comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԻ ՏԵ­ՍԻԵ. ՙԱՐ­ՑԱ­ԽԻ ՍԱՀ­ՄԱՆ­ՆԵ­ՐԸ ՊԵՏՔ է ՄԻ­ՋԱԶ­ԳԱՅ­ՆՈ­ՐԵՆ ՃԱ­ՆԱՉ­ՎԵՆ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻ ՏԵ­ՍԻԵ. ՙԱՐ­ՑԱ­ԽԻ ՍԱՀ­ՄԱՆ­ՆԵ­ՐԸ ՊԵՏՔ է ՄԻ­ՋԱԶ­ԳԱՅ­ՆՈ­ՐԵՆ ՃԱ­ՆԱՉ­ՎԵՆ՚

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ԱԺ նիս­տե­րի մեծ դահ­լի­ճում սեպ­տեմ­բե­րի 11-ին տե­ղի ու­նե­ցավ ՙՖրան­սիա-Ար­ցախ՚ բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նա­կի նա­խա­գահ, Ֆրան­սիա­յի Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր Գի Տե­սիեի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րի հան­դի­պու­մը Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րի, ՙԱր­ցախ-Ֆրան­սիա՚ բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նա­կի ան­դամ­նե­րի, գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան ո­րոշ պա­տաս­խա­նա­տու­նե­րի և գի­տակր­թա­կան շր­ջա­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Պատ­վի­րա­կու­թյու­նը Ֆրան­սիա­յում ԱՀ մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Հով­հան­նես Գևոր­գյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ ճա­նա­չո­ղա­կան այ­ցով Ստե­փա­նա­կերտ էր ժա­մա­նել մեկ օր ա­ռաջ։

Ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին՝ խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյանն ա­սաց, որ Ֆրան­սիա­յի հան­դեպ հայ ժո­ղո­վուրդն ու­նի ե­րախ­տի­քի զգա­ցում։ Այդ եր­կիրն իր դռ­նե­րը լայն բա­ցեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նից մա­զա­պուրծ հա­րյուր հա­զա­րա­վոր հա­յե­րի առջև՝ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով նրանց սե­րունդ­նե­րին ինք­նադրսևոր­վել և պատ­վա­վոր տեղ զբա­ղեց­նել ֆրան­սիա­կան մշա­կույ­թի, սպոր­տի, ռազ­մար­վես­տի, տն­տե­սու­թյան և քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ։ Լի­նե­լով հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի օր­րան, Ֆրան­սիան շա­րու­նա­կում է ա­ռա­ջա­տար լի­նել մար­դու ի­րա­վունք­նե­րի ընդ­լայն­ման օ­րեն­սդ­րա­կան նո­րա­րա­րու­թյուն­նե­րի բնա­գա­վա­ռում։ Ղու­լյա­նի խոս­քով՝ մեր բա­րե­կամ­նե­րի այ­ցը լա­վա­գույն հաս­տա­տումն է այն ի­րո­ղու­թյան, որ ա­զա­տու­թյան, եղ­բայ­րու­թյան, հա­վա­սա­րու­թյան գա­ղա­փար­նե­րով ա­ռաջ­նորդ­վող երկ­րի հա­մար ըն­կա­լե­լի է հա­նուն ա­զա­տու­թյան Ար­ցա­խի ժո­ղովր­դի պայ­քա­րը։ Այս­տեղ կարևո­րում և բարձր են գնա­հա­տում այն աշ­խա­տան­քը, որն ի­րա­կա­նաց­վում է ֆրան­սիա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի կող­մից՝ Ար­ցա­խի մա­սին ա­նա­չառ տե­ղե­կատ­վու­թյուն ներ­կա­յաց­նե­լու, մեր ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նե­լու ուղ­ղու­թյամբ։ Մեր