comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Սե­մյոն ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 1987-1991թթ.  պատ­մու­թյան է­ջե­րը

(Սկիզբը՝ ՙԱԱ՚-ի թիվ 110, 111-ում)

Ա­ռաջ անց­նե­լով, նշեմ, որ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ կաս­կած­ներ էին ա­ռա­ջա­նում և, թվում էր, Հեն­րիխ Պո­ղո­սյանն ու Ար­կա­դի Մա­նու­չա­րո­վը ճիշտ էին, ով­քեր կողմ էին, որ մար­զի հա­մար Կենտ­րո­նի ա­ռա­ջար­կած` ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճակն ըն­դուն­վի, քա­նի որ Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո նման տա­րած­քա­յին կազ­մա­վոր­ման հա­մար, հնա­րա­վոր է, հեշտ կլի­ներ դուրս գալ Ադր­բե­ջա­նի կազ­մից։ Բայց, նախ, այն ժա­մա­նակ, ո՞վ կմ­տա­ծեր, որ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը կփ­լուզ­վի, երկ­րորդ` Շարժ­ման մաս­նա­կից­նե­րը, ով­քեր սա­տա­րում էին տնօ­րեն­նե­րին, ա­վե­լի ուշ միա­սին հան­գե­ցին ճիշտ ո­րոշ­ման՝ հռ­չա­կե­լով ինք­նու­րույն ան­կախ պե­տու­թյան՝ ԼՂՀ-ի ստեղ­ծու­մը։
Փետր­վա­րի 28-ի նս­տաշր­ջա­նի անց­կաց­ման օ­րից մինչև 1988թ. օ­գոս­տո­սը մարզ­գործ­կոմն աշ­խա­տում էր ա­ռանց նա­խա­գահ Վ. Օ­սի­պո­վի, ով դեմ էր նս­տաշր­ջա­նի ո­րոշ­մա­նը և լքել էր մար­զը։ Գործ­կո­մի աշ­խա­տանքն այդ շր­ջա­նում ղե­կա­վա­րում էր փոխ­նա­խա­գահ Շմա­վոն Պետ­րո­սյա­նը, ով Ադր­բե­ջա­նի կազ­մից Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի դուրս գա­լու մա­սին` Մարզ­խոր­հր­դի 1988թ. հու­լի­սի 12-ի ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նի պատ­մա­կան ո­րոշ­ման նա­խա­ձեռ­նող­նե­րից էր։
Նույն տար­վա օ­գոս­տո­սի 24-ին, այն բա­նից հե­տո, երբ Հեն­րիխ Պո­ղո­սյա­նի, Տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի և Ար­կա­դի Վոլս­կու կող­մից քն­նարկ­վեց իմ թեկ­նա­ծու­թյու­նը, միա­ձայն ըն­տր­վե­ցի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Մարզ­խոր­հր­դի գործ­կո­մի նա­խա­գահ։
Պաշ­տո­նա­վար­ման հենց սկզ­բից ստիպ­ված էի աշ­խա­տել ազ­գա­մի­ջյան սր­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ծանր պայ­ման­նե­րում, հատ­կա­պես սեպ­տեմ­բե­րին մար­զում ար­տա­կարգ դրու­թյուն մտց­նե­լուց հե­տո։ Այդ դժ­վա­րին օ­րե­րին միշտ զգում էի մար­զի կու­սակ­ցա­կան ղե­կա­վա­րի, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մեծ հայ­րե­նա­սե­րի ա­ջակ­ցու­թյու­նը, ով անմ­նա­ցորդ նվիր­ված էր իր ժո­ղովր­դին։ Բայց ԽՍՀՄ-ում ա­ռա­ջին ան­գամ իր ի­րա­վունք­նե­րի հա­մար ըն­դվ­զող մար­զի մարզ­կո­մի նման ա­ռա­ջին քար­տու­ղար Կենտ­րո­նին պետք չէր, և 1988թ. նո­յեմ­բե­րի վեր­ջին Գոր­բա­չո­վը Հեն­րիխ Անդ­րեևի­չին հար­կադ­րեց հրա­ժար­վել պաշ­տո­նից և գալ Մոսկ­վա՝ հու­րա­խու­թյուն Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան, որն էլ նա­խա­ձեռ­նել էր Կենտ­րո­նի այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։
