comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԻԿ­ՏՈՐ ՕՐ­ԲԱ­ՆԸ ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ ՀԱ­ՄԱՐ ԴԱՌ­ՆՈՒՄ Է ՎՏԱՆ­ԳԱ­ՎՈՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԻԿ­ՏՈՐ ՕՐ­ԲԱ­ՆԸ ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ ՀԱ­ՄԱՐ ԴԱՌ­ՆՈՒՄ Է ՎՏԱՆ­ԳԱ­ՎՈՐ

Ռուզան Իշխանյան

Թուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի այդ հա­վա­քը նվիր­ված էր նրանց հա­մա­գոր­ծակ­ցու­թյան 10-ա­մյա­կին։ Ե­թե նկա­տի ու­նե­նանք այն փաս­տը, որ Թուր­քա­կան խոր­հուրդն ստեղծ­վել է 2009թ. հոկ­տեմ­բե­րին Նա­խիջևա­նում, պարզ են դառ­նում այս խմ­բի պե­տու­թյուն­նե­րի նպա­տակ­ներն ու ռազ­մա­վա­րու­թյու­նը։ Հատ­կան­շենք եր­կու հան­գա­մանք. Թուր­քա­կան խոր­հր­դին միա­նա­լու հայտ է ներ­կա­յաց­րել Ուզ­բեկս­տա­նի նա­խա­գա­հը, իսկ Հուն­գա­րիան նպա­տակ ու­նի այդ կազ­մա­կեր­պու­թյու­նում ու­նե­նալ դի­տոր­դի կար­գա­վի­ճակ։ Նույ­նիսկ Բու­դա­պեշ­տում գրա­սե­նյա­կի բաց­ման խն­դիր է դր­վել։
Ուզ­բեկս­տա­նի ձգ­տու­մը դե­պի Թուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րի ըն­տա­նիք, թերևս, կա­րե­լի է հաս­կա­նալ, չնա­յած նրան, որ այդ պե­տու­թյու­նը նաև Եվ­րա­սիա­կան տն­տե­սա­կան միու­թյանն ան­դա­մակ­ցե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյամբ է հան­դես ե­կել։ Իսկ թե ինչ նպա­տակ էր հե­տապն­դում Հուն­գա­րիա­յի վար­չա­պետ Օր­բա­նի ակ­տի­վու­թյու­նը, հար­ցի պա­տաս­խա­նը կա­րե­լի է գտ­նել ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջո­ցի հրա­պա­րակ­ման մեջ. ՙՕր­բա­նը հան­դես է ե­կել Թուր­քա­կան խոր­հուր­դը Եվ­րա­միու­թյա­նը մեր­ձեց­նե­լու հե­տաքր­քիր ա­ռա­ջար­կու­թյամբ՚։ Նա մաս­նա­վո­րա­պես ա­սել է, որ Եվ­րո­պա­կան միու­թյու­նում ներ­կա դրու­թյամբ նոր ինս­տի­տուտ­ներ են ստեղծ­վում. խոր­հր­դա­րանն ար­դեն ըն­տր­վել է, այժմ էլ կո­մի­տե­նե­րի ան­դամ­նե­րին են ընտ­րում։ Այդ կո­մի­տե­նե­րում ան­դամ պե­տու­թյուն­ներն ի­րենց ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են ա­ռա­ջադ­րում՝ նրանց առջև դնե­լով լուրջ խն­դիր­ներ։ Հուն­գա­րիան ձգ­տում է ԵՄ գոր­ծա­դիր մարմ­նում ստա­նալ պորտ­ֆել­ներ, ո­րոնք Եվ­րո­պա­կան միու­թյան ընդ­լայն­ման քա­ղա­քա­կա­նու­թյան հետ են կապ­ված։ Վար­չա­պե­տը հույս է հայտ­նել, որ այդ ուղ­ղու­թյու­նում իր եր­կի­րը հա­ջո­ղու­թյան կհաս­նի, ին­չը թույլ կտա Ադր­բե­ջա­նի հետ ա­վե­լի սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցել, բա­ցի այդ, կկա­րո­ղա­նա նաև ա­ռաջ տա­նել ԵՄ-ին Թուր­քիա­յի ան­դա­մակ­ցու­թյան հար­ցը։ ՙՄենք ու­րախ ենք լի­նել ձեր հա­յե­ցո­ղու­թյան ներ­քո, որ­պես­զի այդ ուղ­ղու­թյամբ ա­ռաջ շարժ­վենք՚,- ա­սել է Օր­բա­նը։
