comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՈՍ­ԿԱ­ՆԱ­ՊԱ­ՏԸ՚` ԱՆ­ՀԱՂ­ԹԱ­ՀԱ­ՐԵ­ԼԻ ԽՈ­ՉԸՆ­ԴՈՏ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ՔԱ­ՐՈԶ­ՉԱ­ՄԵ­ՔԵ­ՆԱ­ՅԻ ՀԱ­ՄԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՈՍ­ԿԱ­ՆԱ­ՊԱ­ՏԸ՚` ԱՆ­ՀԱՂ­ԹԱ­ՀԱ­ՐԵ­ԼԻ ԽՈ­ՉԸՆ­ԴՈՏ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ՔԱ­ՐՈԶ­ՉԱ­ՄԵ­ՔԵ­ՆԱ­ՅԻ ՀԱ­ՄԱՐ

Էդ­վարդ ՍԱ­ԽԻ­ՆՈՎ

 Հյու­սի­սա­յին Ար­ցա­խի տա­րած­քում է գտն­վում եր­բեմ­նի գե­ղե­ցիկ ու ծաղ­կուն Ոս­կա­նա­պատ գյու­ղը, ո­րը ներ­կա­յումս ժա­մա­նա­կա­վոր օ­կու­պաց­վել է Բաք­վի ռե­ժի­մի կող­մից։ Հենց նախ­նի­նե­րի հայ­րե­նի­քի պատ­վին է ան­վան­վել հա­մա­նուն է­լեկտ­րո­նա­յին պար­բե­րա­կա­նը, ո­րի հիմ­քե­րը դր­վել են Երևա­նում 1990-ա­կան­նե­րի վեր­ջին եր­ջան­կա­հի­շա­տակ քա­ղա­քա­գետ Լևոն Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նի կող­մից։ ՙՈս­կա­նա­պա­տը՚ ան­ցած եր­կու տաս­նա­մյակ­նե­րին սկ­սել է հա­մա­ցան­ցում խիստ կարևոր հա­կազ­դե­ցու­թյուն ցու­ցա­բե­րել Ադր­բե­ջա­նի քա­րոզ­չու­թյա­նը, ո­րը տաս­նյակ մի­լիոն դո­լար­ներ է հատ­կաց­նում տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ վա­րե­լու հա­մար։

ՙՈս­կա­նա­պատ՚ կայքն այն­քան հան­րահռ­չակ ու ան­հար­մար է դար­ձել Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան հա­մար` կայ­քի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի բո­լո­րի գաղտ­նիք­նե­րին քա­ջա­ծա­նոթ լի­նե­լու շնոր­հիվ, կծու հեգ­նան­քով ու ո­ճով, որ նրա չե­զո­քաց­մա­նը հա­կա­ռա­կոր­դը մեծ ու­ժեր ու մի­ջոց­ներ է ուղ­ղել։ Այ­սօր Լևո­նի գոր­ծը շա­րու­նա­կում է նրա որ­դի Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը, ով ղե­կա­վա­րում է ՙՈս­կա­նա­պատ՚ տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նը, ում էլ խնդ­րե­ցինք պա­տաս­խա­նել մի քա­նի հար­ցե­րի։

-Հրանտ, ար­դեն եր­կար տա­րի­ներ ձեր կենտ­րո­նը հա­կա­քա­րոզ­չա­կան պայ­քար է տա­նում ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րի կող­մից փաս­տե­րի խե­ղա­թյուր­ման դեմ։ Որ­քա­նո՞վ է հա­ջող­ված ձեր աշ­խա­տան­քը։
-Այդ մա­սին ա­վե­լի լավ է մեր ըն­թեր­ցող­նե­րին և փոր­ձա­գետ­նե­րին հարց­նել, ո­րոնք ծա­նոթ են մեր աշ­խա­տան­քին։ Այն տա­րի­նե­րին՝ ինչ գոր­ծում է մեր կայ­քը, ՙՈս­կա­նա­պա­տը՚ դար­ձել է մի տե­ղե­կատ­վա­կան ռե­սուրս, ո­րի դեմ ի­րենց ջան­քերն են կենտ­րո­նաց­րել բազ­մա­թիվ ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-ներ։ Ան­գամ երկ­րի ղե­կա­վա­րու­թյունն էր ադր­բե­ջան­ցի ծրագ­րա­վո­րող­նե­րին և հա­քեր­նե­րին հոր­դո­րում մեր կայքն ար­գե­լա­փա­կե­լու ե­ղա­նակ­ներ գտ­նել։ Այ­սօր մեր դեմ աշ­խա­տում են ադր­բե­ջան­ցի բազ­մա­թիվ հա­քեր­ներ, հա­մա­ցան­ցում պար­բե­րա­բար տե­ղի են ու­նե­նում հար­ձա­կում­ներ ու մեր կայ­քի աշ­խա­տան­քը խա­փա­նե­լու փոր­ձեր։ Դա նրանց չի հա­ջող­վել։ Իսկ հի­մա Ադր­բե­ջա­նում մեր կայքն ար­գե­լա­փակ­ված է։ Ար­դեն եր­կու տա­րի Ադր­բե­ջա­նից օգ­տա­տե­րե­րը մեր կայքն այ­ցե­լում են պրոք­սի ծրագ­րե­րի մի­ջո­ցով, ո­րոնք օգ­նում են ար­գե­լա­փա­կու­մը շր­ջան­ցել։ Մտա­ծում եմ, որ սա մեր աշ­խա­տան­քի լա­վա­գույն գնա­հա­տա­կանն է։ Ադր­բե­ջա­նում իս­կա­պես վա­խե­նում են մեր կայ­քից և ա­մեն բան նա­խա­ձեռ­նում են, որ­պես­զի այն դա­դա­րի գո­յու­թյուն ու­նե­նալ։ Ըստ երևույ­թին, կայ­քում հրա­պա­րակ­վող հոդ­ված­նե­րում առ­կա մեր փաս­տարկ­նե­րը, գնա­հա­տա­կան­նե­րը խիստ դուր չեն գա­լիս ժա­մա­նա­կա­կից Ադր­բե­ջա­նի գա­ղա­փա­րա­խոս­նե­րին, հա­կա­սում են նրա ղե­կա­վա­րու­թյան պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­մա­նը։
Եվ նրանց հա­մար վտան­գա­վո­րու­թյու­նը նրա­նում է, որ մենք այլ տե­սա­կետ ենք ներ­կա­յաց­նում, ո­րը շար­քա­յին ադր­բե­ջան­ցի­նե­րին օգ­նում է տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին նա­յել ի­րա­տե­սո­րեն։ Այ­սօր ադր­բե­ջա­նա­կան կայ­քե­րում կա­րե­լի է մեր նյու­թե­րից վերց­ված մեջ­բե­րում­նե­րի հան­դի­պել։ Բայց ուղ­ղա­կիո­րեն մեր կայ­քի վրա հղում ա­նե­լուց նրանք դար­ձյալ զգու­շա­նում են։ Հա­վա­նա­բար, լռու­թյան եր­դում են տվել։ Ադր­բե­ջա­նում մենք շատ ըն­թեր­ցող­ներ ու­նենք և կշա­րու­նա­կենք նրանց ի­րադ­րու­թյան մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ տալ, օգ­նել ինք­նու­րույն եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նել, այլ ոչ թե այն­պես, ինչ­պես ադր­բե­ջա­նա­կան պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյունն է պա­հան­ջում։ Ադր­բե­ջա­նում մեր հետևորդ­նե­րի թվում շատ են բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ ա­վար­ցի­ներ, լեզ­գի­ներ, թա­լիշ­ներ, ո­րոնք մեզ հա­ճախ ու­ղար­կում են տե­ղե­կա­վու­թյուն այն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ, ո­րոնք պաշ­տո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը լռու­թյան են մատ­նում։ Այն­պես որ ու­նենք այն­պի­սի ըն­թեր­ցող­ներ, ո­րոնք պատ­րաստ են օգ­նել ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը լու­սա­բա­նե­լու, վեր­լու­ծու­թյուն­ներ տրա­մադ­րե­լու և եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լու ան­մի­ջա­պես Ադր­բե­ջա­նից։
-Ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րում տե­ղե­կատ­վու­թյուն էր հայ­տն­վել՝ իբր ձեր թի­կուն­քում հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն են կանգ­նած, որ պե­տու­թյու­նը ֆի­նան­սա­վո­րում է ձեր աշ­խա­տանք?...