խոր­հր­դա­րա­նի ար­տա­քին կա­պե­րի մեջ ֆրան­սիա­կան ուղ­ղու­թյունն ա­մե­նաակ­տիվն է, իսկ բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նա­կը՝ ա­մե­նա­կա­յա­ցած ինս­տի­տու­ցիո­նալ կա­ռույ­ցը։ Առ­կա են հա­մա­տեղ օ­րա­կարգն ա­ռաջ մղե­լու, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­ներն ընդ­լայ­նե­լու բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը։ Այդ նպա­տա­կին է միտ­ված նաև մայ­րա­քա­ղա­քի Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի պու­րա­կում Ար­ցա­խի և Ֆրան­սիա­յի բնա­կա­վայ­րե­րի միջև բա­րե­կա­մու­թյան ցու­ցա­տախ­տա­կի բա­ցու­մը, որն ար­ցախ­ցի­նե­րին և մեր եր­կիր ժա­մա­նած հյու­րե­րին կպատ­մի հա­յե­րի և ֆրան­սիա­ցի­նե­րի բա­րե­կա­մու­թյան մա­սին։ Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի պու­րա­կը կխոր­հր­դան­շի եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի՝ ա­զա­տու­թյան հան­դեպ ու­նե­ցած մեծ սերն ու նվի­րու­մը։
ՙՇատ կարևոր խոր­հր­դա­նիշ է և, կար­ծում եմ, ինչ­պես ձեզ հա­մար, այն­պես էլ մեզ հա­մար կարևոր է ի­մա­նալ և հի­շել, թե որ­տե­ղից ենք գա­լիս, որ­պես­զի հաս­կա­նանք, թե ո՞ւր ենք գնում՚. ե­լույթն այս­պես սկ­սեց ՙՖրան­սիա-Ար­ցախ՚ բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նա­կի նա­խա­գահ, Ֆրան­սիա­յի ԱԺ պատ­գա­մա­վոր Գի Տե­սիեն։ Նա իր հար­գանքն ու խո­նար­հումն ար­տա­հայ­տեց այն մարդ­կանց հան­դեպ, ով­քեր հա­նուն ա­զա­տու­թյան ի­րենց կյանքն են զո­հել։ Ֆրան­սիա­յի տար­բեր նա­հանգ­ներ ներ­կա­յաց­նող խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի պատ­վի­րա­կու­թյան ա­նու­նից նա ա­սաց, որ Ար­ցա­խի թե­ման ար­ծարծ­վում է բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րի և տար­բեր գա­ղա­փա­րա­կիր­նե­րի կող­մից։ Եվս մեկ հան­գա­մանք. պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյունն ա­ռա­ջին ան­գամ է այ­ցե­լում Ար­ցախ, ին­չը վկա­յում է այս երկ­րի հան­դեպ ֆրան­սիա­ցի­նե­րի չընդ­հատ­վող հե­տաք­րք­րու­թյան մա­սին։ Յու­րա­քան­չյու­րի նպա­տակն է սե­փա­կան աչ­քե­րով տես­նել ի­րա­կա­նու­թյու­նը, հան­դի­պում­ներ անց­կաց­նել բնա­կիչ­նե­րի հետ՝ հաս­կա­նա­լու, թե ինչ­պես է ար­ցախ­ցի­նե­րին հա­ջող­վել ի­րենց զար­գա­ցումն ա­պա­հո­վել՝ հեն­վե­լով ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի վրա։ Մի­մյանց հաս­կա­նա­լու հա­մար նախ պետք է մի­մյանց ճա­նա­չել։
