comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ՝ ԺՈ­ՂՈ­ՎՈՒ՞ՐԴ, ԹԵ՞ ԲՆԱԿ­ՉՈՒ­ԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ՝ ԺՈ­ՂՈ­ՎՈՒ՞ՐԴ, ԹԵ՞ ԲՆԱԿ­ՉՈՒ­ԹՅՈՒՆ

Վլա­դի­միր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

 

Հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր ի­րա­վա­բան

ՙԺո­ղո­վուրդն է տա­րած­քի բախ­տը ո­րո­շո­ղը,
եւ ոչ թե տա­րած­քը՝ ժո­ղովր­դի՚։

Հար­դի ԴԻ­ԼԱՐԴ
ՄԱԿ-ի Մի­ջազ­գա­յին ար­դա­րա­դա­տու­թյան
դա­տա­րա­նի դա­տա­վոր

Հոկ­տեմ­բե­րի 3-ին Սո­չիի ՙՎալ­դայ՚ մի­ջազ­գա­յին բա­նա­վե­ճի ա­կում­բում տե­ղի ու­նե­ցած հա­մա­ժո­ղո­վում անդ­րա­դառ­նա­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյա­նը, որ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րու­մը պետք է ըն­դու­նե­լի լի­նի Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար, Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Ի. Ա­լիևը հեգ­նան­քով շեշ­տել է, թե ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուրդ՚ հաս­կա­ցու­թյուն գո­յու­թյուն չու­նի։ Կա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյուն, որ մինչև հա­կա­մար­տու­թյու­նը բաղ­կա­ցած էր ադր­բե­ջան­ցի­նե­րից եւ հա­յե­րից, ո­րոնք հա­վա­սար ի­րա­վունք­ներ ու­նեին՚։
Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը, քաջ գի­տակ­ցե­լով, որ տե­ղե­կատ­վա­կան-հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մում հա­կա­ռա­կոր­դին բա­րո­յալ­քե­լու հնարք­նե­րից մեկն էլ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան քա­րոզ­չու­թյունն է, ուս­տի եւ բա­ռա­խա­ղե­րի մի­ջո­ցով փոր­ձել է Ար­ցա­խի ժո­ղովր­դին վե­րա­ծել ՙտե­ղա­կան բնակ­չու­թյան՚ կամ ՙազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյան՚, դրա­նով իսկ, ա­ղա­վա­ղե­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի ար­դեն իսկ ի­րա­կա­նաց­րած ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, ա­ռանց ո­րե­ւէ ի­րա­վա­կան հիմ­քի մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել, թե իբր հա­կա­մար­տու­թյու­նը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ է, այլ ոչ թե Ադր­բե­ջա­նի եւ Ար­ցա­խի։
Ի­րա­կա­նում ինչ­պի­սի՞ հան­րու­թյուն են ար­ցախ­ցի­նե­րը՝ ժո­ղո­վու՞րդ, թե՞ բնակ­չու­թյուն։ Սրանք ա­ռօ­րյա խոսք ու զրույ­ցում հա­ճա­խա­կի կի­րառ­վող հաս­կա­ցու­թյուն­ներ են, ո­րոնց մի­ջեւ առ­կա տար­բե­րու­թյա­նը շատ հա­ճախ ու­շադ­րու­թյուն չենք դարձ­նում։
