comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԱ­ՔՈՒՆ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈՒՄ Է ՇԱ­ՀԱՐ­ԿԵԼ ՓԱԽՍ­ՏԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ՀԱՐ­ՑԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՔՈՒՆ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈՒՄ Է ՇԱ­ՀԱՐ­ԿԵԼ ՓԱԽՍ­ՏԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ՀԱՐ­ՑԸ

շոտ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ

Օ­րերս, Բաք­վի ԶԼՄ-նե­րի հա­ղորդ­մամբ` ՙՇվեյ­ցա­րիա­յում Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տան ա­ջակ­ցու­թյամբ Ադր­բե­ջան­ցի­նե­րի մշա­կույ­թի կենտ­րո­նի կող­մից ի­րա­կա­նաց­վեց ադր­բե­ջան­ցի հար­կա­դիր տե­ղա­հան­ված­նե­րի ու փախս­տա­կան­նե­րի hար­ցի շուրջ շվեյ­ցա­րա­կան հան­րու­թյանն ի­րա­զե­կե­լու քա­րո­զար­շավ՚։ Ինչ­պես հա­ղոր­դում է Trend-ը` ՙշվեյ­ցա­րա­ցի ե­րե­խա­նե­րը նկա­րել են հար­կա­դիր  տե­ղա­հան­ված­նե­րի  ու փախս­տա­կան­նե­րի ըն­տա­նիք­նե­րից փոք­րիկ ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մար՚։ Ընդ ո­րում, աղ­բյու­րը նշում է. ՙԱկ­ցիա­յին միա­ցել են Բեռ­նում գոր­ծող ՙՂա­րա­բաղ՚ ադր­բե­ջա­նա­կան  դպ­րո­ցի սա­նե­րը։ Նկա­րե­լուց ա­ռաջ ե­րե­խա­նե­րին ծա­նո­թաց­րել են մի­ջո­ցառ­ման էու­թյանն ու ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րին նվիր­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին, այ­նու­հետև ա­ռա­ջար­կել՝ նկա­րել ի­րենց նկար­նե­րը նշ­ված թե­մա­յի շուրջ: ՙՂա­րա­բաղ՚ դպ­րո­ցում սո­վո­րող ա­շա­կերտ­նե­րը ե­րե­խա­նե­րի հա­մար ըն­թեռ­նե­լի լեզ­վով շվեյ­ցա­րա­ցի ի­րենց հա­սա­կա­կից­նե­րին պատ­մել են հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան ու հար­կա­դիր տե­ղա­հան­ված­նե­րի խնդ­րի մա­սին։ Այն, որ տե­ղե­կատ­վու­թյու­նը մատ­չե­լի էր ե­րե­խա­նե­րի հա­մար, մեծ տպա­վո­րու­թյուն թո­ղեց ակ­ցիա­յի մաս­նա­կից­նե­րի ու նրանց ծնող­նե­րի վրա...՚։

Այս­պես, մենք ա­կա­նա­տես ենք դառ­նում Բաք­վի քա­րոզ­չու­թյան կող­մից փախս­տա­կան­նե­րի ցա­վոտ հար­ցի շուրջ հեր­թա­կան բա­ցա­հայտ շա­հարկ­ման, փախս­տա­կան­ներ, ով­քեր այդ կար­գա­վի­ճա­կում են հայ­տն­վել ինք­նիշ­խան Ար­ցա­խի դեմ ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի և, ընդ­հա­նուր առ­մամբ, պաշ­տո­նա­կան Բաք­վի հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում։ Ընդ ո­րում, այս ան­գամ սադ­րան­քը կազ­մա­կեր­պե­լու հա­մար լայ­նո­րեն ներգ­րա­վել էին ե­րե­խա­նե­րին։

