[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՐԵ­ՓՈ­ԽՈՒՄ­ՆԵ­ՐԻ Ի­ՄԻ­ՏԱ­ՑԻԱ ԿԱՄ՝ ՆԵՐ­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՃԳ­ՆԱ­ԺԱ­ՄԻ ՆՈՐ ՓՈՒԼ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆՈՒՄ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ադր­բե­ջա­նում վերս­տին լար­ված ի­րա­վի­ճակ է, ո­րի պատ­ճառ­նե­րից մեկն, այս­պես կոչ­ված, բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նա­ցումն է իշ­խա­նու­թյան հան­դեպ հա­սա­րա­կու­թյան ան­վս­տա­հու­թյու­նը ցրե­լու նպա­տա­կով։ Սա հե­ռան­կա­րից զուրկ գոր­ծըն­թաց է այն պարզ պատ­ճա­ռով, որ իշ­խա­նու­թյան ներ­սում կա­տար­վող վե­րա­դա­սա­վո­րում­նե­րը չեն կա­րող փո­խել բռ­նա­պե­տա­կան վար­չա­կար­գի բնույ­թը։

Իշ­խա­նա­կան եր­կու կլան­նե­րի՝ Ա­լիևնե­րի և ա­ռա­ջին տիկ­նոջ բա­րե­կամ­նե­րի՝ Փա­շաևնե­րի միջև պայ­քա­րը վա­ղուց է սկս­վել, ո­րը սր­վեց այն բա­նից հե­տո, երբ Մ. Ա­լիևան ստանձ­նեց Ադր­բե­ջա­նի փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նը։ Կհաս­նի՞ այն իր վերջ­նա­կե­տին, ցույց կտա ժա­մա­նա­կը։ Ներ­կա դրու­թյամբ ա­ռա­ջին տի­կի­նը տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով ին­տեն­սիվ աշ­խա­տանք է տա­նում՝ բռ­նա­պե­տու­թյան պի­տակն Ադր­բե­ջա­նից հե­ռաց­նե­լու հա­մար։ Երկ­րի ներ­սում նա պաշ­տոն­ներ է բա­ժա­նում ոչ փոր­ձա­ռու, բայց ե­րի­տա­սարդ կադ­րե­րին, ո­րոնք ներգ­րավ­ված են ե­ղել տար­բեր պե­տու­թյուն­նե­րի հետ տար­վող լոբ­բիս­տա­կան աշ­խա­տանք­նե­րում և, բա­ցի այդ, այս կամ այն կերպ առ­նչ­վում են Փա­շաևնե­րին։ Իսկ ար­տա­քին ուղ­ղու­թյու­նում նա սեր­տաց­նում է կա­պե­րը ժո­ղովր­դա­վար աշ­խար­հի հետ. ան­ձամբ ին­քը՝ որ­պես փոխ­նա­խա­գահ, մեծ ջան­քեր ու ռե­սուրս­ներ է ներդ­նում նոր մա­կար­դա­կի վրա դնե­լու Ֆրան­սիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը` փոր­ձե­լով նաև խո­չըն­դո­տել Ֆրան­սիա-Ար­ցախ հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը։ Դա, բնա­կա­նա­բար, նրան չի հա­ջող­վում։
Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի զե­կույց­նե­րում Ադր­բե­ջա­նը մշ­տա­պես նշ­վում է որ­պես ցածր վար­կա­նիշ ու­նե­ցող պե­տու­թյուն՝ նախևա­ռաջ մար­դու ի­րա­վունք­նե­րի վի­ճա­կի ա­ռու­մով։ Ոչ հե­ռու ան­ցյա­լում եվ­րո­պա­կան հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց­նե­րի ճնշ­ման ներ­քո Իլ­համ Ա­լիևն ա­զատ է ար­ձա­կել մի քա­նի լրագ­րող­նե­րի, ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի և քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վիստ­նե­րի, սա­կայն