Հա­յոց լեզ­վի բա­ռա­րան­նե­րում ՙԺո­ղո­վուրդ՚ բա­ռի հո­մա­նիշ­ներ են հան­դի­սա­նում ազգ, ազ­գու­թյուն, ա­ծու, էթ­նոս, ազ­գաբ­նակ­չու­թյուն, բնակ­չու­թյուն, ցեղ և այլ հաս­կա­ցու­թյուն­նե­րը։ Մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի բազ­մա­թիվ փաս­տաթղ­թե­րում հան­դի­պում ենք ժո­ղո­վուրդ եզ­րույ­թի, բայց դրան­ցից ոչ մե­կում էլ տր­ված չէ այդ հաս­կա­ցու­թյան ծա­վա­լուն բնո­րո­շու­մը։ Հար­ցին ա­ռա­վել մոտ բնո­րո­շու­մը տր­վել է ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի զե­կույց­նե­րից մե­կում, ըստ ո­րի՝ ժո­ղովր­դի (ազ­գի) բնու­թագ­րիչ­ներն են մշա­կու­թա­յին միա­տար­րու­թյու­նը, լեզ­վա­կան միաս­նու­թյու­նը, ընդ­հա­նուր պատ­մա­կան ա­վան­դույ­թը, ազ­գա­յին ինք­նու­թյու­նը, կրո­նա­կան միաս­նու­թյու­նը եւ ընդ­հա­նուր տն­տե­սա­կան կյան­քը։
Մի­ջազ­գա­յին-ի­րա­վա­կան բա­ռա­պա­շա­րում, 1957 թվա­կա­նից սկ­սած հայ­տն­վեց ՙբնիկ, տե­ղաբ­նիկ ժո­ղո­վուրդ՚ եզ­րույ­թը, ո­րի տակ նկա­տի է առն­վում այն ժո­ղո­վուրդ­նե­րին, ո­րոնք վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րից կազ­մում են տվյալ տա­րած­քի բնակ­չու­թյու­նը եւ ո­րոնց ա­վան­դույթ­ներն ու մշա­կույ­թը հա­մա­հունչ են այն տա­րած­քին, որ­տեղ նրանք ապ­րում են։ Հա­մա­ձայն մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րի՝ հա­ճախ տե­ղաբ­նա­կու­թյու­նը հա­մար­վում է պե­տա­կան ան­կա­խու­թյան կամ պե­տու­թյան մեջ հա­տուկ ի­րա­վունք­նե­րի ձեռք­բեր­ման պայ­մա­նագ­րե­րի գլ­խա­վոր նա­խա­պայ­ման։ Այդ հա­մա­տեքս­տում 2007թ. սեպ­տեմ­բե­րի 13-ին ՄԱԿ-ի ըն­դու­նած ՙԲնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին՚ Հռ­չա­կա­գի­րը (ո­րի ըն­դուն­մա­նը ձեռն­պահ է մնա­ցել Ադր­բե­ջա­նը), կա­րե­ւոր ի­րա­վա­կան փաս­տա­թուղթ է ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հա­մար։ Մաս­նա­վո­րա­պես, Հռ­չա­կագ­րի 3-րդ եւ 4-րդ հոդ­ված­նե­րում ար­ձա­նագր­ված են, որ բնիկ ժո­ղո­վուրդ­ներն ու­նեն ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք, ո­րի ու­ժով նրանք ա­զա­տո­րեն հաս­տա­տում են ի­րենց քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը եւ ա­զա­տո­րեն ի­րա­գոր­ծում ի­րենց տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան եւ մշա­կու­թա­յին զար­գա­ցու­մը։

Այս­տե­ղից պարզ է, թե ին­չու Ադր­բե­ջա­նը ձեռն­պահ է մնա­ցել Հռ­չա­կագ­րի ըն­դուն­մա­նը։ Ա­վե­լին, Ադր­բե­ջանն ա­նընդ­հատ թմբ­կա­հա­րում է՝ հա­յե­րի՝ Կով­կա­սում իբր թե բնիկ չլի­նե­լու եւ Ի­րա­նի ու Թուր­քիա­յի խոր­քե­րից ադր­բե­ջա­նա­կան հո­ղե­րում վե­րաբ­նակ­վե­լու մա­սին թե­զը։ Բայց կեղ­ծա­րա­րու­թյունն էլ ե­րե­ւի թե սահ­ման­ներ ու­նի։ Մի կողմ թող­նենք Ա­քե­մե­նյան Պարս­կաս­տա­նի ար­քա Դա­րեհ Ա Մե­ծի (հայ­կա­կան աղ­բյուր­նե­րում՝ Դա­րեհ Վշ­տաս­պյան) տի­րա­պե­տու­թյան օ­րոք գր­ված Բի­սի­թու­նի ար­ձա­նագ­րու­թյու­նը(մ.թ.