comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇԵ­ՀԻԴ­ՆԵ­ՐԻ ԾԱ­ՌՈՒ­ՂՈՒՑ ԱՐ­ՑԱ­ԽԸ ՉԻ Ե­ՐԵ­ՎՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇԵ­ՀԻԴ­ՆԵ­ՐԻ ԾԱ­ՌՈՒ­ՂՈՒՑ ԱՐ­ՑԱ­ԽԸ ՉԻ Ե­ՐԵ­ՎՈՒՄ

 

 

 

 

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱն

Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց կոչ­վա­ծում մենք հա­սել ենք մի հան­գր­վա­նի, որ­տեղ հա­կա­ռա­կոր­դի կող­մից դի­պու­կա­հար­նե­րի ներգ­րավ­մամբ ի­րա­կա­նաց­վող սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը զրո­յաց­նում են հրա­դա­դա­րի պահ­պան­ման և ամ­րապ­նդ­ման վե­րա­բե­րյալ մի­ջազ­գա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, ո­րոնք ձեռք են բեր­վել Դու­շան­բեում, Վիեն­նա­յում, Սանկտ Պե­տեր­բուր­գում և Ժնևում։ Իսկ դրանք այն նվա­զա­գույնն են, ո­րոնք անհ­րա­ժեշտ են հա­կա­մար­տող կող­մե­րի միջև հան­դի­պում­նե­րի շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ու տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղա­ղու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար։

ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյանն այս առն­չու­թյամբ նշել է, որ մեզ հա­մար, նախևա­ռաջ, էա­կան են հենց այդ բո­վան­դա­կա­յին գոր­ծիք­նե­րը, ո­րոնց գա­ղա­փա­րը կա և ո­րոնց շուրջ անհ­րա­ժեշտ է աշ­խա­տել, ո­րոնք ուղղ­ված են մեկ կարևոր նպա­տա­կի՝ պահ­պա­նել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցին նպաս­տող մի­ջա­վայ­րը։ Հու­լի­սի վեր­ջե­րին ՀՀ սահ­մա­նի հյու­սիս-արևե­լյան հատ­վա­ծում գրանց­ված սրաց­ման առն­չու­թյամբ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նը հայ­տա­րա­րեց, որ սահ­մա­նա­յին ո­րոշ հատ­ված­նե­րում առ­կա է վե­րահս­կե­լի լար­վա­ծու­թյուն, ո­րի պատ­ճառն ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­ներն են։ Այ­նու­հետև հա­վե­լեց, որ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ադր­բե­ջա­նա­կան կող­մի հետ կապ է հաս­տատ­վում։ Սա­կայն այս փու­լում Դու­շան­բեի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն այլևս չեն գոր­ծում այն­պես, ինչ­պես ա­միս­ներ ա­ռաջ։

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը պար­բե­րա­բար ադր­բե­ջա­նա­կան կող­մին կոչ է ա­նում զերծ մնալ ի­րա­վի­ճակն ար­հես­տա­կա­նո­րեն սրե­լու սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րից և ըն­դգ­ծում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի միջ­նոր­դու­թյամբ հրա­դա­դա­րի պահ­պան­ման շուրջ ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն ան­վե­րա­պա­հո­րեն կա­տա­րե­լու հանձ­նա­ռու­թյու­նը։ Հա­կա­ռակ դեպ­քում ի­րա­վի­ճա­կի սր­ման և դրա­նից բխող հետևանք­նե­րի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյունն ընկ­նում է պաշ­տո­նա­կան Բաք­վի վրա։ ԱՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, ներ­կա­յաց­նե­լով ան­ցած շա­բաթ­վա ըն­թաց­քում ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մարտ զոր­քե­րի շփ­ման գո­տում առ­կա ի­րադ­րու­թյու­նը, ար­ձա­նագ­րել է հա­կա­ռա­կոր­դի կող­մից հրա­դա­դա­րի ռե­ժի­մի 120 խախ­տում. տար­բեր տրա­մա­չա­փի հրաձ­գա­յին զի­նա­տե­սակ­նե­րից հայ դիր­քա­պահ­նե­րի ուղ­ղու­թյամբ ար­ձակ­վել է շուրջ 2300 կրա­կոց։ Այս ի­րա­վի­ճա­կում Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ա­ռա­ջա­պահ զո­րա­մա­սե­րը շա­րու­նա­կում են ա­ռաջ­նագ­ծում հան­դես գալ թե­լադ­րո­ղի դիր­քից ու նաև մար­տա­կան դիր­քե­րի պահ­պա­նու­թյու­նը հու­սա­լիո­րեն կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով անհ­րա­ժեշտ քայ­լեր ձեռ­նար­կում։

