Logo
Print this page

ՀԵՐԹԱԿԱՆ ԳՏԱԾՈՆ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԽՈՐՏԱՆՔԻՆ

Անահիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Աս­կե­րան

 Մենք այն ժո­ղո­վուրդն ենք, ով ա­ռա­ջինն ըն­դու­նեց քրիս­տո­նեու­թյու­նը որ­պես պե­տա­կան կրոն։ Եվ` այն ժո­ղո­վուր­դը, ով դա­րեր շա­րու­նակ մա­քա­ռել է իր լի­նե­լու­թյան հա­մար՝ հա­ճախ նաև ան­հու­սա­լի պայ­ման­նե­րում։

Հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ դի­մա­կա­յե­լով բո­լոր տե­սա­կի մար­տահ­րա­վեր­նե­րին՝ ա­նեղծ պա­հե­ցինք մեր հա­վատ­քը։ Մենք, հա­ճախ նաև կյան­քի գնով, պահ­պա­նել ենք այն, ինչ մերն է, եր­բեք աչք չդե­լով օ­տա­րի ու­նե­ցա­ծին։ Ի հա­կադ­րու­թյուն այս ա­մե­նի, մեր թշ­նա­մին մշ­տա­պես ընտ­րել է խար­դա­խու­թյան, ստի, կեղ­ծի­քի, բռ­նի ու­ժով տի­րա­նա­լու ճա­նա­պար­հը։ Ժա­մա­նակ­ներ, բար­քեր, քա­ղա­քակր­թու­թյուն­ներ են փոխ­վել, սա­կայն նա չի փո­խել բար­բա­րո­սի իր դի­մա­գի­ծը։ Ա­սել է թե, օ­տա­րի ու­նե­ցա­ծին բռ­նի ու­ժով տի­րա­նա­լը դեռևս գայ­թակ­ղում է նրան, ին­չի հա­մար չի խնա­յում ո­չինչ։ Սա­կայն պատ­մու­թյու­նը կեղ­ծիք­ներ չի սի­րում, պահ­պա­նում է այն, ին­չը ճշ­մա­րիտ է։
Ինչ­պես գի­տենք հան­րա­պե­տու­թյու­նում գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի աշ­խույժ շր­ջան է։ Ար­դեն սկս­ված են աշ­նա­նա­ցա­նի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Նո­յեմ­բե­րի 4-ին նո­րա­գյուղ­ցի Ար­թուր Հա­կո­բյա­նի տրակ­տո­րի խո­փը հեր­կի հեր­թա­կան աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ չկա­րո­ղա­ցավ հաղ­թա­հա­րել ար­գե­լան­քը։ Դա­դա­րեց­նե­լով աշ­խա­տան­քը, նա ի­ջավ տրակ­տո­րից և զար­ման­քից քար կտ­րեց։ Տրակ­տո­րի խո­փը դեմ էր ա­ռել խաչ­քա­րի, ո­րը, ո՞վ գի­տե` քա­նի դար թաքն­ված է ե­ղել բազ­մա­շերտ հո­ղի տակ։ Կան­չե­լով հարևա­նու­թյամբ աշ­խա­տող մարդ­կանց՝ ո­րո­շե­ցին հա­տուկ մե­քե­նա կան­չել, ո­րի օգ­նու­թյամբ էլ խաչ­քա­րը հա­նե­ցին և զգու­շո­րեն ա­զա­տե­ցին հո­ղա­շեր­տե­րից։
Տա­րած­քը գտն­վում է Ակ­նա թա­ղա­մա­սում, և պա­տա­հա­կան չէ, որ այս­տեղ խաչ­քար է հայտ­նա­բեր­վել ու դեռ կհայտ­նա­բեր­վի։ Չէ՞ որ դրանք հայ­կա­կան պատ­մա­կան տա­րածք­ներ են։ Մինչ­դեռ մեր հարևան­ներն ան­հե­թե­թու­թյուն­ներ են շպր­տում հա­յե­րիս ուղ­ղու­թյամբ՝ ան­վա­նե­լով մեզ օ­կու­պանտ։ Գու­ցե նրանց հն­չեց­րած ա­մեն մի մե­ղադ­րան­քին այն­քան էլ լուրջ չենք վե­րա­բեր­վում, բայց որ նրանց ծախ­սած մի­լիո­նա­վոր նավ­թա­դո­լար­ներն ի զո­րու չեն կեղ­ծե­լու ի­րա­կան պատ­մու­թյու­նը, ակն­հայտ է։ Պատ­մու­թյու­նը ե­կել է վե­րա­հաս­տա­տե­լու ան­հեր­քե­լին: Իսկ մեր թշ­նա­մին պետք է քա­ջու­թյուն ու­նե­նա ա­ռե­րես­վե­լու սե­փա­կան խղ­ճուկ պատ­մու­թյա­նը և, գու­ցե մի փոքր մտա­ծի՝ ար­ժե՞, ար­դյոք, շա­րու­նա­կել կրել բար­բա­րո­սի իր պի­տա­կը, ին­չը, վաղ թե ուշ, բե­րե­լու է սե­փա­կան կոր­ծան­ման։
Ան­կաս­կած խաչ­քա­րը հնա­գետ­նե­րի, պատ­մա­բան­նե­րի կող­մից կու­սում­նա­սիր­վի և հա­մա­պա­տաս­խան գնա­հա­տա­կան կտր­վի։ Սա­կայն, կար­ծում ենք, այն չպետք է տե­ղա­շար­ժել։ Պար­զա­պես պետք է գտա­ծոն հո­ղա­շեր­տից ա­զա­տել, գտն­ված տե­ղում վեր խո­յաց­նելն ու յու­րօ­րի­նակ ուխ­տա­տե­ղի, գու­ցե և զբո­սաշր­ջա­յին վայր դարձ­նել։ Ին­չը կլի­նի ար­ժա­նի պա­տաս­խան ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յին։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.