ա. 520-518 թվա­կան­ներ), հայ եւ օ­տար պատ­միչ­նե­րի աշ­խա­տու­թյուն­նե­րը, պատ­մա­կան Հա­յաս­տա­նում սփռ­ված վի­մագ­րե­րը եւ գանք 18-րդ դար, երբ մի շարք թյուր­քա­կան խաշ­նա­րած, վաչ­կա­տուն ցե­ղեր՝ թյուր­քա­լե­զու ջա­վան­շիր ցե­ղի քոչ­վո­րա­կան ծագ­մամբ ա­ռաջ­նորդ Փա­նահ Ա­լիի գլ­խա­վո­րու­թյամբ, օգտ­վե­լով Ար­ցա­խի ո­րոշ մե­լիք­նե­րի, հատ­կա­պես Վա­րան­դա­յի Մե­լիք-Շահ­նա­զար 2-րդի պա­ռակ­տիչ, դա­վա­ճա­նա­կան պահ­ված­քից եւ Պարս­կաս­տա­նում տի­րող խառ­նաշ­փո­թից, որ սկիզբ էր ա­ռել Նա­դիր շա­հի սպա­նու­թյու­նից (1747թ.) հե­տո, կա­րո­ղա­ցան ներ­թա­փան­ցել Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի) կու­սա­կա­լու­թյան տա­րածք եւ Շու­շի բեր­դա­քա­ղա­քը դարձ­նել, այս­պես կոչ­ված, ՙխա­նա­կան՚ նս­տա­վայր։ Ինչ­պես հայտ­նի է, հայ­կա­կան հո­ղե­րի վրա ՙխա­նա­կան՚ կա­ռա­վա­րու­մը վե­րաց­վեց 1822թ.՝ փո­խա­րին­վե­լով ռու­սա­կան վար­չա­կազ­մով։
Ար­ցա­խա­հա­յու­թյան տե­ղաբ­նիկ լի­նե­լը վկա­յում են թե­կուզ եւ հենց վեր­ջին տա­րի­նե­րին մի­ջազ­գա­յին հնա­գի­տա­կան ար­շա­վախմ­բե­րի կող­մից կա­տար­ված պե­ղում­նե­րը, ո­րոնց հա­մա­ձայն՝ հա­յու­թյու­նը մար­դա­բա­նա­կան տե­սա­կե­տից տե­ղաբ­նիկ ժո­ղո­վուրդ է, եւ հա­յե­րը հետ­նորդ­ներն են այն բնակ­չու­թյան, որ այս­տեղ ապ­րում է 6-7 հա­զար տա­րի շա­րու­նակ։
Ազ­գու­թյու­նը նույն­պես մարդ­կանց պատ­մա­կան ընդ­հան­րու­թյուն է, որն ու­նի միաս­նա­կան լե­զու, տա­րածք, սո­վո­րույթ­ներ եւ մշա­կույթ։ Բայց ժո­ղո­վուր­դը գտն­վում է հա­սա­րա­կու­թյան զար­գաց­ման ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի վրա, քան ազ­գու­թյու­նը։
Քն­նարկ­վող հար­ցի կա­պակ­ցու­թյամբ պետք է տար­բե­րա­կել նաև ՙազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն՚ եւ ՙսփյուռք՚ եզ­րույթ­նե­րը։ Ա­ռա­ջինն ազ­գա­յին խմ­բեր են, ո­րոնց պատ­մա­կան հայ­րե­նի­քը գտն­վում է տվյալ պե­տու­թյան սահ­ման­նե­րից դուրս եւ, ի տար­բե­րու­թյուն բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի, չու­նեն մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված ի­րա­վունք­ներ։ Իսկ երկ­րոր­դը բա­վա­րար չա­փով տա­րած­ված է ամ­բողջ աշ­խար­հում եւ նշա­նա­կում է ժո­ղովր­դի (ազ­գի) մի մաս, որն ապ­րում է պատ­մա­կան հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րից դուրս։ Հենց այդ­պի­սի ճա­կա­տա­գիր է վի­ճակ­ված հայ ժո­ղովր­դի մեծ հատ­վա­ծին։

Այս­պի­սով, մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րով ժո­ղովր­դին տր­ված բնու­թագ­րա­կան­նե­րը լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում են Ար­ցա­խի ժո­ղովր­դի չա­փո­րո­շիչ­նե­րին։ Ար­ցա­խի ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նու­թյու­նը հա­յեր են, ում մայ­րե­նի լե­զուն հա­յե­րենն է, իսկ կեն­ցա­ղում կի­րա­ռում են հա­յոց լեզ­վի ղա­րա­բա­ղյան (ար­ցա­խյան) բար­բա­ռը, դա­վա­նում են քրիս­տո­նեու­թյուն, կրում են հայ ժո­ղովր­դի հնա­գույն մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը, ու­նեն ազ­գա­յին