Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՏԱ­ՐԱԾ­ՔԱ­ՅԻՆ ԱՄ­ԲՈՂ­ՋԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՆ­ԹԱ­ԿԱ ՉԷ ՔՆ­ՆԱՐԿ­ՄԱՆ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման և Ան­կա­խու­թյան հան­րաք­վեի մա­սին խո­սե­լիս մենք մշ­տա­պես ի ցույց ենք դնում քա­ղա­քա­կան, պատ­մա­կան, ի­րա­վա­կան ու բա­րո­յա­կան փաս­տարկ­նե­րը։ Միա­ժա­մա­նակ ըն­դգ­ծում ենք, որ նշ­ված բո­լոր հիմ­քե­րով Ադր­բե­ջա­նը չի կա­րող հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­նալ Ար­ցա­խի նկատ­մամբ։ Այդ ան­կա­խու­թյու­նը հռ­չակ­վել է մի այն­պի­սի տա­րած­քում, ո­րի հետ Ադր­բե­ջանն ի­րա­վա­կան և պատ­մա­կան որևէ առն­չու­թյուն չու­նի։ 

Հայ­կա­կան կող­մերն այս մա­սին բարձ­րա­ձայ­նում են տար­բեր հար­թակ­նե­րում՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան մոտ կար­ծիք ձևա­վո­րե­լով առ այն, որ ան­կախ հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կու­մը ժո­ղովր­դի կամ­քից է բխել, հետևա­բար, ժո­ղովր­դի քա­ղա­քա­կան կամ­քին ու­ժի սպառ­նա­լի­քով պա­տաս­խա­նելն անտ­րա­մա­բա­նա­կան է։ Պա­տա­հա­կան չէ, որ միջ­նորդ­նե­րի կող­մից պար­բե­րա­բար հն­չող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում հենց այդ միտքն է հն­չում՝ խն­դի­րը ռազ­մա­կան լու­ծում չու­նի կամ ` խա­ղաղ կար­գա­վոր­մանն այ­լընտ­րանք չկա։ Հետևու­թյու­նը նույն­քան պարզ է՝ խնդ­րի հան­գու­ցա­լու­ծու­մը նույն­պես պետք է բխի Ար­ցա­խի ժո­ղովր­դի կամ­քից։

 