Բայց, ան­գամ պաշ­տո­նա­թող լի­նե­լուց հե­տո, Հ. Պո­ղո­սյանն ա­մե­նաակ­տիվ մաս­նակ­ցու­թյունն էր ու­նե­նում մար­զի քա­ղա­քա­կան բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րում՝ սկզ­բից որ­պես կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի նախ­կին ա­ռա­ջին քար­տու­ղար, ա­պա` ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր։ Հան­գա­մանք­ներն այն­պես դա­սա­վոր­վե­ցին, որ մինչև տա­րե­վերջ, իսկ հե­տա­գա­յում և մինչև ԽՄԿԿ լու­ծա­րու­մը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րի պաշ­տո­նը չվե­րա­կանգ­նե­ցին։ Միա­ժա­մա­նակ կու­սակ­ցա­կան բո­լոր մար­մին­նե­րը, նե­րա­ռյալ կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի աշ­խա­տա­կազ­մը, քաղ­կոմն ու շրջ­կո­մը շա­րու­նա­կում էին աշ­խա­տել։ 1989թ. հուն­վա­րի 12-ին, ԼՂԻՄ Հա­տուկ կա­ռա­վար­ման կո­մի­տեի (ՀԿԿ) ստեղծ­ման հետ կապ­ված, ո­րը նա­խա­գա­հում էր Ա.Ի. Վոլս­կին, դա­դա­րեց­վեց գործ­կո­մի և 20-րդ գու­մար­ման Մարզ­խոր­հր­դի պատ­գա­մա­վոր­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը։ Կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի և մարզ­գործ­կո­մի ա­պա­րատ­նե­րը ՀԿԿ նա­խա­գա­հի տրա­մադ­րու­թյան տակ էին։ Ինձ` որ­պես Մարզ­խոր­հր­դի (ար­դեն չգոր­ծող) գործ­կո­մի նա­խա­գահ, և ժո­ղովր­դա­կան վե­րահս­կո­ղու­թյան մար­զա­յին կո­մի­տեի նա­խա­գահ Վ.Հ. Թով­մա­սյա­նին, ընդ­գր­կե­ցին ՀԿԿ կազ­մում՝ որ­պես մար­զի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։
Իր գոր­ծու­նեու­թյան հենց սկզ­բից ՀԿԿ-ն սկ­սեց մի­ջոց­ներ ձեռ­նար­կել մար­զի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քի ակ­տի­վաց­ման և տն­տե­սու­թյան զար­գաց­ման ուղ­ղու­թյամբ. ստեղծ­վե­ցին նոր` ՙԱ­մա­րաս՚, ՙՄիա­ցում՚, ՙՀի­շա­տակ՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը և ժո­ղովր­դա­կան իշ­խա­նու­թյան նոր մար­մի­նը՝ Ազ­գա­յին խոր­հուր­դը, ամ­րապ­նդ­վե­ցին կա­պե­րը Հա­յաս­տա­նի հետ, նկա­տե­լիո­րեն բա­րե­լավ­վեց նյու­թա­տեխ­նի­կա­կան մա­տա­կա­րա­րու­մը, ՙՀայտ­րանս­գազ՚ միա­վո­րու­մը հա­ջո­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­րեց մար­զի գա­զի­ֆի­կա­ցու­մը, ՙԱ­րա­րատ­շին՚ տրես­տը բա­ցեց իր վար­չու­թյու­նը և ընդ­լայ­նեց շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում։

Դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցան նաև մար­զի բնակ­չու­թյան հոգևոր կյան­քում. վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րից հե­տո Զատ­կի տո­նին ըն­դա­ռաջ բաց­վեց Գան­ձա­սար վա­նա­կան հա­մա­լի­րը, հե­տա­գա­յում և` Ա­մա­րա­սը։ Հա­կա­ռակ ՀԿԿ բո­լոր այս քայ­լե­րին, ա­վե­լի քան եր­կու ա­միս տևած գոր­ծա­դու­լը շա­րու­նակ­վում էր, ին­չի հետ կապ­ված` մար­զում ի­րադ­րու­թյու­նը բար­դա­նում էր, և տն­տե­սու­թյու­նը փլուզ­ման եզ­րին էր։ Կո­մի­տեն չէր կա­րող ի­րա­կա­նաց­նել ցու­ցա­րար­նե­րի գլ­խա­վոր պա­հան­ջը՝ մար­զը հա­նել Ադր­բե­ջա­նի կազ­մից, քա­նի որ Գոր­բա­չո­վը, ՀԿԿ-ի ստեղծ­ման մա­սին հրա­մա­նով այն են­թար­կե­լով ան­մի­ջա­պես Կենտ­րո­նին, մար­զը թո­ղեց Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կազ­մում։
Գոր­բա­չյո­վի հետ իմ ու­նե­ցած չորս հան­դի­պում­նե­րից ե­րե­քի ժա­մա­նակ ե­լույթ ու­նե­ցա և հիմ­նա­վո­րե­ցի Ադր­բե­ջա­նի կազ­մից մար­զի դուրս գա­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Խոս­տա­նա­լով հար­ցը քն­նար­կել, Մ. Գոր­բա­չովն ա­մեն ան­գամ ՙլու­ծում էր՚ այն՝ ել­նե­լով տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան սկզ­բուն­քից՝ ի վնաս ազ­գի ինք­նո­րոշ­ման լե­նի­նյան ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզ­բուն­քի։ Այս հան­դի­պում­նե­րի ար­դյուն­քում ձևա­վոր­վեց այն հաս­տատ հա­մոզ­մուն­քը, որ Գոր­բա­չո­վը մարզն Ադր­բե­ջա­նի կազ­մից չի հա­նի՝ իր դիր­քո­րո­շու­մը հիմ­նա­վո­րե­լով հար­ցի դրա­կան լուծ­ման դեպ­քում ինչ-որ ՙան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րի՚ մա­սին ան­հիմն մտա­վա­խու­թյուն­նե­րով։ 1989թ. հոկ­տեմ­բե­րի 20-ին ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դի Նա­խա­գա­հու­թյան նիս­տի ժա­մա­նակ, ոչ ա­ռանց նա­խա­գա­հող Մ. Գոր­բա­չո­վի ճնշ­ման, ըն­դուն­վեց ո­րո­շում, ո­րը մար­զի կար­գա­վի­ճա­կը նույ­նը թո­ղեց։
Նո­յեմ­բե­րի 28-ին` այժմ ար­դեն Ա­նա­տո­լի Լու­կյա­նո­վի նա­խա­գա­հու­թյամբ ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի հա­մա­գու­մա­րին, ո­րին չէին մաս­նակ­ցում Հա­յաս­տա­նի և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի` դահ­լի­ճը լքած պատ­գա­մա­վոր­նե­րը, ո­րոշ­վեց մար­զը թող­նել Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կազ­մում։ Մ. Գոր­բա­չո­վը հա­մա­գու­մա­րի աշ­խա­տանք­նե­րին չէր մաս­նակ­ցում, բայց ո­րո­շում­նե­րը ստո­րագ­րեց։
Վր­դո­վե­ցու­ցիչ էր այն փաս­տը, որ եր­կու ո­րո­շում­ներն ըն­դուն­վե­ցին` ա­ռանց հաշ­վի առ­նե­լու Գ.Ս. Տա­րազևի­չի նա­խա­գա­հու­թյամբ` ժող­պատ­գա­մա­վոր­նե­րի ա­ռա­ջին հա­մա­գու­մա­րի ժա­մա­նակ այս հար­ցով ստեղծ­ված հանձ­նա­ժո­ղո­վի դրա­կան կար­ծի­քը մարզն Ադր­բե­ջա­նի կազ­մից հա­նե­լու հար­ցում։