Ինչ ա­սել է՝ գտն­վում ենք ձեր հա­յե­ցո­ղու­թյան ներ­քո։ Ադր­բե­ջա­նա­կան կո­ռում­պաց­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լում գոր­ծար­քի մեջ մտած Օր­բա­նի ար­տա­հայ­տու­թյու­նը պա­տա­հա­կան չես հա­մա­րի։ Հի­շեց­նենք հայ սպա Գուր­գեն Մար­գա­րյա­նին կաց­նա­հա­րած ադր­բե­ջան­ցի հան­ցա­գործ Ռա­միլ Սա­ֆա­րո­վի ար­տա­հանձ­նու­մը Բաք­վին, ո­րը տե­ղի ու­նե­ցավ 2012թ. օ­գոս­տո­սի վեր­ջին։ Գրե­թե նույն ժա­մա­նակ Բաք­վից 7մլն ԱՄՆ դո­լար փո­խանց­վեց հուն­գա­րա­կան MKB բան­կում ադր­բե­ջան­ցի քա­ղա­քա­կան գործ­չի հա­րա­զա­տի ա­նու­նով բաց­ված հաշ­վին։ Վեր­ջինս առն­չու­թյուն է ու­նե­ցել Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան հետ սերտ կա­պե­րի մեջ գտն­վող օֆ­շո­րա­յին մի ըն­կե­րու­թյան հետ։ Նշ­ված գու­մա­րի փո­խան­ցու­մը Բա­քու-Բու­դա­պեշտ հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­վե­լի է սեր­տաց­րել։ Տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր­ներն ա­վե­լի ուշ՝ 2014 թվա­կա­նին, ի­րա­զե­կել են Իլ­համ Ա­լիևի Բու­դա­պեշտ կա­տա­րած այ­ցի մա­սին, ո­րի ըն­թաց­քում նա վար­չա­պետ Օր­բա­նի հետ կն­քել է ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նա­գիր։ Դրա­նից հե­տո եր­կու եր­կր­նե­րի բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վար­նե­րի հան­դի­պում­նե­րը շա­րու­նակ­վել են ջերմ մթ­նո­լոր­տում։
Ի­րա­զեկ աղ­բյուր­նե­րի հրա­պա­րա­կում­նե­րի հա­մա­ձայն՝ այն ըն­կե­րու­թյու­նը (Metastar Invest LLP), ո­րը 7մլն դո­լարն Ադր­բե­ջա­նից փո­խան­ցել է հուն­գա­րա­կան բան­կին, նաև ա­պօ­րի­նի գու­մար­ներ էր վճա­րել ԵԽԽՎ պատ­գա­մա­վոր Լու­կա Վո­լոն­տեին։ Ի­տա­լիան ներ­կա­յաց­նող այս պատ­գա­մա­վո­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված հե­տաքն­նու­թյու­նը կո­ռուպ­ցիոն սկան­դա­լի բա­ցա­հայտ­ման հիմք է հան­դի­սա­ցել՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ի­րա­զե­կե­լով ա­լիևյան վար­չա­կազ­մի կող­մից եվ­րո­պա­կան կա­ռույ­ցի ո­րոշ ան­բա­րե­խիղճ պատ­գա­մա­վոր­նե­րի կա­շառ­վա­ծու­թյան մա­սին։ Դրա­նից ոչ պա­կաս կարևոր մեկ ու­րիշ բա­ցա­հայ­տում էլ ար­վեց. Լ. Վո­լոն­տեն ոչ միայն Ադր­բե­ջա­նի, այլ նաև Հուն­գա­րիա­յի վար­չա­պետ Օր­բա­նի բա­րե­կամն էր, ում ռե­ժի­մի դեմ ԵԽԽՎ-ում հն­չող պար­բե­րա­կան քն­նա­դա­տու­թյուն­ներն ար­ժա­նա­նում էին ի­տա­լա­ցի պատ­գա­մա­վո­րի հա­կազ­դե­ցու­թյա­նը։

Մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կա­ռույ­ցում Ադր­բե­ջան-Հուն­գա­րիա-Ի­տա­լիա կո­ռուպ­ցիոն սխե­մա­յի բա­ցա­հայ­տու­մը մեծ ա­ժիո­տա­ժի տե­ղիք տվեց՝ ամ­բող­ջո­վին վեր հա­նե­լով Ադր­բե­ջա­նի և Հուն­գա­րիա­յի բռ­նա­պետ­նե­րի հան­ցա­վոր փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը։
Հուն­գա­րիա­յի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը հի­շյալ գու­մա­րով վա­ճա­ռեց Սա­ֆա­րո­վին, ով Բա­քու ժա­մա­նե­լուց հե­տո ազ­գա­յին հե­րոս հռ­չակ­վեց՝ ա­զատ­վե­լով քնած հայ սպա­յին կաց­նա­հա­րե­լու հա­մար հուն­գա­րա­կան դա­տա­րա­նի կող­մից սահ­ման­ված պատ­ժից։
Կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ Հուն­գա­րիա­յի վար­չա­պետն ընդ­լայ­նում է իր առևտրի շր­ջա­նակ­նե­րը՝ մեկ պե­տու­թյու­նից անց­նե­լով պե­տու­թյուն­նե­րի խմ­բին։ Թուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­ռան­կա­րով ոգևոր­ված Օր­բանն, ան­կաս­կած, այս գոր­ծար­քից ա­վե­լի մեծ ակն­կա­լիք­ներ ու­նի, հա­կա­ռակ դեպ­քում Թուր­քա­կան խոր­հր­դին Եվ­րո­պա­կան միու­թյա­նը մեր­ձեց­նե­լու խոս­տում­ներ չէր շռայ­լի։ Եվ հատ­կա­պես չէր ա­սի, թե ինքն Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի և մյուս ան­դամ պե­տու­թյուն­նե­րի հա­յե­ցո­ղու­թյան տակ է։ Սա պետք է դի­տարկ­վի որ­պես ԵՄ-ին ուղղ­ված մար­տահ­րա­վեր, ո­րով­հետև Հուն­գա­րիա­յի վար­չա­պետ Օր­բա­նը նույն­պի­սի բռ­նա­պետ է, ինչ­պի­սին Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն է, և նրան­ցից միայն կեղ­տոտ գոր­ծարք­ներ կա­րե­լի է սպա­սել։ Ե­թե Օր­բա­նը ԵՄ-ից ձգ­տում է ստա­նալ այն­պի­սի պորտ­ֆել­ներ, ո­րոնք Հուն­գա­րիա­յին թույլ կտան ներգ­րավ­վել եվ­րո­պա­կան հարևա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ և ա­ռաջ տա­նել թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի շա­հե­րը, կա­ռույ­ցում պետք է ժա­մա­նա­կին այդ վտան­գի դեմն առ­նեն։
ՆԱ­ՏՕ-ի ՙԳոր­ծըն­կե­րու­թյուն հա­նուն խա­ղա­ղու­թյան՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում Բու­դա­պեշ­տում գտն­վող հայ սպա Գուր­գեն Մար­գա­րյա­նին կաց­նով գլ­խա­տած Ռա­միլ Սա­ֆա­րո­վին Բաք­վին ար­տա­հանձ­նե­լը նաև ցույց տվեց եր­կու բռ­նա­պետ­նե­րի ի­րա­կան դեմ­քը. հուն­գա­րա­կան դա­տա­րա­նը ոճ­րա­գործ Սա­ֆա­րո­վին ցմահ ա­զա­տազ­րկ­ման էր են­թար­կել։ Տե­ղի ու­նե­ցա­ծը նախևա­ռաջ մեծ հար­ված էր հուն­գա­րա­կան ար­դա­րա­դա­տու­թյա­նը, ո­րի հա­մար մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը պետք է գե­րա­կա լի­ներ։ Եվ­րո­պան պետք է զգու­շա­նա Ա­լիև-Օր­բան-Էր­դո­ղան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից՝ պահ­պա­նե­լու հա­մար ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժե­հա­մա­կարգն ու եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի վար­կա­նի­շը։