Միջազգային իրավունքն Արցախի կողմն է


Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղո­վում մեր ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­մանն անդ­րա­դար­ձել է ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Շա­վարշ Քո­չա­րյա­նը։ Նա իր ե­լույթն սկ­սել է հռե­տո­րա­կան հար­ցե­րով՝ ին­չո՞ւ նման բարձր միջ­նոր­դու­թյամբ տա­րի­ներ շա­րու­նակ տևող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին չի հաս­նում։ Հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րը՝ Ռու­սաս­տա­նը, ԱՄՆ-ն և Ֆրան­սիան, ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի մշ­տա­կան ան­դամ­ներ են։ Երկ­րորդ հար­ցը՝ ին­չո՞ւ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ար­դեն ի­րաց­ված ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը վե­րած­վեց ա­րյու­նա­լի հա­կա­մար­տու­թյան։ Միակ ի­րա­կան ար­դյուն­քը 1994թ. մա­յի­սի 12-ի ՙՌազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և կրա­կի դա­դա­րեց­ման մա­սին՚ հա­մա­ձայ­նա­գիրն է։
Ադր­բե­ջա­նի և Ար­ցա­խի միջև նախ­կի­նում ե­ղել են ու­ղիղ շփում­ներ. փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը հի­շեց­րեց, որ Ադր­բե­ջա­նի նախ­կին նա­խա­գահ Հեյ­դար Ա­լիևն իր ստո­րագ­րու­թյամբ լիա­զո­րել էր Մեջ­լի­սի փոխ­խոս­նա­կին՝ հան­դի­պել ԼՂՀ խոր­հր­դա­րա­նի ներ­կա­յա­ցուց­չին և նա­խա­պատ­րաս­տել եր­կու եր­կր­նե­րի ա­ռա­ջին դեմ­քե­րի հան­դի­պու­մը։ Ի՞նչն է էա­կան այդ փաս­տաթղ­թում։ Նրա­նում հս­տակ գր­ված էր ՙԼՂՀ՚, իսկ վեր­ջում Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ստո­րագ­րու­թյունն էր։ Ու­րեմն, պետք է ար­ձա­նագ­րել, որ Ադր­բե­ջանն առն­վազն ըն­դու­նել է ԼՂՀ-ն՝ որ­պես հա­կա­մար­տու­թյան կողմ, բա­ցի այդ, ղա­րա­բա­ղյան կող­մի հետ բա­նակ­ցել է տար­բեր մա­կար­դակ­նե­րով։ Ար­դյուն­քը հի­շյալ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րումն էր և հրա­դա­դա­րի ռե­ժի­մի հաս­տա­տու­մը։
Այ­սօր Ադր­բե­ջա­նը խու­սա­փում է Ար­ցա­խի հետ ուղ­ղա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րից՝ ձևաց­նե­լով, թե այդ­պի­սի սու­բյեկտ չկա, ին­չը նշա­նա­կում է, որ նա չի ցան­կա­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րում որևէ ա­ռա­ջըն­թաց տես­նել։ Նախևա­ռաջ պետք է այս ի­րո­ղու­թյունն ար­ձա­նագ­րել։ ՀՀ փո­խարտ­գործ­նա­խա­րա­րի հա­ջորդ շեշ­տադ­րու­մը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում Ար­ցա­խի սու­բյեկ­տայ­նու­թյան բարձ­րաց­մանն էր վե­րա­բե­րում. որևէ մե­կը լիա­զոր­ված չէ խո­սել Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­նու­նից, որևէ մե­կը չի կա­րող խո­սել այն հար­ցե­րի մա­սին, ո­րոնք գտն­վում են բա­ցա­ռա­պես Ար­ցա­խի տի­րույ­թում։ Խոսքն Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի և տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին է։ Կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված` նա մի կարևոր փաս­տարկ նշեց. ՙՆույ­նիսկ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­ներն են կաշ­կանդ­ված հան­րաք­վեով՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի կամ­քով՚։