Գործ­նա­կա­նում ինչ­պե՞ս կան­խել կող­մե­րի միջև հե­տա­գա սրա­ցու­մը, կամ ինչ­պե՞ս աշ­խա­տել բո­վան­դա­կա­յին գոր­ծիք­նե­րի շուրջ, ո­րոնց կարևո­րու­թյան մա­սին խո­սել է արտ­գործ­նա­խա­րար Մնա­ցա­կա­նյա­նը, այն դեպ­քում, երբ Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է հա­վա­տա­րիմ մնալ իր որ­դեգ­րած ա­ռա­վե­լա­պաշ­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը՝ խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի փո­խա­րեն ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն դարձ­նե­լով մի­ջազ­գա­յին հան­րակ­ցու­թյան հա­մար ա­նըն­դու­նե­լի ու­ժի և ու­ժի սպառ­նա­լի­քի կի­րառ­ման սկզ­բուն­քը։ Սե­փա­կան ռազ­մա­կան նե­րու­ժի գո­վազ­դը պաշ­տո­նա­կան Բաք­վի աշ­խա­տաո­ճի գլ­խա­վոր բա­ղադ­րիչն է։ Երկ­րի բնա­կան ռե­սուրս­նե­րից ստաց­ված ե­կա­մուտ­նե­րի գե­րակ­շիռ մասն ուղղ­վում է ժա­մա­նա­կա­կից զին­տեխ­նի­կա­յի գն­մա­նը։

Թարմ նո­րու­թյուն­նե­րից մե­կը. Ադր­բե­ջա­նի Պե­տա­կան սահ­մա­նա­յին ծա­ռա­յու­թյունն իր սպա­ռա­զի­նու­թյան մեջ նե­րա­ռել է Մեծ Բրի­տա­նիա­յում ար­տադր­ված՝ Rangemaster-338LM դի­պու­կա­հար հրա­ցան­ներ։ Դրանք ցու­ցադր­վել են օ­գոս­տո­սի 14-ին, սահ­մա­նա­յին զոր­քե­րի 100- ա­մյա­կին նվիր­ված ցու­ցա­հան­դե­սում։ Ադր­բե­ջա­նա­կան կայ­քե­րը տե­ղե­կատ­վու­թյու­նը հրա­պա­րա­կել են գրե­թե միա­ժա­մա­նակ։ Մինչ­դեռ ան­ցած հու­նի­սին Վա­շինգ­տո­նում կա­յա­ցած հան­դիպ­ման ար­դյունք­նե­րով ըն­դուն­ված հայ­տա­րա­րու­թյան մեջ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը հա­կա­մար­տող կող­մե­րին կոչ էին ա­րել խս­տո­րեն պահ­պա­նել հրա­դա­դա­րը և զերծ մնալ ցան­կա­ցած սադ­րիչ գոր­ծո­ղու­թյու­նից, այդ թվում՝ շփ­ման գծում դի­պու­կա­հար­նե­րի ներգ­րավ­մամբ, և մի­ջազ­գա­յին սահ­մա­նին տար­վող ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­նե­րից։Փաստն այն է, որ միջ­նորդ­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նա­յին վեր­ջին այ­ցից հե­տո, ո­րի ժա­մա­նակ ա­ռանձ­նա­կի կարևո­րու­թյուն էր տր­վել ոչ միայն հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պահ­պան­մա­նը, այլև կող­մե­րի միջև հու­մա­նի­տար բնույ­թի մի­ջո­ցա­ռում­նե­րին, ադր­բե­ջա­նա­կան կող­մից սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նոր թափ են ա­ռել, ո­րոնք ի­րա­կա­նաց­վել են ոչ միայն Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի շփ­ման գծում, այլև Ադր­բե­ջան-Հա­յաս­տան սահ­մա­նին։  