քաղ­բան­տար­կյալ­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը մնում է ա­նա­զա­տու­թյան մեջ։ Նման ի­րա­վի­ճա­կում Ա­լիևան փոր­ձում է մի­ջազ­գա­յին հան­րու­թյան շր­ջա­նում Ադր­բե­ջա­նի շուրջ դրա­կան կար­ծիք ստեղ­ծել երկ­րի ներ­սում փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ճա­նա­պար­հով։ Բայց դա սի­զի­փո­սյան աշ­խա­տանք է, քա­նի որ այդ ա­մե­նի ար­դյուն­քում ո՜չ ա­լիևյան վար­չա­կազմն է փո­խում իր ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ո՜չ էլ երկ­րում մար­դու ի­րա­վունք­նե­րի վի­ճա­կի վե­րա­բե­րյալ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի գնա­հա­տա­կանն է փոխ­վում։
Ան­ցած ամ­սում Բաք­վում ընդ­դի­մու­թյան կող­մից կազ­մա­կերպ­ված հան­րա­հա­վաքն ու խա­ղաղ ցու­ցա­րար­նե­րի վրա ոս­տի­կա­նու­թյան հար­ձա­կու­մը վերս­տին ջրի ե­րես հա­նե­ցին իշ­խա­նու­թյուն-հա­սա­րա­կու­թյուն հա­կա­մար­տու­թյու­նը։ ՙԹու­րան՚ գոր­ծա­կա­լու­թյու­նը նո­յեմ­բե­րի 1-ին տե­ղե­կաց­րեց, որ ադր­բե­ջան­ցի ակ­տի­վիստ­նե­րի, ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի մի խումբ, ո­րին միա­ցել էր ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կը, դի­մել են ԱՄՆ նա­խա­գա­հի վար­չա­կազ­մին՝ Ադր­բե­ջա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի ճչա­ցող խախ­տում­նե­րի դեմ հան­դես գա­լու կո­չով։

Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի Ազ­գա­յին խոր­հր­դի ա­ռաջ­նորդ Ջա­միլ Հա­սան­լին ափ­սո­սանք և հիաս­թա­փու­թյուն է հայտ­նել ԱՄՆ պետ­դե­պար­տա­մեն­տի լուռ պահ­ված­քի առն­չու­թյամբ, այն ժա­մա­նակ, երբ իշ­խա­նու­թյու­նը բռ­նու­թյուն­ներ էր գոր­ծադ­րում ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ­ներ Ա­լի Քե­րիմ­լիի, Թո­ֆիկ Յա­ղուբ­լիի և Իբ­րա­հիմ Իբ­րա­հիմ­լիի նկատ­մամբ։ Հա­սան­լիի դի­տարկ­մամբ՝ մի կող­մից ժո­ղովր­դի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ակ­տի­վու­թյունն է օ­րե­ցօր ա­ճում, մյուս կող­մից՝ իշ­խող վար­չա­կար­գի բռ­նա­րարք­ներն են ծայ­րա­հե­ղու­թյան հաս­նում։ Բռ­նու­թյուն­նե­րի կի­րա­ռու­մը, Ազ­գա­յին խոր­հր­դի ա­ռաջ­նոր­դի հա­մոզ­մամբ, նա­խա­պես ծրագր­ված գոր­ծո­ղու­թյուն էր հոկ­տեմ­բե­րի 19-ի հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րի և ընդ­դի­մու­թյան դեմ։ Հան­րա­հա­վա­քի ըն­թաց­քում 600 մարդ է ձեր­բա­կալ­վել՝ նե­րա­ռյալ կա­նայք, տա­րեց­ներ, ան­չա­փա­հաս­ներ և նույ­նիսկ հաշ­ման­դամ­ներ։ Նրան­ցից շա­տե­րը, Ազ­գա­յին խոր­հր­դի տվյալ­նե­րով, Բաք­վի ոս­տի­կա­նու­թյան տար­բեր բա­ժան­մունք­նե­րում են­թարկ­վել են սար­սա­փե­լի դա­ժա­նու­թյուն­նե­րի։ Բժշ­կա­կան ո­րոշ հաս­տա­տու­թյուն­ներ էլ հրա­ժար­վել են ա­ռա­ջին օգ­նու­թյուն ցույց տալ ի­րա­վա­պահ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից տու­ժած­նե­րին։