Ադր­բե­ջանն ի­րա­կա­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րի ի­մի­տա­ցիա է ա­նում՝ նպա­տակ ու­նե­նա­լով թյու­րի­մա­ցու­թյան մեջ գցել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, որ այս­տեղ ոչ թե պայ­քար է ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման ճա­նաչ­ման հա­մար, այլ ըն­դա­մե­նը տա­րած­քա­յին վեճ է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև։ Բա­քուն պատ­րաստ չէր զի­ջում­նե­րի, այդ պատ­ճա­ռով էլ մենք ա­րյու­նա­լի հա­կա­մար­տու­թյան բախ­վե­ցինք։ Նա միայն ուժն է ճա­նա­չում և նրա նպա­տա­կն ու­ժի մի­ջո­ցով հա­կա­մար­տու­թյան հան­գու­ցա­լու­ծումն է։
Ար­ցա­խա­հա­յու­թյան ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման պա­տաս­խա­նը, Շ. Քո­չա­րյա­նի խոս­քով, այն բար­բա­րո­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն էին, ո­րոնք ի­րա­գործ­վե­ցին Բաք­վում, Սում­գա­յի­թում և ադր­բե­ջա­նա­կան մյուս քա­ղաք­նե­րում։ Ա­վե­լի ուշ աշ­խարհն ադր­բե­ջան­ցու ձեռ­քով քնած հայ սպա­յի կաց­նա­հար­ման մա­սին ի­րա­զեկ­վեց։ Դրա տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն ապ­րի­լյան ռազ­մա­կան ագ­րե­սիան էր, ո­րի ըն­թաց­քում կա­տար­վե­ցին վայ­րա­գու­թյուն­ներ, ո­րոնք բնո­րոշ էին ծայ­րա­հեղ իս­լա­մա­կա­նու­թյան ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րին։
Այ­սօր պաշ­տո­նա­կան Բա­քուն խո­սում է միայն տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին՝ ան­տե­սե­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Մինչ­դեռ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը թույլ չի տա­լիս տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը հա­կադ­րել ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քին։ Փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը վկա­յա­կո­չեց Կո­սո­վո­յի օ­րի­նա­կը. Սեր­բիան դի­մեց մի­ջազ­գա­յին դա­տա­րան հար­ցով՝ ար­դյո՞ք Կո­սո­վոն կա­րող էր միա­կող­մա­նի հռ­չա­կել իր ան­կա­խու­թյու­նը։ Մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի վճի­ռը միան­շա­նակ էր՝ ՙա­յո՜՚, ո­րով­հետև ինք­նո­րոշ­ման հա­մար ժո­ղո­վուր­դը չպետք է որևէ մե­կից թույ­լտ­վու­թյուն խնդ­րի։ Նա հի­շեց­րեց նաև Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տի 8-րդ սկզ­բուն­քը, ո­րում ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը բա­վա­կա­նին հս­տակ ձևա­կեր­պում ու­նի. ժո­ղո­վուր­դը մշ­տա­պես, սե­փա­կան հա­յե­ցո­ղու­թյամբ, ա­ռանց ար­տա­քին մի­ջամ­տու­թյան ի­րա­վունք ու­նի ո­րո­շել իր կար­գա­վի­ճա­կը։
Մի­ջազ­գա­յին ի­րա­վունքն ամ­բող­ջո­վին Ար­ցա­խի ժո­ղովր­դի կողմն է, հետևա­պես, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյունն ա­ռաջ տա­նե­լը պետք է լի­նի Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի թիվ 1 պար­տա­կա­նու­թյու­նը։

