Logo
Print this page

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Սե­մյոն ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

1987-1991թթ. պատ­մու­թյան է­ջե­րը

(Սկիզբը՝ ՙԱԱ՚-ի թիվ 110-ում)

Ա­վե­լի քան 30 տա­րի է ան­ցել այն օր­վա­նից, երբ 1988թ. փետր­վա­րի 28-ին ԼՂԻՄ մարզ­խոր­հր­դի ար­տա­հերթ նս­տաշր­ջանն իր պատ­մա­կան ո­րոշ­մամբ դի­մեց Ադր­բե­ջա­նա­կան և Հայ­կա­կան ԽՍՀ-նե­րի Գե­րա­գույն խոր­հուրդ­նե­րին՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի կազ­մից Հա­յաս­տա­նի կազմ փո­խան­ցե­լու մա­սին միջ­նոր­դու­թյամբ։
Նս­տաշր­ջա­նից ա­ռաջ Հա­յաաս­տա­նի հետ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վե­րա­միա­վոր­ման Շար­ժումն ան­կա­նոն բնույթ էր կրում՝ սահ­մա­նա­փակ­վե­լով հիմ­նա­կա­նում մտա­վո­րա­կա­նու­թյան խա­ղաղ ե­լույթ­նե­րով, ով­քեր ան­պա­տաս­խան նա­մակ­ներ էին ու­ղար­կում Մոսկ­վա, և պատ­վի­րա­կու­թյուն­նե­րով, ո­րոնց ան­դամ­նե­րի հետ լա­վա­գույն դեպ­քում հան­դի­պում էին Կենտ­րո­նի երկ­րոր­դա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ 1987թ. և 1988թ. սկզ­բին մա­մու­լում հա­կա­հայ­կա­կան ե­լույթ­ներն ու ադր­բե­ջա­նա­կան ազ­գայ­նա­կան­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­ներն ակ­տի­վա­ցան, ին­չը վր­դով­մուն­քի մեծ ա­լիք հա­րու­ցեց Հա­յաս­տա­նում և հատ­կա­պես Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում: Ստե­փա­նա­կեր­տի բո­լոր ձեռ­նար­կու­թյուն­նե­րում, իսկ հե­տա­գա­յում և մար­զի շր­ջան­նե­րում անց էին կաց­վում կո­լեկ­տիվ­նե­րի ժո­ղով­ներ, ո­րոնց ժա­մա­նակ հն­չում էին Հա­յաս­տա­նի հետ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վե­րա­միա­վոր­ման կո­չեր։ Այժմ ար­դեն քաղ­կո­մի մա­կար­դա­կով կո­լեկ­տիվ­նե­րի պա­հան­ջով Մ. Գոր­բա­չո­վին ու­ղարկ­վեց հե­ռա­գիր՝ խնդ­րան­քով, որ մարզ ու­ղարկ­վի հե­ղի­նա­կա­վոր հանձ­նա­ժո­ղով, ո­րը տե­ղում կծա­նո­թա­նա ստեղծ­ված բարդ ի­րա­վի­ճա­կին։
1988թ. փետր­վա­րի 12-ին Ստե­փա­նա­կեր­տում գու­մար­վեց ձեռ­նար­կու­թյուն­նե­րի տնօ­րեն­նե­րի, կուս­կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի քար­տու­ղար­նե­րի ու արհ­միու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի ժո­ղով, ո­րի ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի Կենտ­կո­մի պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տա­կից­նե­րը՝ երկ­րորդ քար­տու­ղար Վ. Կո­նո­վա­լո­վի ղե­կա­վա­րու­թյամբ ու կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Բ. Կևոր­կո­վի ա­ջակ­ցու­թյամբ, բա­ցեի­բաց սպառ­նում էին ձեր­բա­կա­լել ու ֆի­զի­կա­պես ոչն­չաց­նել ՙմի խումբ հայ ծայ­րա­հե­ղա­կան­նե­րին՚։ Ժո­ղո­վի վր­դով­ված մաս­նա­կից­ներն սկ­սե­ցին լքել դահ­լի­ճը, և ժո­ղո­վը խա­փան­վեց։ Հա­ջորդ օ­րը Ստե­փա­նա­կեր­տի Լե­նի­նի (այժմ` Վե­րած­նն­դի) հրա­պա­րա­կում կազ­մա­կերպ­վեց ա­ռա­ջին բազ­մա­հա­զա­րա­նոց հան­րա­հա­վա­քը, և հայ­տա­րար­վեց հա­մընդ­հա­նուր գոր­ծա­դուլ։ Այս գոր­ծո­ղու­թյուն­ներն իշ­խա­նու­թյուն­նե­րին խան­գա­րում էին ձեր­բա­կա­լել Շարժ­ման ա­ռաջ­նորդ­նե­րին։
Հան­րա­հա­վա­քի բո­լոր ե­լույթ­նե­րում հն­չում էր միևնույն պա­հան­ջը՝ մար­զը վե­րա­միա­վո­րել Հա­յաս­տա­նի հետ։ Այս­տեղ էլ ա­ռա­ջին ան­գամ ա­ռա­ջարկ­վեց այս հար­ցով Մարզ­խոր­հր­դի ժող­պատ­գա­մա­վոր­նե­րի ար­տա­հերթ նս­տաշր­ջան անց­կաց­նել։ Մարզ­խոր­հր­դի նս­տաշր­ջա­նի անց­կաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը հաս­տա­տե­ցին Մոսկ­վա­յի հայ հա­մայն­քի և Երևա­նի ա­ռա­ջա­տար ի­րա­վա­բան­նե­րը, ին­չից հե­տո Շարժ­ման ակ­տի­վիստ­նե­րը շտապ սկ­սե­ցին նս­տաշր­ջա­նի գու­մար­ման հետ կապ­ված աշ­խա­տանք­նե­րը՝ հա­կա­ռակ մարզ­կո­մի և մարզ­խոր­հր­դի ղե­կա­վա­րու­թյան ու­ժեղ հա­կազ­դե­ցու­թյա­նը։ Բայց 1988թ. փետր­վա­րի կե­սին Շարժ­ման ակ­տի­վիստ­նե­րը, ո­րոնց շար­քե­րը նկա­տե­լիո­րեն հա­մալր­վել էին Ստե­փա­նա­կեր­տի և մար­զի ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ա­ռա­ջա­տար կո­լեկ­տիվ­նե­րի հաշ­վին, կա­րո­ղա­ցան եր­կու օր­վա ըն­թաց­քում կազ­մա­կեր­պել ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նի անց­կաց­ման հետ կապ­ված` Մարզ­խոր­հր­դի պատ­գա­մա­վոր­նե­րի մեկ եր­րորդ մա­սի հար­ցու­մը և գործ­կո­մին հար­կադ­րե­ցին հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում կա­յաց­նել։
Ղա­րա­բա­ղյան շարժ­ման այս ա­ռա­ջին հա­ջո­ղու­թյու­նը խա­փա­նեց Կենտ­րո­նի և ադր­բե­ջա­նա­կան ազ­գայ­նա­կան­նե­րի ծրագ­րե­րը, ո­րոնք, ա­մեն ջանք գոր­ծադ­րե­լով, փոր­ձում էին ճն­շել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հն­չող ե­լույթ­ներն ու ձա­խո­ղել Մարզ­խոր­հր­դի նս­տաշր­ջա­նի անց­կա­ցու­մը։ Նս­տաշր­ջա­նի նա­խօ­րեին հարևան շր­ջան­նե­րից ոս­տի­կա­նու­թյան լրա­ցու­ցիչ ու­ժեր մտց­վե­ցին մարզ, Ստե­փա­նա­կերտ ժա­մա­նե­ցին Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի Կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Ք. Բա­գի­րո­վը և ԽՄԿԿ Կենտ­կո­մի քա­րոզ­չու­թյան