Վե­րա­դառ­նանք Թուր­քա­կան խոր­հր­դի գա­գաթ­նա­ժո­ղո­վին և, մաս­նա­վո­րա­պես, Իլ­համ Ա­լիևի և Ռե­ջեփ Էր­դո­ղա­նի ար­տա­հայ­տած մտ­քե­րին։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն, ինչ­պես միշտ, ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը ներ­կա­յաց­րել է ՙօ­կու­պա­ցիոն քա­ղա­քա­կա­նու­թյան՚ հա­մա­տեքս­տում՝ այս ան­գամ նոր շեշ­տադ­րու­մով. Հա­յաս­տա­նը ձգ­տում է մահ­մե­դա­կան եր­կր­նե­րի հետ սեր­տաց­նել իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, բայց ա­վե­րում է մահ­մե­դա­կան աշ­խար­հի հա­մար սր­բու­թյուն հա­մար­վող մզ­կիթ­նե­րը։ Հա­յաս­տա­նը չի կա­րող լի­նել մահ­մե­դա­կան եր­կր­նե­րի բա­րե­կա­մը։ Թուր­քիա­յի նա­խա­գահն իր հեր­թին հայ­տա­րա­րեց, որ ՙազ­գա­յին պայ­քա­րում՚ կողք կող­քի կանգ­նե­լը թուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րի եղ­բայ­րա­կան պար­տա­կա­նու­թյունն է։ Կար­ծում ենք` ղա­զախ­նե­րը, ղր­ղըզ­ներն ու ուզ­բեկ­նե­րը, գու­ցե նաև թուրք­մեն­նե­րը, ո­րոնք պատ­րաստ­վում են միա­նալ Թուր­քա­կան խոր­հր­դին, խն­դիր ու­նեն՝ պար­զե­լու, թե Մեր­ձա­վոր Արևել­քում իս­լա­միստ ա­հա­բե­կիչ­նե­րին հո­վա­նա­վո­րող Թուր­քիա­յի ղե­կա­վա­րի հռ­չա­կած ՙազ­գա­յին պայ­քա­րի՚ գա­ղա­փարն ի­րենց եր­կր­նե­րի զար­գաց­ման տե­սան­կյու­նից որ­քա­նով է հե­ռան­կա­րա­յին։
Ինչ վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյա­նը, միան­շա­նակ ար­ձա­նագ­րենք, որ դա մահ­մե­դա­կան աշ­խար­հին Հա­յաս­տա­նի դեմ տրա­մադ­րե­լու բա­վա­կա­նին ան­հա­ջող փորձ էր։ Ճշ­մար­տու­թյունն այն է, որ հայ ժո­ղո­վուր­դը, պատ­մա­կա­նո­րեն գտն­վե­լով տար­բեր քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի խաչ­մե­րու­կում, հար­գան­քով է վե­րա­բեր­վել այլ դա­վա­նան­քի ժո­ղո­վուրդ­նե­րին և առ այ­սօր պահ­պա­նել է հա­մա­կե­ցու­թյան բա­րի ա­վան­դույթ­ներ։ Իսկ գու­ցե Ա­լիևին Շու­շիի ի­րա­նա­կան մզ­կի­թի վե­րա­կանգ­նումն է զայ­րաց­րել, ո­րը հա­վակ­նում է դառ­նալ տա­րա­ծաշր­ջա­նում իս­լա­մա­կան մշա­կույ­թի հե­տա­զո­տու­թյան կարևոր կենտ­րոն, ո­րը Բա­քուն փոր­ձել է մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ներ­կա­յաց­նել որ­պես ադր­բե­ջա­նա­կան հու­շար­ձան։ Ի հիաս­թա­փու­թյուն Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի, փաս­տենք, որ Ար­ցա­խի տա­րած­քում բա­ցա­ռա­պես ի­րա­նա­կան մշա­կույ­թի հու­շար­ձան­նե­րի ենք հան­դի­պում, ո­րոնք գտն­վում են պե­տա­կան հո­գա­ծու­թյան ներ­քո։