Գի Տե­սիեն ան­ցյալ տա­րի Ֆրան­սիա­յի Ազ­գա­յին ժո­ղո­վում կազ­մա­կեր­պել էր ար­ցա­խյան գի­նի­նե­րի համ­տե­սում։ Նրա խոս­քով՝ դա Ար­ցա­խը ճա­նա­չե­լի դարձ­նե­լու ևս մեկ մի­ջոց է։ ՙԲայց ա­սեմ, որ դժ­վար էր,-շա­րու­նա­կեց Տե­սիեն,-Ֆրան­սիա­յի նման երկ­րում, ո­րը գի­նի­նե­րի հայ­րե­նիքն է հա­մար­վում, դժ­վար է ար­ցա­խյան գի­նի­ներ համ­տե­սելն ու հա­վա­նե­լը՚։ Բա­ցի նրա­նից, որ եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րը կի­սում են ժո­ղովր­դա­վա­րա­կան և հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րը, կի­սում են նաև գի­նու հան­դեպ հե­տաք­րք­րու­թյու­նը։ Նա տե­ղե­կաց­րեց, որ իր գոր­ծըն­կեր­նե­րի, ինչ­պես նաև Ֆրան­սիա­յում ԱՀ մշ­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյան հետ ծրագ­րում է Ար­ցա­խին նվիր­ված մեծ հա­մերգ կազ­մա­կեր­պել, ո­րը թույլ կտա այդ ձևով ևս Ար­ցա­խը ճա­նա­չե­լի դարձ­նել։

Ֆրան­սիա­ցի խոր­հր­դա­րա­նա­կանն անհ­րա­ժեշտ հա­մա­րեց Ար­ցա­խի խնդ­րի վե­րա­բե­րյալ ար­տա­հայ­տել իր տե­սա­կե­տը, ո­րը նաև պատ­վի­րա­կու­թյան մյուս բո­լոր ան­դամ­նե­րի տե­սա­կետն է։ Նա ա­սաց, որ աշ­խար­հում տար­բեր եր­կր­ներ և տար­բեր ու­ժեր կան, ո­րոնք այ­սօր ջանք ու ե­ռանդ չեն խնա­յում՝ Ար­ցա­խը վե­րա­դարձ­նե­լու Խոր­հր­դա­յին Միու­թյան կող­մից կան­խո­րոշ­ված սահ­ման­ներ։ Տե­սիեի կար­ծի­քով՝ այդ նեղ­միտ հե­ռան­կա­րը չի կա­րող ի­րա­կան լի­նել. բա­վա­կան է այ­ցե­լել Ար­ցախ՝ հա­մոզ­վե­լու, որ ա­մեն ինչ վկա­յում է այս հո­ղի վրա հա­յե­րի վաղն­ջա­կան գո­յու­թյան մա­սին։ ՙԱյն սահ­ման­նե­րը, ո­րոնք այ­սօր ամ­րագր­ված են, Ար­ցա­խի սահ­ման­նե­րը պետք է մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­վեն՚,-հայ­տա­րա­րեց պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վա­րը։ Երկ­րագն­դի տար­բեր մա­սե­րում կան նմա­նա­տիպ ի­րա­վի­ճակ­ներ, և չի կա­րե­լի թույլ տալ, որ հա­կա­մար­տու­թյուն­նե­րի լու­ծու­մը ձգձգ­վի։ Այս­տեղ պետք է տես­նել ի­րա­վուն­քի, ար­դա­րու­թյան և ա­զա­տու­թյան խն­դի­րը։
Ար­ցա­խի բա­րե­կա­մը հա­վաս­տիաց­րեց, որ շա­րու­նա­կե­լու են աշ­խա­տան­քը Ֆրան­սիա­յի կա­ռա­վա­րու­թյան դիր­քո­րո­շու­մը ՙՖրան­սիա-Ար­ցախ՚ բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նա­կի դիր­քո­րոշ­ման հետ նույ­նաց­նե­լու ուղ­ղու­թյամբ։

Այ­նու­հետև ե­լույթ ու­նե­ցավ ՙՖրան­սիա-Ար­ցախ՚ բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նա­կի հիմ­նա­դիր ան­դամ, ֆրան­սիա­կան խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Վա­լե­րի Բուա­յեն։ Իր հա­մար մեծ պա­տիվ է ե­լույթ ու­նե­նալ ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում, ո­րով­հետև Ար­ցախն աշ­խար­հի այս տա­րա­ծաշր­ջա­նում ժո­ղովր­դա­վա­րու­թյան օ­րի­նակ է ծա­ռա­յում։ Նաև ուժ է տա­լիս Ֆրան­սիա­յի իր բա­րե­կամ­նե­րին։ ՙԴուք պայ­քա­րի և դի­մադ­րու­թյան օ­րի­նակ եք մեզ հա­մար։ Այս ա­ռա­վո­տյան, երբ մենք ծա­ղիկ­ներ էինք դնում ա­զա­տա­մար­տիկ­նե­րի շի­րիմ­նե­րին և Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կին կա­ռուց­ված կո­թո­ղին, մտա­ծում էինք՝ ինչ­քան էլ տխուր են ե­ղել ձեր