Logo
Print this page

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 Սեպ­տեմ­բե­րի 8-ին տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­ներ կանց­կաց­վեն Շա­հու­մյա­նի շր­ջա­նի բո­լոր հա­մայ­նք­նե­րում։ Շրջ­կենտ­րոն Քար­վա­ճա­ռում կա քա­ղա­քա­պե­տի եր­կու թեկ­նա­ծու. նա­խորդ եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում Քար­վա­ճա­ռի քա­ղա­քա­պե­տի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի պաշ­տոնն զբա­ղեց­նող Սեր­գեյ Չի­լին­գա­րյանն ու պե­տա­կան ու հան­րա­յին կա­ռա­վար­ման ո­լորտ­նե­րում տար­բեր պաշ­տոն­ներ զբա­ղեց­րած Սե­րոբ Նալ­թա­կյա­նը։

Խո­սե­լով քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վե­լու դր­դա­պատ­ճառ­նե­րից, Սեր­գեյ Չի­լին­գա­րյանն ըն­դգ­ծում է, որ դա ե­ղել է բնակ­չու­թյան ա­ռա­ջար­կը։ ՙԲնա­կիչ­նե­րի հոր­դո­րով եմ ա­ռա­ջադր­վել։ Իմ աշ­խա­տան­քը տես­նե­լով՝ Քար­վա­ճա­ռի շատ բնա­կիչ­ներ ցան­կու­թյուն են հայտ­նել շա­րու­նա­կել աշ­խա­տել միա­սին՚։
Սե­րոբ Նալ­թա­կյա­նի խոս­քով՝ Քար­վա­ճա­ռի քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վե­լու ո­րո­շումն ին­քը միանձ­նյա չի կա­յաց­րել։ ՙՔն­նար­կել ու ո­րո­շել ենք մի խումբ ե­րի­տա­սարդ հա­մա­խոհ­նե­րով, ո­րո­շու­մը որևէ քա­ղա­քա­կան կամ կու­սակ­ցա­կան շր­ջա­նակ­նե­րի հետ կապ չու­նի։ Հաշ­վի առ­նե­լով թե? վեր­ջին տար­վա փորձս պե­տա­կան կա­ռա­վար­ման ո­լոր­տում, թե? նա­խորդ տա­րի­նե­րին հան­րու­թյան հետ աշ­խա­տե­լու ու­նա­կու­թյուն­ներս, կար­ծում եմ, որ կա­րող եմ ար­դա­րաց­նել հան­րու­թյան վս­տա­հու­թյու­նը։ Ու­նենք ո­րո­շա­կի ծրագ­րեր ու նպա­տակ­ներ, ո­րոնց հաս­նե­լու հա­մար կան նաև հս­տակ մե­խա­նիզմ­ներ։ Դրանք ի­րենց վերջ­նա­կան տես­քը կս­տա­նան միայն քն­նար­կում­նե­րից հե­տո՚,- նշեց Սե­րոբ Նալ­թա­կյա­նը։
Խո­սե­լով Քար­վա­ճա­ռի այ­սօր­վա խն­դիր­նե­րից՝ Սեր­գեյ Չի­լին­գա­րյանն ա­ռանձ­նաց­րեց քա­ղա­քի ար­տա­քին տես­քի բա­րե­լա­վու­մը, ճա­նա­պարհ­նե­րի հիմ­նա­նո­րո­գու­մը, հի­վան­դա­նո­ցին, ման­կա­պար­տե­զին բա­րե­կարգ շենք տրա­մադ­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ ՙԱյս շար­քը շա­րու­նա­կե­լի է։ Որ­պես սուբ­սի­դա­վոր­վող քա­ղաք՝ մենք առ­կա խն­դիր­նե­րը ներ­կա­յաց­նում ենք կա­ռա­վա­րու­թյա­նը, որն էլ հեր­թով լու­ծում­ներ է տա­լիս։ Քա­նի որ խն­դիր­նե­րը շատ են, եր­կար տա­րի­ներ են պետք դրանց լուծ­ման հա­մար։ Այս պա­հին ա­ռաջ­նա­յին է նաև խմե­լու ջրի ֆիլտ­րաց­ման հար­ցը. քա­ղա­քա­պե­տա­րանն ի­րա­վա­սու չէ աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու, սա­կայն մենք քա­ղա­քում առ­կա խն­դիր­նե­րը ներ­կա­յաց­նում ենք հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին, ո­րոնք էլ աշ­խա­տում են դրանց լուծ­ման ուղ­ղու­թյամբ՚,- ըն­դգ­ծեց Սեր­գեյ Չի­լին­գա­րյա­նը։
