comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆՇԱՁՈՂԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆՇԱՁՈՂԸ

 

 

 

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 

1991թ. օ­գոս­տո­սի19-ին Մոսկ­վա­յում ի­րա­կա­նաց­վեց պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման փորձ։ Հայ­տա­րար­վեց, որ նա­խա­գահ Գոր­բա­չո­վը ՙհի­վան­դու­թյան պատ­ճա­ռով՚ չի կա­րող ի­րա­կա­նաց­նել իր լիա­զո­րու­թյուն­նե­րը, եւ ստեղծ­վում է պե­տա­կան կա­ռա­վար­ման նոր մար­մին՝ Ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի պե­տա­կան կո­մի­տե կամ, ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել՝ ԳԿՉՊ՝ փոխ­նա­խա­գահ Յա­նաե­ւի գլ­խա­վո­րու­թյամբ։

Օ­լեգ Ե­սա­յա­նը հի­շում է, որ Ստե­փա­նա­կեր­տում այդ տե­ղե­կու­թյունն ստա­նա­լուց հե­տո Ար­ցա­խի իշ­խա­նու­թյու­նը ո­րո­շեց ե­րեք օր ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում չար­տա­հայ­տել։ Ե­րեք օր անց ԳԿՉՊ-ն օ­րեն­քից դուրս հայ­տա­րար­վեց, նրա ղե­կա­վա­րու­թյու­նը ձեր­բա­կալ­վեց, ո­րով­հե­տեւ Մոսկ­վան չըն­դու­նեց ռազ­մա­կան իշ­խա­նու­թյու­նը։ Մեծ էր Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Ել­ցի­նի դե­րը։ Նա դուրս ե­կավ փո­ղոց եւ գլ­խա­վո­րեց հա­մա­ժո­ղովր­դա­կան ըն­դվ­զու­մը։ Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից 28 տա­րի անց ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը գրում է, որ Ել­ցի­նին սա­տա­րել է ՊԱԿ-ի բարձ­րաս­տի­ճան աշ­խա­տա­կից Բա­դա­մյան­ցը, ինչ­պես նաեւ՝ դե­սան­տա­յին զոր­քե­րի հրա­մա­նա­տար Գրա­չո­վը։ Պարզ է, որ ա­ռանց ու­ժա­յին կա­ռույց­նե­րում ա­ջա­կից­ներ ու­նե­նա­լու Ել­ցի­նին չէր հա­ջող­վի հա­ջո­ղու­թյան հաս­նել։ Ակն­հայտ է նաեւ, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Մու­թա­լի­բո­վը ող­ջու­նել է ԳԿՉՊ-ի ստեղ­ծու­մը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցի լուծ­ման միակ տար­բե­րա­կը Բաք­վում տես­նում էին երկ­րում ռազ­մա­կան դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու եւ այդ քո­ղի տակ Ար­ցա­խի հայ բնակ­չու­թյա­նը բռ­նա­տե­ղա­հա­նե­լու ձե­ւով։ Ա­ղե­տը կանխ­վեց։ Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­թացքն ա­րա­գա­ցավ, եւ բո­լո­րի հա­մար պարզ էր, որ ԽՍՀՄ օ­րե­րը հաշ­ված են։
Օ­գոս­տո­սի 30-ին Ադր­բե­ջա­նի Գե­րա­գույն խոր­հուրդն ըն­դու­նեց հռ­չա­կա­գիր, ո­րով հրա­ժար­վում էր խոր­հր­դա­յին ժա­ռան­գու­թյու­նից եւ ըն­դու­նում 1918-20թ.թ. գո­յու­թյուն ու­նե­ցած՝ այս­պես կոչ­ված դե­մոկ­րա­տա­կան հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­հա­ջոր­դու­թյու­նը։ Փաս­տա­ցի դա ԽՍՀՄ կազ­մից դուրս գա­լու մա­սին ի­րա­վա­կան ակտ էր։ 1990թ. ապ­րի­լի 3-ին ըն­դուն­վել էր օ­րենք ԽՍՀՄ կազ­մից միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյան դուրս գա­լու կար­գի մա­սին։ Ըստ այդմ, ե­թե միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյու­նը ո­րո­շում էր դուրս գալ Միու­թյան կազ­մից, ա­պա նրա կազ­մում գտն­վող ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյու­նը եւ մար­զը, ինչ­պես նաեւ հա­մա­հա­վաք ապ­րող ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյու­նը ստա­նում էին ի­րենց ճա­կա­տա­գիրն ինք­նու­րույ­նա­բար