 

Ար­ցա­խի կողմն են նաև խիղճն ու ար­դա­րու­թյու­նը


Հայ ժո­ղովր­դի ռու­սաս­տան­ցի բա­րե­կամ­նե­րի ա­նու­նից հա­մա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին ող­ջու­նե­լուց հե­տո ՌԴ Պետ­դու­մա­յի ան­դամ Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը խո­սեց ան­կա­խու­թյան հա­մար ժո­ղո­վուրդ­նե­րի մղած պայ­քա­րի մա­սին: Նշեց, որ ի­րենց նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­ման ճա­նա­պար­հին և հա­նուն ի­րենց զար­գաց­ման մար­դիկ, ժո­ղո­վուրդ­ներն ու պե­տու­թյուն­նե­րը հար­կադր­ված են լի­նում մեծ խո­չըն­դոտ­ներ հաղ­թա­հա­րել։ Բազ­միցս լի­նե­լով Ար­ցա­խում, նաև` հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի և եվ­րո­պա­կան տա­րա­ծաշր­ջա­նի հա­կա­մար­տու­թյան գո­տի­նե­րում, նրա մոտ կար­ծիք է ձևա­վոր­վել այն մա­սին, որ խա­ղաղ կյան­քում Ար­ցա­խը մեծ նվա­ճում­նե­րի է հա­սել։ Եվ յու­րա­քան­չյուր ոք, ով այ­ցե­լում է Ար­ցախ, ա­ռա­ջին հեր­թին տպա­վոր­վում է դրա­նից՝ ի­մա­նա­լով, որ այս ժո­ղո­վուրդն ու­նե­ցել է բազ­մա­թիվ զո­հեր, ան­ցել է տա­ռա­պանք­նե­րի մի­ջով։
Երբ ար­ցախ­ցի­նե­րի նախ­նի­նե­րը կանգ­նեց­րին Գան­ձա­սարն ու Դա­դի­վան­քը, Ա­մա­րա­սը և մյուս հո­յա­կերտ կո­թող­նե­րը, ո­րոնք հայ­կա­կան և հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի հու­շար­ձան­ներ են, որևէ մե­կը չպա­հան­ջեց ճա­նա­չել սե­փա­կան հո­ղի վրա ապ­րող և մեծ սխ­րանք­նե­րի ըն­դու­նակ այս ժո­ղովր­դին։
Ար­ցա­խի խնդ­րի հան­գու­ցա­լուծ­ման վե­րա­բե­րյալ անձ­նա­կան կար­ծի­քը ներ­կա­յաց­նե­լուց ա­ռաջ Զա­տու­լի­նը շեշ­տեց, որ ա­նազն­վու­թյուն կլի­ներ ա­սել, թե Ռու­սաս­տա­նում բո­լո­րը, այդ թվում՝ պաշ­տո­նա­կան ան­ձինք, կի­սում են այն։ Սա­կայն հա­մոզ­ված էր, որ բո­լո­րը սպա­սում են հույ­սով, որ ող­ջա­խո­հու­թյու­նը և բա­րի կամ­քը կհաղ­թեն, ի վեր­ջո, ժո­ղո­վուր­դը կհաս­նի խա­ղա­ղու­թյան և ճա­նաչ­ման։
Ար­ցա­խը չի կորց­նի իր նվա­ճում­նե­րը, իր պե­տա­կա­նու­թյու­նը և ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Խո­սե­լով ՌԴ պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­ման մա­սին՝ Զա­տու­լինն ա­սաց, որ իր եր­կի­րը, որ­պես հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ներգ­րավ­ված միջ­նորդ, հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ Ադր­բե­ջա­նի հետ։ ՀՀ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, սա­կայն, ո­րա­կա­պես ա­վե­լի խորն են, քա­նի որ եր­կուսն էլ Եվ­րա­սիա­կան տն­տե­սա­կան միու­թյու­նում են։ Դրա­նից ա­ռա­վել կարևոր է այն, որ Ռու­սաս­տանն ու Հա­յաս­տա­նը հան­դի­սա­նում են Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­ներ։ Չնա­յած Ադր­բե­ջա­նը նե­րառ­ված է ԱՊՀ (Ան­կախ Պե­տու­թյուն­նե­րի Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան) շր­ջա­նակ­նե­րում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րում, այ­դու­հան­դերձ, այս­տեղ կա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­րա­կի տար­բե­րու­թյուն։
Անդ­րա­դառ­նա­լով 2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մին՝ Զա­տու­լինն ըն­դգ­ծեց, որ այն չէր կա­րող աշ­խար­հի բա­րի մարդ­կանց, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նի, ծրագ­րե­րի մեջ մտ­նել։ Ռու­սաս­տանն ի­րե­նից կախ­ված ա­մեն ինչ ա­րեց՝ այդ բռն­կու­մը հնա­րա­վո­րինս ա­րագ մա­րե­լու հա­մար։ Այժմ էլ ռու­սաս­տա­նյան կող­մը հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վո­րու­մը հա­մա­րում է ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն։ Ո­րո­շում­նե­րը, ո­րոնք պետք է ըն­դուն­վեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, նրա կար­ծի­քով, ակն­հայտ են։ Կար­գա­վո­րու­մը պետք է լի­նի հա­կա­մար­տող կող­մե­րի ող­ջա­խո­հու­թյան հեն­քի վրա։
Զա­տու­լինն այ­նու­հետև մատ­նան­շել է Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան կող­մից Աբ­խա­զիա­յի և Հա­րա­վա­յին Օ­սիա­յի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման, ինչ­պես նաև Ղրի­մի Հան­րա­պե­տու­թյու­նը Ռու­սաս­տա­նի կազմ մտց­նե­լու փաս­տե­րը։ Նրա բնո­րոշ­մամբ՝ բա­վա­կա­նին բարդ երկ­խո­սու­թյուն է ըն­թա­նում Ուկ­րաի­նա­յի հետ. երկ­րի արևե­լյան մա­սում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­ներն ան­տար­բե­րու­թյան տեղ չեն թող­նում։
Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վո­րը հա­վաս­տիաց­րեց, որ Ռու­սաս­տա­նը, որ­պես պե­տու­թյուն, Ար­ցա­խի խնդ­րի ա­նար­դա­րա­ցի լու­ծում թույլ չի տա։ ՌԴ-ում ինչ­պի­սին էլ լի­նեն իշ­խա­նու­թյուն­նե­րը, ով էլ լի­նի նա­խա­գահ կամ վար­չա­պետ, ո­չինչ չի փոխ­վի. ռուս ժո­ղո­վուրդն ա­մեն ին­չի հիմ­քում դնում է խիղճն ու ար­դա­րու­թյու­նը։ Դրանք նույնպես ար­ցախ­ցի­նե­րի կողմն են։