա­ռա­յող պի­տի խնդ­րի։

Վա­շինգ­տո­նը միա­ժա­մա­նակ Ի­րա­նի դեմ նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի լայն փա­թեթ նա­խա­պատ­րաս­տե­լու մա­սին ի­րա­զե­կեց։ ԱՄՆ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից հու­նի­սի 7-ին տա­րած­ված պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյու­նում նշ­ված էր, որ փա­թեթն ի­րա­նա­կան նավ­թա­վե­րամ­շա­կող բիզ­նե­սի դեմ է ուղղ­ված։ Վեր­ջինս Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի՝ ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հե­նա­րա­նի, ֆի­նան­սա­վոր­ման հիմ­նա­կան աղ­բյուր­նե­րից մեկն է։ Պատ­ժա­մի­ջոց­նե­րի ցան­կում է Persian Gulf Petrochemical Industry Co-? ըն­կե­րու­թյու­նը, ո­րը պա­տաս­խա­նա­տու է Ի­րա­նի նավ­թա­քի­միա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ար­տադ­րան­քի կե­սի ար­տա­հան­ման հա­մար և այս ո­լոր­տի ի­րա­նա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րի շուրջ 40%-ի սե­փա­կա­նա­տերն է։ Վե­րոն­շյալ աղ­բյու­րի տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ այս ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան շնոր­հիվ ի­րա­նա­կան ղե­կա­վա­րու­թյունն ու Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սը մի­լիար­դա­վոր դո­լար­ներ են ստա­ցել։
ԱՄՆ վար­չա­կազ­մից բաց տեքս­տով հաս­կա­նալ են տվել, որ սահ­մա­նա­փա­կում­ներն Ի­րա­նի դեմ ձեռ­նարկ­ված ար­շա­վի բաղ­կա­ցու­ցիչն են, ո­րի նպա­տա­կը երկ­րի մե­կու­սա­ցումն է մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում։
Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան գե­րա­գույն ա­ռաջ­նորդ Ա­լի Խա­մե­նեին, ա­մե­րի­կյան ազ­դակ­նե­րին ի պա­տաս­խան, հան­րայ­նաց­րեց Թեհ­րա­նի մտադ­րու­թյու­նը՝ հակ­ված չեն պա­տե­րազ­մել, բայց շա­րու­նա­կե­լու են դի­մա­կա­յել Վա­շինգ­տո­նին։
Ու­շագ­րավ զար­գա­ցում է ԱՄՆ կենտ­րո­նա­կան հե­տա­խու­զա­կան վար­չու­թյան նախ­կին տնօ­րեն Ջոն Բրե­նա­նի՝ նա­խա­գահ Թրամ­փին հաս­ցեագր­ված քն­նա­դա­տու­թյու­նը։ Բրե­նա­նը տա­րա­ծաշր­ջա­նում Ի­րա­նի ակ­տի­վաց­ման փաստն է ար­ձա­նագ­րում՝ ըն­դգ­ծե­լով, որ ԱՄՆ-ն Ի­րա­նի վար­չա­կար­գի վրա ճն­շում է գոր­ծադ­րում կեղծ հա­վատ տա­ծե­լով, թե այն կփոխ­վի։ Նրա խոս­քով՝ դա տե­ղի չի ու­նե­նա ի­րա­նա­կան ՙհա­կազ­դե­ցու­թյան մշա­կույ­թի՚ պատ­ճա­ռով։ Ի­րա­նի հետ մի­ջու­կա­յին գոր­ծար­քից հրա­ժար­վե­լով, Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սը հռ­չա­կե­լով ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն, Ի­րա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րը խս­տաց­նե­լով և եվ­րո­պա­կան կող­մե­րին ստի­պե­լով հրա­ժար­վել ի­րենց ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րից` Թրամ­փի վար­չա­կազ­մը տպա­վո­րու­թյուն է ստեղ­ծում, որ վերջ­նար­դյուն­քում ցան­կա­նում է տա­պա­լել Ի­րա­նում գոր­ծող ռե­ժի­մը,
հա­մոզ­մունք է հայտ­նել ԿՀՎ նախ­կին տնօ­րե­նը։

