comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԷՆՎԵՐԻՉԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԷՆՎԵՐԻՉԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԷՆՎԵՐԻՉԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԷՆՎԵՐԻՉԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 ՙԷն­վե­րիչ՚՝ Ադր­բե­ջա­նում այս­պես են ան­վա­նում Ռա­միզ Մեհ­թիե­ւին։ Դա գա­լիս է խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից, երբ նախ ֆիզ­կուլ­տու­րա­յի ինս­տի­տու­տը, ա­պա հա­մալ­սա­րա­նի պատ­մու­թյան ֆա­կուլ­տետն ա­վար­տած Ռա­միզ Էն­վեր օղ­լու Մեհ­թիե­ւը Հեյ­դար Ա­լիե­ւի անս­պա­սե­լի ո­րոշ­մամբ նշա­նակ­վել էր Բաք­վի ա­մե­նա­խո­շոր՝ 26 կո­մի­սար­նե­րի ան­վան շր­ջա­նի կու­սակ­ցա­կան ղե­կա­վար։ Այդ պա­հից մին­չեւ Իլ­համ Ա­լիե­ւի հոկ­տեմ­բե­րի 23-ի հրա­մա­նա­գի­րը, ո­րով Մեհ­թիեւն ա­զատ­վեց նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի պաշ­տո­նից, բա­ցա­ռու­թյամբ Ժող­ճա­կա­տի իշ­խա­նու­թյան եր­կու տա­րի­նե­րը, Էն­վե­րիչն զբա­ղեց­րել է պե­տա­կան բարձր պաշ­տոն­ներ եւ, ինչ­պես վտա­րան­դի ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­ներն են գրում, այդ ըն­թաց­քում հասց­րել պե­տու­թյան մեջ կա­ռու­ցել իր պե­տու­թյու­նը։

Մեհ­թիե­ւի վրա մո­տա­լուտ հրա­ժա­րա­կա­նի կամ խայ­տա­ռակ պաշ­տո­նան­կու­թյան սպառ­նա­լի­քը կախ­վեց Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին ա­ռա­ջին փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նում նշա­նա­կե­լուց ան­մի­ջա­պես հե­տո։ Տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ խոր­հր­դա­յին շր­ջա­նում, երբ Մեհ­թիեւն զբա­ղեց­նում էր Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի Կենտ­կո­մի գա­ղա­փա­րա­կան գծով քար­տու­ղա­րի պաշ­տո­նը, անձ­նա­կան հա­կակ­րանք էր տա­ծում Ա­րիֆ Փա­շաե­ւի՝ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի հոր նկատ­մամբ։ Ու թեեւ Հեյ­դար Ա­լիե­ւը կա­պեր ու­ներ այդ ըն­տա­նի­քի հետ, Մեհ­թիեւ-Փա­շաեւ հա­կա­սու­թյուն­նե­րը մնում էին չհաղ­թա­հար­ված։ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի ա­տե­լու­թյու­նը Մեհ­թիե­ւի նկատ­մամբ այդ ժա­մա­նակ­նե­րից է։
Այ­դու­հան­դերձ, ինչ­պես պարզ հաս­կաց­վում է ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րից, Իլ­համ Ա­լիե­ւը չի հա­մար­ձակ­վել իշ­խա­նու­թյան մեջ գորշ կար­դի­նա­լի հա­մա­րում ու­նե­ցած Մեհ­թիե­ւին ու­ղար­կել ՙվաս­տա­կած հան­գս­տի՚։ Նախ նա Մեհ­թիե­ւին ար­ժա­նաց­րել է հա­տուկ ըն­դու­նե­լու­թյան, ո­րի ըն­թաց­քում բազ­մա­թիվ հա­ճո­յա­խո­սու­թյուն­ներ է ա­րել նրա հաս­ցեին, ա­պա ստո­րագ­րել նրան երկ­րի բարձ­րա­գույն պար­գե­ւի՝ ՙՀեյ­դար Ա­լիեւ՚ շքան­շա­նի ար­ժա­նաց­նե­լու հրա­մա­նա­գիր, իսկ մի քա­նի ժամ անց Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի լիա­գու­մար նիս­տը նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րին միա­ձայն ընտ­րել է նա­խա­գահ։ Բայց ա­մե­նաու­շագ­րավն այն է, որ մեկ այլ հրա­մա­նագ­րով Իլ­համ Ա­լիե­ւը Ռա­միզ Մեհ­թիե­ւին նշա­նա­կել է Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի ան­դամ։