Նույն այդ հա­մա­գու­մա­րին ըն­դուն­վեց ո­րո­շում ԼՂԻՄ ՀԿԿ-ի գոր­ծու­նեու­թյան դա­դա­րեց­ման և մար­զում իշ­խա­նու­թյու­նը վերս­տեղծ­ված հան­րա­պե­տա­կան կազ­մա­կեր­պա­կան կո­մի­տեին փո­խան­ցե­լու մա­սին, ո­րը ղե­կա­վա­րում էր Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի Կենտ­կո­մի երկ­րորդ քար­տու­ղար Վ. Պո­լյա­նիչ­կոն։ Կազմ­կո­մի­տեի գոր­ծու­նեու­թյու­նը վե­րահս­կե­լու և ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման գոր­ծըն­թա­ցը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով ստեղծ­վեց ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դին են­թա­կա վե­րահս­կիչ-դի­տոր­դա­կան հանձ­նա­ժո­ղով։ Ո­րո­շու­մը նա­խա­տե­սում էր ԼՂԻՄ 20-րդ գու­մար­ման Մարզ­խոր­հր­դի ու նրա գոր­ծա­դիր կո­մի­տեի գոր­ծու­նեու­թյան վեր­սկ­սում։ Մար­զի՝ Ադր­բե­ջա­նի կազ­մից դուրս գա­լու բո­լոր հույ­սերն ի դերև ե­լան, իսկ այս հար­ցով Կենտ­րո­նի բո­լոր խոս­տում­նե­րը ստա­հոդ էին։ Այս ո­րո­շում­նե­րի կա­յաց­մամբ Գոր­բա­չյո­վը վերջ­նա­կա­նա­պես հաս­տա­տեց, որ նա Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի կազ­մից չի հա­նի։
Մար­զի վր­դով­ված բնակ­չու­թյու­նը նո­յեմ­բե­րի 29-ին Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցած բազ­մա­հա­զա­րա­նոց հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ ըն­դու­նեց ո­րո­շում՝ ընդ­դի­մա­նալ Կենտ­րո­նին ու ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ չկա­տա­րե­լով իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­կա­ղա­րա­բա­ղյան ո­րո­շում­նե­րը և բոյ­կո­տե­լով կազմ­կո­մի­տեին։ Ի պա­տաս­խան մարզն Ադր­բե­ջա­նի կազ­մում թող­նե­լու ո­րոշ­մա­նը՝ Շարժ­ման մաս­նա­կից­նե­րը հայ­տա­րա­րե­ցին` ՙՀիմ­նախն­դի­րը կլու­ծենք ինք­ներս՝ Հա­յաս­տա­նի օգ­նու­թյամբ՚։

Հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րը դեմ էին Մարզ­խոր­հր­դի ու նրա գործ­կո­մի գոր­ծու­նեու­թյան վերս­կս­մա­նը՝ Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կազ­մում։ Այս պա­հանջն էլ ա­վե­լի բար­դաց­րեց մարզ­գործ­կո­մի ու նրա նա­խա­գա­հի աշ­խա­տան­քը։ Հա­տուկ կա­ռա­վար­ման կո­մի­տեի լու­ծար­ման ժա­մա­նակ կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րի պաշ­տո­նը, ով այդ ժա­մա­նակ մար­զի ա­ռա­ջին դեմքն էր, ՙմո­ռա­ցան՚ վե­րա­կանգ­նել։
