comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՐԱՆԸ ԼՈՒՐՋ ՀԱԿԱՔԱՅԼ Է ԱՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՆԸ ԼՈՒՐՋ ՀԱԿԱՔԱՅԼ Է ԱՆՈՒՄ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

ԻՌ­ՆԱ պե­տա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը տա­րա­ծել է ան­նա­խա­դեպ տե­ղե­կատ­վու­թյուն. ա­ռա­ջի­կա ու­սում­նա­կան տա­րուց Ի­րա­նի Ա­րե­ւե­լյան Ադր­բե­ջան նա­հան­գի դպ­րոց­նե­րում կսկս­վի թուրք-ադր­բե­ջա­նե­րեն լեզ­վի ու­սու­ցու­մը։ Նման ո­րո­շում ստո­րագ­րել է Ի­րա­նի իս­լա­մա­կան հան­րա­պե­տու­թյան կր­թու­թյան նա­խա­րա­րը։ Հիմք է ծա­ռա­յել ԻԻՀ նա­խա­գահ Ռո­հա­նիի՝ տա­րա­ծաշր­ջա­նի բնակ­չու­թյա­նը տված նա­խընտ­րա­կան խոս­տու­մը։

Ըստ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան՝ թուրք-ադր­բե­ջա­նե­րեն լեզ­վի ու­սու­ցու­մը նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել տար­րա­կան դպ­րո­ցի չոր­րորդ եւ միջ­նա­կար­գի ին­նե­րորդ դա­սա­րան­նե­րում՝ շա­բա­թա­կան եր­կու, տար­վա կտր­ված­քով՝ ըն­դա­մե­նը վաթ­սուն դա­սա­ժամ։ Ի­րա­նա­կան Ադր­բե­ջա­նում ան­ցյալ դա­րի 40-ա­կան թվա­կան­նե­րից ի վեր թուրք-ադր­բե­ջա­նե­րեն լեզ­վի պե­տա­կան ու­սուց­ման ծրա­գիր գոր­ծի է դր­վում ա­ռա­ջին ան­գամ։ Տե­ղաշր­ջա­նի բնակ­չու­թյան մայ­րե­նի լեզ­վով կր­թու­թյուն ստա­նա­լու ի­րա­վուն­քի հար­ցը մշ­տա­պես ար­ծարծ­վել է Ի­րա­նի դեմ քա­րոզ­չա­կան նպա­տակ­նե­րով։ Այս ի­մաս­տով ա­ռա­վե­լա­պես աչ­քի է ընկ­նում Բաք­վի գի­տամտա­վո­րա­կան եւ քա­ղա­քա­կան մի ո­րո­շա­կի շր­ջա­նակ, ո­րը, բնա­կա­նա­բար, ոչ ա­ռանց իշ­խա­նու­թյուն­նե­րի ի­մա­ցու­թյան եւ ջա­տա­գո­վու­թյան, տո­գոր­ված է այս­պես կոչ­ված ՙմիաս­նա­կան հայ­րե­նի­քի վե­րա­կերտ­ման՚ գա­ղա­փա­րով։ Այդ քա­ղա­քա­կա­նու­թյունն ա­վե­լի բա­ցա­հայտ ի­րա­կա­նաց­վում էր 1990-ա­կան­նե­րի սկզ­բին, երբ Բաք­վում իշ­խում էր բա­ցա­հայտ պան­թուր­քիզմ քա­րո­զող ԱԺՃ-ն՝ Ա­բուլ­ֆազ Էլ­չի­բե­յի գլ­խա­վո­րու­թյամբ։

