comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՇ­ՏՈ­ՆԱ­ՊԵՍ. ՌԱՅԴ, ԱՎ­ՍՏ­ՐԱ­ԼԻԱ - ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐՏ, ԱՐ­ՑԱԽ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՇ­ՏՈ­ՆԱ­ՊԵՍ. ՌԱՅԴ, ԱՎ­ՍՏ­ՐԱ­ԼԻԱ - ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐՏ, ԱՐ­ՑԱԽ

Մա­րի­նա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ավ­ստ­րա­լա­կան հե­ռա­վոր Ռայդ քա­ղա­քից, ո­րը Սիդ­նե­յի ծայ­րա­մասն է հա­մար­վում, ու­րա­խա­լի լուր ստաց­վեց. ըն­դուն­վել է բա­նաձև Ստե­փա­նա­կեր­տի հետ բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լու մա­սին։ Քա­ղա­քա­յին խոր­հուր­դը միա­ձայն կողմ է քվեար­կել փաս­տաթղ­թին։ Ար­ցա­խի ԱԳՆ¬ն ող­ջու­նել է բա­նաձևը, նշե­լով, որ այն ՙի­րա­վա­կան հիմք է ա­պա­հո­վում եր­կու քա­ղաք­նե­րի միջև մշա­կույ­թի, կր­թու­թյան, տն­տե­սու­թյան ո­լորտ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հաս­տատ­ման և գործ­նա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար՚։

