comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՆՉ­ՊԵՍ Է ՌՈՔ­ՖԵԼ­ԼԵՐ ԸՆ­ՏԱ­ՆԻ­ՔԸ ՀԱ­ՅԵ­ՐԻՆ ՕԳ­ՆԵԼ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ ՓՐԿ­ՎԵԼ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ­ՊԵՍ Է ՌՈՔ­ՖԵԼ­ԼԵՐ ԸՆ­ՏԱ­ՆԻ­ՔԸ ՀԱ­ՅԵ­ՐԻՆ ՕԳ­ՆԵԼ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ ՓՐԿ­ՎԵԼ

Աշ­խար­հի ա­մե­նա­հա­րուստ ու ազ­դե­ցիկ ըն­տա­նիք­նե­րից մե­կը` Ռոք­ֆել­լեր­նե­րը, 19-րդ դա­րի վեր­ջե­րին էա­կան ա­ջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րել Օս­մա­նյան Թուր­քիա­յի հայ ազ­գաբ­նակ­չու­թյան հա­մար ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն կազ­մա­կեր­պե­լու գոր­ծում:

 Քչե­րին է հայտ­նի, որ նավ­թա­յին մագ­նատ Ջոն Դևիդ­սոն Ռոք­ֆել­լեր ա­վա­գը դեռևս Հա­մի­դյան ջար­դե­րի (1894-1896թթ.) տա­րի­նե­րին էր սկ­սել քրիս­տո­նյա հա­յե­րին օգ­նել` բրի­տա­նա­ցի մար­դա­սեր, ի­րա­վա­պաշտ­պան լե­դի Հեն­րի Սո­մեր­սե­թի խնդ­րան­քով:

Հե­տա­գա­յում 1913թ. հիմ­նադր­ված Ռոք­ֆել­լե­րի բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մը (The Rockefeller Foundation) մեծ աշ­խա­տանք կա­տա­րեց հա­յե­րին օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու հար­ցում: Դեռևս մինչև Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն սկս­վե­լը և Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյունն ըն­տա­նի­քի բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մը քրիս­տո­նյա հա­յե­րի խն­դիր­նե­րով զբաղ­վող տար­բեր կո­մի­տե­ներ էր փո­խան­ցել շուրջ 30 հա­զար դո­լար:
Ցե­ղաս­պա­նու­թյան տա­րի­նե­րին Հիմ­նադ­րամն արևմտյան ու­րիշ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ միա­սին մի­սիո­ներ­նե­րի ու ա­ռան­ձին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի նա­խագ­ծեր էր ֆի­նան­սա­վո­րել հայ­կա­կան բնակ­չու­թյա­նը փր­կե­լու ու 1915թ. սար­սա­փե­լի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը վե­րապ­րած­նե­րին մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու հա­մար:
ՙՌոք­ֆել­լեր­նե­րի հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Է­լիոթ Վոր­դս­վոր­թի և Ջե­րե­մի Սմիթ Կրտ­սե­րի պատ­րաս­տած 1915-1916թթ. ըն­դար­ձակ զե­կույ­ցում խոս­վում էր այն մա­սին, որ Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը թշ­նա­մա­կան էր տրա­մադր­ված այ­լազ­գի­նե­րի հան­դեպ, ով­քեր ու­սում­նա­սի­րում են երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րի կա­ցու­թյու­նը: Երկ­րում խիստ գրաքն­նու­թյուն էր սահ­ման­ված, իսկ ղե­կա­վա­րու­թյան հետ շփ­վե­լը բար­դա­ցել էր: Զե­կու­ցող­նե­րը խիստ զար­մա­ցած էին, երբ թուրք պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րը փոր­ձե­ցին հա­մո­զել Հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րը թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյանն ուղ­ղել, այլ ոչ թե մահ­վան եզ­րին գտն­վող քրիս­տո­նյա­նե­րին՚,- իր ՙԱ­մե­րի­կան և 1915թ. Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը՚ գր­քում այս­պես է գրում հայտ­նի գրող, Պու­լի­ցե­րի մր­ցա­նա­կի դափ­նե­կիր Փի­թեր Բա­լա­քյա­նը:
Ար­դեն 1915 թվա­կա­նից հե­տո բազ­մա­թիվ ա­մե­րի­կա­ցի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, դի­վա­նա­գետ­ներ և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ բազ­միցս Հիմ­նադ­րա­մին են դի­մել Ցե­ղաս­պա­նու­թյու­նից փրկ­ված հա­յե­րին տրա­մադր­վող օգ­նու­թյու­նը մե­ծաց­նե­լու խնդ­րան­քով: Ռոք­ֆել­լեր­նե­րի ըն­տա­նի­քին նա­մակ է գրել նաև 1916թ. աշ­նա­նը Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում ԱՄՆ դես­պա­նի պաշ­տո­նում Հեն­րի Մոր­գեն­թաուե­րին փո­խա­րի­նած Աբ­րա­համ Ի­սա­հակ Էլ­քու­սը` հայտ­նե­լով երկ­րի քրիս­տո­նյա հա­յե­րի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կը:
Նույն տա­րում` Ջոն Ռոք­ֆել­լեր կրտ­սե­րի, իր ժա­մա­նա­կի խո­շո­րա­գույն մար­դա­սե­րի ո­րոշ­մամբ` Հիմ­նադ­րա­մը Հայ օգ­նու­թյան միու­թյա­նը քրիս­տո­նյա­նե­րի կա­րիք­նե­րի հա­մար 290 հա­զար դո­լար, իսկ մեկ տա­րի անց 610 հա­զար դո­լար փո­խան­ցեց:
Ջոն Ռոք­ֆել­լեր Կրտ­սե­րը հա­յե­րին անձ­նա­կան նվի­րատ­վու­թյուն ա­նե­լու հա­մար 10 հա­զար դո­լա­րի վճա­րագ­րեր էր ստո­րագ­րել:
Հի­մադ­րա­մի և ան­ձամբ Ռոք­ֆել­լեր ըն­տա­նի­քի ա­մե­նա­հայտ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կի կող­մից ցու­ցա­բեր­ված օգ­նու­թյու­նը շատ ա­ռում­նե­րով ԱՄՆ ու­րիշ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի էլ դր­դեց Ցե­ղաս­պա­նու­թյու­նից փրկ­ված հա­յե­րին ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու գա­ղա­փա­րի շուրջ միա­վոր­վել:

www.rusarminfo.ru