comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՆ­ՉՈ՞Ւ ԱՐ­ՑԱ­ԽԸ ՊԵՏՔ Է ԲԱ­ՆԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՍԵ­ՂԱՆ ՎԵ­ՐԱ­ԴԱՌ­ՆԱ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆ­ՉՈ՞Ւ ԱՐ­ՑԱ­ԽԸ ՊԵՏՔ Է ԲԱ­ՆԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՍԵ­ՂԱՆ ՎԵ­ՐԱ­ԴԱՌ­ՆԱ

Ա­շոտ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ

 Վեր­նագ­րում ա­ռա­ջադր­ված հար­ցի պա­տաս­խանն ա­ռա­վե­լա­գույնս պարզ է՝ այն պատ­ճա­ռով, որ Ար­ցա­խը (Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը) Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից պար­տադր­ված հա­կա­մար­տու­թյան հիմ­նա­կան կողմն է։ Այն, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րի սու­բյեկտ է, այլ ոչ թե օ­բյեկտ, վկա­յում է տար­րա­կան տրա­մա­բա­նու­թյու­նը. ինք­նո­րոշ­ված Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի սու­բյեկտն էր, և, հետևա­պես, պետք է բա­նակ­ցու­թյուն­նե­րի սու­բյեկտ լի­նի։ Սա՝ ինչ­պես եր­կու ան­գամ եր­կու­սը չորս է...

Դեռ ա­վե­լին, տվյալ ան­վի­ճե­լի փաստն ամ­րագր­վել է մի շարք մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րով և, մաս­նա­վո­րա­պես՝ կրա­կի դա­դա­րեց­ման մա­սին 1994թ. Բիշ­քե­կյան ար­ձա­նագ­րու­թյամբ, ո­րը ստո­րագ­րել են բո­լոր ե­րեք կող­մե­րը՝ Ադր­բե­ջա­նը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը և Հա­յաս­տա­նը, ԵԱՀԽ (ԵԱՀԿ) 1994թ. Բու­դա­պեշ­տի գա­գաթ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­մամբ, ԵԱՀԿ Ղե­կա­վար խոր­հր­դի ա­ռա­ջին հան­դիպ­մա­նը հաս­տատ­ված Գոր­ծող նա­խա­գա­հի 1995թ. մար­տի 31-ի Պրա­հա­յի եզ­րա­կա­ցու­թյամբ և այլն։ Եվս մեկ ան­գամ հի­շեց­նենք, որ, հա­մա­ձայն այդ փաս­տաթղ­թե­րի, ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծուն մե­խա­նիզ­մը լիաձևա­չափ բա­նակ­ցու­թյուն­ներն են՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյամբ։ Այլ խոս­քով, ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման շուրջ` ա­ռանց ԼՂՀ մաս­նակ­ցու­թյան տար­վող բա­նակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յիս ձևա­չա­փը խախ­տում է հա­կա­մար­տու­թյան ե­րեք կող­մե­րի մա­սին ԵԱՀԿ ըն­դու­նած պաշ­տո­նա­կան ո­րո­շում­նե­րը։
Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյու­նը չի դա­դա­րում մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը հի­շեց­նել այն մա­սին, որ, ա­ռանց հա­կա­մար­տու­թյան հիմ­նա­կան կող­մի լիի­րավ մաս­նակ­ցու­թյան, ըն­թա­ցող ցան­կա­ցած բա­նակ­ցու­թյուն չի կա­րող դրա­կան ար­դյուն­քի բե­րել: Տվյալ հա­մոզ­մուն­քը հիմն­ված է նախևա­ռաջ այն հան­գա­ման­քի վրա, որ մի­ջազ­գա­յին կարևո­րա­գույն սկզ­բունք­նե­րից մեկն ինք­նո­րոշ­ման ի­րա­վունքն է, ո­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուրդն ի­րաց­րել է մի­ջազ­գա­յին բո­լոր հիմ­նա­րար նոր­մե­րին հա­մա­պա­տաս­խան, հետևա­բար, այդ ի­րա­վուն­քի սկզ­բուն­քը պետք է ըն­կած լի­նի ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման հիմ­քում: Ան­հե­թեթ է խո­սել հա­կա­մար­տու­թյան հան­գու­ցա­լուծ­ման մա­սին` փոր­ձե­լով նրա էու­թյու­նից խույս տալ: Հենց նման կերպ է վար­վում Բաք­վի դի­վա­նա­գի­տու­թյու­նը` ա­մեն հնարք­նե­րով փոր­ձե­լով հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյա­նը մո­լո­րու­թյան մեջ գցել:

ՙԱր­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը նրա ժո­ղովր­դի հա­մար կյան­քի ի­րա­վուն­քի ամ­րագ­րումն է՚,- հայ­տա­րա­րել է ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ ու­նե­ցած հան­դի­պում­նե­րից մե­կի ժա­մա­նակ` հա­վե­լե­լով, որ ՙԱդր­բե­ջա­նի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րոշ­ման պատ­ճա­ռով, որն ար­տա­հայտ­վում է հիմ­նախ­նդ­րի էու­թյան և բա­նակ­ցա­յին ձևա­չա­փի խե­ղա­թյուր­ման մեջ, չի հա­ջող­վում դրա­կան ար­դյունք­նե­րի հաս­նել՚:
Ակն­հայտ է, որ, հրա­ժար­վե­լով Ստե­փա­նա­կեր­տի հետ ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­նե­րից, Բա­քուն միայն նմա­նա­կում է բա­նակ­ցու­թյուն­նե­րը` իր հա­մար բա­րե­հա­ջող ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյան ակն­կա­լի­քով` հեր­թա­կան ան­գամ փոր­ձե­լու հա­մար հա­կա­մար­տու­թյունն իր բե­մագ­րով լու­ծել` ու­ժով ճն­շել մի ժո­ղովր­դի կամ­քը, ո­րը վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րից ապ­րում է իր իսկ հո­ղում և պատ­մա­կա­նո­րեն ոչ մի ընդ­հան­րու­թյուն չու­նի ՙԱդր­բե­ջան՚ ան­վա­նու­մով նո­րա­գո­յա­ցու­թյան հետ: Ադր­բե­ջա­նա­կան կող­մի կազ­մա­կեր­պած 2016թ. ապ­րի­լյան լայ­նա­մասշ­տաբ սրա­ցու­մը դրա վառ վկա­յու­թյունն է: Եվ միան­գա­մայն պարզ է, որ Բա­քուն չի շտա­պի իր հան­ցա­վոր ծրագ­րից ու ռևան­շիս­տա­կան նպա­տակ­նե­րից հրա­ժար­վել:
Վերս­տին ստիպ­ված ենք կրկ­նել, որ հիմ­նախ­նդ­րի վերջ­նա­կան լուծ­ման հա­մար անհ­րա­ժեշտ են հա­կա­մար­տու­թյան բո­լոր կող­մե­րի մաս­նակ­ցու­թյամբ` գոր­ծուն ձևա­չա­փով տար­վող ի­րա­կան քա­ղա­քա­կան բա­նա­կու­թյուն­ներ: Այլ խոս­քով, պետք է դեռևս 1994թ. ԵԱՀԿ բու­դա­պեշ­տյան գա­գաթ­նա­ժո­ղո­վի կող­մից հաս­տատ­ված բնա­կա­նոն ձևա­չա­փը վե­րա­կան­գն­վի:
Հաս­կա­նա­լի է նաև այն, որ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ան­կյու­նա­քա­րը, լի­նի դա փու­լա­յին թե փա­թե­թա­յին լու­ծում, պետք է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կախ կար­գա­վի­ճա­կը դառ­նա, ա­ռանց ո­րի հա­կա­մար­տու­թյունն, ըստ էու­թյան, չի կա­րող լուծ­վել: Ար­դեն 30 տա­րի դե ֆակ­տո հա­ջող կեր­պով գո­յու­թյուն ու­նե­ցող Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյա­նը մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված կար­գա­վի­ճակ շնոր­հե­լը Ստե­փա­նա­կեր­տին թույլ կտա պաշ­տո­նա­պես ստանձ­նել տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյան իր բա­ժի­նը և գոր­ծուն դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­նալ հա­կա­մար­տու­թյան վերջ­նա­կան կար­գա­վոր­ման մեջ:
Ա­հա թե ին­չու ԼՂՀ-ն պետք է վե­րա­դառ­նա բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղան, այն­պես, ինչ­պես մինչև1996 թվա­կանն էր: Հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րու­մը նրա հիմ­նա­կան կող­մե­րի` Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի և Ադր­բե­ջա­նի և հա­կա­մար­տու­թյան մեջ ներգ­րավ­ված` Ար­ցա­խի իր հայ­րե­նա­կից­նե­րի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­մա­վոր ստանձ­նած Հա­յաս­տա­նի, միջև պետք է ի­րա­գործ­վի բո­լոր ե­րեք կող­մե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ` բա­ցա­ռա­պես խա­ղաղ ե­ղա­նակ­նե­րով, ի­րա­կան, կա­ռու­ցո­ղա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: Իսկ այս գոր­ծըն­թա­ցում ցան­կա­ցած ի­մի­տա­ցիա և կեղ­ծու­թյուն միայն հե­ռաց­նում են կող­մե­րի միջև շփ­ման եզ­րեր գտ­նե­լու հե­ռան­կա­րը և սպառ­նում ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար դի­մա­կա­յու­թյան գո­տում նոր, կոր­ծա­նա­րար սրաց­մամբ:

www.russia-armenia.info