Խուլ շր­ջա­փակ­ման մեջ գտն­վող, իր ի­րա­վունք­նե­րի հա­մար ոտ­քի ե­լած մար­զի ա­ռօ­րյա կյան­քը պա­հան­ջում էր բարդ հար­ցե­րի օ­պե­րա­տիվ լու­ծում և պա­տաս­խա­նա­տու փաս­տաթղ­թե­րի ստո­րագ­րում։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ելք գտ­նե­լու հա­մար ո­րոշ­վեց, որ բո­լոր կարևոր փաս­տաթղ­թե­րը կս­տո­րագ­րի մար­զա­յին գործ­կո­մի նա­խա­գա­հը, այ­նու­հետև, կախ­ված փաս­տաթղ­թի նշա­նա­կու­թյու­նից` կամ կու­սակ­ցու­թյան քաղ­կո­մի և շրջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար­նե­րը, կամ քաղ­գործ­կո­մի ու շրջ­գործ­կո­մի նա­խա­գահ­նե­րը։ Հա­տուկ կարևո­րու­թյան փաս­տաթղ­թերն ստո­րագ­րում էին բո­լոր ղե­կա­վար­նե­րը և մար­զից ԽՍՀՄ պատ­գա­մա­վոր­նե­րը։ Օ­պե­րա­տիվ փաս­տաթղ­թերն ստո­րագ­րում էր գործ­կո­մի նա­խա­գա­հը՝ ՙմար­զա­յին գործ­կո­մի հանձ­նա­րա­րա­կա­նով՚ լրաց­մամբ։
1990թ. սկիզ­բը Շարժ­ման մաս­նա­կից­նե­րի հա­մար, հա­վա­նա­բար, ա­մե­նա­ծանր շր­ջանն էր։ Շար­ժու­մը շա­րու­նա­կում էր ընդ­դի­մա­նալ Կենտ­րո­նին, և հուն­վա­րի 9-ին Ստե­փա­նա­կերտ ժա­մա­նած ԽՄԿԿ Կենտ­կո­մի քար­տու­ղար Ա.Ն. Գի­րեն­կոն ու ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դի Ազ­գու­թյուն­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ Ռ.Ն. Նի­շա­նո­վը, ո­րոնց հետ Շարժ­ման մաս­նա­կից­նե­րը չցան­կա­ցան հան­դի­պել, օ­դա­նա­վա­կա­յա­նից թռան Բա­քու։
Ու այդ քա­ղա­քում ադր­բե­ջան­ցի ծայ­րա­հե­ղա­կան­նե­րը երկ­րում ազ­գա­յին հար­ցե­րի պա­տաս­խա­նա­տու, ԽՄԿԿ Կենտ­կո­մի քար­տու­ղա­րի՝ այն­տեղ գտն­վե­լու ժա­մա­նակ՝ հուն­վա­րի 12-ին, կազ­մա­կեր­պե­ցին հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյուն, սպա­նե­լով հա­րյու­րից ա­վե­լի խա­ղաղ բնա­կիչ­նե­րի, այդ թվում ծե­րե­րի և ե­րե­խա­նե­րի։
Սում­գա­յի­թյան դեպ­քե­րի հա­մար Կենտ­րո­նի կող­մից չս­տա­նա­լով քա­ղա­քա­կան պատ­շաճ գնա­հա­տա­կան, ադր­բե­ջան­ցի ծայ­րա­հե­ղա­կան­ներն ի­րա­կա­նաց­րին Բաք­վի հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Ար­դյուն­քում ա­վե­լի քան 350 հա­զար հա­յեր վտար­վե­ցին Ադր­բե­ջա­նից։
Այս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո մար­զի ի­րա­վի­ճա­կը կտ­րուկ սր­վեց, այն շա­րու­նակ­վում էր շի­կա­նալ՝ Ստե­փա­նա­կերտ ժա­մա­նած կազմ­կո­մի­տեի նա­խա­գահ Վ. Պո­լյա­նիչ­կո­յի, իսկ հե­տա­գա­յում` զին­վո­րա­կան պա­րետ գե­նե­րալ Վ. Սա­ֆո­նո­վի սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո։ Այս եր­կու հա­յա­տյաց գոր­ծիչ­նե­րը կա­տա­րում էին Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի Կենտ­կո­մի նույն­քան հա­յա­տյաց ա­ռա­ջին քար­տու­ղար Ա. Մու­թա­լի­բո­վի ցու­ցում­նե­րը, ո­րի ցան­կու­թյունն էր Ղա­րա­բա­ղի հա­յե­րին ստի­պել, որ շա­րու­նա­կեն ապ­րել Ադր­բե­ջա­նի կազ­մում կամ` երկ­րից վտա­րել անհ­նա­զանդ­նե­րին։ Այս ՙա­ռա­ջադ­րան­քի՚ լուծ­ման հա­մար Կենտ­րոնն ստեղ­ծեց բա­րեն­պաստ պայ­ման­ներ` 1990թ. հուն­վա­րի 15-ին հրա­պա­րա­կե­լով մար­զում ար­տա­կարգ դրու­թյուն մտց­նե­լու, ինչ­պես նաև ՙՄիա­ցում՚ կազ­մա­կեր­պու­թյան ու Ազ­գա­յին խոր­հր­դի գոր­ծու­նեու­թյունն ար­գե­լե­լու մա­սին հրա­մա­նա­գիր։
