Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Սե­մյոն ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 

1987-1991թթ. պատ­մու­թյան է­ջե­րը

Որ­պես նա­խա­բան


1984թ. մա­յի­սի 28-ին ԽՍՀՄ տրակ­տո­րա­յին և գյու­ղատն­տե­սա­կան մե­քե­նա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հրա­մա­նով, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մարզ­կո­մի հետ հա­մա­ձայ­նեց­ված, ինձ նշա­նա­կե­ցին Ստե­փա­նա­կերտ մարզ­կենտ­րո­նում կա­ռուց­վող գյու­ղատն­տե­սա­կան մե­քե­նա­նե­րի` նույն նա­խա­րա­րու­թյա­նը են­թարկ­վող գոր­ծա­րա­նի տնօ­րեն։ Նախ­քան այդ պաշ­տո­նում նշա­նակ­վե­լը բազ­միցս ճա­նա­չո­ղա­կան այ­ցեր էի կա­տա­րել Երևա­նից Ստե­փա­նա­կերտ, հան­դի­պել դպ­րո­ցա­կան և ու­սա­նո­ղա­կան ըն­կեր­նե­րիս, բա­րե­կամ­նե­րիս հետ, այ­ցե­լել շին­հար­թակ­ներ, ո­րոնք, մեղմ ա­սած, հա­ճե­լի տպա­վո­րու­թյուն չէին թող­նում։ Այդ­պես շա­րու­նակ­վեց եր­կու տա­րի։
Ինձ հա­մար այդ­քան էլ հեշտ չէր թող­նել Մե­տա­ղա­հատ հաս­տոց­նե­րի փոր­ձա­րա­րա­կան գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի (ՄՀ­ՓԻ) Ան­դր­կով­կա­սյան մաս­նա­ճյու­ղում իմ ու­նե­ցած հե­տաքր­քիր աշ­խա­տան­քը` կապ­ված կարևոր դե­տալ­նե­րի մշակ­ման հա­մար ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րի ստեղծ­ման հետ, մի կո­լեկ­տի­վում, ո­րի հետ ինձ կա­պում էին ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­դյու­նա­բե­րա­կան գոր­ծու­նեու­թյունն ու մինչ օրս պահ­պան­վող ջերմ, ըն­կե­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Բայց, ինչ­պես սո­վո­րա­բար պա­տա­հում է նման ա­նո­րոշ ի­րա­վի­ճակ­նե­րում, պա­տա­հա­կան մի հան­դի­պում վճ­ռո­րոշ դեր ու­նե­ցավ ինձ հա­մար։ Իր հան­քա­յին ջրե­րով ու կլի­մա­յա­կան հրա­շա­լի պայ­ման­նե­րով հայտ­նի ՙԱրզ­նի՚ ա­ռող­ջա­րա­նում բուժ­ման և հան­գս­տի հա­մար ինձ տոմս էին հատ­կաց­րել։
Ա­ռող­ջա­րա­նում հան­գս­տա­ցող­նե­րը ե­րե­կո­ներն անց էին կաց­նում ճե­մաս­րա­հում` հե­ռուս­տա­ցույ­ցի ա­ռաջ, ծու­լո­րեն տպա­վո­րու­թյուն­ներ փո­խա­նա­կե­լով կամ նար­դի խա­ղա­լով։ Նրանց մեջ ա­ռանձ­նա­նում էր ճեր­մա­կա­հեր մի տղա­մարդ, ո­րին, սա­կայն, չէր կա­րե­լի տա­րեց հա­մա­րել: Բարձ­րա­հա­սակ, ար­տա­հայ­տիչ դեմ­քով ու խո­րա­թա­փանց հա­յաց­քով այս մար­դը խո­սում էր Ղա­րա­բա­ղի բար­բա­ռով, բարձր ձայ­նով ու բա­վա­կա­նին սուր ար­տա­հայ­տու­թյուն­ներ օգ­տա­գոր­ծե­լով։ Ես աշ­խա­տում էի խույս տալ ե­րե­կո­յան այդ հա­վաք­նե­րից՝ զբոս­նե­լով