Հա­մա­ձայն Ավ­ստ­րա­լիա­յի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի հա­ղոր­դագ­րու­թյան՝ փաս­տա­թուղ­թը ներ­կա­յաց­րել է խոր­հր­դի ան­դամ Սար­գիս Է­դե­լյա­նը, իսկ Ռայ­դի քա­ղա­քա­պետ Ջե­րոմ Լաք­սե­լը սա­տա­րել է այն։ Ինչ­պես հայտ­նում է Asbarez.com¬ը, փաս­տա­թուղթն Ավ­ստ­րա­լիա­յի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի և այդ երկ­րում Ար­ցա­խի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Քայ­լար Մի­քա­յե­լյա­նի հա­մա­տեղ ջան­քե­րի ար­դյունքն է, ո­րոնք ակ­տի­վաց­վել էին ԼՂՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան Ավ­ստ­րա­լիա կա­տա­րե­լիք այ­ցի նա­խօ­րեին։ Պատ­վի­րա­կու­թյան կազ­մում են ԱԺ պատ­գա­մա­վոր Դա­վիթ Իշ­խա­նյա­նը և ԱԳՆ աշ­խա­տա­կից Ար­տակ Ներ­սի­սյա­նը։
Ավ­ստ­րա­լիա­յի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի ղե­կա­վար Հայկ Կայ­սե­րյա­նը Ստե­փա­նա­կեր­տի հետ պաշ­տո­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տող բա­նաձևն ան­վա­նել է պատ­մա­կան փաս­տա­թուղթ, ին­չը թույլ կտա ամ­րապն­դել շփում­նե­րը` ի բա­րօ­րու­թյուն եր­կու քա­ղաք­նե­րի։ Քա­ղա­քա­յին խոր­հր­դի ո­րոշ­ման մեջ հա­ղորդ­վում է Ռայ­դի և Ստե­փա­նա­կեր­տի միջև բա­րե­կա­մու­թյան կո­մի­տե ստեղ­ծե­լու մա­սին՝ քա­ղաք­նե­րի միջև ա­ռա­վել սերտ բա­րե­կա­մու­թյուն և փո­խըմ­բռ­նում հաս­տա­տե­լու նպա­տա­կով՝ շր­ջան­նե­րից յու­րա­քան­չյու­րի տն­տե­սա­կան, մշա­կու­թա­յին և սո­ցիա­լա­կան զար­գաց­ման ա­ջակց­մա­նը միտ­ված ու­ղիղ շփում­նե­րի մի­ջո­ցով։ Կո­մի­տեի հա­մա­նա­խա­գահ­ներ դար­ձան քա­ղա­քա­պետ Լաք­սե­լը և Սար­գիս Է­դե­լյա­նը, ո­րոնք կն­շա­նա­կեն մնա­ցած ան­դամ­նե­րին ։ Նշ­վում է, որ Մա­սիս Մա­յի­լյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան ա­ռա­ջի­կա այ­ցի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­վում է հան­դի­պում քա­ղա­քի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, ո­րի ըն­թաց­քում կքն­նարկ­վեն Ռայ­դի և Ար­ցա­խի մայ­րա­քա­ղա­քի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­ռան­կա­րա­յին ուղ­ղու­թյուն­նե­րը և սո­ցիալ-տն­տե­սա­կան ու մշա­կու­թա­յին կա­պե­րի զար­գա­ցու­մը։
Նշենք, որ վեր­ջին 4 տա­րի­նե­րի ըն­թաց­քում այդ քա­ղաքն ըն­դու­նել է Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին վե­րա­բե­րող ե­րեք փաս­տա­թուղթ։ 2015թ. ապ­րի­լին՝ Մեծ ե­ղեռ­նի հա­րյու­րե­րորդ տա­րե­լի­ցի նա­խօ­րեին, Ռայ­դի քա­ղա­քա­յին խոր­հուր­դը ճա­նա­չել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Իսկ մեկ տա­րի ա­ռաջ՝ 2018թ. մա­յի­սի 22-ին, միա­ձայն բա­նաձև ըն­դուն­վեց՝ ի սա­տա­րումն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան, ո­րում կենտ­րո­նա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը հղ­ված կոչ էր պա­րու­նակ­վում՝ պաշ­տո­նա­պես ճա­նա­չել ան­կա­խու­թյու­նը և ամ­րապն­դել Ար­ցա­խի ու նրա քա­ղա­քա­ցի­նե­րի հետ Ավ­ստ­րա­լիա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
Շուրջ 26,5 հա­զար բնակ­չու­թյուն ու­նե­ցող Ռայդ քա­ղա­քը Նոր Հա­րա­վա­յին Ուելս ավ­ստ­րա­լա­կան խո­շո­րա­գույն նա­հան­գի մայ­րա­քա­ղաք Սիդ­նե­յի ծայ­րա­մասն է, հի­շեց­նենք, որ նշյալ նա­հան­գի վար­չա­պե­տը Գլե­դիս Բե­րե­ջիկ­լյանն է։ Նա­հան­գի խոր­հր­դա­րա­նը 2012թ. ըն­դու­նել է Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, իսկ 2018թ. հայ-ավ­ստ­րա­լա­կան բա­րե­կա­մու­թյան խոր­հր­դա­րա­նա­կան խում­բը բա­նաձև է ըն­դու­նել հայ­կա­կան պե­տու­թյան հետ Նոր Հա­րա­վա­յին Ուել­սի կա­պե­րի ամ­րապ­նդ­ման մա­սին: Այն դեպ­քում, երբ Ավ­ստ­րա­լիա­յի հայ հա­մայն­քը բաղ­կա­ցած է շուրջ 50 000 հո­գուց` հիմ­նա­կա­նում Ցե­ղաս­պա­նու­թյու­նից փրկ­ված­նե­րի սե­րունդ­նե­րից, Սիդ­նե­յը Մել­բուր­նին զու­գա­հեռ հա­յե­րի հոծ բնա­կու­թյան քա­ղաք է հան­դի­սա­նում:
Այդ­կերպ Ռայ­դը միա­ցել է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս գտն­վող 21 քա­ղաք­նե­րին, ո­րոնք պաշ­տո­նա­պես հա­րա­բե­րու­թյուն­ներ են ձևա­վո­րել ար­ցա­խյան բնա­կա­վայ­րե­րի հետ:
Պետք է հա­տուկ նշել, որ Ստե­փա­նա­կեր­տի հետ բա­րե­կա­մու­թյան մա­սին բա­նաձևն ըն­դուն­վել է Ֆրան­սիա­յում ըն­թա­ցող` աղ­մուկ հա­նած գոր­ծըն­թա­ցի հա­մա­պատ­կե­րին, որ­տեղ դա­տա­րան­նե­րի ո­րո­շում­նե­րով չե­ղյալ հայ­տա­րար­վե­ցին Ար­ցա­խի քա­ղաք­նե­րի և ֆրան­սիա­կան տար­բեր քա­ղաք­նե­րի միջև բա­րե­կա­մա­կան կա­պե­րի հաս­տատ­ման մա­սին ա­վե­լի վաղ ըն­դուն­ված մի շարք հռ­չա­կագ­րեր: Ճիշտ է, աղ­մուկ բարձ­րա­նա­լուց հե­տո այդ գոր­ծըն­թա­ցը փոքր-ինչ հա­պա­ղել է, սա­կայն չկա որևէ ե­րաշ­խիք, որ Բաք­վի ջան­քե­րով, ինչ­պես նաև հաշ­վի առ­նե­լով վեր­ջին մի­տում­նե­րը` ուղղ­ված Ֆրան­սիա­յի կող­մից Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ընդ­լայ­նե­լուն, դա­տա­վա­րու­թյուն­նե­րը չեն վերս­կս­վի:
Այս ա­մե­նի խո­րա­պատ­կե­րին ավ­ստ­րա­լա­կան քա­ղա­քի բա­նաձևն ա­պա­ցու­ցում է, որ չկա այ­լընտ­րանք կա­պե­րի ընդ­լայն­մանն ու ամ­րապ­նդ­մա­նը և հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը` տե­ղա­կան մա­կար­դա­կով և Ար­ցա­խի ին­տեգր­մա­նը մի­ջազ­գա­յին հան­րակ­ցու­թյա­նը` ընդ­հա­նուր առ­մամբ: Ինչ­պես նաև այն փաս­տը, որ հս­կա­յա­կան խո­չըն­դոտ­նե­րի հաղ­թա­հա­րում են­թադ­րող և թշ­նա­մի­նե­րի կող­մից հա­կազ­դե­ցու­թյան հան­դի­պող այս դժ­վար, բարդ գոր­ծըն­թա­ցը պա­հան­ջում է հա­մայն հա­յու­թյան ջան­քե­րի հա­մախմ­բում և Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի ու Սփյուռ­քի միաս­նա­կա­նու­թյուն:a

www.golosarmenii.am