բաժ­նի տե­սուչ Վ. Յա­շի­նը, ով­քեր կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի և մարզ­խոր­հր­դի ղե­կա­վա­րու­թյան մաս­նակ­ցու­թյամբ փոր­ձում էին ստի­պել հրա­ժար­վել նս­տաշր­ջան անց­կաց­նե­լու գա­ղա­փա­րից՝ սպառ­նա­լով ձեր­բա­կա­լել գործ­կո­մի ա­ռան­ձին ան­դամ­նե­րի ու պատ­գա­մա­վոր­նե­րի։ Նս­տաշր­ջա­նի օ­րը մար­զի բո­լոր ճա­նա­պարհ­ներն ար­գե­լա­փակ­ված էին, ին­չը թույլ չէր տա­լիս, որ պատ­գա­մա­վոր­նե­րը շր­ջան­նե­րից ժա­մա­նեն քա­ղաք։ Եվ միայն Շարժ­ման ա­ռաջ­նորդ­նե­րի ա­ռան­ձին ակ­տի­վիստ­նե­րի վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ ե­րե­կո­յան ժա­մը 8-ին մոտ հա­ջող­վեց հաղ­թա­հա­րել բո­լոր խո­չըն­դոտ­ներն ու սկ­սել նս­տաշր­ջա­նը։

Նս­տաշր­ջա­նի` միա­ձայն ըն­դուն­ված ո­րո­շում­ներն ա­ռա­ջին փաս­տաթղ­թերն էին, ո­րոն­ցում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուր­դը հս­տակ հայ­տա­րա­րեց Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կազ­մից դուրս գա­լու և Մայր Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­վե­լու իր ցան­կու­թյան մա­սին։ Այս փաս­տաթղ­թի ծնունդն ի­րե­նով նշա­նա­վո­րում էր Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­վե­լու շարժ­ման վերջ­նա­կան փու­լը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում, Շար­ժում, որ դար­ձավ հա­մա­ժո­ղովր­դա­կան՝ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին բնո­րոշ տար­րե­րով։ Փաս­տաթղ­թի կարևո­րու­թյու­նը հաս­տա­տում է Կենտ­րո­նի ակն­թար­թա­յին ար­ձա­գանքն այս ո­րոշ­մա­նը. նս­տաշր­ջա­նի հենց հա­ջորդ օ­րը ԽՄԿԿ Կենտ­կոմն ըն­դու­նեց հրա­մա­նա­գիր՝ ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին՚, որ­տեղ դա­տա­պար­տեց ՙմի խումբ ծայ­րա­հե­ղա­կան­նե­րի՚ գոր­ծո­ղու­թյուն­ներն ու հա­վաս­տիաց­րեց, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հարցն ազ­գա­յին մյուս խն­դիր­նե­րի հետ կքն­նարկ­վի ԽՄԿԿ Կենտ­կո­մի հա­տուկ պլե­նու­մի ժա­մա­նակ։ Հար­ցը քն­նար­կե­լու հա­մար ար­դեն Կենտ­րո­նից մարզ ժա­մա­նե­ցին ԽՍՀՄ ղե­կա­վա­րու­թյան` այն ժա­մա­նա­կի հա­մար բա­վա­կա­նին բարձր պաշ­տոն­ներ զբա­ղեց­նող ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ՝ ԽՄԿԿ Կենտ­կո­մի քար­տու­ղար Ռա­զու­մովս­կին և ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան փոխ­նա­խա­գահ Պ. Դե­միչևը։ Շարժ­ման մաս­նա­կից­նե­րը բազ­մա­հա­զա­րա­նոց հան­րա­հա­վա­քին, իսկ նույն օր­վա ե­րե­կո­յան՝ մար­զա­յին ակ­տի­վում, որ­տեղ ե­լույթ ու­նե­ցան Գ. Ռա­զու­մովս­կին ու Պ. Դե­միչևը, չըն­դու­նե­ցին ԽՄԿԿ Կենտ­կո­մի 1988թ. փետր­վա­րի 21-ի ո­րո­շու­մը՝ հաս­տա­տե­լով Հա­յաս­տա­նի հետ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վե­րա­միա­վոր­ման ի­րենց պա­հան­ջը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու՝ Կենտ­րո­նի ա­ռա­ջին փոր­ձը ձա­խող­վեց։ Հան­րա­հա­վաք­ներն ու գոր­ծա­դուլ­նե­րը շա­րու­նակ­վում էին։ Եվ այդ ժա­մա­նակ ադր­բե­ջա­նա­կան ծայ­րա­հե­ղա­կան­ներն սկ­սե­ցին ու­ժա­յին մի­ջոց­ներ ձեռ­նար­կել ՙան­պատ­կառ հա­յե­րին՚ սան­ձե­լու հա­մար։ Այդ օ­րե­րին ադր­բե­ջա­նա­կան Աղ­դամ քա­ղա­քից բազ­մա­հա­զա­րա­նոց ամ­բո­խը հար­ձակ­վեց Աս­կե­րա­նի վրա, ա­վե­րեց նավ­թա­բա­զան և ո­րոշ շի­նու­թյուն­ներ։ Ա­վա­զակ­նե­րին ի­րենց վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով ցրե­ցին մի խումբ բնա­կիչ­ներ՝ շր­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան գլ­խա­վո­րու­թյամբ։ Հա­յազ­գի խա­ղաղ բնակ­չու­թյան վրա հա­ջորդ հար­ձա­կու­մը կազ­մա­կերպ­վեց Կի­րո­վա­բա­դում։ Պատս­պար­վե­լով ե­կե­ղե­ցու տա­րած­քում, հայ բնա­կիչ­ներն այն­տեղ պաշտ­պան­վե­ցին ե­կե­ղե­ցու քա­հա­նա Տեր Սա­հա­կի գլ­խա­վո­րու­թյամբ։
Նս­տաշր­ջա­նին հա­ջոր­դած այս ՙպա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի՚ վեր­ջում ադր­բե­ջա­նա­կան ազ­գայ­նա­կան­նե­րը փետր­վա­րի 27-ին կազ­մա­կեր­պե­ցին հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը Սում­գա­յիթ քա­ղա­քում։ Ե­րեք օր շա­րու­նակ գա­զա­զած բար­բա­րոս­նե­րը բռ­նու­թյուն էին գոր­ծադ­րում, ողջ-ողջ վա­ռում, բարձ­րա­հարկ շեն­քե­րից նե­տում ու ծեծ­կռ­տու­քի էին են­թար­կում ազ­գու­թյամբ հա­յե­րին՝ չխ­նա­յե­լով ծե­րե­րին ու ե­րե­խա­նե­րին։ Եվ սա տե­ղի էր ու­նե­նում այս ա­մե­նին լուռ հետևող ոս­տի­կա­նու­թյան աչ­քի ա­ռաջ՝ տե­ղա­կան ու հան­րա­պե­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մա­ձայ­նու­թյամբ։ Այս դեպ­քե­րի սկզ­բում Կենտ­րո­նը լռում էր՝ ա­վե­լի ուշ իր դիր­քո­րո­շումն ար­դա­րաց­նե­լով տե­ղե­կատ­վու­թյան բա­ցա­կա­յու­թյամբ։ Կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի նման պա­սի­վու­թյու­նը, որն իր ձեռ­քի տակ ու­ներ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան կո­մի­տե՝ իր բազ­մա­թիվ գոր­ծա­կալ­նե­րով, մեղմ ա­սած, զար­մանք էր հա­րու­ցում։
