comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱ՞Ր
[ARM]     [RUS]     [ENG]

ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱ՞Ր

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ար­տա­սահ­մա­նյան ա­ռա­ջին ու­ղե­ւո­րու­թյու­նը Վրաս­տա­նի նո­րան­շա­նակ վար­չա­պետ Գա­խա­րիան կա­տա­րեց Ադր­բե­ջան։ Այդ այ­ցի շուրջ մա­մու­լի տե­ղե­կու­թյուն­նե­րը չա­փա­զանց սուղ էին։ Զգաց­վում էր, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը դյու­րին չէին, սկզ­բուն­քա­յին բա­նա­վե­ճը մնում է օ­րա­կար­գա­յին։ Սա­հա­կաշ­վի­լիի նա­խա­գա­հու­թյան շր­ջա­նում Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը Վրաս­տա­նում տն­տե­սա­կան մեծ ներդ­րում­ներ են կա­տա­րել։ Իր հեր­թին Վրաս­տա­նը դե­պի Ա­րեւ­մուտք ադր­բե­ջա­նա­կան նավ­թի եւ գա­զի տա­րանց­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ է ըն­ձե­ռել։

Բայց թուրք-ադր­բե­ջա­նա­կան ներդ­րում­նե­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան ազ­դե­ցու­թյան բումն ան­ցել է, Վրաս­տա­նում այդ­պես էլ հրաշք տե­ղի չի ու­նե­ցել, իսկ քա­ղա­քակր­թա­կան խն­դիր­ներ ա­ռա­ջա­ցել են։ Երկ­րի ա­րեւ­մուտ­քում՝ Ա­ջա­րիա­յում, մե­ծա­ցել է թուր­քա­կան ներ­կա­յու­թյու­նը, ո­րը են­թամ­շա­կու­թա­յին ի­րո­ղու­թյուն դառ­նա­լու մի­տում­ներ ու­նի, իսկ հա­րավ-ա­րե­ւել­քում ծա­գել է այս­պես կոչ­ված` Բոր­չա­լուի հա­մախ­տա­նի­շը, որն սպառ­նում է ա­ռա­ջի­կա­յում վե­րած­վե­լու պարզ ան­ջա­տո­ղա­կա­նու­թյան՝ այդ տե­ղաշր­ջանն Ադր­բե­ջա­նին կցե­լու ծրագ­րա­վոր­մամբ։ ՙԲոր­չա­լուն կա­մուրջ է Բաք­վի եւ Ան­կա­րա­յի մի­ջեւ՚- բա­ցա­հայտ գրում են Մառ­նեու­լիում Բաք­վի հրա­հան­գա­վոր­մամբ եւ ֆի­նան­սա­վոր­մամբ գոր­ծող է­լեկտ­րո­նա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը։
Հա­կա­սու­թյուն­նե­րի կի­զա­կե­տում է Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րի խն­դի­րը։ Իլ­համ Ա­լիե­ւի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո Վրաս­տա­նի վար­չա­պե­տը լրագ­րող­նե­րին ա­սել է, որ այդ հար­ցում ՙձեռք են բեր­վել պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, ո­րոնք կի­րա­կա­նաց­վեն քայլ առ քայլ՚։ Ա­ռա­ջին ար­ձա­գանքն այն էր, որ ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­ներն ար­տո­նել էին վրա­ցի հո­գե­ւո­րա­կան­նե­րի, հա­վա­տա­ցյալ­նե­րի եւ զբո­սաշր­ջիկ­նե­րի մուտ­քը եր­կու ե­կե­ղե­ցի, ո­րոնք գտն­վում են Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տա­րած­քում։ Վրա­ցա­կան կող­մում, սա­կայն, խն­դիը դի­տարկ­վում է ամ­բող­ջու­թյան մեջ՝ Դա­վիթ Գա­րե­ջին վրա­ցա­կան ինք­նու­թյան նմուշ է եւ պետք է ամ­բող­ջո­վին գտն­վի Վրաս­տա­նի ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո։
Ան­ցած շա­բաթ հար­ցը դր­վել է խոր­հր­դա­րա­նա­կան փակ լսում­նե­րի, ո­րին հրա­վիր­վել է Վրաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի ա­ռա­ջին փոխ­նա­խա­րա­րը։ Նա է վա­նա­կան հա­մա­լի­րի եւ սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով ադր­բե­ջա­նա­կան կող­մի հետ գլ­խա­վոր բա­նագ­նա­ցը։ Ի՞նչ եզ­րա­կա­ցու­թյան են ե­կել խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը՝ տե­ղե­կու­թյուն­ներ չկան։ Դա­տե­լով ադր­բե­ջա­նա­կան կող­մի ար­ձա­գանք­նե­րից, Բաք­վում վրա­ցի խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի մո­տե­ցու­մը հա­մա­րում են ՙոչ կա­ռու­ցո­ղա­կան՚։ Ի­րա­վի­ճա­կին հա­վե­լյալ ինտ­րի­գայ­նու­թյուն է հա­ղոր­դել Վրաց ե­կե­ղե­ցու կա­թո­ղի­կոս-պատ­րիար­քի դի­մումն Ադր­բե­ջա­նի հո­գե­ւոր ա­ռաջ­նոր­դին։ Վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով բա­նա­վե­ճի ամ­բողջ ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ է, որ Վրաց Ուղ­ղա­փառ ե­կե­ղին խառն­վում է քա­ղա­քա­կան հար­ցե­րի եւ հս­տակ պա­հանջ դնում, որ Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լիրն ամ­բող­ջո­վին անց­նի Վրաս­տա­նի ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո։ Ի՞նչ ըն­թաց­քի մեջ է հար­ցը, այդ մա­սին դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը երկ­դի­մի պա­տաս­խան են տա­լիս այն ի­մաս­տով, որ քն­նար­կում­նե­րը շա­րու­նակ­վում են, կա փո­խըն­դու­նե­լի լուծ­ման հաս­նե­լու նպա­տա­կադր­վա­ծու­թյուն եւ այլն, բայց դրա­նից լար­վա­ծու­թյու­նը չի թու­լա­նում։
Կա­րե­լի է զգու­շո­րեն են­թադ­րել, որ Ադր­բե­ջա­նը նախ­նա­կան կոշտ դիր­քո­րո­շու­մից փոր­ձում է անց­նել հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տում քն­նար­կում­նե­րի եւ նա­խա­ձեռ­նել է հան­րա­յին կար­ծի­քի ու­սում­նա­սի­րու­թյուն։ Մաս­նա­վո­րա­պես՝ ՙԹու­րան՚ գոր­ծա­կա­լու­թյունն իր կայ­քէ­ջում կազ­մա­կեր­պել է հար­ցում՝ ա­ռա­ջադ­րե­լով հե­տե­ւյալ տար­բե­րակ­նե­րը՝ Ադր­բե­ջա­նը վա­նա­կան հա­մա­լի­րը հանձ­նում է Վրաս­տա­նին, սա­կայն կող­մե­րը ո­րո­շում են ի­րա­կա­նաց­նել հա­մա­տեղ կա­ռա­վա­րում։ Ա­մե­նա­շատ ձայ­ներ ստա­ցել է վեր­ջին տար­բե­րա­կը։ Նման լու­ծում ա­ռա­ջար­կել է Ադր­բե­ջա­նի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Զուլ­ֆու­գա­րո­վը, ո­րը պաշտ­պա­նել է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հին ա­ռըն­թեր ռազ­մա­վա­րա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նի ղե­կա­վար Նա­մա­զո­վը։ Վս­տա­հա­բար կա­րե­լի է ա­սել, որ գա­ղա­փա­րը նա­խա­պես հղա­ցել են նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում կամ ԱԳՆ-ում, ա­պա փոր­ձա­գետ­նե­րի մի­ջո­ցով հան­րայ­նաց­րել։ Ա­ռե­րե­ւույթ խիստ խա­ղա­ղա­սի­րա­կան թվա­ցող այդ տար­բե­րա­կը խոր­քում վրա­ցա­կան ինք­նու­թյան նկատ­մամբ մար­տահ­րա­վեր­ներ է պա­րու­նա­կում։ Ադր­բե­ջա­նը փաս­տա­ցի ա­ռա­ջար­կում է Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րը ճա­նա­չել վրաց-ադր­բե­ջա­նա­կան միաս­նա­կան պատ­մա-մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյուն։
Մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յում, ե­րե­ւի, նման նա­խա­դեպ չկա, ո­րով­հե­տեւ մշա­կույ­թի հու­շար­ձա­նը չի կա­րող միա­ժա­մա­նակ եր­կու քա­ղա­քակր­թու­թյան ար­դյունք լի­նել։ Մա­նա­վանդ որ Վրաս­տա­նը քրիս­տո­նեա­կան, Ադր­բե­ջա­նը՝ մու­սուլ­մա­նա­կան եր­կիր է։ Բայց, որ­քան հնա­րա­վոր է դա­տել, Վրաս­տա­նը կա­րող է ըն­դա­ռա­ջել այդ գա­ղա­փա­րին։ Դա թույլ կտա մի կող­մից հա­նել հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սրու­թյու­նը, մյուս կող­մից` բա­վա­րա­րել հան­րու­թյան սպա­սե­լիք­նե­րը։ Իսկ թե վա­նա­կան հա­մա­լի­րի հա­մա­տեղ կա­ռա­վա­րու­մը վրաց-ադր­բե­ջա­նա­կան ա­պա­գա­յի ինչ հե­ռան­կար կհու­շի՝ պարզ կդառ­նա սահ­մա­նա­զատ­ման հար­ցը վերջ­նա­կա­նա­պես կար­գա­վո­րե­լուց հե­տո։