ա­ռող­ջա­րա­նի շր­ջա­կայ­քում ու մա­քուր օդ շն­չե­լով։ Բայց ա­մեն ան­գամ ճա­շա­րա­նում կամ պրո­ցե­դու­րա­նե­րի ըն­դուն­ման վայ­րե­րում հան­դի­պե­լիս նա բարևում էր և այն­պես էր նա­յում ինձ, կար­ծես զրույ­ցի էր հրա­վի­րում։ Մի կի­րա­կի օր, այ­նուա­մե­նայ­նիվ, նրա բարևին սո­վո­րա­կա­նի պես չոր չպա­տաս­խա­նե­ցի, այլ ա­վե­լի բա­րե­համ­բույր` ղա­րա­բա­ղյան բար­բա­ռով։ Զրու­ցա­կիցս, իր կոպ­տու­թյամբ հան­դերձ, պարզ­վեց, այն­քան հա­ճե­լի ու մար­դա­մոտ անձ­նա­վո­րու­թյուն էր, որ ա­ռա­ջին իսկ հան­դիպ­ման վեր­ջում, ո­րը տևեց մոտ մեկ ժամ, մի­մյանց մա­սին գրե­թե ա­մեն ինչ գի­տեինք։ Մեր հան­դի­պում­նե­րը շա­րու­նակ­վե­ցին, բայց ես ա­վե­լի շատ լսո­ղի դե­րում էի՝ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ փոր­ձե­լով մաս­նակ­ցել զրույ­ցին։ Ինչ­պես հի­մա հի­շում եմ նրա բո­լոր կշ­տամ­բանք­նե­րը` անշ­նոր­հա­կալ ղա­րա­բաղ­ցի­նե­րի հաս­ցեին, ով­քեր, հաս­նե­լով մաս­նա­գի­տա­կան ինչ-որ բար­ձուն­քի, ու­նե­նա­լով գի­տա­կան աս­տի­ճան­ներ ու կո­չում­ներ, կու­տա­կե­լով փորձ, շա­րու­նա­կում էին ի­րենց աշ­խա­տան­քով անմ­նա­ցորդ ծա­ռա­յել օ­տար երկ­րի, չմ­տա­ծե­լով ի­րենց հայ­րե­նի­քի մա­սին, մո­ռա­նա­լով Ղա­րա­բա­ղը։ Նրա ա­սած­ներն ինձ հա­մար նո­րու­թյուն չէին, բայց հո­գու խոր­քից բխող այդ բա­ռե­րի մեջ այն­քա՛ն վի­րա­վո­րանք ու ցավ կար հայ­րե­նի­քի հա­մար, ո­րին նա, երևում էր, ան­հու­նո­րեն սի­րում ու նվիր­ված էր, որ դրանք գի­տակ­ցու­թյանս մեջ խո­րը հետք թո­ղե­ցին։

Ես ընդ­հա­տե­ցի հան­գիստս, վե­րա­դար­ձա Երևան և, ըն­տա­նի­քիս հետ խոր­հր­դակց­վե­լով, վերջ­նա­կա­նա­պես հա­մա­ձայն­վե­ցի Ստե­փա­նա­կերտ տե­ղա­փոխ­վել։ Մինչև ըն­տա­նի­քիս տե­ղա­փոխ­վե­լը, ժա­մա­նակ շա­հե­լու նպա­տա­կով, մի քա­նի ան­գամ Ստե­փա­նա­կերտ ե­կա՝ կապ­ված մի հար­ցի հետ, ո­րը, իմ կար­ծի­քով, կա­ռուց­վող գոր­ծա­րա­նի հա­մար սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­ներ:
Շեղ­վե­լով թե­մա­յից, անհ­րա­ժեշտ հա­մա­րե­ցի տեխ­նի­կա­կան ո­րոշ ման­րա­մաս­ներ ներ­կա­յաց­նել, ա­ռանց ո­րի դժ­վար կլի­ներ պատ­կե­րաց­նել` ինչ­պես կդա­սա­վոր­վեր մար­զի միակ մե­քե­նա­շի­նա­կան գոր­ծա­րա­նի ճա­կա­տա­գի­րը, որ­տեղ հե­տա­գա­յում հնա­րա­վոր կլի­ներ ի­րա­կա­նաց­նել ծանր մար­տա­կան տեխ­նի­կա­յի ու այլ սար­քե­րի կա­պի­տալ վե­րա­նո­րո­գում:
Վե­րը նշ­ված հար­ցի էու­թյու­նը կա­յա­նում էր նրա­նում, որ իր մաս­նա­գի­տա­կան ուղղ­վա­ծու­թյամբ գոր­ծա­րա­նը պետք է թո­ղար­կեր խա­ղո­ղի այ­գի­նե­րի մշակ­ման հա­մար մե­քե­նա­ներ ու տար­բեր մե­խա­նիզմ­ներ, ա­ռա­ջին հեր­թին՝ գու­թան­ներ։ Սրանք մե­ծա­ծա­վալ, մե­տա­ղա­տար գոր­ծիք­ներ էին, ո­րոնց ար­տադ­րու­թյան հա­մար ծանր մամ­լիչ­ներ էին օգ­տա­գործ­վում։ Հա­մա­պա­տաս­խա­նա­բար այն ար­տադ­րա­մա­սե­րը, որ­տեղ հա­վաք­վում էին նման սար­քա­վո­րում­նե­րը, պետք է 14մ¬ից ա­վե­լի բարձ­րու­թյուն ու­նե­նա­յին և հա­գե­ցած լի­նեին հա­մե­մա­տա­բար հզոր վե­րամ­բարձ մե­խա­նիզմ­նե­րով։ Գոր­ծա­րա­նի նա­խագ­ծով նման տա­րածք նա­խա­տես­ված չէր, քա­նի որ նախ­կի­նում այս­տեղ գոր­ծում էին մինչև 10մ բարձ­րու­թյուն ու­նե­ցող ար­տադ­րա­մա­սեր` նա­խա­տես­ված թԸի-51 տի­պի ավ­տո­մե­քե­նա­նե­րի կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման հա­մար։ Մի խոս­քով, անհ­րա­ժեշ­տու­թյուն կար վե­րա­նա­յե­լու նա­խա­գի­ծը, ին­չը կհե­տաձ­գեր ա­ռանց այդ էլ ձգձգ­ված շի­նա­րա­րու­թյուն­նե­րի ցու­ցա­կում հայ­տն­ված գոր­ծա­րա­նի շա­հա­գոր­ծումն ու կհա­րու­ցեր նա­խա­րա­րու­թյան դժ­գո­հու­թյու­նը։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ելք գտ­նե­լու հա­մար կու­սակ­ցու­թյան մարզ­կոմն իմ խնդ­րան­քով Վոլ­գոգ­րա­դից նա­խագ­ծող վար­պետ­ներ հրա­վի­րեց և կազ­մա­կեր­պեց խոր­հր­դակ­ցու­թյուն, ո­րի ժա­մա­նակ ստիպ­ված էինք մաս­նա­գետ­նե­րին եր­կար հա­մո­զել վե­րա­նա­յե­լու գոր­ծա­րա­նի նա­խա­գի­ծը։ Ար­դյուն­քում ո­րո­շում ըն­դուն­վեց կենտ­րո­նաց­նել բո­լոր առ­կա ռե­սուրս­ներն աշ­խա­տանք­ներն ա­վար­տե­լու և գոր­ծա­րա­նը շա­հա­գործ­ման հանձ­նե­լու հա­մար, ինչ­պես նաև սկ­սել դարբ­նո­ցա­մամ­լիչ ար­տադ­րա­մա­սի նա­խագ­ծումն ու հե­տա­գա շի­նա­րա­րու­թյու­նը։
Նա­խա­րա­րու­թյան և կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի ա­ջակ­ցու­թյամբ հա­ջորդ յոթ ա­միս­նե­րի լար­ված աշ­խա­տան­քը թույլ տվեց նա­խանշ­ված ծրա­գիրն ա­վար­տին հասց­նել ժա­մա­նա­կից շուտ։ Բարդ օ­բյեկտ­նե­րի հա­մալր­ման և գոր­ծարկ­ման աշ­խա­տանք­նե­րում մեծ օ­ժան­դա­կու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին Երևա­նի ՙՆաի­րիտ՚ գի­տաար­տադ­րա­կան միա­վոր­ման կո­լեկ­տի­վը և ՄՀ­ՓԻ Ան­դր­կով­կա­սի մաս­նա­ճյու­ղի մաս­նա­գետ­նե­րը։ Ար­դյուն­քում 1984թ. դեկ­տեմ­բե­րի 20-ին նա­խա­րա­րի հրա­մա­նով գոր­ծա­րա­նը կա­ռուց­վող օ­բյեկտ­նե­րի շար­քից անց­նում է գոր­ծող ձեռ­նար­կու­թյուն­նե­րի շար­քը, ինչն այն ժա­մա­նակ զգա­լիո­րեն բա­րե­լա­վում էր նյու­թա­տեխ­նի­կա­կան մա­տա­կա­րա­րու­մը և, ա­մե­նա­կարևո­րը՝ թույլ էր տա­լիս սկ­սել կադ­րեր ընտ­րե­լու