ինք­նու­թյուն եւ պատ­մա­կան տա­րածք, ո­րը կա­մա­յա­կա­նո­րեն հայ­տն­վել է Ադր­բե­ջա­նի կազ­մում։ ՙԱր­ցա­խի ժո­ղո­վուրդ՚ եզ­րույ­թը նշա­նա­կում է նաեւ, որ հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րում բնիկ մե­ծա­մաս­նու­թյուն կազ­մող հայ ժո­ղովր­դի հետ մեկ­տեղ, խա­ղաղ եւ փոխ­շա­հա­վետ գո­յա­տե­ւում են տար­բեր ազ­գա­յին խմ­բեր՝ ռուս­ներ, հույ­ներ, ադր­բե­ջան­ցի­ներ եւ այլն։ Այդ են վկա­յում մար­դա­հա­մա­րի վե­րա­բե­րյալ վեր­ջին հա­րյուր քսան տար­վա վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը։ Ռու­սա­կան կայս­րու­թյան բնակ­չու­թյան ա­ռա­ջին մար­դա­հա­մա­րի 1897թ. տվյալ­նե­րով, Շու­շիի գա­վա­ռում բնակ­վում էր 138771 մարդ, ո­րից 58,2%-ը՝ հա­յեր, մնա­ցա­ծը՝ այ­լազ­գի­ներ։ Նույ­նիսկ այն ժա­մա­նակ, երբ Ադր­բե­ջա­նի, քե­մա­լա­կան Թուր­քիա­յի եւ բոլ­շե­ւի­կյան Ռու­սաս­տա­նի սի­րա­խա­ղե­րի ար­դյուն­քում եր­րորդ երկ­րի նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տի ուժ չու­նե­ցող կու­սակ­ցա­կան ո­րոշ­մամբ Ար­ցա­խը հայ­տն­վեց Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի կազ­մում եւ նրա մի մա­սին տր­վեց մար­զա­յին ինք­նա­վա­րու­թյուն (1923թ.), հա­յե­րը կազ­մում էին ինք­նա­վար մար­զի բնակ­չու­թյան 94%-ը։ Փաս­տո­րեն այ­լազ­գի­ներն այն­քան քիչ էին, որ հա­մա­ձայն ԱդրԽՍՀ Կենտ­գործ­կո­մի՝ հիմ­նար­կու­թյուն­ներն ազ­գայ­նաց­նե­լու վե­րա­բե­րյալ 1923թ. հու­լի­սի 31-ի ո­րոշ­ման, ե­թե Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րում եւ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում գոր­ծա­վա­րու­թյու­նը պետք է տար­վեր թուր­քե­րեն, ա­պա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում՝ հա­յե­րեն լեզ­վով։ Տե­ղին է հի­շեց­նել, որ ցա­րա­կան Ռու­սաս­տա­նում կով­կա­սաբ­նակ մահ­մե­դա­կան­նե­րին ան­վա­նում էին մու­սուլ­ման­ներ կամ կով­կա­սյան թա­թար­ներ, Խոր­հր­դա­յին Միու­թյան կազ­մա­վո­րու­մից հե­տո՝ թուր­քեր, իսկ հե­տա­գա­յում՝ ՙժո­ղո­վուրդ­նե­րի մեծ հայր՚ Ստա­լի­նի ցու­ցու­մով, նրանք կոչ­վե­ցին ադր­բե­ջան­ցի­ներ։ Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խին շնորհ­ված ՙՍահ­մա­նադ­րու­թյուն՚-ից (1924թ.) նկա­տե­լի է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը ոչ թե գտն­վել է Ադր­բե­ջա­նի կազ­մում, այլ նրա ՙմի բաղ­կա­ցու­ցիչ մասն է՚ կազ­մել եւ ներ­կա­յաց­ված էր Ադր­բե­ջա­նի բո­լոր մար­մին­նե­րում՝ հա­մե­մա­տա­կան չա­փի սկզ­բուն­քով։ Իսկ դա նշա­նա­կում է, որ Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի տա­րած­քում պե­տա­կան իշ­խա­նու­թյան կրող­նե­րից մեկն էլ Ար­ցա­խի հայ ժո­ղո­վուրդն էր իր պատ­մա­կան տա­րած­քով։ Վեր­ջին փաս­տաթղ­թում նեն­գամ­տո­րեն նշ­վել է, որ ՙԻնք­նա­վար Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ամ­բողջ գոր­ծա­վա­րու­թյու­նը, դա­տա­վա­րու­թյու­նը եւ դպ­րոց­նե­րում ու­սու­ցու­մը կա­տար­վում է մայ­րե­նի լեզ­վով՚։ Դժ­վար չէ կռա­հել, որ հե­ռագ­նա նպա­տա­կա­յին են­թա­տեքստ ու­նի ՙմայ­րե­նի լե­զու՚ ա­ռեղծ­վա­ծա­յին հաս­կա­ցու­թյու­նը։ Մինչ­դեռ ինք­նա­վար մարզ կազ­մա­վո­րե­լու մա­սին Ադր­բե­ջա­նի Կենտ­գործ­կո­մի դեկ­րե­տում նշ­ված էին ՙհայ-մու­սուլ­մա­նա­կան՚, ՙհա­յե­րի եւ մու­սուլ­ման­նե­րի՚, ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ­կա­կան մաս՚ բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րը, ո­րոն­ցից հաս­կա­նա­լի է, որ բա­ռա­կա­պակ­ցու­թյան ա­ռա­ջին մա­սը վե­րա­բե­րում է հա­զա­րա­մյակ­նե­րի խոր­քից ե­կող բնիկ տե­րե­րին՝ հայ ազ­գու­թյա­նը, իսկ ՙմու­սուլ­ման՚ հաս­կա­ցու­թյու­նը կոնկ­րետ ազգ կամ ազ­գու­թյուն չի են­թադ­րում, այլ միայն նշա­նա­կում է իս­լա­մի հե­տե­ւորդ­ներ։

Երբ Խոր­հր­դա­յին Միու­թյան մայ­րա­մու­տին Ադր­բե­ջա­նը դուրս ե­կավ ԽՍՀՄ կազ­մից, Ար­ցա­խին այլ բան չէր մնում, քան հրա­ժեշտ տալ Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նին։ Երկ­րա­մա­սի ա­զա­տա­սեր ժո­ղո­վուր­դը կա­րո­ղա­ցավ բռուն­ցք­վել եւ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի մի­ջո­ցով թո­թա­փել գա­ղու­թա­յին լու­ծը, ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի հի­ման վրա հռ­չա­կել իր պե­տա­կան ան­կա­խու­թյունն ու Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­նու­նից ըն­դու­նել եւ հռ­չա­կել իր Մայր օ­րեն­քը՝ Սահ­մա­նադ­րու­թյու­նը։ Եվ պա­տա­հա­կան չէ, որ հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյու­նը սկս­վում է ՙԱր­ցա­խի ժո­ղո­վուր­դը՚ եզ­րույ­թով։ Իսկ դա ար­տա­ցո­լում է օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյու­նը եւ ցու­ցա­բե­րում երկ­րի ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը։
Սահ­մա­նադ­րու­թյան մեջ 7 ան­գամ օգ­տա­գործ­ված է ՙժո­ղո­վուրդ՚ եզ­րույ­թը (նա­խա­բան, հոդվ. 2 մաս 1 և 2, հոդվ. 91, 110, 131, 132) ՝ որ­պես երկ­րի տա­րած­քի բնա­կիչ­նե­րի մի ամ­բող­ջու­թյուն։ Այս հա­մա­տեքս­տում ար­ցախ­ցի (ղա­րա­բաղ­ցի) ա­սե­լով, սկզ­բուն­քո­րեն պետք է նկա­տի ու­նե­նալ հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում բնակ­վող ցան­կա­ցած ազ­գու­թյան բնակ­չի։
Ինչ վե­րա­բե­րում է ՙբնակ­չու­թյուն՚ եզ­րույ­թին, ա­պա մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քում դրա տակ նկա­տի է առն­վում պե­տու­թյան տա­րած­քում բնակ­վող բո­լոր ան­ձանց հա­մա­կե­ցու­թյու­նը, ո­րոնք գտն­վում են տվյալ պե­տու­թյան ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո։ Այդ հաս­կա­ցու­թյան տակ մտ­նում են պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րը, երկ­քա­ղա­քա­ցի­նե­րը եւ քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նե­ցող ան­ձինք։ Դրանց տակ չեն ընկ­նում դի­վա­նա­գի­տա­կան գոր­ծա­կալ­նե­րը, հյու­պա­տո­սա­կան աշ­խա­տող­նե­րը, հա­տուկ ա­ռա­քե­լու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը եւ նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րը։