Ինք­ներդ դա­տեք. ըն­դա­մե­նը մեկ՝ կի­րա­կի օր­վա ըն­թաց­քում՝ փետր­վա­րի 21-ին, հնա­րա­վոր ե­ղավ ԼՂԻՄ մարզ­խոր­հր­դի ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նի մա­սին տե­ղե­կու­թյուն ստա­նալ, այս հար­ցը քն­նար­կել և ԽՄԿԿ Կենտ­կո­մի ո­րո­շում կա­յաց­նել, մարզ գոր­ծու­ղել ԽՄԿԿ Կենտ­կո­մի քար­տու­ղա­րին և Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան փոխ­նա­խա­գա­հին։ Իսկ ա­հա հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ար­դյու­նա­բե­րա­կան քա­ղա­քում ազ­գա­յին հո­ղի վրա կա­տար­ված սպա­նու­թյուն­նե­րով ու­ղեկց­վող դեպ­քե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն ստա­նա­լու և հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու հա­մար պա­հանջ­վեց ե­րեք օր։ Ադր­բե­ջա­նա­կան ազ­գայ­նա­կան­նե­րի հա­կաօ­րի­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­րու­ցե­ցին ԽՍՀՄ¬ի և ար­տերկ­րի հան­րու­թյան վր­դով­մուն­քը: Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին հա­րա­կից ադր­բե­ջա­նա­կան շր­ջան­նե­րում վախ­վո­րած սպա­սում էին պա­տաս­խան մի­ջոց­նե­րի։ Հատ­կա­պես Աղ­դա­մի բնակ­չու­թյան մոտ ՙճամպ­րու­կա­յին տրա­մադ­րու­թյուն՚ էր։

Շարժ­ման մաս­նա­կից­նե­րը հույս ու­նեին, որ Կենտ­րո­նը, հաշ­վի առ­նե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ կձեռ­նար­կի ղա­րա­բա­ղյան հիմ­նախն­դի­րը լու­ծե­լու հա­մար։ Սա­կայն ժա­մա­նա­կը գնում էր, իսկ իշ­խա­նու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փակ­վե­ցին միայն նրա­նով, որ Ստե­փա­նա­կերտ ու­ղար­կե­ցին դար­ձյալ Պ.Դե­միչևին, ով հան­րա­հա­վա­քին փոր­ձում էր հան­գս­տաց­նել ցու­ցա­րար­նե­րին՝ հա­ղոր­դե­լով, որ Մ.Գոր­բա­չո­վը ԽՄԿԿ Կենտ­կո­մին հանձ­նա­րա­րել է զբաղ­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախ­նդ­րով։ Շարժ­ման մաս­նա­կից­նե­րը չըն­դու­նե­ցին այս հայ­տա­րա­րու­թյու­նը և շա­րու­նա­կե­ցին գոր­ծա­դու­լը՝ այժմ ար­դեն չլ­քե­լով հրա­պա­րակն ան­գամ գի­շե­րը։
Այս­պես սկս­վեց Շարժ­ման դի­մա­կա­յու­թյու­նը Կենտ­րո­նին, ո­րը շա­րու­նակ­վեց մինչև 1991թ. ա­մառ։ Կենտ­րո­նի և ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի` բռ­նու­թյամբ ու ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րով ու­ղեկց­վող բո­լոր սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ո­րոնք ա­վե­լի հա­ճա­խա­կի դար­ձան 1988թ. սեպ­տեմ­բե­րին մար­զում ար­տա­կարգ դրու­թյուն մտց­նե­լուց հե­տո, ղա­րա­բաղ­ցի­նե­րը պա­տաս­խա­նում էին շա­րու­նա­կա­կան (փոքր ընդ­մի­ջում­նե­րով) գոր­ծա­դուլ­նե­րով, հան­րա­հա­վաք­նե­րով ու ակ­տիվ ե­լույթ­նե­րով։