Բազ­միցս նշել ենք, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի) հա­մար, ո­րը գործ­նա­կա­նում Ադր­բե­ջա­նի կող­մից պար­տադր­ված մշ­տա­կան պա­տե­րազ­մի մեջ է, փախս­տա­կան­նե­րի խն­դիրն ա­մե­նահ­րա­տապ­նե­րից մեկն է։ Այն ա­վե­լի է բար­դա­նում հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գայ­նո­րեն չճա­նաչ­ված լի­նե­լու հան­գա­ման­քի պատ­ճա­ռով, ին­չի հետևան­քով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի փախս­տա­կան­նե­րը զրկ­ված են մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճա­կից, ո­րից օգտ­վում են Ադր­բե­ջա­նի փախս­տա­կան­նե­րը, և դա պա­տե­րազ­մի ողջ սար­սափն իր մաշ­կի վրա զգա­ցած ԼՂՀ բնակ­չու­թյան այս խմ­բին զր­կում է մի­ջազ­գա­յին օգ­նու­թյուն ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Ակն­հայտ է, որ փախս­տա­կան­նե­րին ա­ռա­ջին կար­գի, տվյալ դեպ­քում` ադր­բե­ջան­ցի­նե­րի, և երկ­րորդ կար­գի, այ­սինքն՝ հա­յե­րի բա­ժա­նե­լու մի­ջազ­գա­յին ո­րոշ ա­տյան­նե­րի փոր­ձը հա­կաի­րա­վա­կան է ու խիստ ան­բա­րո։ Փախս­տա­կան­նե­րը չեն կա­րող լի­նել ՙչճա­նաչ­ված՚, քա­նի որ նրանք ապ­րող մար­դիկ են, այն էլ՝ ճա­կա­տագ­րից տու­ժած։

ՙՄենք Ադր­բե­ջա­նում թո­ղել ենք մեր տնե­րը, մեր աշ­խա­տա­վայ­րե­րը, և Ադր­բե­ջա­նի այ­սօր­վա հարս­տու­թյան մի մա­սը մեզ է պատ­կա­նում, դա մեր նախ­նի­նե­րի ներդ­րումն է։ Այս հար­ցը պետք է բարձ­րաց­վի ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ընդ­հա­նուր փա­թե­թի շր­ջա­նակ­նե­րում՚,-հա­մա­րում է ԼՂՀ փախս­տա­կան­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Սա­րա­սար Սա­րյա­նը։Ա­նար­դա­րու­թյան ա­ռանց­քա­յին պատ­ճա­ռը նա տես­նում է եր­կա­կի չա­փո­րո­շիչ­նե­րի և բնակ­չու­թյան  նշ­ված խա­վի հան­դեպ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կողմ­նա­կալ մո­տեց­ման մեջ. ՙԱնտ­րա­մա­բա­նա­կան եմ հա­մա­րում, երբ մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում ա­ռա­ջին հեր­թին և հիմ­նա­կա­նում խոս­վում է ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րի մա­սին, այն դեպ­քում, երբ կան մոտ կես մի­լիոն փախս­տա­կան հա­յեր Ադր­բե­ջա­նից։  Մեր փախս­տա­կան­նե­րը չեն կա­րող հաս­կա­նալ՝ ին­չու, ի տար­բե­րու­թյուն ի­րենց, ադր­բե­ջան­ցի տե­ղա­հան­ված­նե­րին ա­մեն ինչ կա­րե­լի է՝ և՜ զավ­թել հա­յե­րի տնե­րը, և՜ յու­րաց­նել հա­յե­րի գույ­քը, դրա հետ մեկ­տեղ՝ մի­լիոն­նե­րի հաս­նող մի­ջազ­գա­յին հու­մա­նի­տար օգ­նու­թյուն ստա­նալ՚։ Սա­րյա­նի  խոս­քով, հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում ԼՂՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը ձգ­տում են լու­ծել Ադր­բե­ջա­նից ե­կած փախս­տա­կան­նե­րի խն­դիր­նե­րը, ո­րոն­ցից շա­տե­րը մինչ օրս ա­պա­հով­ված չեն սե­փա­կան բնա­կա­րա­նով։ Ղա­րա­բա­ղյան ա­զա­տագ­րա­կան շարժ­ման սկզ­բում ի հայտ ե­կած ա­ռա­ջին փախս­տա­կան­նե­րի հա­մար օ­պե­րա­տիվ կեր­պով կա­ռուց­վե­ցին ֆին­նա­կան ա­ռանձ­նատ­ներ։ Սա­կայն 1988-ին  ողջ Ադր­բե­ջա­նով մեկ սկս­ված հա­յե­րի զանգ­վա­ծա­յին ջար­դե­րից հե­տո փախս­տա­կան­նե­րի հոս­քը Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ ուժգ­նա­ցավ, և խնդ­րի լիար­ժեք լու­ծումն Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար գրե­թե  անհ­նար դար­ձավ. նրանք բախ­վե­ցին Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի պատ­ճա­ռած ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի վե­րա­կան­գն­ման, տն­տե­սու­թյան ու հա­սա­րա­կա­կան կյան­քի վե­րա­կեն­դա­նաց­ման, զոհ­ված­նե­րի ու վի­րա­վոր­նե­րի ըն­տա­նիք­նե­րին օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու (ո­րոնց մեջ  քիչ չէին և փախս­տա­կան­նե­րը) խն­դիր­նե­րի հետ։ Բա­ցի այդ, պա­տե­րազ­մի ա­ռա­ջին տա­րի­նե­րին Ադր­բե­ջա­նի կող­մից մի շարք բնա­կա­վայ­րե­րի օ­կու­պաց­ման ար­դյուն­քում Ար­ցա­խում հայ­տն­վե­ցին հա­զա­րա­վոր ներ­քին տե­ղա­հան­ված ան­ձինք՝ ի­րենց ոչ պա­կաս հրա­տապ խն­դիր­նե­րով։ Մի քա­նի տաս­նյակ ա­նօթևան մնա­ցած ըն­տա­նիք­ներ Ղա­րա­բաղ տե­ղա­փոխ­վե­ցին նաև 1988թ. դեկ­տեմ­բե­րին` Սպի­տա­կի երկ­րա­շար­ժից հե­տո։ 2016թ. ապ­րի­լին Ադր­բե­ջա­նի լայ­նա­մասշ­տաբ ագ­րե­սիա­յի պատ­ճա­ռով սր­վեց սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րից, մաս­նա­վո­րա­պես, Մար­տա­կեր­տի հյու­սի­սում գտն­վող Թա­լիշ գյու­ղից ներ­քին տե­ղա­հան­ված­նե­րի հար­ցը։ Այս վեր­ջին տա­րի­նե­րին Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի ջան­քերն ուղղ­ված էին տվյալ բնա­կա­վայ­րե­րի վե­րա­կան­գն­մանն ու հա­րա­զատ օ­ջախ­ներ մարդ­կանց վե­րա­դարձն ա­պա­հո­վե­լուն։