-Նրանց վար­կա­ծով, մեզ նաև ֆի­նան­սա­վո­րում են արևմտյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը, մի­ջազ­գա­յին խո­շոր հիմ­նադ­րամ­նե­րը։ Ադր­բե­ջա­նում մեզ մե­ղադ­րում են բո­լոր մա­հա­ցու մեղ­քե­րում։ Բայց մեր գլ­խա­վոր հո­վա­նա­վո­րը պատ­մու­թյունն է, ճշ­մար­տու­թյու­նը, ո­րոնք մենք փոր­ձում ենք տեղ հասց­նել։ Եվ դա­տե­լով կար­ծիք­նե­րից՝ դա մեզ հա­ջող­վում է։ Մեր խն­դի­րը պատ­մու­թյան մի­տում­նա­վոր խե­ղա­թյուր­մա­նը դի­մա­կա­յելն է, ստի հոս­քին հա­կազ­դե­լը, սուտ` նա­խա­տես­ված դե­ռա­հաս ու­ղեղ­նե­րի հա­մար ոչ միայն Ադր­բե­ջա­նում, այլև Թուր­քիա­յում, որ­տեղ նույն­պես շատ են ըն­թեր­ցող­նե­րը, ո­րոնք ցան­կա­նում են ի­մա­նալ ճշ­մար­տու­թյու­նը կամ առն­վազն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին և ե­ղե­լու­թյուն­նե­րին տր­վող մեկ այլ գնա­հա­տա­կա­նը։ Այն­պես որ բա­վա­կա­նա­չափ աշ­խա­տանք կա ա­նե­լու բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով:

Ադր­բե­ջա­նում լայն շր­ջա­նակ­ներ հե­տաքր­քր­ված են մեր այն նյու­թե­րով, ո­րոնք վե­րա­բե­րում են այդ երկ­րում ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի կա­ցու­թյա­նը, Սի­րիա­յից վե­րա­դար­ձող Ի­ԼԻՊ-ի (ՌԴ-ում ար­գել­ված կազ­մա­կեր­պու­թյուն) ադր­բե­ջան­ցի զի­նյալ­նե­րի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կին, զեն­քի վա­ճառ­քի և ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման գոր­ծում պաշ­տո­նա­կան Բաք­վի մաս­նակ­ցու­թյա­նը, իշ­խա­նու­թյան վե­րին է­շե­լոն­նե­րում առ­կա կո­ռուպ­ցիա­յին, մար­դու ի­րա­վունք­նե­րի խախտ­մա­նը և լրագ­րող­նե­րի ու այ­լա­խոհ­նե­րի հե­տապ­նդ­մա­նը։ Իսկ երբ տար­բեր աղ­բյուր­նե­րից ըն­թեր­ցողն ի­րա­վի­ճա­կի ընդ­հա­նուր պատ­կերն է ստա­նում, պարզ­վում է, որ այն ա­մենևին էլ այդ­քան լա­վա­տե­սա­կան չէ, ինչ­պես հա­մա­ռո­րեն փոր­ձում են բնակ­չու­թյա­նը պար­տադ­րել Բաք­վի պաշ­տո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը։
-Ու­րիշ ի՞նչ թե­մա­նե­րի վրա եք ու­շադ­րու­թյուն սևե­ռում։
- Մեր գլ­խա­վոր թե­ման, ի­հար­կե, ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյունն է, ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը, բա­նա­կա­յին թե­մա­տի­կան։ Բո­լոր ցն­ցում­նե­րով ու Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած իշ­խա­նա­փո­խու­թյամբ հան­դերձ, ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը մնում է ա­մե­նագլ­խա­վոր ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը։ Կա­րե­լի է փաս­տել. մտա­վա­խու­թյուն­ներն առ այն, որ ղե­կա­վա­րու­թյան փոխ­վե­լուց հե­տո Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը կտու­ժի, ար­դա­րաց­ված չէին։ Սա վկա­յում է նախևա­ռաջ այն մա­սին, որ հայ­կա­կան բա­նա­կը, չնա­յած քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյա­նը, կա­րող է ու պատ­րաստ է Ար­ցա­խը պաշտ­պա­նել։ Սա ևս մեկ ան­գամ հաս­տա­տում է, որ Ար­ցա­խը լիո­վին դար­ձել է ողջ հա­յու­թյա­նը միա­վո­րող հա­մազ­գա­յին ա­ռա­ջա­տար գա­ղա­փար­նե­րից մե­կը։ Այդ մա­սին պարզ կեր­պով վկա­յում են նաև ապ­րի­լյան պա­տե­րազ­մի դեպ­քե­րը, երբ բա­ռա­ցիո­րեն հա­ջորդ օ­րը զին­կո­մի­սա­րիատ­նե­րի մոտ ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի դեմ կա­մա­վոր կռ­վե­լուն պատ­րաստ մարդ­կանց հեր­թեր էին գո­յա­ցել։ Ար­ցա­խում զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան հե­ղի­նա­կու­թյու­նը զգա­լիո­րեն բարձ­րա­ցել է։ Նման մո­տի­վա­ցում ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը չու­նի, և դժ­վար թե երբևէ ու­նե­նա։ Այդ մա­սին մենք պատ­մում ենք ոչ միայն կայ­քում, այլ նաև, հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում, տար­բեր մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում։
-Ինչ­պե՞ս եք այ­սօր լու­սա­բա­նում Ար­ցա­խում տի­րող ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը:
-Այ­սօր մեզ հա­մար անվ­տան­գու­թյան կարևո­րա­գույն պայ­մա­նը ներ­քա­ղա­քա­կան կա­յու­նու­թյունն է: Գաղտ­նիք չէ, որ թշ­նա­մին միշտ այն­պի­սի պա­հի է սպա­սում, երբ իշ­խա­նու­թյու­նը թույլ է և ու­նակ չէ կա­ռա­վա­րե­լու, երբ հա­սա­րա­կու­թյու­նը հա­կա­սու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով մաս­նատ­ված ու պա­ռակտ­ված է: Փառք Աստ­ծո, Ղա­րա­բա­ղում կան մար­դիկ, ով­քեր ի­րենց ողջ կյան­քը նվի­րել են ա­զա­տագ­րա­կան շարժ­մա­նը, ով­քեր հե­ղի­նա­կու­թյուն ու հար­գանք են վա­յե­լում: Այն­տեղ շատ հեշտ է տար­բե­րա­կել` ով­քեր են իս­կա­պես երկ­րի շա­հե­րին ծա­ռա­յում, իսկ ով­քեր իշ­խա­նու­թյան ձգ­տում հա­նուն ի­րենց շա­հա­դի­տա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րի: Ներ­կա ի­րա­վի­ճա­կում գլ­խա­վո­րը կա­յու­նու­թյու­նը իշ­խա­նու­թյան ու ժո­ղովր­դի միաս­նու­թյունն է: Բո­լոր այն գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք կա­րող են սպառ­նալ այդ կա­յու­նու­թյա­նը, մեր կող­մից չեն ող­ջուն­վում ու դա­տա­պարտ­վում են: Մենք փոր­ձում ենք բա­ցա­հայ­տել մարդ­կանց, ով­քեր փոր­ձում են քա­ղա­քա­կան շա­հա­բա­ժին­ներ ստա­նալ Ղա­րա­բա­ղում, թավ­շյա հե­ղա­փո­խու­թյունն ար­տա­հա­նել, ո­րը կա­րող է երկ­պա­ռա­կու­թյուն