Արևմուտ­քը պետք է մե­սիջ­ներ ու­ղար­կի Ադր­բե­ջա­նին այն մա­սին, որ նման չա­րա­շա­հում­ներ այլևս չի հան­դուր­ժե­լու, հայ­տա­րա­րել է Ջ. Հա­սան­լին։
Հոկ­տեմ­բե­րի 29-ին Ազ­գա­յին խոր­հր­դի հա­մա­կար­գող կենտ­րո­նի աշ­խա­տա­կից, թերևս, ա­մե­նաակ­տիվ ի­րա­վա­պաշտ­պան Օք­թայ Գյու­լա­լիևը, ով հա­մար­վում է իշ­խա­նու­թյան բռ­նա­րարք­նե­րի դեմ պայ­քա­րող­նե­րից ա­մե­նա­հա­մար­ձա­կը, վրաեր­թի է են­թարկ­վել և գտն­վում է մա­հա­մերձ վի­ճա­կում։ Այս մա­սին ի­րա­զե­կում է ադր­բե­ջա­նա­կան կայ­քը և հա­վե­լում, որ դա սո­վո­րա­կան պա­տա­հար չէր, այլ դի­տա­վո­րյալ սպա­նու­թյան փորձ՝ կապ­ված նրա հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյան հետ։ Նրա ըն­տա­նի­քը պար­բե­րա­բար հե­տապն­դում­նե­րի է են­թարկ­վում։ Նրան մի քա­նի ան­գամ զգու­շաց­րել էին, որ նման գոր­ծու­նեու­թյու­նը վատ վեր­ջա­բան է ու­նե­նա­լու, սա­կայն, հա­կա­ռակ բո­լոր սպառ­նա­լիք­նե­րի, ի­րա­վա­պաշտ­պա­նը շա­րու­նա­կել է քն­նա­դա­տել Ադր­բե­ջա­նի ու­ժա­յին կա­ռույց­նե­րի գոր­ծե­լաո­ճը։
Ըն­թա­ցիկ տար­վա մար­տին Գյու­լա­լիևը հրա­պա­րա­կեց Թեր­թե­րի զին­դա­տա­րա­նի 2019-ի հուն­վա­րի 31-ի դա­տավ­ճի­ռը, ո­րը կա­յաց­վել է ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի զին­վոր­նե­րի խոշ­տան­գում­նե­րի և սպա­նու­թյուն­նե­րի մա­սին գոր­ծով. զին­վոր­նե­րին մե­ղադ­րում էին հա­յե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու մեջ։ Ադր­բե­ջա­նա­կան կայ­քե­րից մե­կը տե­ղե­կաց­նում է, որ այդ զին­վոր­նե­րին ձեր­բա­կա­լել էին 2017-ի մա­յի­սին, ո­րոնք ո­րոշ ժա­մա­նակ անց մա­հա­ցել էին կա­լա­նա­վայ­րում։ 8 մա­հա­ցած­նե­րից չորսն ար­դա­րաց­վել է, իսկ նրանց խոշ­տան­գող­նե­րը ձեր­բա­կալ­վել են, բայց ոչ կա­լա­նա­վոր­նե­րի սպա­նու­թյան հա­մար։ Ի­րա­վա­պաշտ­պա­նը հարց է բարձ­րաց­րել՝ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ ա­ռանձ­նա­կի դա­ժա­նու­թյամբ կա­լա­նա­վոր­նե­րին սպա­նող­նե­րը դա­տա­պարտ­վում են 6 տար­վա ա­զա­տազ­րկ­ման, այն էլ ոչ սպա­նու­թյան հոդ­վա­ծով։ Ինչ­պե՞ս է ստաց­վում, որ կոր­պու­սի, բրի­գա­դի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, որ­տեղ կա­տար­վել էր ՙդա­վա­ճա­նու­թյու­նը՚, պահ­պա­նում է պաշ­տոն­նե­րը, իսկ շար­քա­յին­նե­րին խոշ­տան­գում են և սպա­նում։