1988թ. փետր­վա­րի վեր­ջին, երբ Բո­րիս Կևոր­կո­վը պաշ­տո­նա­թող ե­ղավ, և կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար ըն­տր­վեց Հեն­րիխ Անդ­րեևիչ Պո­ղո­սյա­նը, Շարժ­մանն ար­դեն սկ­սե­ցին բա­ցեի­բաց մաս­նակ­ցել մար­զա­յին, ինչ­պես նաև շր­ջա­նա­յին կու­սակ­ցա­կան, խոր­հր­դա­յին ու արհ­միու­թե­նա­կան մար­մին­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը։ Շար­ժու­մը ձեռք բե­րեց հա­մա­ժո­ղովր­դա­կան բնույթ, և դե­պի հաղ­թա­նակ տա­նող ճա­նա­պար­հին սա նրա տար­բե­րա­կիչ ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն էր։ Շարժ­ման գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­ռա­վա­րե­լու և հա­մա­կար­գե­լու հա­մար մար­տի 2-ի լույս գի­շե­րը ժո­ղո­վուր­դը հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ ընտ­րեց ղե­կա­վար մար­մին՝ ՙԿռունկ՚ կո­մի­տեին՝ Շարժ­ման ա­ռաջ­նորդ, շի­նա­նյու­թե­րի կոմ­բի­նա­տի տնօ­րեն Ար­կա­դի Մա­նու­չա­րո­վի գլ­խա­վո­րու­թյամբ։ Սա աշ­խա­տա­վոր­նե­րի կող­մից հան­րա­հա­վա­քում ըն­տր­ված ժո­ղովր­դա­կան իշ­խա­նու­թյան` Խոր­հր­դա­յին Միու­թյան պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին մար­մինն էր, ո­րը ղե­կա­վա­րում էր Շար­ժու­մը, և ան­մի­ջա­պես ան­ցավ աշ­խա­տան­քի։ Այդ իսկ հան­րա­հա­վա­քին ո­րո­շում ըն­դուն­վեց դա­դա­րեց­նել գոր­ծա­դու­լը և Մ.Գոր­բա­չո­վին շնոր­հա­վո­րել ծնն­դյան օր­վա կա­պակ­ցու­թյամբ։ Ընդ­հա­նուր առ­մամբ` Շարժ­ման մաս­նա­կից­նե­րը ող­ջու­նե­ցին ՙԿռունկ՚ կո­մի­տեի ստեղ­ծու­մը, և նրանց գոր­ծո­ղու­թյուն­ներն սկ­սե­ցին ա­ռա­վել կազ­մա­կերպ­ված բնույթ կրել։ Դա չէր տե­ղա­վո­րում Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ծրագ­րե­րի մեջ, և մար­տի վեր­ջին կո­մի­տեի գոր­ծու­նեու­թյու­նը պաշ­տո­նա­պես ար­գել­վեց։ Մա­յի­սի սկզ­բին Հ.Պո­ղո­սյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ իր աշ­խա­տանքն ակ­տի­վաց­րեց Տնօ­րեն­նե­րի խոր­հուր­դը, ո­րը մինչ այդ՝ 1987թ. աշ­նա­նից սկ­սած: է­լեկտ­րա­տեխ­նի­կա­կան գոր­ծա­րա­նի տնօ­րեն Ա.Ս.Սեյ­րա­նյա­նի մա­հից հե­տո, գոր­ծում էր ա­ռանց ղե­կա­վա­րի։ Տնօ­րեն­նե­րի ժո­ղո­վի ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցած քն­նար­կում­նե­րից հե­տո Տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ ըն­տր­վեց է­լեկտ­րա­տեխ­նի­կա­կան գոր­ծա­րա­նի նոր տնօ­րեն Բո­րիս Ա­ռու­շա­նյա­նը։ Տնօ­րեն­նե­րի խոր­հուր­դը, փաս­տո­րեն, ղե­կա­վա­րում էր Շար­ժու­մը՝ օ­րի­նա­կա­նո­րեն գոր­ծե­լով կու­սակ­ցու­թյան