Անդ­րա­դառ­նա­լով քա­ղա­քի ա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րին՝ Սե­րոբ Նալ­թա­կյա­նը նշեց. ՙՄեր քա­ղա­քի այ­սօր­վա ոչ միայն կարևոր, այլև ցա­վոտ հար­ցե­րից է այն, որ մեր քա­ղա­քա­յին գե­րեզ­մա­նո­ցը բար­ձի­թո­ղի վի­ճա­կում է։ Հար­ցի վե­րա­բե­րյալ քն­նար­կում­ներ ե­ղել են դեռ տա­րի­ներ ա­ռաջ, բայց խնդ­րին վերջ­նա­կան լու­ծում չի տր­վել. ար­ված մաս­նա­կի գոր­ծը՝ գե­րեզ­մա­նո­ցի մաս­նա­կի պարս­պա­պա­տու­մը, ար­դյունք չի տվել։ Ինքս աշ­խա­տե­լով պե­տա­կան հա­մա­կար­գում՝ տե­ղյակ եմ, որ այս խն­դի­րը լու­ծե­լու հա­մար գոր­ծուն մե­խա­նիզմ կա՚:
Ըստ Նալ­թա­կյա­նի` Քար­վա­ճա­ռի հա­ջորդ ա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րից է զբո­սայ­գու կա­ռու­ցու­մը։ ՙԶբո­սայ­գու ցան­կա­պա­տումն, ըստ նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րի, հա­մայն­քի, հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում կա­րե­լի է ա­վար­տին հասց­նել, ին­չից հե­տո, վս­տահ եմ, հենց մեր դպ­րո­ցա­կան­նե­րի, ե­րի­տա­սարդ­նե­րի ջան­քե­րով այն կա­րող ենք մի ծաղ­կուն վայր դարձ­նել, որ­տեղ մեր քա­ղա­քա­ցի­նե­րը կանց­կաց­նեն ի­րենց ժա­ման­ցը, կշփ­վեն մի­մյանց հետ։ Այդ­պի­սի վայր մենք այ­սօր Քար­վա­ճա­ռում չու­նենք՚։
Անդ­րա­դառ­նա­լով նա­խորդ տա­րի­նե­րի կարևոր ձեռք­բե­րում­նե­րին, քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու, քա­ղա­քա­պե­տի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Սեր­գեյ Չի­լին­գա­րյա­նը նշեց հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հի կա­ռու­ցու­մը. այս­տեղ աշ­խա­տանք­նե­րը գրե­թե ա­վարտ­ված են։ ՙՆա­խորդ տա­րի­նե­րին ի­րա­կա­նաց­վել է նաև ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գում ինչ­պես Քար­վա­ճա­ռի մեջ, այն­պես էլ Վար­դե­նի­սից Քար­վա­ճառ ե­կող ճա­նա­պարհ­նե­րին՚,- նշեց նա։
Քա­ղա­քա­պե­տի մյուս թեկ­նա­ծուն վս­տահ է՝ Քար­վա­ճա­ռում այ­սօր առ­կա խն­դիր­նե­րի մի մա­սը կա­րե­լի է լու­ծել հենց տե­ղի ու­ժե­րով։ ՙԻ­հար­կե, կան մեծ ներդ­րում­ներ պա­հան­ջող խն­դիր­ներ, ո­րոնք ա­ռանց պե­տա­կան ծրագ­րե­րի լու­ծել հնա­րա­վոր չէ։ Սա­կայն վս­տահ եմ, որ քա­ղա­քի խն­դիր­նե­րի լուծ­ման հար­ցում ա­մե­նա­կարևո­րը մեր հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րի վե­րա­բեր­մունքն է։ Մենք ար­դեն 20 տա­րի է՝ ապ­րում ենք այս­տեղ, սա­կայն մեզ հա­մա­րում ենք վե­րաբ­նա­կիչ­ներ։ Պահն է գի­տակ­ցե­լու, որ սա մեր քա­ղաքն է, մենք մեր քա­ղա­քի տերն ենք, և քա­ղա­քի զար­գա­ցու­մը մե­ծա­պես կախ­ված է հենց մե­զա­նից՚,- ըն­դգ­ծեց Սե­րոբ Նալ­թա­կյա­նը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.