և պատ­րաս­տե­լու աշ­խա­տան­քը՝ հա­մալ­րե­լով աշ­խա­տող­նե­րի քա­նա­կը։ Իր հեր­թին, ե­րի­տա­սարդ լրա­ցու­ցիչ կադ­րե­րի հոս­քը թափ հա­ղոր­դեց շին­մոն­տա­ժա­յին աշ­խա­տանք­նե­րին, քա­նի որ մինչև գոր­ծա­րա­նի հաս­տի­քա­ցու­ցա­կում ընդգրկվելն ա­պա­գա աշ­խա­տողն ըստ պայ­մա­նագ­րի պետք է հա­վե­լյալ աշ­խա­տեր ձեռ­նար­կու­թյան շի­նա­րա­րու­թյու­նում։
Լավ հի­շում եմ նա­խա­րա­րու­թյան ա­ռա­ջին կո­լե­գիան, ո­րին ներ­կա էի գոր­ծա­րա­նի` շա­հա­գործ­ման հան­ձն­վե­լու կա­պակ­ցու­թյամբ։ Նիս­տը վա­րում էր նա­խա­րար Ալ. Եժևսկին, ով, շնոր­հա­վո­րե­լով կո­լեկ­տի­վին, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ինձ և կար­գադ­րեց խրա­խու­սան­քի կար­գով ՙԺի­գու­լի՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա հատ­կաց­նել, իսկ գոր­ծա­րա­նի շի­նա­րա­րու­թյու­նը վե­րահս­կող փոխ­նա­խա­րար Մ.Ս. Մա­լի­նի­նը, դի­մե­լով նա­խա­րա­րին, ա­ռա­ջար­կեց միան­գա­մից հատ­կաց­նել թԸի-24 մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա, ին­չին նա­խա­րա­րը դեմ չէր։ Զան­գե­ցի Ստե­փա­նա­կերտ և կնոջս հայտ­նե­ցի ու­րախ լու­րը. ա­ռա­ջին ան­գամ մեր ըն­տա­նի­քի հա­մար սե­փա­կան մե­քե­նա ու­նե­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն ստեղծ­վեց: Բայց մեր ու­րա­խու­թյու­նը եր­կար չտևեց։ Մի ՙգե­ղե­ցիկ՚ օր ինձ կան­չե­ցին կու­սակ­ցու­թյան մարզ­կոմ և ծա­նո­թաց­րին Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի Կենտ­կո­մի կար­գադ­րու­թյա­նը, հա­մա­ձայն ո­րի ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին, որ­պես կա­նոն` կու­սակ­ցա­կան­նե­րին, չէր թույ­լատր­վում անձ­նա­կան օգ­տա­գործ­ման մե­քե­նա ձեռք բե­րել։ Ո­րո­շու­մը խախ­տող­նե­րը հե­ռաց­վում էին ԽՄԿԿ շար­քե­րից և, որ­պես հետևանք, ա­զատ­վում զբա­ղեց­րած պաշ­տո­նից։ Բնա­կա­նա­բար, նման հե­ռան­կարն ինձ ձեռն­տու չէր, և ստիպ­ված էի ա­վե­լի ուշ կո­լեկ­տի­վի ընդ­հա­նուր ժո­ղո­վին մե­քե­նան հատ­կաց­նել ա­ռա­ջա­տար խա­ռատ¬բան­վոր Էդ­վարդ Խա­չատ­րյա­նին։ Այդ­պի­սի ժա­մա­նակ­ներ էին։
Նույն այդ շր­ջա­նում շա­րու­նակ­վում էր ձևա­վոր­վել գոր­ծող ձեռ­նար­կու­թյան կո­լեկ­տի­վը։ Գոր­ծա­րա­նի գլ­խա­վոր ին­ժե­ներ նշա­նակ­վեց Վա­լե­րի Խո­րե­նի Բա­զի­յա­նը, ար­տադ­րա­մա­սի պետ՝ Մի­խա­յիլ Դա­դա­մյա­նը, գլ­խա­վոր տեխ­նո­լոգ՝ Ա­լյո­շա Ներ­սի­սյա­նը, գլ­խա­վոր կոն­ստ­րուկ­տոր` Սամ­վել Ներ­սե­սյա­նը, գլ­խա­վոր է­ներ­գե­տիկ` Վա­լե­րի Ա­ռուս­տա­մյա­նը, ար­տադ­րա­մա­սի վար­պետ­ներ` Մար­տիկ Հայ­րա­պե­տյա­նը և Ա­շոտ Սա­հա­կյա­նը, նյու­թա­տեխ­նի­կա­կան մա­տա­կա­րար­ման ծա­ռա­յու­թյու­նը ղե­կա­վա­րում էր փոխտ­նօ­րեն Վա­լե­րի Բար­սե­ղյա­նը։ Կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյամբ զբաղ­վում էին բաժ­նի պետ Վլա­դի­միր Ա­ղա­սա­րյա­նը և վար­պետ Ար­տուր Ղա­զա­րյա­նը: Հա­մալր­վեց և բան­վո­րա­կան կո­լեկ­տի­վը։