Հա­կա­ռա­կոր­դի նման վար­քա­գի­ծը հայ­կա­կան կող­մե­րին հար­կադ­րում է շա­րու­նա­կել խա­ղա­ղու­թյուն պար­տադ­րո­ղի ա­ռա­քե­լու­թյու­նը, ինչն ա­մե­նից ա­ռաջ են­թադ­րում է դիր­քա­յին ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի պահ­պա­նում։ Այս օ­րե­րին հայ­կա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու­շադ­րու­թյան ա­ռանց­քում Տա­վու­շի հյու­սի­սա­յին հատ­վա­ծում ՀՀ ԶՈՒ-ի կող­մից դիր­քա­յին ի­րա­վի­ճա­կի բա­րե­լավ­ման մա­սին տե­ղե­կատ­վու­թյունն էր, ո­րի մա­սին պաշ­տո­նա­պես ի­րա­զե­կեց ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի մա­մու­լի քար­տու­ղար Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նը։ ՀՀ Զին­ված ու­ժերն ի­րենց վե­րահս­կո­ղու­թյան տակ են վերց­րել ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­ներ՝ Վրաս­տա­նի տա­րած­քով Հա­յաս­տան մտ­նող գա­զա­տա­րը և Հա­յաս­տան-Վրաս­տան ավ­տո­մայ­րու­ղին։ ՙԱդր­բե­ջա­նը հեշտ չի տա­նե­լու, որ 25 տա­րի գա­զա­տա­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյուն ու­ներ և հի­մա կորց­րել է այն։ Դա ա­ռանց­քա­յին և ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի Հա­յաս­տա­նի հա­մար՚,- հայ­տա­րա­րել է Հով­հան­նի­սյա­նը։ Նրա խոս­քով՝ դիր­քա­յին ի­րա­վի­ճա­կի բա­րե­լա­վու­մը մշ­տա­կան գոր­ծըն­թաց է, և այդ մա­սին հայ­կա­կան կող­մը բարձ­րա­ձայ­նել չի սի­րում։ Պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով պար­զա­բա­նու­մը լույս սփ­ռեց մինչ այդ հա­մա­ցան­ցում շր­ջա­նառ­վող՝ ոչ այն­քան հաս­կա­նա­լի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի վրա։ Բա­քուն սե­փա­կան ժո­ղովր­դին մո­լո­րու­թյան մեջ պա­հե­լու նպա­տա­կով հայ­տա­րա­րեց, թե Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին ադր­բե­ջա­նա­կան կողմն է վե­րահս­կո­ղու­թյուն սահ­մա­նել ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­նե­րի վրա։

Ա­լիևյան քա­րոզ­չա­մե­քե­նան ինչ հնարք­նե­րի էլ դի­մի, պարզ է, չի կա­րող թաքց­նել ներ­կա ի­րո­ղու­թյուն­ներն ընդ­հան­րա­պես, և վեր­ջին զար­գա­ցում­նե­րը՝ մաս­նա­վո­րա­պես։ Հայտ­նի քա­րոզ­չա­մի­ջոցն այս ան­գամ տր­վել է լի­րի­կա­յի ժան­րին. նա­խա­պես կազմ­ված բե­մագ­րով Բաք­վի Շե­հիդ­նե­րի ծա­ռու­ղու մոտ հան­դի­պում են Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին տի­կին և ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Մեհ­րի­բան Ա­լիևան ու բարձ­րա­գույն կր­թու­թյունն ստա­ցած ա­պա­գա սպա­նե­րը։ Վեր­ջին­ներս ի­րենց փոխ­նա­խա­գա­հի առջև երդ­վում են ՙհա­նուն Ղա­րա­բա­ղի՚ զո­հա­բե­րել ի­րենց կյան­քը։ Ա­ռա­ջին տի­կինն էլ կուր­սանտ­նե­րի ծա­ռա­յու­թյուն­ներն ըստ ար­ժան­վույն գնա­հա­տե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նում։
Պար­զու­նակ մի հարց. Մեհ­րի­բան Ա­լիևան ադր­բե­ջան­ցի ա­պա­գա սպա­նե­րին հա­նուն ին­չի՞ է մահ­վան ու­ղար­կում։ Նկա­տենք, որ ադր­բե­ջա­նա­կան կայ­քի նկա­րագ­րած տե­սա­րանն այն­քան էլ երդ­ման ա­րա­րո­ղու­թյուն չի հի­շեց­նում. ա­ռա­ջին տի­կինն ուղ­ղա­կի քա­րոզ­չու­թյան վայր է ընտ­րել Շե­հիդ­նե­րի ծա­ռու­ղին, որ­տե­ղից Ար­ցա­խը չի երևում։ Բաք­վում դա հաս­կա­նում են, ուղ­ղա­կի ներ­քին լսա­րա­նին մշ­տա­պես պետք է ինչ-որ բան ա­սել։