comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹՈՒՐՔ ԶԱՎ­ԹԻՉ­ՆԵ­ՐԻՆ ՋԱԽ­ՋԱ­ԽԵ­ԼՈՒ ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ՓՈՐ­ՁԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔ ԶԱՎ­ԹԻՉ­ՆԵ­ՐԻՆ ՋԱԽ­ՋԱ­ԽԵ­ԼՈՒ ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ՓՈՐ­ՁԻՑ

Մհեր ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ

Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ,
ՙԿա­ճառ՚ գի­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար

Ար­ցա­խի Վա­րան­դա­յի գա­վա­ռի Մսմ­նա գյու­ղի մոտ 1918թ. հոկ­տեմ­բե­րի 18-ին տե­ղի ու­նե­ցած ճա­կա­տա­մար­տը շա­րու­նա­կում է մնալ չթու­լա­ցող հե­տաք­րք­րու­թյան ա­ռանց­քում։ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ա­վար­տին ստեղծ­ված ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյու­նից օգտ­ված թուր­քա­կան զավ­թիչ­նե­րը ներ­խու­ժել էին Ար­ցախ, որ­տեղ հան­դի­պե­ցին լուրջ դի­մադ­րու­թյան։ Հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան հա­մա­պատ­կե­րում այդ ճա­կա­տա­մար­տի նշա­նա­կու­թյու­նը վե­րաի­մաս­տա­վո­րե­լը և Ար­ցա­խում ռազ­մար­վես­տի զար­գաց­ման դի­նա­մի­կան ցույց տա­լը հրա­տապ են այս օ­րե­րին, երբ Թուր­քիա­յի ագ­րե­սիա­յի հեր­թա­կան թի­րախ է դար­ձել Սի­րիա­յի տա­րած­քը։

Թվում է, թե ժա­մա­նա­կի մա­մու­լը հե­ղեղ­ված պի­տի լի­ներ այդ կարևոր ի­րա­դար­ձու­թյան մա­սին օ­պե­րա­տիվ տե­ղե­կատ­վու­թյամբ և անդ­րա­դարձ­նե­րով։ Սա­կայն կա՜մ դրանք մեզ չեն հա­սել, կա՜մ էլ նա­խորդ ու­սում­նա­սի­րող­նե­րը ոչ բո­լոր հրա­պա­րա­կում­ներն են դրել գի­տա­կան շր­ջա­նա­ռու­թյան մեջ։ Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի մա­սին ժա­մա­նա­կի պար­բե­րա­կան մա­մու­լում խոր­հր­դա­վոր լռու­թյան պատ­ճառ­նե­րից կա­րե­լի է նշել այն, որ Շու­շիում քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նած­նե­րից ո­մանք դեմ էին թուրք զավ­թիչ­նե­րին դի­մադ­րու­թյուն ցու­ցա­բե­րե­լուն և ան­թա­քույց մտա­վա­խու­թյուն­ներ ու­նեին Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի հնա­րա­վոր հետևանք­նե­րից։ Թերևս այս տա­րա­կար­ծու­թյան և Շու­շիում Թուր­քիա­յի օ­կու­պա­ցիոն զոր­քե­րի առ­կա­յու­թյան պատ­ճառ­նե­րով Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի մա­սին բա­վա­րար տե­ղե­կույթ չենք գտ­նում ժա­մա­նա­կի պար­բե­րա­կան մա­մու­լում։
Ար­ցա­խում և նրա սահ­ման­նե­րից դուրս ժո­ղո­վուր­դը տար­բեր պատ­մու­թյուն­ներ ու ա­ռաս­պել­ներ է հյու­սել այդ ճա­կա­տա­մար­տի մա­սին, ո­րոնք բեր­նե­բե­րան փո­խանց­վում են ա­ռայ­սօր։
Կար­ծում ենք` Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տը կա­րե­լի է հա­մա­րել Ար­ցախ ներ­խու­ժած թուր­քա­կան զոր­քե­րի դեմ հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ի­րա­վուն­քի ի­րաց­ման ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից մե­կը։
Ար­ցա­խը նվա­ճե­լու և հայ­կա­կան տա­րածք­նե­րում Ադր­բե­ջան պե­տու­թյուն ստեղ­ծե­լու Թուր­քիա­յի նկր­տում­նե­րին կազ­մա­կերպ­ված դի­մադ­րու­թյուն ցու­ցա­բե­րած Խա­չե­նի, Վա­րան­դա­յի, Դի­զա­կի, Ջրա­բեր­դի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հա­մա­ձայ­նեց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը խա­փա­նե­լու նպա­տա­կով թուր­քա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հի­շյալ ուղ­ղու­թյուն­նե­րով ձեռ­նար­կեց հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Ի տար­բե­րու­թյուն Խա­չե­նի սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի պաշտ­պա­նու­թյան՝ Դի­զա­կում և Ջրա­բեր­դում հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժերն ար­ժա­նի հա­կա­հար­ված տվե­ցին թշ­նա­մուն։
Ճա­կա­տա­մար­տի ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նող, Դի­զա­կի ու­ժե­րի հրա­մա­նա­տար Ար­տեմ Լա­լա­յա­նը որ­պես ճա­կա­տա­մար­տի ա­ռիթ ներ­կա­յաց­րել է Կա­րյա­գի­նո­յի փա­շա­յի Շու­շիից զորք բե­րե­լու սպառ­նա­լի­քը։ Դա չե­զո­քաց­նե­լու նպա­տա­կով Ա. Լա­լա­յա­նը մտահ­ղա­ցել է Շու­շիից հրա­վիր­ված կա­նո­նա­վոր ու­ժե­րը Վա­րան­դա­յում ջախ­ջա­խե­լու ծրա­գի­րը, նախ­քան դրանք կմիա­նա­յին թուր­քա­կան մյուս ու­ժե­րի հետ և կհար­ձակ­վեին Դի­զա­կի ու Վա­րան­դա­յի վրա։ Որ­պես հե­ռա­տես ռազ­մա­կան գոր­ծիչ՝ Ա. Լա­լա­յա­նը վճ­ռել էր կան­խել նա­խա­պատ­րաստ­վող հար­ձա­կու­մը Դի­զա­կի վրա՝ հա­կա­ռա­կոր­դի ու­ժե­րի միա­վո­րու­մը խա­փա­նե­լու և ա­ռա­ձին-ա­ռան­ձին ջախ­ջա­խե­լու ե­ղա­նա­կով։