մտց­նել և սպառ­նալ անվ­տան­գու­թյա­նը: Ար­ցա­խում կա­րե­լի է բա­րե­փո­խում­ներ անց­կաց­նել և իշ­խա­նու­թյան կա­ռուց­ված­քը կա­տա­րե­լա­գոր­ծել նաև ա­ռանց ներ­քա­ղա­քա­կան ցն­ցում­նե­րի: Պար­տա­դիր չէ իշ­խա­նու­թյու­նը տա­պա­լել նրա կա­ռույց­նե­րում այս կամ այն փո­փո­խու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու հա­մար: Պա­տե­րազ­մի վտան­գը շատ ծան­րակ­շիռ փաս­տարկ է կա­յու­նու­թյուն պահ­պա­նե­լու հա­մար, բայց նաև բա­րե­փո­խում­ներ և կա­տա­րե­լա­գոր­ծում ա­նե­լու լուրջ խթան, այդ թվում նաև կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ:
-Ինչ­պես ցույց է տա­լիս փոր­ձը, ադր­բե­ջա­նա­կան կող­մը տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում դի­մում է ա­ռաս­պել­նե­րի, եզ­րույթ­նե­րի կի­րառ­մա­նը, ո­րոնք ա­նի­րա­զեկ մար­դու վրա տպա­վո­րու­թյուն են գոր­ծում: Շա­րու­նակ կա­րե­լի է հայ­տա­րա­րու­թյուն­ներ լսել օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րի վե­րա­բե­րյալ, թեև Ղա­րա­բա­ղը ոչ մե­կի վրա չի հար­ձակ­վել, Հա­յաս­տա­նից ու Ղա­րա­բա­ղից ՙմի­լիո­նա­վոր՚ փախս­տա­կան­նե­րի, հա­յե­րի կող­մից ՙադր­բե­ջա­նա­կան պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի՚ ոչն­չաց­ման մա­սին ու այդ­պես շա­րու­նակ: Ու նման բա­ներ կա­րե­լի է լսել նա­խան­ձե­լի մշ­տա­կա­նու­թյամբ: Ի՞նչ կա­րե­լի է հա­կադ­րել նման տե­ղե­կատ­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը:
-Նման աշ­խա­տանք տար­վում է: ?վե­լին, նման պն­դում­նե­րը հեր­քող բա­վա­կա­նին շատ պատ­մա­կան գրա­կա­նու­թյուն կա: Մենք պար­բե­րա­բար նյու­թեր են հրա­պա­րա­կում, ո­րոն­ցում ներ­կա­յաց­վում են ոչ միայն հայ, այլև ար­տա­սահ­մա­նյան հե­ղի­նակ­նե­րի գնա­հա­տա­կան­նե­րը, հրա­պա­րա­կում են այն ժա­մա­նա­կաշր­ջա­նի քար­տեզ­նե­րը, երբ դեռևս ՙԱդր­բե­ջան՚ ան­վան­մամբ պե­տու­թյուն չկար, ո­րի պատ­մու­թյունն այ­սօր ժա­մա­նա­կա­կից Ադր­բե­ջա­նի ՙգիտ­նա­կան­նե­րը՚ հա­մա­ռո­րեն ցան­կա­նում են մի քա­նի հա­զա­րա­մյա­կով եր­կա­րաց­նել:
Այս­տեղ հաշ­վար­կը պարզ է` շա­րու­նակ ինչ-որ բան պն­դե­լով, կա­րե­լի է հաս­նել նրան, որ մարդ­կանց հի­շո­ղու­թյան մեջ որևէ բան մնա: Բայց դա անշ­նոր­հա­կալ և ան­հու­սա­լի աշ­խա­տանք է: Սա ինք­նա­հաս­տատ­վե­լու մի յու­րօ­րի­նակ ձև է` նախևա­ռաջ սե­փա­կան աչ­քե­րում: Բայց ա­մեն դեպ­քում պետք է դրա դեմ պայ­քա­րել, այ­լա­պես նրանք ի­րոք ան­կեղ­ծո­րեն կհա­վա­տան ի­րենց իսկ հո­րի­նած ա­ռաս­պել­նե­րին: Եվ յու­րա­քան­չյու­րին, ով դրա­նում կաս­կած կու­նե­նա, կա­տեն և կա­նար­գեն:
www.russia-artsakh.ru