Ստե­փա­նա­կեր­տի քաղ­կո­մի ան­վան տակ, ղե­կա­վար­վե­լով ի­րա­վա­հա­ջոր­դու­թյան սկզ­բուն­քով, քա­նի որ տնօ­րեն­նե­րի մեծ մասն ար­գել­ված ՙԿռունկ՚ կո­մի­տեի ան­դամ­ներ էին։ Այս շր­ջա­նում մար­զի բո­լոր քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը, որ­պես կա­նոն, անց էին կաց­վում Տնօ­րեն­նե­րի խոր­հր­դում քն­նարկ­վե­լուց հե­տո, ո­րի կար­ծի­քի հետ հա­ճախ հաշ­վի էր նս­տում մարզ գոր­ծուղ­ված Կենտ­րո­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը՝ ԽՄԿԿ Կենտ­կո­մի մե­քե­նա­շի­նու­թյան բաժ­նի վա­րիչ Ար­կա­դի Ի­վա­նո­վիչ Վոլս­կին։
Հաշ­վի առ­նե­լով մար­զի տն­տե­սու­թյան մեջ ստեղծ­ված կրի­տի­կա­կան վի­ճա­կը և աշ­խա­տա­վոր­նե­րի նյու­թա­կան սուղ պայ­ման­նե­րը, տնօ­րեն­նե­րի մեծ մա­սը՝ նա­խա­գա­հի գլ­խա­վո­րու­թյամբ, դեմ էր գոր­ծա­դուլ­նե­րի հա­ճա­խա­կի անց­կաց­մա­նը, հա­մա­րե­լով, որ դրանց պետք է դի­մել հա­տուկ ի­րա­վի­ճակ­նե­րում։ Հա­սա­րա­կա­կան այս մարմ­նի կա­ռա­վար­ման նման դրա­կան գոր­ծու­նեու­թյու­նը ձեռն­տու չէր Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին, ո­րոնք բո­լոր ու­ժե­րով փոր­ձում էին ա­պա­կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճա­կը մար­զում և սկ­սե­ցին ճն­շում գոր­ծադ­րել տնօ­րեն­նե­րի վրա՝ նրանց հա­ճա­խա­կի կան­չե­լով հար­ցաքն­նու­թյան, են­թար­կե­լով նա­խազ­գու­շա­ցում­նե­րի և տույ­ժե­րի։
Տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի աշ­խա­տան­քը դժ­վա­րաց­նում էին կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի ոչ միայն ար­տա­քին, այլև կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի հետ առ­կա ներ­քին տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը, ո­րը Շարժ­ման ա­ռաջ­նորդ Ար­կա­դի Մա­նու­չա­րո­վի հետ միա­սին, փո­խե­լով իր նախ­նա­կան կար­ծի­քը, հա­մա­րում էր, որ Շարժ­ման տվյալ փու­լում կա­րե­լի է սահ­մա­նա­փակ­վել մար­զի կար­գա­վի­ճակն ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կի բարձ­րաց­նե­լու պա­հան­ջով։ Տնօ­րեն­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը, այդ թվում և խոր­հր­դի նա­խա­գահն ու տո­ղե­րիս հե­ղի­նա­կը, շա­րու­նա­կում էին պա­հան­ջել Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­ման մա­սին` մարզ­խոր­հր­դի նս­տաշր­ջա­նի ո­րոշ­ման ի­րա­կա­նա­ցու­մը։ Այս դիր­քո­րո­շու­մը պաշտ­պան­վում էր և հեր­թա­կան ու հե­տա­գա բո­լոր հան­րա­հա­վաք­նե­րի ժա­մա­նակ։

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.