1993թ. հու­լի­սին պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման մի­ջո­ցով տի­րե­լով իշ­խա­նու­թյա­նը, Հեյ­դար Ա­լիե­ւը խս­տո­րեն սահ­մա­նա­փա­կեց Ի­րա­նի դեմ Բաք­վից տար­վող հա­կա­քա­րոզ­չու­թյու­նը։ Դա հնա­րա­վո­րու­թյուն տվեց, որ Ար­ցա­խի դեմ պա­տե­րազ­մում Ադր­բե­ջանն Ի­րա­նից ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան եւ նույ­նիսկ ռազ­մա­կան օ­ժան­դա­կու­թյուն ստա­նա, բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյունն էր։ Ի­րանն ար­տո­նեց տաս­նյակ հա­զա­րա­վոր ադր­բե­ջան­ցի­նե­րի ան­կա­նոն ան­ցումն իր տա­րածք, որ­տեղ այդ մար­դիկ գտան գթա­ռատ վե­րա­բեր­մունք։ Այ­նու­հե­տեւ Ի­րանն իր վրա է վերց­րել ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան զին­ված հա­կա­մար­տու­թյան գո­տուց Բաք­վի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից կա­նո­նա­վո­րա­պես տար­հան­ված ադր­բե­ջան­ցի բնակ­չու­թյան կեն­սա­պա­հով­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը՝ նրանց հա­մար կա­ռու­ցե­լով վրա­նա­յին ճամ­բար­ներ եւ հո­գա­լով կե­ցու­թյան, բժշ­կա­կան օգ­նու­թյան հետ կապ­ված բո­լոր հար­ցե­րը։ Ի­րա­նի ա­ջակ­ցու­թյու­նը փաս­տա­ցի փր­կեց Հեյ­դար Ա­լիե­ւի իշ­խա­նու­թյու­նը, քա­նի որ հա­կա­ռակ պա­րա­գա­յում եր­կու-ե­րեք հա­րյուր հա­զար մարդ կա­րող էր թափ­վել Բա­քու եւ սո­ցիա­լա­կան խռո­վու­թյուն բարձ­րաց­նել, ինչն, ան­կաս­կած, կսա­սա­ներ նոր-նոր ամ­րապ­նդ­վող ա­լիե­ւյան իշ­խա­նու­թյան հիմ­քե­րը։

Ին­չո՞վ Բա­քուն վար­ձա­հա­տույց ե­ղավ։ Ակն­հայտ ե­րախ­տա­մո­ռու­թյամբ, քա­նի որ Բա­քու-Ջեյ­հան նավ­թա­մու­ղի գոր­ծար­կու­մից եւ ա­ռա­ջին մեկ մի­լիարդ դո­լար շա­հույթն ստա­նա­լուց հե­տո Իլ­համ Ա­լիե­ւի իշ­խա­նու­թյու­նը թար­մաց­րեց ՙմիաս­նա­կան հայ­րե­նի­քի վե­րա­կերտ­ման՚ թե­ման՝ մշ­տա­պես սպառ­նա­լով, որ Ի­րա­նի դեմ ա­րեւմ­տյան կոա­լի­ցիա­յի կող­մից ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սե­լու պա­րա­գա­յում ՙոտ­քի կհա­նի ի­րա­նա­կան Ադր­բե­ջա­նի եղ­բայ­րա­կան ժո­ղովր­դին՚։ Ե­րե­ւում է, Թեհ­րա­նում ա­մե­նայն լր­ջու­թյամբ են գնա­հա­տում Ի­րա­նի մաս­նատ­ման վտան­գը։ Գաղտ­նիք չէ, որ ա­րեւմ­տյան եւ իս­րա­յե­լա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը գոր­ծա­կա­լա­կան մեծ ցանց են ստեղ­ծել Բաք­վում՝ ուղղ­ված Ի­րա­նի դեմ։ Այդ քայ­լե­րը քա­րոզ­չա­կան ի­մաս­տով պաշտ­պան­վում են ա­րեւմ­տյան, ա­ռանձ­նա­պես ա­մե­րի­կյան մա­մու­լի կող­մից։ Հիմ­նա­կան թե­ման ի­րա­նա­կան Ադր­բե­ջա­նի բնակ­չու­թյան էթ­նիկ ինք­նու­թյան պահ­պան­ման խն­դիրն է։ Այդ կերպ փորձ է ար­վում ի­րա­նա­կան Ադր­բե­ջա­նում սադ­րել ան­ջա­տո­ղա­կան շար­ժում­ներ։ Նպա­տա­կը մեկն է՝ ա­ռա­վե­լա­գույն ճն­շում գոր­ծադ­րել Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ։