Այս­տեղ հարկ է նշել, որ Տրակ­տո­րա­յին և գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յի մե­քե­նա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, ինչ­պես և կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մը, մեծ ու­շադ­րու­թյուն էին դարձ­նում գոր­ծա­րա­նի շի­նա­րա­րու­թյա­նը, քա­նի որ շի­նա­րա­րու­թյան ա­վար­տից և ձեռ­նար­կու­թյան՝ ամ­բողջ հզո­րու­թյամբ աշ­խա­տան­քի անց­նե­լուց հե­տո այն պետք է դառ­նար խա­ղո­ղի այ­գի­նե­րի լրիվ մշակ­ման, այդ թվում և խա­ղո­ղա­քա­ղի հա­մար անհ­րա­ժեշտ կոմ­բայն­նե­րի սար­քա­վո­րում­ներ ար­տադ­րող` ԽՍՀՄ¬ում ա­ռա­ջա­տար գոր­ծա­րա­նը։
Գոր­ծա­րա­նի զար­գաց­ման գլ­խա­վոր նա­խա­գի­ծը, ար­տադ­րա­կան հար­թակ­ներ ստեղ­ծե­լուց բա­ցի, նա­խա­տե­սում էր բո­լոր հար­մա­րու­թյուն­նե­րով (նե­րա­ռյալ տաք ջրի մա­տա­կա­րա­րում) բնա­կա­րան­նե­րի, ինչ­պես նաև ման­կա­պար­տե­զի ու դպ­րո­ցի շի­նա­րա­րու­թյուն։ Ար­դեն սկ­սած 1985թ. գոր­ծա­րա­նի աշ­խա­տող­ներն ա­պա­հով­վում էին նոր շեն­քե­րում բա­րե­կարգ բնա­կա­րան­նե­րով։ Ընդ­հա­նուր առ­մամբ, մինչև 1988թ. հատ­կաց­վել էր 85 բնա­կա­րան, ին­չը հազ­վա­դեպ երևույթ էր Ստե­փա­նա­կեր­տի հա­մար՝ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան կող­մից ծրագր­ված` բնա­կա­րա­նա­շի­նու­թյան իր ցածր ցու­ցա­նիշ­նե­րով։ Կենտ­րո­նից կա­ռա­վար­վող գոր­ծա­րա­նը, որ­տեղ բնա­կա­րան ստա­նա­լու հա­մար գրե­թե հերթ չկար, բա­ցա­ռու­թյուն էր, ու նրա շի­նա­րա­րու­թյու­նը նպաս­տում էր, որ ե­րի­տա­սարդ կադ­րե­րը մար­զից չհե­ռա­նան։
Աս­վա­ծից հետևում է, որ գոր­ծա­րա­նի զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րը հս­տակ նա­խանշ­ված էին նա­խա­րա­րու­թյան կող­մից, և կու­սակ­ցու­թյան մարզ­կոմն ա­ջակ­ցում էր դրանց ի­րա­կա­նաց­մա­նը։ Նման ի­րա­վի­ճա­կը կո­լեկ­տի­վին ու գոր­ծա­րա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը վս­տա­հու­թյուն էր ներ­շն­չում վաղ­վա հան­դեպ և դրա­կա­նո­րեն ազ­դում աշ­խա­տան­քում հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նե­լու վրա։
Ի­րա­կան կյան­քը, սա­կայն, իր սր­բագ­րում­նե­րը մտց­րեց։

(շա­րու­նա­կե­լի)