Այն դեպ­քում, երբ հայ փախս­տա­կան­նե­րը զրկ­ված են մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում ի­րենց ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը, շա­հարկ­ման ա­ռար­կա դարձ­նե­լով սե­փա­կան փախս­տա­կան­նե­րին, ստա­նում են ինչ­պես մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­ներ, այն­պես էլ հս­կա­յա­կան գու­մար­ներ։ Իսկ հայ փախս­տա­կան­ներ ա­սես գո­յու­թյուն էլ չու­նեն։
ՙՈ՜չ նախ­կին Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ¬ն, ո՜չ ա­ռա­վել ևս ներ­կա­յիս Ադր­բե­ջա­նը որևէ քայլ չեն ձեռ­նար­կել ի­րենց նախ­կին քա­ղա­քա­ցի­նե­րի կոպ­տո­րեն խախտ­ված ի­րա­վունք­նե­րի հա­մար սե­փա­կան քա­ղա­քա­կան¬ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ճա­նա­չե­լու ուղ­ղու­թյամբ, բա­ցար­ձա­կա­պես ոչ մի բա­րո­յա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն չեն ստանձ­նել կա­տար­վա­ծի հա­մար՚,¬ ա­սում է Ստե­փա­նա­կեր­տում Փախս­տա­կան­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Ռու­զան­նա Ա­վա­գյա­նը։

Կազ­մա­կեր­պու­թյու­նը մտա­դիր է հետևո­ղա­կա­նո­րեն հաս­նել նրան, որ Ադր­բե­ջա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում բնա­կու­թյուն հաս­տա­տած փախս­տա­կան­նե­րին փոխ­հա­տու­ցի իր պատ­ճա­ռած բա­րո­յա­կան ու նյու­թա­կան վնա­սը։ Ի դեպ, ո­րոշ գնա­հա­տա­կան­նե­րով XX¬րդ դա­րի վեր­ջում Ադր­բե­ջա­նից և Ղա­րա­բա­ղի ո­րոշ բնա­կա­վայ­րե­րից վտար­ված մոտ 500 հա­զար հայ փախս­տա­կան­նե­րի գույքն ընդ­հա­նուր առ­մամբ գնա­հատ­վում է մոտ 5 մլրդ դո­լա­րի սահ­ման­նե­րում։