Զին­վո­րա­կան պա­րե­տու­թյու­նը խս­տաց­րեց անձ­նագ­րա­յին ռե­ժի­մի ստու­գում­նե­րը և ա­պօ­րի­նի պահ­վող զեն­քի առգ­րավ­ման պատր­վա­կով ի­րա­կա­նաց­նում էր խու­զար­կու­թյուն­ներ՝ խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ կի­րա­ռե­լով բռ­նու­թյուն, օգ­տա­գոր­ծե­լով ռե­տի­նե մա­հակ­ներ։ Հա­ճա­խա­կի դար­ձան Շարժ­ման ակ­տի­վիստ­նե­րի ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը և հայ­կա­կան ծայ­րա­մա­սա­յին գյու­ղե­րի վրա ադր­բե­ջան­ցի ա­վա­զա­կախմ­բե­րի զին­ված հար­ձա­կում­նե­րը, ո­րոնց բնա­կա­վայ­րե­րը զին­վո­րա­կան պա­րե­տու­թյու­նը ստու­գում­նե­րի ժա­մա­նակ շր­ջան­ցում էր։ Մար­զի ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րը փո­խե­լու մի­տու­մով Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը մար­զի` ադր­բե­ջան­ցի­նե­րով բնա­կեց­ված տա­րածք­նե­րում ա­րա­գաց­ված տեմ­պե­րով ծա­վա­լում էին ար­տադ­րա­կան օ­բյեկտ­նե­րի ու բնա­կա­րան­նե­րի ա­պօ­րի­նի շի­նա­րա­րու­թյուն, ար­հես­տա­կա­նո­րեն ստեղ­ծում նոր բնա­կա­վայ­րեր` ա­ռանց մար­զա­յին գործ­կո­մի հա­մա­ձայ­նու­թյան ա­վե­լի բարձր կար­գա­վի­ճակ շնոր­հե­լով ե­ղած բնա­կա­վայ­րե­րին։
Մար­զի շա­րու­նակ­վող շր­ջա­փա­կու­մը սնն­դամ­թեր­քի ու վա­ռե­լի­քի խիստ ան­բա­վա­րա­րու­թյան պատ­ճառ դար­ձավ, հատ­կա­պես բեն­զի­նի ու դիզ­վա­ռե­լի­քի հար­ցում։ Կեն­ցա­ղա­յին գա­զի մա­տա­կա­րա­րու­մը լրի­վու­թյամբ դա­դա­րեց­ված էր, իսկ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մա­տա­կա­րա­րու­մը հասց­վեց նվա­զա­գույ­նի` եր­կա­րատև ան­ջա­տում­նե­րով։
Սկս­վեց մար­զի տե­ղե­կատ­վա­կան շր­ջա­փա­կու­մը. Ստե­փա­նա­կեր­տում գրաքն­նու­թյան էին են­թարկ­վում մար­զա­յին թեր­թը, չէին աշ­խա­տում ռա­դիոն և հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը, հա­ճախ ան­ջատ­վում էր հե­ռա­խո­սա­կա­պը։ Զին­վո­րա­կան պա­րե­տու­թյու­նը, ո­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մեջ էր մտ­նում մար­զի ա­պաշր­ջա­փա­կու­մը, իր սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով, ընդ­հա­կա­ռա­կը, փոր­ձում էր խա­փա­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում գոր­ծող` ար­տա­քին աշ­խար­հի հետ միակ կա­պը՝ օ­դա­յին տրանս­պոր­տը։ Մար­զը հա­զիվ գո­յատևում էր։