պատ­մու­թյան է­ջե­րը, դուք եր­բեք ձեր պայ­քա­րը չեք թու­լաց­րել։ Միշտ մնա­ցել եք այն­պի­սին, ինչ­պի­սին ե­ղել եք, հա­վա­տա­րիմ ձեր հա­մոզ­մունք­նե­րին ու ա­վան­դույթ­նե­րին՚։ Իր և պատ­վի­րա­կու­թյան մյուս ան­դամ­նե­րի ա­նու­նից տի­կին Բուա­յեն հա­վաս­տիաց­րեց, որ վե­րա­դառ­նա­լով Ֆրան­սիա՝ պատ­մե­լու են ի­րենց տե­սա­ծի մա­սին, պատ­մե­լու են աս­տի­ճա­նա­բար մո­ռա­ցու­թյան տր­վող հա­կա­մար­տու­թյան մա­սին, որ­պես­զի գտն­վի մի լու­ծում, ո­րը կա­պա­հո­վի Ար­ցա­խի ժո­ղովր­դին անհ­րա­ժեշտ ա­զա­տու­թյու­նը։ Նա վս­տա­հեց­րեց, որ Ար­ցախ կա­տա­րած այ­ցի մա­սին ամ­բող­ջա­կան տե­ղե­կատ­վու­թյուն կներ­կա­յաց­նեն ֆրան­սիա­կան հան­րու­թյա­նը։
ԱԺ ամ­բիո­նից ան­թա­քույց հուզ­մուն­քով իր մտ­քերն ու զգաց­մունք­նե­րը փո­խան­ցեց ՙՖրան­սիա-Ար­ցախ՚ բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նա­կի ան­դամ, Ֆրան­սիա­յի Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր Դա­նիել Կա­զա­րյա­նը։ Ա­ռա­ջին ան­գամ այ­ցե­լե­լով Ար­ցախ՝ նա ցան­կա­նում էր շատ բան տես­նել ու լսել, հան­դի­պել այն մարդ­կանց, ով­քեր ի­րենց ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քով վե­րա­փո­խում են այս գե­ղե­ցիկ հո­ղա­տա­րած­քը։ Ֆրան­սիա­յի խոր­հր­դա­րա­նի հա­յազ­գի պատ­գա­մա­վորն իր ար­ցախ­ցի հայ­րե­նա­կից­նե­րի մեջ նաև ա­ռանձ­նաց­րեց ժո­ղովր­դա­վա­րա­կան կեն­սու­նա­կու­թյու­նը և շնոր­հա­վո­րեց այդ առ­թիվ։ Այս տա­րա­ծաշր­ջա­նում սա հազ­վա­դեպ երևույթ է, ե­թե հաշ­վի առ­նենք բռ­նա­պե­տա­կան տար­բեր վար­չա­կար­գե­րով Ար­ցա­խի շր­ջա­պատ­ված լի­նե­լը։ Սա միայն պա­տիվ է բե­րում Ար­ցա­խի ժո­ղովր­դին, այս ա­մե­նի մեջ պետք է տես­նել միայն կա­յուն ա­պա­գա ստեղ­ծե­լու նրա հաս­տա­տա­կա­մու­թյու­նը։ Հայ­րե­նի­քից հե­ռու ապ­րող հա­յու­հու հա­մար ան­չափ կարևոր են ար­ցախ­ցի­նե­րի կյան­քի անվ­տան­գու­թյու­նը, նրանց կամքն ու խա­ղա­ղու­թյան հաս­նե­լու ցան­կու­թյու­նը։ Այս ա­մե­նը սա­տար­վում է Սփյուռ­քի և հատ­կա­պես Ֆրան­սիա­յի հայ հա­մայն­քի կող­մից։
Ֆրան­սիա­յում շա­տերն են սա­տա­րում ար­ցախ­ցի­նե­րի՝ ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կիր կա­ռու­ցե­լու ջան­քե­րին:
Ներ­կա­նե­րի հետ ի­րենց տե­սա­կետ­նե­րը կի­սե­ցին ՙՖրան­սիա-Ար­ցախ՚ բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նա­կի ան­դամ, խոր­հր­դա­րա­նա­կան Մու­հա­մեդ Լաք­հի­լան, Ֆրան­սիա­յի Սե­նա­տի ան­դամ Պիեռ Ու­զու­լիա­սը, Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­ներ Ժան-Պիեռ Կու­բեր­տա­ֆոն և Գի­յոմ Կաս­պա­րյա­նը։
ՙԱր­ցախ-Ֆրան­սիա՚ բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նա­կի ա­նու­նից ե­լույթ ու­նե­ցավ Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի պրո­ռեկ­տոր Վա­լե­րի Ա­վա­նե­սյա­նը։