Բնակ­չու­թյունն ա­վե­լի շուտ վի­ճա­կագ­րա­կան եւ նրա հետ կապ­ված ժո­ղովր­դագ­րա­կան տեր­մին է։ Այդ ա­ռու­մով կա­րե­լի է տա­րան­ջա­տել գյու­ղի, քա­ղա­քի, մար­զի, տա­րա­ծաշր­ջա­նի, աշ­խար­հա­մա­սի եւ նույ­նիսկ Եր­կիր մո­լո­րա­կի բնակ­չու­թյու­նը։
Ժա­մա­նա­կը ցույց է տվել, որ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը, որ­պես կուռ միաս­նու­թյուն, իր ի­րա­վունք­նե­րի եւ ա­զա­տու­թյուն­նե­րի ու հա­մազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի հա­մար պայ­քա­րել գի­տի։ Չի կա­րե­լի Ար­ցա­խը վե­րա­ծել տա­րած­քի, իսկ ժո­ղովր­դին՝ բնակ­չու­թյան, հա­կա­մար­տու­թյան սու­բյեկ­տից՝ օ­բյեկ­տի։ Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ.
- Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը պե­տու­թյան սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան տարրն է, նրա սու­բյեկ­տը,
- Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն իշ­խա­նու­թյան աղ­բյուրն է,
- Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը կոնկ­րետ ազ­գու­թյուն ու­նի, բնակ­չու­թյու­նը՝ ոչ,
- Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ազ­գա­յին եզ­րույթ է, բնակ­չու­թյու­նը՝ ոչ,
-Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը պատ­մա­կա­նո­րեն ձե­ւա­վոր­ված մարդ­կանց ընդ­հան­րու­թյուն է՝ ար­մա­տա­պես ու գի­տակ­ցա­կա­նո­րեն կապ­ված իր երկ­րի հո­ղի հետ, իսկ բնակ­չու­թյու­նը վի­ճա­կագ­րա­կան ամ­փո­փա­գիր է,
- ժո­ղո­վուր­դը հա­մընդ­հա­նուր հաս­կա­ցու­թյուն է, իսկ բնակ­չու­թյու­նը կոնկ­րետ կե­տի (գյուղ, շր­ջան, քա­ղաք եւ այլն) բնա­կիչ­ներն են։
ՄԱԿ-ի հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րով եւ Ար­դա­րա­դա­տու­թյան մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի վճիռ­նե­րով ա­ներկ­բա ճա­նաչ­ված է ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Այդ փաս­տաթղ­թե­րի ի­րա­վա­կան բո­վան­դա­կու­թյու­նից բխում է, որ Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ինք­նո­րոշ­ման իր ի­րա­վունքն ի­րա­կա­նաց­րել է հան­րաք­վեի մի­ջո­ցով՝ ժո­ղովր­դի ա­զատ կա­մար­տա­հայ­տու­թյան հի­ման վրա՝ ա­ռանց ո­րե­ւէ ճնշ­ման, հար­կադր­ման կամ դր­սի մի­ջամ­տու­թյան։ Այդ ի­րա­վուն­քը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռել ընտ­րե­լու իր կա­ռա­վար­ման ձե­ւը, պե­տա­կան եւ սո­ցիալ-տն­տե­սա­կան կա­ռուց­ված­քը եւ քա­ղա­քա­կան ռե­ժիմն ու կա­ռու­ցե­լու իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հետ։