Փախս­տա­կան­նե­րի խնդ­րի շուրջ բազ­միցս ար­տա­հայտ­վել է և ԼՂՀ ղե­կա­վա­րու­թյու­նը։ Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, նշե­լով փախս­տա­կան­նե­րի խնդ­րի հա­մա­կող­մա­նի դի­տարկ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես, հայ­տա­րա­րել էր. ՙԵ­թե խո­սում ենք ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րի մա­սին, չպետք է մո­ռա­նալ նաև այն կես մի­լիոն հա­յե­րին, ով­քեր ստիպ­ված էին լքել հա­րա­զատ օ­ջախ­նե­րը կամ հար­կադ­րա­բար վտար­վել են այն­տե­ղից։ Ուս­տիև կոնկ­րետ ու միայն ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձի հար­ցը մեր կող­մից չի կա­րող ըն­դուն­վել։ Մենք պատ­րաստ ենք փախս­տա­կան­նե­րի հար­ցը քն­նար­կել հա­մա­պար­փակ ձևով՝ հաշ­վի առ­նե­լով նաև հայ փախս­տա­կան­նե­րի շա­հե­րը՚։

Ակն­հայտ է, որ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ըն­թաց­քում պետք է լու­ծում ստա­նա ոչ միայն Ադր­բե­ջա­նի կող­մից գրավ­ված Շա­հու­մյա­նի շր­ջա­նից, ԼՂՀ Մար­տա­կեր­տի ու Մար­տու­նու շր­ջան­նե­րի ո­րոշ բնա­կա­վայ­րե­րից փախս­տա­կան­նե­րի խն­դի­րը, այլև Հյու­սի­սա­յին Ղա­րա­բա­ղից փախս­տա­կան­նե­րի հար­ցը, որն ընդ­գր­կում էր նախ­կին ԱդրԽՍՀ Խան­լա­րի, Դաշ­քե­սա­նի, Շամ­խո­րի, Գե­դա­բե­կի լեռ­նա­յին ու մա­սամբ նա­խա­լեռ­նա­յին շր­ջան­ներն ու Գան­ձակ քա­ղա­քը։ Այս­տեղ` ընդ­հուպ մինչև 1988թ., հա­յե­րը նախ­կի­նի պես բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյունն էին կազ­մում։ Այս շր­ջա­նի  հայ­կա­կան վեր­ջին բնա­կա­վայ­րե­րը՝ Գե­տա­շենն ու Մար­տու­նա­շե­նը, հա­յա­թափ­վե­ցին 1991թ. ապ­րիլ¬մա­յի­սին։ Նկա­տենք նաև, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ա­ռա­ջին փախս­տա­կան­ներն ի հայտ են ե­կել ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ճնշ­ման ար­դյուն­քում՝ դեռևս 1988թ. փետր­վա­րին սում­գա­յի­թյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից ա­ռաջ՝ Աղ­դա­մից, Բար­դա­յից, ինչ­պես նաև Եվ­լա­խից և Քուռ¬Ա­րաք­սի հար­թա­վայ­րի այլ տա­րածք­նե­րից, որ­տեղ հայ­կա­կան բնակ­չու­թյուն դեռ մնում էր։ 

Մինչ­դեռ հա­կա­մար­տու­թյան եր­կու կող­մե­րի փախս­տա­կան­նե­րի խն­դի­րը միայն սր­վում է` Բաք­վի կող­մից շա­րու­նակ ի­րա­կա­նաց­վող շա­հար­կում­նե­րի պատ­ճա­ռով։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը չպետք է տր­վի նման զեղ­ծա­րա­րու­թյուն­նե­րի, ա­ռա­վել ևս՝ սա­տա­րի դրանք։ Հա­կա­ռա­կը, միայն խս­տո­րեն դա­տա­պար­տե­լով է հնա­րա­վոր սաս­տել հու­մա­նի­տար ցա­վոտ խն­դիր­նե­րի շուրջ նման շա­հար­կում­ներ նա­խա­ձեռ­նող­նե­րին։