Մեր­ձա­վոր Արևել­քում Թրամ­փի քա­ղա­քա­կա­նու­թյունն ա­ջակ­ցու­թյան ար­ժա­նա­ցավ Պար­սից ծո­ցի ա­րա­բա­կան պե­տու­թյուն­նե­րի կող­մից, ո­րոնց շար­քում ա­ռա­ջա­տա­րը Սաու­դյան Ա­րա­բիան է։ Մա­յի­սի վեր­ջին Մեք­քա­յում այդ եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի գա­գաթ­նա­ժո­ղով է տե­ղի ու­նե­ցել, ո­րի ար­դյուն­քում ըն­դուն­վել է հա­կաի­րա­նա­կան բա­նաձև։ Նրա­նում կոչ էր ար­վում Ի­րա­նի դեմ վճ­ռա­կան մի­ջոց­ներ ձեռ­նար­կել մի­ջու­կա­յին նե­րու­ժի ստեղ­ծում թույլ չտա­լու նպա­տա­կով։
Զու­գա­հե­ռա­բար Վա­շինգ­տո­նը ճն­շում­ներ է գոր­ծադ­րում ՆԱ­ՏՕ-ի իր դաշ­նակ­ցի՝ Թուր­քիա­յի վրա։ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լատն, ի վեր­ջո, ըն­դու­նեց մա­յիս ամ­սին Կոնգ­րե­սում շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված բա­նաձևը, ո­րը Թուր­քիա­յին կոչ է ա­նում հրա­ժար­վել C-400 հա­մա­կար­գեր գնե­լու գոր­ծար­քից, հա­կա­ռակ դեպ­քում սպառ­նա­լով պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Ան­կա­րա­յի նկատ­մամբ։ ՙՌոյ­թերզ՚ գոր­ծա­կա­լու­թյան փո­խանց­մամբ՝ այս հա­մա­կար­գե­րը ձեռք բե­րե­լը կխարխ­լի ԱՄՆ-ի գլ­խա­վո­րած Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քը։
Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Է­լիոթ Էն­գելն իր ե­լույ­թում ըն­դգ­ծել է, որ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սա հազ­վա­դեպ երևույթ է, բայց սա սև-սպի­տա­կի հարց է։ Եր­րորդ տար­բե­րակ չկա։ Թուր­քիան չի կա­րող միա­ժա­մա­նակ ռու­սա­կան սպա­ռա­զի­նու­թյուն և ա­մե­րի­կյան F-35 ու­նե­նալ։
Մեր­ձա­վո­րարևե­լյան տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը, որ­պես կա­նոն, ի­րենց ազ­դե­ցու­թյունն են ու­նե­նում մեր տա­րա­ծաշր­ջա­նի, մաս­նա­վո­րա­պես թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վրա։ Վեր­ջինս նա­խիջևա­նյան ուղ­ղու­թյու­նում շա­րու­նա­կում է զար­գաց­նել պա­տե­րազ­մի քա­րոզ­չու­թյու­նը. ՙԱն­խախտ եղ­բայ­րու­թյուն-2019՚ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ա­վար­տին՝ հու­նի­սի 11-ին, Նա­խիջևա­նում հան­դի­պե­ցին Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­ներ Զա­քիր Հա­սա­նովն ու Հու­լու­սի Ա­քա­րը։ Հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն՝ նրանք քն­նար­կել են տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կի զար­գաց­ման հնա­րա­վոր բե­մագ­րե­րը։
Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այս զար­գա­ցում­նե­րի ֆո­նին անս­պա­սե­լի չէր ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կասպ­շի­կի այ­ցը։ Հու­նի­սի 11-ին Երևա­նում նրան ըն­դու­նել է ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան հա­մա­ձայն՝ հան­դիպ­մա­նը քն­նարկ­վել են հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին և խա­ղա­ղու­թյա­նը նպաս­տող մթ­նո­լոր­տի ձևա­վոր­մա­նը վե­րա­բե­րող հար­ցեր։