Մին­չեւ վեր­ջերս Ի­րա­նը հա­կա­դար­ձում էր ոչ միայն ոս­տի­կա­նա­կան եւ հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ու­ժե­րի ներգ­րավ­մամբ, այ­լեւ հիմ­նա­կա­նում կրո­նա­կան միաս­նա­կա­նու­թյան քա­րոզ­չու­թյամբ։ Ինչ­պես հաս­կաց­վում է ԻՌ­ՆԱ-ի տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյու­նից, Թեհ­րա­նում կա­յաց­վել է սկզ­բուն­քա­յին ո­րո­շում՝ թույլ չտալ Ա­րե­ւե­լյան Ադր­բե­ջան նա­հան­գի բնակ­չու­թյան շր­ջա­նում ազ­գայ­նա­կա­նու­թյան ո­րե­ւէ դր­սե­ւո­րում։ Կա­տար­վում է Ի­րա­նի հա­մար էա­կան հե­ռան­կար բա­ցող քայլ՝ տե­ղաշր­ջա­նի բնակ­չու­թյունն ստա­նում է մայ­րե­նի՝ թուրք-ադր­բե­ջա­նա­կան լեզ­վով սահ­մա­նա­փակ կր­թու­թյուն ստա­նա­լու ի­րա­վունք։ Ի­րա­նը փաս­տա­ցի ՙհան­գց­նում է հր­դե­հը՚՝ նախ­քան այն կա­րող էր բռնկ­վել։ Ի­րա­նի քա­ղա­քա­կան օ­րա­կարգ է մտ­նում էթ­նիկ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ինք­նու­թյու­նը պե­տա­կա­նո­րեն ե­րաշ­խա­վո­րե­լու եւ հո­վա­նա­վո­րե­լու խն­դի­րը։ Դա Ի­րա­նի մաս­նատ­ման ծրա­գի­րը չե­զո­քաց­նե­լու ուղ­ղու­թյամբ մեծ ծրագ­րի ա­ռա­ջին դր­սե­ւո­րում­նե­րից մեկն է։

Ինչ­պե՞ս կար­ձա­գան­քի պաշ­տո­նա­կան Բա­քուն Ի­րա­նի կա­ռա­վա­րու­թյան այդ ո­րոշ­մա­նը։ Կկա­տա­րի՞ ըն­դա­ռաջ քայլ։ Դա­տե­լով ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի ար­ձա­գանք­նե­րից, Բաք­վում Ի­րա­նի կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ այն­քան էլ խան­դա­վառ­ված չեն։ Չէ՞ որ դրա­նով փակ­վում է մշ­տա­կան շա­հար­կում­նե­րի հնա­րա­վո­րու­թյու­նը։ Բայց Ի­րա­նի կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը բա­ցա­հայտ քն­նա­դա­տե­լու քա­ջու­թյուն Բաք­վում չկա։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Բա­քուն փոր­ձե­լու է կր­թա­կան օ­ժան­դա­կու­թյան ան­վան տակ ազ­դե­ցու­թյուն տա­րա­ծել ի­րա­նա­կան Ադր­բե­ջա­նի կր­թա­կան հա­մա­կար­գի վրա։ Թեհ­րա­նը կգ­նա՞ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, թե՞ խս­տո­րեն կպահ­պա­նի սե­փա­կան կր­թա­կան հա­մա­կար­գի ինք­նա­տի­պու­թյու­նը։
Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, գոր­ծե­լու է երկ­րորդ տար­բե­րա­կը։