տնօ­րի­նե­լու ի­րա­վունք։ Ի գոր­ծադ­րումն այդ օ­րեն­քի, 1991թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին գու­մար­վեց ԼՂԻՄ մար­զա­յին եւ Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին խոր­հուրդ­նե­րի հա­մա­տեղ նիստ, որն ըն­դու­նեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյուն հռ­չա­կե­լու ո­րո­շում՝ վերջ­նա­կան կար­գա­վի­ճա­կի հար­ցով նշա­նա­կե­լով հան­րաք­վե։ Ի­րա­վա­կան ա­ռու­մով դա ան­խո­ցե­լի ո­րո­շում է, քա­նի որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը մար­զա­յին ինք­նա­վա­րու­թյան կար­գա­վի­ճա­կով կա­րող էր գտն­վել միայն Ադր. ԽՍՀ-ի կազ­մում, իսկ Ադր­բե­ջանն, ինչ­պես աս­վեց, ե­րեք օր ա­ռաջ հրա­ժար­վել էր խոր­հր­դա­յին ի­րո­ղու­թյուն­նե­րից, հե­տե­ւա­բար եւ՝ ԼՂԻՄ-ն իր կազ­մում ու­նե­նա­լու սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քից։
Սեպ­տեմ­բե­րի 2-ին, այս­պի­սով, սահ­ման­վեց մի նշա­ձող, որ ան­կա­խու­թյան ու­ղե­նիշ էր։ Տե­ղի ու­նե­ցավ ան­նա­խա­դեպ քա­ղա­քա­կան ինք­նա­կազ­մա­կերպ­վա­ծու­թյուն՝ ի հե­տե­ւանս միու­թե­նա­կան պե­տու­թյան կազ­մա­քանդ­ման ի­րա­կան հե­ռան­կա­րի եւ անվ­տան­գու­թյան խոր­հր­դա­յին հա­մա­կար­գի լիա­կա­տար փլուզ­ման։ Ար­ցա­խա­հա­յու­թյու­նը չէր կա­րող չըն­դու­նել պատ­մու­թյան այդ դա­ժան, բայց եւ միա­ժա­մա­նակ միակ հա­վա­նա­կան մար­տահ­րա­վե­րը՝ ա­պա­վի­նել սե­փա­կան ու­ժե­րին, ինք­նա­կազ­մա­կերպ­վել, ստեղ­ծել պե­տա­կան կա­ռա­վար­ման եւ անվ­տան­գու­թյան սե­փա­կան ինս­տի­տուտ­նե­րը։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում Ար­ցա­խը պետք է կոր­ծան­վեր փլուզ­վող կայս­րու­թյան փլա­տակ­նե­րի տակ։ 28 տար­վա հեռ­վից այ­սօր քա­ղա­քա­կան հո­սանք­ներ եւ գոր­ծիչ­ներ կան, որ Ար­ցա­խի՝ որ­պես ինք­նու­րույն հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կու­մը հա­մա­րում են ՙազ­գա­յին դա­վա­ճա­նու­թյուն՚։ Նրանք փաս­տար­կում են ՀԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի միա­վոր­ման մա­սին 1989թ. դեկտ­մե­բե­րի 1-ի ո­րոշ­մա­մամբ։ Բայց մի բան է ցան­կու­թյու­նը, բո­լո­րո­վին այլ՝ դա­ժան ի­րա­կա­նու­թյու­նը։ Պատ­մու­թյունն ա­պա­ցու­ցել է սեպ­տեմ­բե­րյան նշա­ձո­ղի օ­րի­նա­կա­նու­թյու­նը եւ ար­դա­րա­ցիու­թյու­նը։
Պար­տադր­ված պա­տե­րազ­մում կռած հաղ­թա­նակ­ներն ու դրանց մի­ջազ­գա­յին ըն­կա­լու­մը հնա­րա­վո­րու­թյուն են, որ­պես­զի Ար­ցա­խը հաս­նի ճա­նաչ­ման։ Օ­գոս­տո­սի 5-ին Ստե­փա­նա­կեր­տի հան­րա­հա­վա­քում իր ե­լույ­թը վար­չա­պետ Փա­շի­նյանն սկ­սեց Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թյան նա­խա­բա­նի ըն­թերց­մամբ, որ­տեղ աս­ված է, որ հայ ժո­ղո­վուր­դը սահ­մա­նադ­րու­թյուն է ըն­դու­նում՝ հիմք ու­նե­նա­լով ան­կա­խու­թյան Հռ­չա­կա­գի­րը։ Իսկ ան­կա­խու­թյան Հռ­չա­կա­գի­րը 1990թ. օ­գո­սոտ­սի 23-ին ըն­դուն­վել է՝ հեն­վե­լով 1989թ. դեկ­տեմ­բե­րի 1-ի՝ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի միա­վոր­ման ո­րոշ­ման վրա։ Սրա­նով ա­մեն ինչ աս­ված է։ Տա­րա­ծաշր­ջա­նում ստեղծ­վել է հայ­կա­կան ռազ­մա-քա­ղա­քա­կան ամ­բող­ջու­թյուն՝ եր­կու պե­տա­կա­նու­թյամբ։ Ոչ հե­ռա­վոր ա­պա­գա­յում մեր ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը կս­տա­նա վերջ­նա­կան ի­րա­վա­կան ձե­ւա­կեր­պում։