comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ադր­բե­ջա­նում Թուր­քիա­յի դես­պա­նը հեր­քել է ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­նե­րի եւ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի տա­րա­ծած տե­ղե­կատ­վու­թյունն այդ երկ­րից ադր­բե­ջան­ցի­նե­րի զանգ­վա­ծա­յին ար­տաքս­ման վե­րա­բե­րյալ։ Դես­պանն, այ­դու­հան­դերձ, ըն­դու­նել է Թուր­քիա­յից Ադր­բե­ջա­նի մեկ քա­ղա­քա­ցու ար­տաք­սու­մը Նա­խի­ջե­ւան, ինչ­պես եւ այն, որ նման խն­դիր ի­րոք գո­յու­թյուն ու­նի, եւ այն հա­մա­կող­մա­նի քն­նարկ­վել է Թուր­քիա­յի փոխ­նա­խա­գահ Ֆուատ Օք­թա­յի՝ եր­կու օր ա­ռաջ Բա­քու կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ։

Այն, որ փոխ­նա­խա­գա­հի մա­կար­դա­կով Թուր­քիան խն­դի­րը բարձ­րաց­րել է պաշ­տո­նա­կան Բաք­վի առ­ջեւ, ա­վե­լի շատ հաս­տա­տում է խնդ­րի սրու­թյու­նը, քան հեր­քում դրա շուրջ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում բարձ­րաց­ված աղ­մու­կը։ Վի­ճա­կագ­րա­կան ոչ մի տե­ղե­կու­թյուն չկա, թե ներ­կա­յում Ադր­բե­ջա­նի քա­նի՞ քա­ղա­քա­ցի է ապ­րում Թուր­քիա­յում։ Բայց ի­րա­կա­նու­թյուն է, որ ան­կա­խու­թյու­նից հե­տո Թուր­քիան հա­րյուր հա­զա­րա­վոր ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մար դար­ձել է փր­կու­թյան խա­րիսխ, որ­տեղ այդ մար­դիկ գտել են աշ­խա­տանք եւ տա­նիք։ Դե­պի Թուր­քիա ադր­բե­ջան­ցի­նե­րի զանգ­վա­ծա­յին ար­տա­գաղթ սկս­վել է ան­ցյալ դա­րի 90-ա­կան­նե­րին, ա­ռա­վե­լա­պես՝ Նա­խի­ջե­ւա­նից, որ­տեղ սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կում է մնալ ծայ­րա­հեղ ծանր։ Ըստ մա­մու­լի ո­րոշ հրա­պա­րա­կում­նե­րի, Նա­խի­ջե­ւա­նի աշ­խա­տու­նակ բնակ­չու­թյու­նը գրե­թե ամ­բող­ջո­վին տե­ղա­փոխ­վել է Թուր­քիա։ Ադր­բե­ջան­ցի­նե­րի հոծ խմ­բեր հատ­կա­պես կենտ­րո­նա­ցած են Իգ­դի­րում։ Ակ­նարկ­ներ կան, որ դա թուրք-ադր­բե­ջա­նա­կան միջ­պե­տա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րի մաս է կազ­մում եւ նպա­տակ ու­նի տե­ղաշր­ջա­նում նվա­զեց­նել քր­դա­կան բնակ­չու­թյան ազ­դե­ցու­թյու­նը։ Խոս­քը վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նա­մերձ գո­տուն, որ­տեղ էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րաբ­նա­կե­ցում է ի­րա­կա­նաց­վում։ Նա­խի­ջե­ւա­նը շա­րու­նա­կում է մնալ հիմ­նա­կա­նում փակ տա­րածք, ո­րը կա­ռա­վար­վում է ա­վա­տա­տի­րա­կան սկզ­բունք­նե­րով։ Լրագ­րող­նե­րի եւ օ­տա­րերկ­րյա դի­վա­նա­գետ­նե­րի հա­մար Նա­խի­ջե­ւա­նը հա­մար­վում է ար­գել­ված գո­տի։ Այն­տե­ղից տե­ղե­կու­թյուն­ներ չեն կա­րող հայ­թայ­թել նույ­նիսկ Բաք­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րը։ Այս ի­րա­վի­ճա­կում պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյու­նը Նա­խի­ջե­ւա­նի բնակ­չու­թյան թիվ է նշում 350 000-ը, բայց ոչ մե­կի հա­մար գաղտ­նիք չէ, որ դա մի քա­նի ան­գամ ուռ­ճաց­ված թիվ է։ Ի­րա­կա­նում թուրք-ադր­բե­ջա­նա­կան ծրա­գիրն այն­պի­սին է, որ Նա­խի­ջե­ւա­նը պետք է վե­րած­վի ռազ­մա­կան գո­տու։ Այն­տեղ տե­ղա­կայ­ված է Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի ա­ռան­ձին հա­մա­զո­րա­յին բա­նակ, իսկ քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը, ինչ­պես աս­վեց, աշ­խա­տանք եւ կե­ցա­վայր է գտել Թուր­քիա­յում։ Դե­պի Թուր­քիա ադր­բե­ջան­ցի­նե­րի ար­տա­հոսքն ա­վե­լի է մե­ծա­ցել վի­զա­յին ռե­ժի­մը չե­ղար­կե­լուց հե­տո։ Ադր­բե­ջան­ցի­ներն ստա­ցել են ա­ռանց մուտ­քի վի­զա­յի Թուր­քիա­յում 90 օր մնա­լու ար­տո­նու­թյուն։ Ի­րո­ղու­թյուն է, որ Թուր­քիա ան­ցած ադր­բե­ջան­ցի­նե­րի գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյու­նը հայ­րե­նիք չի վե­րա­դառ­նում։ Նրանք հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­նում են Ստամ­բու­լում, որ­տեղ միգ­րա­ցիոն շար­ժե­րը դժ­վար է վե­րահս­կել։ Ադր­բե­ջա­նից Թուր­քիա տե­ղա­փոխ­ված­նե­րի մեջ զգա­լի թիվ են կազ­մում ե­րի­տա­սարդ կա­նայք։ Պաշ­տո­նա­պես նրանք կա­տա­րում են դա­յա­կի կամ խնա­մո­ղի աշ­խա­տանք, ի­րա­կա­նում՝ զբաղ­վում կա­վա­տու­թյամբ եւ պոռն­կու­թյամբ։ Մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րում քիչ չեն տե­ղե­կու­թյուն­նե­րը, երբ այդ կար­գի ան­ձանց նկատ­մամբ Թուր­քիա­յում հա­րուց­վում են քրեա­կան գոր­ծեր։ Վեր­ջին շր­ջա­նում լայն տա­րա­ծում է գտել ե­րե­ւույթ, երբ ե­րի­տա­սարդ ադր­բե­ջան­ցի կա­նայք ա­մուս­նա­նում են ծեր, բայց ու­նե­ւոր թուր­քե­րի հետ եւ այդ­պի­սով ոչ միայն օ­րի­նա­կա­նաց­նում Թուր­քիա­յում ապ­րե­լու ի­րա­վուն­քը, այ­լեւ Ադր­բե­ջա­նում ապ­րող հա­րա­զատ­նե­րին ցու­ցա­բե­րում ֆի­նան­սա­կան մեծ օ­ժան­դա­կու­թյուն։ Այս հո­ղի վրա հա­ճախ ծա­գում են կեն­ցա­ղա­յին սուր վե­ճեր, ո­րոնք եր­բեմն ող­բեր­գա­կան ելք են ու­նե­նում։ Զա­նա­զան աղ­բյուր­նե­րի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ներ­կա­յում Թուր­քիա­յում լե­գալ կամ ան­լե­գալ ձե­ւով բնակ­վում է մեկ մի­լիո­նից ա­վե­լի ադր­բե­ջան­ցի։ Նրանց շար­քում ա­ռանձ­նա­կի խավ են կազ­մում ադր­բե­ջան­ցի մե­ծա­հա­րուստ­նե­րը, ո­րոնք նա­խընտ­րում են վաս­տա­կած գու­մար­նե­րը ներդ­նել Թուր­քիա­յի ան­շարժ գույ­քի շու­կա­յում։ Ստամ­բու­լում եւ Ան­թա­լիա­յում կան զուտ ադր­բե­ջա­նա­կան թա­ղա­մա­սեր։ Բայց ար­տա­գաղ­թած­նե­րի գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյունն ապ­րում եւ աշ­խա­տում է՝ շր­ջան­ցե­լով օ­րենք­նե­րը։ Թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը, ե­րե­ւում է, ո­րո­շել է լր­ջո­րեն զբաղ­վել ադր­բե­ջան­ցի ներ­գաղ­թյալ­նե­րի հար­ցով։ Կա­րե­լի է են­թադ­րել, որ Թուր­քիա­յի հա­մար դա վե­րած­վել է սո­ցիա­լա­կան ծանր խնդ­րի։ Թուր­քիա­յի տն­տե­սու­թյու­նը ծանր ժա­մա­նակ­ներ է ապ­րում։ Նվա­զել են ար­տա­սահ­մա­նյան ներդ­րում­նե­րը։ Հե­տե­ւան­քը գոր­ծազր­կու­թյան եւ առ­հա­սա­րակ աղ­քա­տու­թյան կտ­րուկ աճն է։ Այս ի­րա­վի­ճա­կում Էր­դո­ղա­նի կա­ռա­վա­րու­թյունն ի­րոք կա­րող է կա­յաց­նել երկ­րից ադր­բե­ջան­ցի­նե­րին զանգ­վա­ծա­բար ար­տաք­սե­լու ո­րո­շում՝ սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար աշ­խա­տան­քի նվա­զա­գույն պայ­ման­ներ ստեղ­ծե­լու հա­մար։ Հոկ­տեմ­բե­րի կե­սե­րին սպաս­վում է Թուր­քիա­յի նա­խա­գա­հի այ­ցը Բա­քու։ Ըստ ե­րե­ւույ­թին, խնդ­րի շուրջ ա­վե­լի հան­գա­մա­նա­լի խո­սե­լու հնա­րա­վո­րու­թյուն կբաց­վի դրա­նից հե­տո։ Մի ի­րո­ղու­թյուն, սա­կայն, ակն­հայտ է՝ Թուր­քիան դար­ձել է իր ադր­բե­ջա­նա­մետ քա­ղա­քա­կա­նու­թյան պա­տան­դը, եւ ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հա­մար նրա­նից հս­կա­յա­կան ջան­քեր են պա­հանջ­վե­լու։