Անդ­րա­դառ­նանք վեր­ջին շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում շփ­ման գծում ար­ձա­նագր­ված` հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախ­տում­նե­րին։ ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն օ­րերս հայ­կա­կան լրատ­վա­մի­ջո­ցին տված հար­ցազ­րույ­ցում նշել է, որ ե­թե ա­վե­լի վաղ փու­լում Ադր­բե­ջա­նի ակ­տի­վու­թյունն ար­տա­հայտ­վում էր հիմ­նա­կա­նում ամ­րա­շի­նա­կան աշ­խա­տանք­նե­րով, ա­պա ներ­կա­յումս զու­գա­հեռ­վում է հրա­դա­դա­րի ռե­ժի­մի հա­մե­մա­տա­բար մեծ խախ­տում­նե­րով։ Հատ­կա­պես վեր­ջին 10 օր­վա ըն­թաց­քում ի­րա­վի­ճա­կի սրա­ցում է ար­ձա­նագր­վում։ Գոր­ծի են դր­վել ա­կա­նա­նետ­ներ, հաս­տո­ցա­յին ավ­տո­մատ նռ­նա­կա­նետ­ներ, ա­ռա­վել ին­տեն­սիվ են դար­ձել խո­շոր տրա­մա­չա­փի զի­նա­տե­սակ­նե­րից ար­ձակ­ված կրա­կա­հեր­թե­րը։ Ըստ խոր­հր­դա­կա­նի վեր­լու­ծու­թյան՝ ակ­տիվ են հա­տուկ նշա­նա­կու­թյան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը և նրանց կազ­մում գոր­ծող դի­պու­կա­հար­նե­րի խմ­բե­րը։
Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի շփ­ման գծում տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րից կա­րող ենք հետևու­թյուն ա­նել, որ Բա­քուն վե­րա­դառ­նում է իր ան­փո­փոխ մար­տա­վա­րու­թյա­նը, այ­սինքն՝ Դու­շան­բեի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նից հետ­քայլ է ա­նում։ Այս հան­գա­ման­քը, ըստ երևույ­թին, մտա­հո­գել է Ռու­սաս­տա­նին, ին­չը երևում է ՌԴ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վա­յի կող­մից մա­յի­սի վեր­ջին ար­ված հայ­տա­րա­րու­թյու­նից։ Նրա­նում ընդ­գծ­ված էր, որ ղա­րա­բա­ղյան խա­ղաղ կար­գա­վո­րու­մը ՌԴ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան գե­րա­կա ուղ­ղու­թյուն­նե­րից է։ ՙՌու­սաս­տանն ա­ջակ­ցո­ղի դեր է կա­տա­րում այդ գոր­ծըն­թա­ցում և կար­ծում եմ, ա­ռա­վե­լա­գույն նվի­րու­մով է դա ա­նում։ Ինչ-որ բան ստաց­վում է, ինչ-որ բան չի ստաց­վում՚,-ա­սել է Զա­խա­րո­վան։
Մոսկ­վան խո­սում է իր ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­կա­յու­թյան մա­սին, իսկ ա­մե­րի­կյան կող­մի ու­շադ­րու­թյու­նը, ինչ­պես վե­րը նշե­ցինք, սևեռ­ված է մեր­ձա­վո­րարևե­լյան տա­րա­ծաշր­ջա­նին։
Հա­վե­լենք, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նա­յին վեր­ջին այ­ցի ժա­մա­նակ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ե­ղել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հեր­թա­կան հան­դի­պում նա­խա­պատ­րաս­տե­լու մա­սին։ Ա­ռայժմ հայտ­նի չէ, թե որ­տեղ կհան­դի­պեն Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյանն ու Էլ­մար Մա­մե­դյա­րո­վը։ Այս պա­րա­գա­յում դա այն­քան էլ էա­կան չէ. նա­խա­րար­նե­րի հան­դիպ­մա­նը, որ­տեղ էլ միջ­նորդ­նե­րը կազ­մա­կեր­պեն, խա­ղա­ղու­թյան պահ­պան­ման ուղ­ղու­թյամբ ջան­քե­րի գոր­ծադ­րու­մը դի­տարկ­վե­լու է որ­պես ա­ռաջ­նա­յին կարևո­րու­թյան խն­դիր։