Logo
Print this page

ԳՆԱ ՄԵՌԻՐ, ԱՐԻ ՍԻՐԵՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ադր­բե­ջա­նը վս­տա­հա­բար կա­րե­լի է կեղ­ծա­խո­սու­թյան ցու­ցան­մուշ հա­մա­րել։ Օ­րի­նակ­նե­րի հա­մար հե­ռու գնա­լու հարկ ա­մե­նե­ւին չկա։ Օ­րերս Բաք­վի կենտ­րո­նում՝ Պուշ­կի­նի եւ Մա­յի­սի 28-ի փո­ղոց­նե­րի խաչ­մե­րու­կում վրաեր­թի է են­թարկ­վել ի­րա­վա­պաշտ­պան Օք­թայ Գյու­լա­լիե­ւը։

Վեր­ջինս հայտ­նի է ընդ­դի­մա­դիր շր­ջա­նակ­նե­րի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ։ Նա գոր­ծու­նեու­թյուն էր ծա­վա­լում մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան կա­ռույց­նե­րի հո­վա­նու ներ­քո։ Ադր­բե­ջա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը Գյու­լա­լիե­ւի հետ տե­ղի ու­նե­ցա­ծը չի հա­մա­րում պա­տա­հա­կա­նու­թյուն։ Փաս­տի առ­թիվ հայ­տա­րա­րու­թյուն­ներ են տա­րա­ծել նաեւ ադր­բե­ջա­նա­կան վտա­րան­դիա­կան շր­ջա­նակ­նե­րը, դեպ­քին ար­ձա­գան­քել է մի­ջազ­գա­յին մա­մու­լը։ Կաս­կած­նե­րը, որ Գյու­լա­լիե­ւի դեմ իա­կա­նաց­վել է մա­հա­փորձ, ամ­րապ­նդ­վում են նրա­նով, որ թեեւ դեպ­քը տե­ղի է ու­նե­ցել Բաք­վի կենտ­րո­նում, որ­տեղ տե­սան­կա­րա­հա­նող սար­քա­վո­րում­ներ են տե­ղադր­ված, վրաեր­թի են­թար­կող մե­քե­նան ոս­տի­կա­նու­թյան կող­մից դե­ռեւս չի հայտ­նա­բեր­վել։ Հե­տե­ւա­բար քրեա­կան գործ հա­րուց­ված չէ։ Գյու­լա­լիե­ւին ա­ջակ­ցող սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի օգ­տա­տե­րերն ար­դա­րա­ցիո­րեն հարց են հն­չեց­նում, թե ին­չու? մի քա­նի տա­րի ա­ռաջ Հեյ­դար Ա­լիե­ւի մա­հար­ձա­նին ուշ գի­շե­րով ան­ցան­կա­լի գրա­ռում կա­տա­րած ան­ձինք ոս­տի­կա­նու­թյան կող­մից ան­մի­ջա­պես հայտ­նա­բեր­վե­ցին, բեր­ման են­թարկ­վե­ցին, ա­պա հա­րուց­ված քրեա­կան գոր­ծով դա­տա­պարտ­վե­ցին եր­կա­րա­ժամ­կետ ա­զա­տազ­րկ­ման, իսկ ա­հա մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նում տե­ղի ու­նե­ցած վրաեր­թի մե­ղա­վոր­նե­րը մնում են չբա­ցա­հայտ­ված։ Այդ կա­պակ­ցու­թյան դա­տա­խա­զու­թյան եւ ՆԳՆ հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյունն ա­վե­լի խճ­ճում ի­րա­վի­ճա­կը, քա­նի որ դրա­նում են­թա­տեքս­տա­յին ակ­նարկ կա, որ Գյու­լա­լիե­ւը, բա­ցառ­ված չէ, անզ­գու­շու­թյամբ է դար­ձել պա­տա­հա­րի թի­րախ։ Այս­պես, թե այն­պես՝ գրե­թե մեկ շա­բաթ հայտ­նի ի­րա­վա­պաշտ­պանն ան­գի­տա­կից վի­ճա­կում գտն­վում էր Բաք­վի հի­վան­դա­նոց­նե­րից մե­կում։ Նրա հա­րա­զատ­նե­րը սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում բո­ղո­քում էին, որ բժիշկ­նե­րը բա­ցար­ձակ ան­տար­բե­րու­թյուն են ցու­ցա­բե­րում եւ գրե­թե ո­չինչ չեն ձեռ­նար­կում՝ ա­սես ան­համ­բեր սպա­սե­լով, թե նա երբ կմա­հա­նա։ Դեպ­քի առ­թիվ ար­ձա­գանք­նե­րի ծա­վալ­մա­նը զու­գա­հեռ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին են դի­մել մի քա­նի ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ կոչ ա­նե­լով ցու­ցա­բե­րել մար­դա­սի­րա­կան վե­րա­բեր­մունք