Պատ­մա­բան Բագ­րատ Ու­լու­բա­բյանն իր ժա­մա­նա­կին հատ­կան­շել է թուր­քա­կան Գա­լի­պո­լիի դի­վի­զիա­յի ջախ­ջա­խու­մը Մա­յի­սյան հե­րո­սա­մար­տե­րի ժա­մա­նակ և Մսմ­նա­յի տակ, բայց այդ հաղ­թա­նակն ա­վե­լի է ի­մաս­տա­վոր­վում Թուր­քիա­յում վեր­ջին տա­րի­նե­րին Գա­լի­պո­լիի ճա­կա­տա­մար­տի նշա­նա­կու­թյան ար­հես­տա­կա­նո­րեն ուռ­ճաց­ման հա­մա­պատ­կե­րին։ Դեռ թարմ են հի­շո­ղու­թյուն­նե­րը 2015թ. ապ­րի­լին Գա­լի­պո­լիի դի­վի­զիա­յին փա­ռա­բա­նե­լու և Հա­յոց մեծ ե­ղեռ­նի 100-րդ տա­րե­լի­ցից ա­ռա­ջա­դեմ մարդ­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու նպա­տա­կով Թուր­քիա­յի սար­քած շոուի մա­սին։ Այդ ա­ռու­մով հե­տա­դարձ հա­յացք գցե­լով Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի վրա՝ կա­րող ենք փաս­տել, որ այն ե­րիցս կարևոր է հայ ժո­ղովր­դի հա­մար, ո­րով­հետև այդ­տեղ գլ­խո­վին ջախ­ջախ­վել են հենց Գա­լի­պո­լիի դի­վի­զիա­յի գն­դե­րից մե­կի զին­վոր­նե­րը։ Հու­սով ենք, որ այս կարևոր փաս­տը մեր պատ­մագ­րու­թյունն ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյան կար­ժա­նաց­նի։
Հե­ղի­նակ­նե­րի մի մասն, ի­րա­վամբ, Մսմ­նա­յի և Մար­տա­կեր­տի ճա­կա­տա­մար­տե­րը հա­մա­րել է Մա­յի­սյան հե­րո­սա­մար­տե­րի շա­րու­նա­կու­թյու­նը՝ Մսմ­նան հա­մա­րե­լով ար­ցա­խյան Սար­դա­րա­պա­տը։
Մսմ­նա­յի ճա­կա­տա­մարտն Ար­ցա­խում հայ ռազ­մար­վես­տի զար­գաց­ման և թուրք զավ­թիչ­նե­րի դեմ պայ­քա­րի ա­վան­դույթ­նե­րի շա­րու­նակ­ման ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից է։ Ինչ­պես հայտ­նի է, տա­կա­վին 1725թ. մար­տին և ըստ ա­վան­դու­թյան՝ 1733թ. Վա­րան­դա­յի Ա­վե­տա­րա­նոց գյու­ղում օս­մա­նյան զո­րա­մա­սը գլ­խո­վին ջախ­ջախ­վել էր։ Ըստ երևույ­թին, թշ­նա­մուն հի­մա­րաց­նե­լու և պար­տու­թյան մատ­նե­լու հնա­րամ­տու­թյունն է կի­րառ­վել նաև Մսմ­նա­յում։ Թուրք զավ­թիչ­նե­րին դեռևս 18-րդ դա­րում հնա­րամ­տո­րեն ջախ­ջա­խե­լու մտահ­ղաց­ման հե­ղի­նակ ու կազ­մա­կեր­պիչ է հա­մար­վում Դի­զա­կի մե­լիք Ա­վա­նը։ Զու­գա­դի­պա­բար թե օ­րի­նա­չա­փո­րեն` Մսմ­նա­յի ջար­դը