Եվ­րո­պա­յի խոր­հր­դի մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­կա­տար Դու­նյա Մի­յա­տո­վի­չը մե­սիջ է ու­ղար­կել Բաք­վին հոկ­տեմ­բե­րի 19-ի բո­ղո­քի ակ­ցիա­յի ժա­մա­նակ ադր­բե­ջա­նա­կան ոս­տի­կա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ։ Նա դա­տա­պար­տել է բռ­նու­թյուն­նե­րը՝ ա­սե­լով, որ չար­տոն­ված հան­րա­հա­վաք­նե­րը դա­ժա­նա­բար ցրե­լը լուրջ ան­հան­գս­տու­թյան տե­ղիք է տա­լիս։ Հանձ­նա­կա­տա­րը մատ­նա­ցույց է ա­րել ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի կող­մից ու­ժի ա­նի­րա­վա­չափ կի­րառ­ման փաս­տը և բռ­նու­թյուն­նե­րի ար­դյու­նա­վետ հե­տաքն­նու­թյան ի­րա­կա­նաց­ման կոչ ա­րել իշ­խա­նու­թյուն­նե­րին։
Կար­ծում ենք` Ա­լիևնե­րի քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար­ժեք պա­տաս­խա­նը Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան խմ­բի կոչն էր Եվ­րա­միու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան և անվ­տան­գու­թյան բարձ­րա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆե­դե­րի­կա Մո­գե­րի­նիին՝ դա­դա­րեց­նել ԵՄ-Ադր­բե­ջան հա­մա­ձայ­նագ­րի շուրջ հե­տա­գա բա­նակ­ցու­թյուն­նե­րը, քա­նի դեռ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյունն ամ­բող­ջու­թյամբ չի կա­տա­րել իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը։
Բանն այն է, որ հոկ­տեմ­բե­րի 19-ի բո­ղո­քի ակ­ցիա­յի ժա­մա­նակ ոս­տի­կա­նու­թյու­նը մե­ղադ­րանք­ներ էր հն­չեց­րել ԵՄ-ի հաս­ցեին՝ հա­մա­րե­լով նրան ան­կար­գու­թյուն­նե­րին ներգ­րավ­ված կողմ։ Պատ­կերն այս­պի­սին է՝ տի­րա­պե­տող վար­չա­կազմն իր կյան­քը եր­կա­րաձ­գե­լու նպա­տա­կով զբաղ­վում է ժո­ղովր­դա­վա­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի ի­մի­տա­ցիա­յով, բայց երբ գոր­ծը հաս­նում է իշ­խա­նու­թյան դեմ հա­սա­րա­կու­թյան ըն­դվ­զում­նե­րին և մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը, այդ վար­չա­կազ­մը ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րը կրո­ղին ներ­կա­յաց­նում է որ­պես ան­կար­գու­թյուն հրահ­րող ուժ։
Իսկ ադր­բե­ջա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը թափ է հա­վա­քում՝ պատ­րաստ­վե­լով նոր հան­րա­հա­վա­քի։ Երկ­րում տի­րող ի­րա­վի­ճա­կը վկա­յում է ներ­քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մի նոր փու­լի մա­սին։ Սա այն դեպքն է, երբ ներքևնե­րը չեն ու­զում ապ­րել հին ձևով, իսկ վերևնե­րը չեն կա­րո­ղա­նում կա­ռա­վա­րել։ Իշ­խա­նու­թյան քայ­լե­րը և ի­մի­տա­ցիոն բա­րե­փո­խում­ներն ի զո­րու չեն լի­նի կան­խե­լու այդ ճգ­նա­ժա­մը։