Սա թույլ է տա­լիս եզ­րա­կաց­նել, որ իշ­խա­նու­թյու­նից գորշ կար­դի­նա­լին լիո­վին հե­ռաց­նե­լու՝ ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ եւ Փա­շաեւ­նե­րի կլա­նի պա­րագ­լուխ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի քա­ղա­քա­կան ծրա­գի­րը մնա­ցել է թե­րի։ Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի նա­խա­գա­հի կար­գա­վի­ճա­կով Մեհ­թիեւն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ոչ միայն կպահ­պա­նի ազ­դե­ցու­թյու­նը մտա­վո­րա­կա­նու­թյան վրա, այ­լեւ այն­տեղ կհաս­տա­տի, ինչ­պես ա­սում են, իր կար­գե­րը։ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի ան­դա­մի կար­գա­վի­ճակն էլ նրան թույլ կտա ո­րո­շա­կիո­րեն պահ­պա­նել Իլ­համ Ա­լիե­ւի հետ կա­պե­րը եւ մաս­նակ­ցել կա­րե­ւո­րա­գույն ո­րո­շում­նե­րի քն­նարկ­մանն ու կա­յաց­մա­նը։ Այս հան­գա­ման­քը նկա­տի առ­նե­լով է, որ ՙԹու­րան՚ գոր­ծա­կա­լու­թյան մեկ­նա­բա­նը թե­րա­հա­վա­տու­թյուն է ար­տա­հայ­տել Իլ­համ Ա­լիե­ւի բա­րե­նո­րո­գում­նե­րի ի­րա­կան նշա­նա­կու­թյան վե­րա­բե­րյալ։ Այս ամ­բողջ փո­խա­տե­ղում­նե­րի, վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի ի­մաս­տը ո՞րն է՝ Ադր­բե­ջա­նում ոչ ոք չի կա­րո­ղա­նում հար­ցին գո­նե մո­տա­վոր ճշգր­տու­թյամբ պա­տաս­խան գտ­նել։
Ե­թե խն­դիր է դր­ված դե­պի իշ­խա­նու­թյուն ճա­նա­պարհ բա­ցել ե­րի­տա­սարդ գոր­ծիչ­նե­րի հա­մար, ա­պա Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի կազ­մում 81-ա­մյա Ռա­միզ Մեհ­թիե­ւի ընդ­գր­կու­մը լիո­վին հա­կա­սում է այդ տրա­մա­բա­նու­թյա­նը։ Ըստ ե­րե­ւույ­թին, Ադր­բե­ջա­նում սուր է դր­ված իշ­խա­նու­թյան ար­դիա­կա­նաց­ման հրա­մա­յա­կա­նը։ Ա­լիե­ւը հաս­կա­նում է, որ հին, դե­ռեւս խոր­հր­դա­յին դա­րա­շար­ջա­նում ձե­ւա­վոր­ված է­լի­տան մի­ջազ­գայ­նո­րեն մր­ցու­նակ չէ եւ ո­րե­ւէ հար­գանք չի վա­յե­լում նույ­նիսկ գոր­ծըն­կեր եւ բա­րե­կամ եր­կր­նե­րում։ Միեւ­նույն ժա­մա­նակ, սա­կայն, նրա հա­մար պարզ է, որ նոր է­լի­տան իր հեր­թին չի կա­րող հա­մա­կերպ­վել կա­ռա­վար­ման բա­ցար­ձակ ավ­տո­րի­տար հա­մա­կար­գի հետ, երբ ո­րո­շում­ներն ըն­դու­նում է միայն մի մարդ՝ երկ­րի նա­խա­գա­հը։ Նոր է­լի­տան, ե­թե ստա­նա գոր­ծու­նեու­թյան թե­կու­զեւ հա­մե­մա­տա­կան ա­զա­տու­թյուն, ա­պա ան­պայ­ման ծա­գե­լու է բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյան փո­փո­խե­լիու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն։ Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ ե­րի­տա­սարդ եւ բա­րե­փո­խում­նե­րի կողմ­նա­կից գոր­ծիչ­նե­րը կա­րող են միա­վոր­վել եւ ստեղ­ծել քա­ղա­քա­կան մր­ցու­նակ թիմ։
Նա­խորդ հոդ­վա­ծում մենք հար­ցադ­րում էինք ա­րել՝ Ա­լիե­ւը հանձ­նու՞մ է իշ­խա­նու­թյու­նը։ Ռա­միզ Մեհ­թիե­ւի վե­րա­բե­րյալ նրա ըն­դու­նած ո­րո­շու­մը թող­նում է եր­կա­կի տպա­վո­րու­թյուն։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Իլ­համ Ա­լիե­ւի մոտ ծա­գել է սե­փա­կան ան­փո­խա­րի­նե­լիու­թյան նկատ­մամբ խո­րը կաս­կա­ծանք։ Ադր­բե­ջա­նա­կան վտա­րան­դիա­կան աղ­բյուր­նե­րը նույ­նիսկ պն­դում են, որ Ա­լիե­ւը ՙտա­ռա­պում է ծանր հի­վան­դու­թյամբ եւ ան­ցյալ ա­միս բուժ­ման կուրս է ան­ցել Իս­րա­յե­լում՚։ Որ­քա­նո՞վ են հա­վաս­տի այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը՝ դժ­վար է ա­սել։ Բայց ակն­հայտ է, որ կա­տար­վող փո­փո­խու­թյուն­նե­րով Ա­լիե­ւը լիո­վին չի հրա­ժար­վում Հեյ­դար Ա­լիե­ւի ժա­ռան­գու­թյու­նից։ Իսկ դա նշա­նա­կում է, որ իշ­խա­նու­թյան հար­ցը չա­փա­զանց սուր է, եւ ՙհին գվար­դիան՚ մի ո­րո­շա­կի պա­հի դեռ կա­րող է իր ծա­ռա­յու­թյուն­նե­րը մա­տու­ցել։ Ռա­միզ Մեհ­թիեւն Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի կազ­մում ընդգրկվել է, ըստ ե­րե­ւույ­թին, այդ հաշ­վար­կով։

;