ու ան­հա­պաղ անհ­րա­ժեշտ բժշ­կա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել Գյու­լա­լիե­ւին։ Աղ­մու­կը, ե­րե­ւում է, սթա­փեց­րել է Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն է տա­րած­վել, որ նրա բուժ­ման շախ­սերն իր վրա է վերց­րել ՙՀեյ­դար Ա­լիեւ՚ հիմ­նադ­րա­մը, ո­րի գոր­ծա­դիր տնօ­րենն ա­ռա­ջին տի­կին Մեհ­րի­բան Ա­լիե­ւան է։ Վեր­ջի­նիս նա­խա­ձեռ­նու­թյամբ էլ Թուր­քիա­յից հրա­վիր­վել են հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­ներ։ Բժշ­կա­կան կոն­սի­լիու­մը ե­կել է եզ­րա­կա­ցու­թյան, որ Բաք­վի հի­վան­դա­նո­ցա­յին պայ­ման­նե­րում անհ­նար է Գյու­լա­լիե­ւի ար­դյու­նա­վետ բու­ժու­մը կազ­մա­կեր­պել, ել­քը հի­վան­դին ան­հա­պաղ Թուր­քիա է տե­ղա­փո­խելն է։ Ա­ռա­ջին տի­կին Մեհ­րի­բան Ա­լիե­ւան պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել հո­գալ դրա հետ կապ­ված բո­լոր ծախ­սե­րը։ Գյու­լա­լիե­ւի կի­նը մա­մու­լին ա­սել է, որ թուրք մաս­նա­գետ­նե­րը բո­լո­րո­վին էլ վս­տահ չեն, թե կհա­ջող­վի փր­կել հի­վան­դի կյան­քը, այդ իսկ պատ­ճա­ռով պա­հան­ջել են հա­րա­զատ­նե­րի գրա­վոր հա­մա­ձայ­նու­թյու­նը, որ­պես­զի Թուր­քիա տե­ղա­փո­խե­լուց հե­տո ի­րա­կա­նաց­նեն բարդ վի­րա­հա­տու­թյու­նը։ Հա­րա­զատ­նե­րը տվել են ի­րենց հա­մա­ձայ­նու­թյու­նը, քա­նի որ վի­րա­հա­տու­թյու­նը միակ հույսն է։ Ինչ­պես գրում է ՙԹու­րան՚ գոր­ծա­կա­լու­թյան թղ­թա­կի­ցը, նո­յեմ­բե­րի 5-ին Գյու­լա­լիե­ւը տե­ղա­փոխ­վել է Ստամ­բու­լի հե­ղի­նա­կա­վոր կլի­նի­կա­նե­րից մե­կը, նա­խա­պատ­րաստ­վում է նրա վի­րա­հա­տու­թյու­նը։ Բժիշկ­ներն ա­սել են, որ տու­ժածն ու­նի գան­գու­ղե­ղա­յին ծանր վնաս­վածք­ներ, գտն­վում է կո­մա­յի մեջ, միաց­ված է ար­հես­տա­կան շն­չա­ռու­թյան ա­պա­րա­տին։ Փաս­տա­ցի Գյու­լա­լիե­ւի ա­ռող­ջաց­ման հույ­սե­րը չա­փա­զանց նվազ են։ Այս ի­րա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը որ­դեգ­րած կեց­վածքն այլ բան չէ, քան հայտ­նի ՙգնա մե­ռիր, ա­րի սի­րեմ՚ ա­սաց­ված­քի կրկ­նու­թյուն։ Չկան, ի­հար­կե, ստույգ փաս­տեր, որ Գյու­լա­լիե­ւի դեմ ի­րա­կա­նաց­վել է մա­հա­փորձ, բայց չկան նաեւ հա­կա­ռակն ա­պա­ցու­ցող ան­կողմ­նա­կալ վկա­յու­թյուն­ներ։ Մա­նա­վանդ որ ա­ռա­ջին ան­գամ չէ, որ Ադր­բե­ջա­նում իշ­խա­նու­թյուն­նե­րը պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­նում այ­լա­խոհ­նե­րի եւ ընդ­դի­մա­դիր­նե­րի նկատ­մամբ։ Թե­րեւս այդ է պատ­ճա­ռը, որ եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րից շա­րու­նա­կա­կան քն­նա­դա­տու­թյուն է հն­չեց­վում Իլ­համ Ա­լիե­ւի կա­ռա­վա­րու­թյան հաս­ցեին։ Բայց այդ բո­լոր հոր­դոր­ներն, ինչ­պես Գյու­լա­լիե­ւի դեպքն է վկա­յում, մնում են չբա­վա­րար­ված։ Ադր­բե­ջա­նը գնա­լով ա­վե­լի է վե­րած­վում բռ­նա­պե­տա­կան երկ­րի։ Դա կա­րող է բե­րել ի­րա­վի­ճա­կի, երբ փո­փո­խու­թյուն­նե­րի վեր­ջին հնա­րա­վո­րու­թյուն կմ­նա հա­մա­ժո­ղովր­դա­կան ըն­դվ­զու­մը։
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.