[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՒԸ ԾՐԱԳՈՒՄ Է ՄԱՔՐԵ՞Լ ԲԱՔՈՒՆ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով Բաք­վի եր­կու շր­ջան­նե­րում գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան նոր ղե­կա­վար է նշա­նակ­վել։ Նրանք այս­պես ա­սած՝ ՙադր­բե­ջա­նա­կան նոր է­լի­տա­յի՚ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են, ե­րի­տա­սարդ, ո­րոնց առ­ջեւ Իլ­համ Ա­լիե­ւը դրել է կո­ռուպ­ցիան եւ հո­վա­նա­վոր­չու­թյունն ՙար­մա­տա­խիլ ա­նե­լու՚ խն­դիր։

Մի երկ­րում, որ­տեղ կո­ռուպ­ցիան հա­մա­կար­գա­յին է եւ փաս­տա­ցի գլ­խա­վոր­վում է կա­ռա­վա­րող ըն­տա­նի­քի կող­մից, ա­ռան­ձին վերց­րած ոչ մի պաշ­տո­նյա չի կա­րող ի­րեն են­թա­կա ո­լոր­տում կամ տա­րած­քում օ­րի­նա­կա­նու­թյուն հաս­տա­տել։ Դա հաս­կա­նում է նաեւ Ա­լիե­ւը, որն ի­րա­կա­նում բո­լո­րո­վին այլ նպա­տակ է հե­տապն­դում։ Ըստ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի` Ա­լիե­ւի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին միայն Բաք­վում կա­ռուց­վել է շուրջ 500 000 բնա­կա­տե­ղի։ Դրանք պե­տա­կան կա­դաստ­րում հաշ­վառ­ված չեն, հա­մար­վում են ա­պօ­րի­նի։ Դրան­ցում բնա­կու­թյուն են հաս­տա­տել Ադր­բե­ջա­նի գրե­թե բո­լոր շր­ջան­նե­րից ներ­քին տե­ղա­հան­ված­նե­րը, ո­րոնք Բաք­վում հաս­տատ­վել են մշ­տա­կան աշ­խա­տանք եւ ապ­րուս­տի նվա­զա­գույն մի­ջոց­ներ ու­նե­նա­լու ակն­կա­լի­քով։ Նույն վի­ճա­կագ­րու­թյու­նը փաս­տում է, որ ներ­կա­յում Բաք­վի փաս­տա­ցի բնակ­չու­թյան թվա­քա­նա­կը մոտ է 3,5-4 մի­լիոն, ո­րից ա­վե­լի քան մե­կու­կես մի­լիո­նը ներ­քին տե­ղա­հան­ված­ներ են։ Նրանք, ի­հար­կե, մայ­րա­քա­ղա­քում չու­նեն գրան­ցում, ո­րե­ւէ տեղ հաշ­վառ­ված չեն, զրկ­ված են սո­ցիա­լա­կան բո­լոր ե­րաշ­խիք­նե­րից։ Այդ մար­դիկ հիմ­նա­կա­նում կա­տա­րում են օ­րա­վար­ձու աշ­խա­տանք՝ շի­նա­րա­րու­թյու­նում, սպա­սարկ­ման ո­լոր­տում, զբաղ­վում են մանր ա­ռեւտ­րով եւ այլն։ Այս­քա­նը՝ պաշ­տո­նա­պես։ Թե ի­րա­կա­նում ինչ­պե՞ս են ներ­քին տե­ղա­հան­ված­ներն ապ­րում եւ գո­յա­տե­ւում՝ կա­րե­լի է միայն են­թադ­րել։ Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վում է խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի։ Դրանք տե­ղի կու­նե­նան մոտ մեկ տա­րի հե­տո։ Բայց ներ­քին ընտ­րա­պայ­քարն ար­դեն սկս­ված է։ Ընդ­դի­մու­թյու­նը հա­մա­ռո­րեն պա­հան­ջում է հա­վաք­նե­րի ա­զա­տու­թյուն։ Բաք­վի քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը հան­րա­հա­վա­քի վայր են տրա­մադ­րում Լոք­բա­թան ար­վար­ձա­նում, ին­չից ընդ­դի­մու­թյու­նը հրա­ժար­վում է եւ դնում մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նում հան­րա­հա­վա­քի ար­տո­նու­թյուն ստա­նա­լու պա­հանջ։ Ոս­տի­կա­նու­թյու­նը եւ մյուս ու­ժա­յին կա­ռույց­ներն ա­ռայժմ կա­րո­ղա­նում են վե­րահս­կել ի­րա­վի­ճա­կը, բայց ո­րե­ւէ ե­րաշ­խիք չկա, որ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րա­պայ­քա­րի մեկ­նար­կից հե­տո բո­ղո­քի զանգ­վա­ծա­յին ակ­ցիա­ներ չեն սկս­վի։ Շր­ջան­նե­րից Բա­քու տե­ղա­փոխ­ված եւ օ­րա­վար­ձու աշ­խա­տան­քով մի կերպ գո­յա­տե­ւող մարդ­կա­յին զանգ­վա­ծը, որ, ինչ­պես ա­սա­ցինք, ա­վե­լի քան մե­կու­կես մի­լիոն է, տրա­մա­բա­նո­րեն կա­րող է դառ­նալ ընդ­դի­մու­թյան սո­ցիա­լա­կան հե­նա­րա­նը։ Այս հե­ռան­կա­րը, ե­րե­ւում է, Ա­լիե­ւին միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է պատ­կեր­վում։ Եւ նա, որ­քա­նով վկա­յում են ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րը, խն­դիր է դրել Բա­քուն մաք­րել ներ­քին տե­ղա­հան­ված­նե­րից։ Այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նը մշա­կում է այս­պես կոչ­ված` սո­ցիա­լա­կան աշ­խա­տան­քի ծրա­գիր։ Խոսքն այն մա­սին է, որ պե­տու­թյու­նը պար­տա­վոր­վում է շր­ջան­նե­րում ստեղ­ծել հան­րա­յին աշ­խա­տա­տե­ղեր։ Այդ մա­սին Ա­լիե­ւը խո­սել է Եվ­լա­խի գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան նոր ղե­կա­վա­րի հետ աշ­խա­տան­քա­յին հան­դիպ­մա­նը։ Թե ի՞նչ է հաս­կաց­վում ՙհան­րա­յին աշ­խա­տա­տե­ղեր՚ հաս­կա­ցու­թյան տակ՝ Ա­լիե­ւը բա­ցատ­րել է հե­տե­ւյալ կերպ. մար­դիկ պետք է պե­տու­թյան կող­մից վճար­վեն եւ ի­րենց բնա­կու­թյան վայ­րե­րում մաք­րու­թյան, այ­գե­պա­նու­թյան եւ այս կար­գի այլ ծա­ռա­յու­թյուն­ներ կա­տա­րեն։ Մե­կու­կես մի­լիոն մար­դու Բաք­վից հե­ռաց­նե­լու հա­մար քա­նի՞ նման աշ­խա­տա­տեղ պի­տի բաց­վի շր­ջան­նե­րում՝ այդ մա­սին Ա­լիե­ւը ո­չինչ չի ա­սել։ Նրա փո­խա­րեն ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տում են փոր­ձա­գետ­նե­րը՝ նշե­լով, որ Բաք­վում ան­վա­նա­կան մի­ջին աշ­խա­տա­վար­ձը, որ կազ­մում է մոտ 400 ԱՄՆ դո­լար, կրկ­նա­կի բարձր է, քան՝ գյու­ղա­կան շր­ջան­նե­րում եւ մյուս բո­լոր քա­ղաք­նե­րում։ Ըստ հաշ­վար­կի, Ա­լիե­ւի ա­սած սո­ցիա­լա­կան աշ­խա­տան­քի դի­մաց են­թադր­վում է վճա­րել ա­վե­լի ցածր աշ­խա­տա­վարձ։ Ակն­հայտ է, որ նման ա­ռա­ջար­կի դեպ­քում շր­ջան­նե­րից Բա­քու տե­ղա­փոխ­ված մարդ­կա­յին զանգ­վա­ծը չի հա­մա­ձայ­նի կա­մա­վոր վե­րա­դառ­նալ բնա­կու­թյան նախ­կին վայ­րեր։ Չկա տն­տե­սա­կան գրավ­չու­թյուն, չկա ե­րաշ­խիք, որ դա մշ­տա­կան աշ­խա­տանք կլի­նի, ուս­տի ին­չու՞ պի­տի նրանք թող­նեն ի­րենց հա­մե­մա­տա­կան ա­պա­հո­վու­թյու­նը։ Բայց Ա­լիեւն ու­նի Բա­քուն սո­ցիա­լա­պես դժ­գոհ այդ զանգ­ված­նե­րից մաք­րե­լու գեր­խն­դիր։ Կդի­մի՞ նա բռ­նու­թյուն­նե­րի։ Ըն­դու­նե­լով Բաք­վի քա­ղա­քա­պե­տին` Ա­լիե­ւը բարձ­րաց­րել է շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րի ո­լոր­տում կար­գու­կա­նոն հաս­տա­տե­լու խն­դի­րը։ Շր­ջան­նե­րից Բա­քու տե­ղա­փոխ­ված մար­դիկ կե­ցա­վայր են կա­ռու­ցել՝ ով որ­տեղ եւ ինչ­պես կա­րո­ղա­ցել է։ Բա­ցառ­ված չէ, որ Ա­լիե­ւը հրա­հան­գա­վո­րի, որ այդ շի­նու­թյուն­նե­րը քանդ­վեն։ Դա տե­ղիք կտա բո­ղո­քի ակ­ցիա­նե­րի, ին­չից, բնա­կա­նա­բար, կօգտ­վի ընդ­դի­մու­թյու­նը։ Ի՞նչ ծրա­գիր ու­նի այդ հար­ցում Ա­լիե­ւը՝ ա­ռայժմ դժ­վար է կան­խա­տե­սել։ Ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը միայն դի­տել է տա­լիս հիմ­նախ­նդ­րի առ­կա­յու­թյու­նը, լու­ծում­նե­րի մա­սին խոսք չկա։