մտահ­ղա­ցել է Դի­զա­կի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տար Ար­տեմ Լա­լա­յա­նը։ Ռազ­մար­վես­տի շա­րու­նա­կա­կա­նու­թյունն սկ­սած Ե­սա­յի իշ­խա­նից, ո­րը դեռ 9-րդ դա­րում Դի­զա­կի Գտիչ (Քթիշ) բեր­դի տակ ջախ­ջա­խում էր ազ­գու­թյամբ թուրք Բու­ղա զո­րա­վա­րի ա­րա­բա­կան բա­նա­կը, ա­վար­տած Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տով, իսկ այ­նու­հետև Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Հադ­րու­թի շր­ջա­նում մղ­ված հե­րո­սա­մար­տե­րով, ա­վե­լի քան ակ­ներև է, ին­չը կարևոր­վում է թշ­նա­մու դեմ ան­նա­հանջ պայ­քա­րե­լու վճ­ռա­կա­նու­թյան ու ա­ռանց­քա­գա­ղա­փա­րի կեն­սու­նա­կու­թյան ա­ռում­նե­րով։
Ռազ­մա­գի­տու­թյան տե­սան­կյու­նից գնա­հա­տե­լով ճա­կա­տա­մար­տի նշա­նա­կու­թյու­նը՝ կա­րող ենք փաս­տել, որ Մսմ­նա­յի մոտ թուր­քա­կան զո­րա­ջո­կա­տի ջախ­ջա­խու­մը չե­զո­քաց­րեց Վա­րան­դա­յի պաշտ­պան­նե­րի թի­կունք դուրս գա­լու թուր­քա­կան գն­դի զո­րա­շար­ժը, ո­րի նպա­տակն էր մի քա­նի օր տևած հրե­տա­նա­յին նա­խա­պատ­րաս­տու­թյու­նից հե­տո Կա­րյա­գի­նո­յից թուր­քա­կան ու­ժե­րի հար­ձակ­մանն ա­ջակ­ցե­լը, ինչն ի դերև ե­լավ։
Ընդ­հան­րաց­նե­լով, կա­րող ենք փաս­տել, որ Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տը թեև լու­սա­բան­ված է հայ պատ­մագ­րու­թյան մեջ, սա­կայն ար­ժա­նա­հա­վատ վա­վե­րագ­րե­րի և հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րի պա­կա­սը դեռևս թույլ չի տա­լիս վերջ­նա­կա­նա­պես ամ­բող­ջաց­նել այդ պատ­մա­կան ու ռազ­մա­կան կարևոր ի­րա­դար­ձու­թյան ամ­բող­ջա­կան պատ­կե­րը, սպա­ռիչ պա­տաս­խան­ներ տալ ա­կա­նա­տես­նե­րի ու հե­ղի­նակ­նե­րի տա­րա­կար­ծու­թյուն­նե­րի հետևան­քով ա­ռա­ջա­ցած բազ­մա­թիվ հար­ցե­րի, հետևա­բար ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը դեռևս անհ­րա­ժեշտ է շա­րու­նա­կել և պատ­մա­գի­տու­թյան ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան տալ այդ ի­րա­դար­ձու­թյան գնա­հա­տա­կա­նը նաև թուրք զավ­թիչ­նե­րին ջախ­ջա­խե­լու ար­ցա­խյան փոր­ձի ընդ­հան­րաց­մամբ։