comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԵՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԵՎ

 

 

 

Բոգ­դան Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 

Սեպ­տեմ­բե­րի 18-ին հայտ­նի դար­ձավ, որ պաշ­տո­նա­կան Բա­քուն Երևա­նին ա­ռա­ջար­կել է Ադր­բե­ջա­նում գե­րու­թյան մեջ գտն­վող Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ Կա­րեն Ղա­զա­րյա­նին և Ա­րա­յիկ Ղա­զա­րյա­նին փո­խա­նա­կել Ար­ցա­խում դա­տա­պարտ­ված ադր­բե­ջան­ցի դի­վեր­սանտ­ներ Դիլ­համ Աս­կե­րո­վի ու Շահ­բազ Գու­լիևի հետ։

Հի­շեց­նենք, որ վեր­ջին ան­գամ նման նա­խա­ձեռ­նու­թյամբ Բա­քուն հան­դես էր ե­կել 2018թ. նո­յեմ­բե­րին, բայց այն ժա­մա­նակ այս տար­վա օ­գոս­տո­սի 12-ին գե­րե­վար­ված Ա­րա­յիկ Ղա­զա­րյա­նի փո­խա­րեն Վա­նա­ձո­րի բնա­կիչ` 2017թ. հու­նի­սից ադր­բե­ջա­նա­կան բան­տե­րում գտն­վող Զա­վեն Կա­րա­պե­տյա­նի ա­նունն էր, ով հե­տա­գա­յում փո­խա­նակ­վեց Ադր­բե­ջա­նի Ղա­զա­խի շր­ջա­նի բնակ­չու­հի Էլ­վի­նա Իբ­րա­հի­մո­վա­յի (ձեր­բա­կալ­ված 2019թ. մար­տին` հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մանն անց­նե­լիս) հետ։
Պետք է նշել, որ իր դի­վեր­սանտ­նե­րին ա­զա­տե­լու հա­մար Բա­քուն ջանք չի խնա­յում` դի­մե­լով տա­րա­տե­սակ սխե­մա­նե­րի։ 2016 և 2017թթ. ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ան­գամ փոր­ձում էին Մոսկ­վա­յին հա­մո­զել, որ Աս­կե­րո­վին ու Գու­լիևին Բա­քու վե­րա­դարձ­նե­լու հար­ցում ճն­շում գոր­ծադր­վի Երևա­նի ու Ստե­փա­նա­կեր­տի վրա։ Այն ժա­մա­նակ Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րում որ­պես հիմ­նա­կան փաս­տարկ օգ­տա­գործ­վում էր Դիլ­համ Աս­կե­րո­վի ու­նե­ցած ՌԴ քա­ղա­քա­ցիու­թյու­նը։ Բայց, ի պա­տիվ Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի, նրանք չտր­վե­ցին Ադր­բե­ջա­նի այս ար­կա­ծախ­նդ­րու­թյա­նը։
Երևանն ու Ստե­փա­նա­կեր­տը բազ­միցս հայտ­նել էին ի­րենց դիր­քո­րո­շու­մը, որ չեն ող­ջու­նում որևէ ձևով հան­ցա­գործ­նե­րին փո­խա­նա­կե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը և կտ­րա­կա­նա­պես դեմ են դրան։
Թվում էր, թե­մա­յին վեր­ջա­կետ դր­վեց։ Բայց ադր­բե­ջա­նա­կան կող­մի հա­մա­ռու­թյու­նը դար­ձյալ գլուխ բարձ­րաց­րեց։ Բանն այն է, որ Ա­լիևն իր ժո­ղովր­դին երդ­վել է ցան­կա­ցած գնով վե­րա­դարձ­նել Աս­կե­րո­վին ու Գու­լիևին, ինչ­պես յուր ժա­մա­նակ ա­րել էր Ռա­միլ Սա­ֆա­րո­վի դեպ­քում: Խոս­տու­մը տա­լուց 5 տա­րի է ան­ցել, սա­կայն այն մինչ օրս չի ի­րա­կա­նաց­վել։ Իսկ դա լուրջ հար­ված է Ա­լիևի հե­ղի­նա­կու­թյա­նը: Բա­ցի այդ, ինչ­պես ցույց է տվել պրակ­տի­կան, կեղծ հե­րոս­նե­րին հայ­րե­նիք վե­րա­դարձ­նե­լու այ­դօ­րի­նակ քայ­լերն օգ­նում են հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղել ներ­քա­ղա­քա­կան ու սո­ցիա­լա­կան հրա­տապ խն­դիր­նե­րից։ Սա­կայն հարց է ծա­գում՝ ար­դյո՞ք միայն ներ­քա­ղա­քա­կան շար­ժա­ռիթ են հե­տապն­դում Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը և միայն ներ­քի՞ն սպառ­ման հա­մար են ձգ­տում հան­ցա­գործ­նե­րին կուռք դարձ­նել։ Ակն­հայտ է, որ ոչ, քա­նի որ Երևա­նին ար­ված Բաք­վի ա­ռա­ջար­կի հետևում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի միջև պա­ռակ­տում սեր­մա­նե­լու ձգ­տումն է թաքն­ված։ Ադր­բե­ջա­նը պա­տա­հա­կան չէ պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նել Աս­կե­րո­վի ու Գու­լիևի փո­խա­րեն հայ­կա­կան կող­մին փո­խան­ցել Կա­րեն Ղա­զա­րյա­նին ու Ա­րա­յիկ Ղա­զա­րյա­նին, ով­քեր ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ են։ Տե­սա­կա­նո­րեն Ադր­բե­ջա­նը կա­րող էր նրան­ցից մե­կի փո­խա­րեն կամ նրանց հետ միա­սին ա­ռա­ջար­կել 2014թ. գե­րե­վար­ված Ար­սեն Բաղ­դա­սա­րյա­նին։ Դա ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, քա­նի որ Բաղ­դա­սա­րյանն Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի է, իսկ դի­վեր­սանտ­նե­րը դա­տա­պարտ­վել են Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից, ով­քեր ան­տար­բեր չեն ի­րենց քա­ղա­քա­ցու ճա­կա­տագ­րի հար­ցում։ Բայց նման ա­ռա­ջարկ, չգի­տես ին­չու, չհետևեց, ին­չը հիմք է տա­լիս կար­ծե­լու, որ Ադր­բե­ջա­նը նպա­տա­կաուղղ­ված փոր­ձում է հա­րու­ցել Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի դժ­գո­հու­թյունն Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հան­դեպ։ Հաս­կա­նա­լի է, որ Կա­րե­նի և Ա­րա­յի­կի ծնող­նե­րը, բա­րե­կամ­նե­րը, մտե­րիմ­նե­րը շատ գոհ կլի­նեին, ե­թե Ստե­փա­նա­կեր­տը հա­մա­ձայ­ներ ի­րենց հա­րա­զատ­նե­րին փո­խա­նա­կել հան­ցա­գործ­նե­րի հետ՝ ան­կախ վեր­ջին­նե­րիս կող­մից հրե­շա­վոր հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րե­լու փաս­տից։ Որ­պես մարդ կա­րե­լի է հաս­կա­նալ հա­րա­զատ­նե­րի զգաց­մունք­նե­րը, ո­րոնց հի­մա հե­տաք­րք­րում է միայն ի­րենց զա­վակ­նե­րի ճա­կա­տա­գի­րը։ Իսկ ե­թե Ստե­փա­նա­կեր­տը մեր­ժի այդ ա­ռա­ջար­կը, ին­չը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այդ­պես էլ կլի­նի, ա­պա, Բաք­վի հաշ­վարկ­նե­րով, Կա­րե­նի և Ա­րա­յի­կի հա­րա­զատ­ներն Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­բեկ­մանն ուղղ­ված ար­շավ կսկ­սեն, և այդ ար­շա­վը գնա­լով թափ կս­տա­նա ու ձնագն­դի պես կա­ճի՝ վեր­ջին հաշ­վով սրե­լով Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի միջև՝ Ադր­բե­ջա­նին թվա­ցող լար­վա­ծու­թյունն ու հա­կա­սու­թյուն­նե­րը։
Եվ, հա­կա­ռա­կը, Բաք­վի մտահ­ղաց­մամբ, ե­թե Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը տե­ղի տան Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ճնշ­մա­նը, ով­քեր, են­թադ­րենք, կհա­մա­ձայ­նեն փո­խա­նակ­մա­նը, ար­դեն ար­ցախ­ցի­նե­րը դժ­գոհ կլի­նեն Երևա­նից։ Հաշ­վար­կը պարզ է՝ ան­հա­մա­ձայ­նու­թյուն ու խռո­վու­թյուն սեր­մա­նել մի ժո­ղովր­դի եր­կու հատ­ված­նե­րի միջև։ Ե­թե փո­խա­նակ­ման ա­ռա­ջար­կը նե­րա­ռեր Ար­ցա­խի քա­ղա­քա­ցու ա­նու­նը, ա­պա ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա ազ­դե­լու հաշ­վով վե­րը նշ­ված կաս­կած­ներն ան­հիմն կլի­նեին։ Բայց պարզ տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ Բաք­վի մտա­ծած կոմ­բի­նա­ցիա­յում Բաղ­դա­սա­րյա­նի ա­նունն ա­վե­լորդ է, նշա­նա­կում է՝ ա­ռա­ջարկն ընդ­հան­րա­պես հու­մա­նի­տար բնույթ չի կրում, այլ իս­կա­կան սադ­րանք է՝ ուղղ­ված ներ­հայ­կա­կան միաս­նու­թյան խա­թար­մա­նը՝ մի կող­մից, և Ա­լիևի հե­ղի­նա­կու­թյան ամ­րապ­նդ­մա­նը՝ մյուս կող­մից։
Ուս­տի Երևանն ու Ստե­փա­նա­կերտն ա­մե­նայն զգու­շու­թյամբ պետք է մո­տե­նան Ադր­բե­ջա­նի նա­խա­ձեռ­նու­թյա­նը, ո­րը, ըստ էու­թյան, քա­ղա­քա­կան վտան­գա­վոր թա­կարդ է, և շա­րու­նա­կեն փնտ­րել մեր հայ­րե­նա­կից­նե­րին գե­րու­թյու­նից վե­րա­դարձ­նե­լու ա­ռա­վել ըն­դու­նե­լի ու ող­ջա­միտ տար­բե­րակ­ներ։ Հա­կա­ռակ դեպ­քում Ադր­բե­ջա­նի պայ­ման­ներն ըն­դու­նե­լը քա­ղա­քա­կան ճչա­ցող կար­ճա­տե­սու­թյուն կլի­ներ, կամ կն­շա­նա­կեր գի­տակ­ցա­բար ներ­քաշ­վել կաս­կա­ծե­լի նպա­տակ­ներ հե­տապն­դող ա­լիևյան խա­ղի մեջ։ Այն­պես որ, նոր ռա­միլ­սա­ֆա­րով­նե­րի ծնունդն այժմ բա­ցա­ռա­պես հայ­կա­կան կող­մից է կախ­ված։
aysor.am