Ստեղծ­ված պայ­ման­նե­րում Շարժ­ման ակ­տի­վիստ­նե­րը միաս­նա­կան կար­ծի­քի ե­կան և 1990 թվա­կա­նի մար­տի 27-ին անց­կաց­րե­ցին նս­տաշր­ջան՝ վե­րա­կանգ­նե­լով 20-րդ գու­մար­ման Մարզ­խոր­հր­դի ու նրա գործ­կո­մի գոր­ծու­նեու­թյու­նը՝ ի կա­տար ա­ծե­լով ոչ թե ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դի 1989թ. նո­յեմ­բե­րի 28-ի ո­րո­շում­նե­րը, այլ երկ­րի գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյու­նը։ Հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով մար­զա­յին գործ­կոմն իր աշ­խա­տան­քը շա­րու­նա­կեց կու­սակ­ցու­թյան քաղ­կո­մի շեն­քում, որ­տեղ դեռ տա­րես­կզ­բին տե­ղա­վոր­վել էր կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի աշ­խա­տա­կազ­մը։ Այս տե­ղա­փո­խու­թյուն­նե­րը կապ­ված էին այն բա­նի հետ, որ եր­կու շեն­քե­րի վերևում կազմ­կո­մի­տեն տե­ղադ­րել էր Ադր­բե­ջա­նի պե­տա­կան դրո­շը, ո­րի ներ­քո չէինք աշ­խա­տում և տե­ղա­փոխ­վե­ցինք կու­սակ­ցու­թյան քաղ­կո­մի շենք, որ­տեղ աշ­խա­տում էինք Հա­յաս­տա­նի պե­տա­կան դրո­շի ներ­քո։
Այն տա­րի­նե­րին Ղա­րա­բա­ղյան շարժ­ման մաս­նա­կից­նե­րին հա­ճախ մե­ղադ­րում էին, որ նրանք ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րով խո­չըն­դո­տում էին ԽՍՀՄ-ում վե­րա­կա­ռուց­ման ա­ռա­ջըն­թա­ցին և ան­գամ նպաս­տում ԽՄԿԿ շար­քե­րում սկիզբ ա­ռած երկ­պա­ռա­կու­թյուն­նե­րին։ Հի­շեց­նենք, որ Շարժ­ման նախ­նա­կան փու­լը սկիզբ էր ա­ռել և անց­նում էր վե­րա­կա­ռուց­ման գոր­ծըն­թա­ցի ժո­ղովր­դա­վա­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյամբ և ին­տեր­նա­ցիո­նալ բնույթ էր կրում։ Հրա­պա­րա­կում սկզբ­նա­կան շր­ջա­նում ՙԼե­նին-Պար­տիա-Գոր­բա­չյով՚ կար­գա­խոսն էին վան­կար­կում հա­յեր, ռուս­ներ և ան­գամ ադր­բե­ջան­ցի­ներ՝ պա­հան­ջե­լով միայն վե­րա­նա­յել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նին վե­րա­դարձ­նե­լու հար­ցը, երկ­րա­մաս, ո­րը կու­սակ­ցա­կան մար­մին­նե­րի ո­րոշ­մամբ ար­հես­տա­կա­նո­րեն տրոհ­վել էր նրա­նից։
Կու­սակ­ցու­թյան քաղ­կո­մի շեն­քում, փաս­տո­րեն, տե­ղա­կայ­վել էր Շարժ­ման շտա­բը, ո­րի մաս­նա­կից­նե­րը, ղե­կա­վար­վե­լով Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­ման գա­ղա­փա­րով, բռուն­ցք­վե­ցին և հան­դես ե­կան միաս­նա­կան ճա­կա­տով՝ գլ­խա­վոր գա­ղա­փա­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար պայ­քա­րում։
Ժո­ղովր­դա­կան շարժ­ման մաս­նա­կից­նե­րի` նման միաս­նու­թյունն ու հա­մախ­մբ­վա­ծու­թյու­նը, ինչ­պես նաև Մայր Հա­յաս­տա­նի ա­ջակ­ցու­թյու­նը ղա­րա­բաղ­ցի­նե­րին օգ­նե­ցին դի­մա­կա­յել ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, գո­յատևել ու հաղ­թա­նա­կել՝ հռ­չա­կե­լով հայ­կա­կան երկ­րորդ ան­կախ պե­տու­թյու­նը՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը։