[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՔՈՒՆ ԴԱՐ­ՁՅԱԼ ՍԱՅ­ԼԸ ՁԻՈՒՑ Ա­ՌԱՋ Է ԴՆՈՒՄ

Ա­շոտ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ

 Պաշ­տո­նա­կան Բա­քուն հի­վան­դա­գին է ար­ձա­գան­քել Ռու­սաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի՝ Երևա­նում ար­ված հայ­տա­րա­րու­թյա­նը, որն ար­տա­հայ­տում է միան­գա­մայն ակն­հայտ ի­րո­ղու­թյուն՝ ՙԱ­ռանց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի հա­մա­ձայ­նու­թյան անհ­նար կլի­նի ձևա­կեր­պել որևէ հա­մա­ձայ­նու­թյուն ղա­րա­բա­ղյան կար­գա­վոր­ման հար­ցում: Հա­յաս­տա­նը պար­զա­պես չի ստո­րագ­րի այն՚։ Ադր­բե­ջա­նի վեր­նա­խա­վին ո­րո­շա­կիո­րեն նյար­դայ­նաց­րել է նաև այն, որ Ռու­սաս­տա­նի ԱԳՆ ղե­կա­վա­րը տվյալ հար­ցում սա­տա­րել է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի այն դիր­քո­րոշ­մա­նը, որ ՙվերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը պետք է բխեն Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի շա­հե­րից՚։

Ի պա­տաս­խան` Ադր­բե­ջա­նի ԱԳՆ մամ­լո քար­տու­ղա­րի շուր­թե­րից հն­չե­ցին Բաք­վի քա­րոզ­չու­թյան հեր­թա­պահ և վա­ղուց օ­րա­կար­գից դուրս հայ­տն­ված` ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շր­ջա­նի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի՚, ՙբարձր մա­կար­դա­կի ինք­նա­վա­րու­թյան կար­գա­վի­ճա­կի՚, ՙայդ շր­ջա­նից վտար­ված ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րա­դար­ձի՚ մա­սին և այլ դրույթ­ներ։ Այ­սինքն, Բա­քուն դար­ձյալ սայ­լը ձիուց ա­ռաջ դրեց. բուն խն­դի­րը լու­ծե­լու փո­խա­րեն ա­ռա­ջարկ­վեց վե­րաց­նել նրա հետևանք­նե­րը՝ պար­զա­պես ան­տե­սե­լով հա­կա­մար­տու­թյան էու­թյունն ու ծագ­ման պատ­ճա­ռը։
Սկ­սենք նրա­նից, որ ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը որ­պես ՙմիջ­հա­մայն­քա­յին՚ խն­դիր ներ­կա­յաց­նե­լու Բաք­վի քա­րոզ­չու­թյան ցան­կա­ցած փորձ միտ­ված է մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը հիմ­նախ­նդ­րի բուն էու­թյու­նից շե­ղե­լուն։ Հայ­կա­կան եր­կու կող­մերն էլ նման մո­տե­ցու­մը հա­մա­րում են ան­հե­ռան­կար և հան­դես են գա­լիս ի­րա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու օգ­տին՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան (ԼՂՀ) քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան ան­մի­ջա­կան ու լիար­ժեք մաս­նակ­ցու­թյամբ։ Այս կա­պակ­ցու­թյամբ ևս մեկ ան­գամ պետք է հի­շեց­նենք, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րի սու­բյեկտ է, այլ ոչ թե օ­բյեկտ, ին­չի մա­սին է վկա­յում տար­րա­կան տրա­մա­բա­նու­թյու­նը. ինք­նո­րոշ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի սու­բյեկտ էր և, հետևա­բար, պետք է նաև բա­նակ­ցու­թյուն­նե­րի սու­բյեկտ լի­նի։ Ա­վե­լին, այս ան­հեր­քե­լի փաստն ամ­րագր­ված է մի­ջազ­գա­յին մի շարք փաս­տաթղ­թե­րում, մաս­նա­վո­րա­պես Կրա­կի դա­դա­րեց­ման մա­սին 1994թ. Բիշ­քե­կի ար­ձա­նագ­րու­թյամբ, որն ստո­րագ­րել են բո­լոր ե­րեք կող­մե­րը՝ Ադր­բե­ջա­նը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը և Հա­յաս­տա­նը՝ ԵԱՀԽ (ԵԱՀԿ) 1994թ. Բու­դա­պեշ­տի գա­գաթ­նա­ժո­ղո­վի, ԵԱՀԿ ղե­կա­վար խոր­հր­դի ա­ռա­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ Գոր­ծող նա­խա­գա­հի Փա­րի­զյան եզ­րա­փա­կիչ ակ­տի (1995թ. մար­տի 31) ո­րո­շում­նե­րով և այլն։
Այլ խոս­քով, ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կա­գա­վոր­մանն ուղղ­ված բա­նակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յիս` ա­ռանց ԼՂՀ մաս­նակ­ցու­թյան ձևա­չա­փը խախ­տում է հա­կա­մար­տու­թյան ե­րեք կող­մե­րի մա­սին ԵԱՀԿ պաշ­տո­նա­կան ո­րո­շում­նե­րը:
Ինչ վե­րա­բե­րում է փախս­տա­կան­նե­րի խնդ­րին, այ­սօր մոտ 500 հա­զար հայ փախս­տա­կան­ներ կան, ով­քեր XX դա­րի վեր­ջին վտար­վել են Ադր­բե­ջա­նից ու Ղա­րա­բա­ղի մի շարք բնա­կա­վայ­րե­րից, իսկ նրանց կորց­րած ու­նեց­ված­քը, ո­րոշ տվյալ­նե­րի հա­մա­ձայն, ընդ­հա­նուր առ­մամբ մոտ 5 մլրդ դո­լա­րի չափ է գնա­հատ­վում:
ԼՂՀ ղե­կա­վա­րու­թյու­նը բազ­միցս հայտ­նել է իր դիր­քո­րո­շու­մը փախս­տա­կան­նե­րի խնդ­րի առն­չու­թյամբ` նշե­լով հար­ցի հա­մա­լիր դի­տարկ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, մաս­նա­վո­րա­պես, հայ­տա­րա­րել է.ՙԵ­թե խո­սում ենք ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րի մա­սին, ա­պա չպետք է մո­ռա­նալ այն կես մի­լիոն հա­յե­րին, ով­քեր ստիպ­ված էին թող­նել հա­րա­զատ վայ­րե­րը և ար­տաքս­վել էին այն­տե­ղից: Ուս­տի կոնկ­րետ և միայն ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձի հար­ցը մեր կող­մից չի կա­րող դի­տարկ­վել: Մենք պատ­րաստ ենք փախս­տա­կան­նե­րի հար­ցը քն­նար­կել ընդ­հա­նուր առ­մամբ, այ­սինքն` հաշ­վի առ­նե­լով նաև հայ փախս­տա­կան­նե­րի շա­հե­րը՚:
Ակն­հայտ է նաև, որ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ըն­թաց­քում պետք է լու­ծում ստա­նա ոչ միայն Ադր­բե­ջա­նի կող­մից գրավ­ված Շա­հու­մյա­նի շր­ջա­նից, ԼՂՀ Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան­նե­րի մի մա­սից, այլև Խան­լա­րի, Դաշ­քե­սա­նի, Շամ­քո­րի, Գե­տա­բե­կի լեռ­նա­յին և մա­սամբ նա­խա­լեռ­նա­յին շր­ջան­ներն ընդ­գր­կող Հյու­սի­սա­յին Ղա­րա­բա­ղից, ինչ­պես նաև նախ­կին Ադր. ԽՍՀ այլ շր­ջան­նե­րից փախս­տա­կան­նե­րի խն­դի­րը: Հյու­սի­սա­յին Ղա­րա­բա­ղի հա­յազ­գի բնակ­չու­թյու­նը հար­կա­դիր տե­ղա­հան­ման է են­թարկ­վել 1988-1991թթ.: Այս­տեղ գտն­վող վեր­ջին բնա­կա­վայ­րե­րը` Գե­տա­շենն ու Մար­տու­նա­շե­նը, հա­յա­թափ­վել են 1991թ. ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին:
Նկա­տենք, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ա­ռա­ջին փախս­տա­կան­ներն ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ճնշ­ման ներ­քո ի հայտ են ե­կել դեռևս Սում­գա­յի­թի 1988թ. փետր­վա­րյան դեպ­քե­րից ա­ռաջ` Աղ­դա­մից, Բար­դա­յից, ինչ­պես նաև Եվ­լա­խից ու Կուր-Ա­րաք­սյան հար­թա­վայ­րի այլ տա­րածք­նե­րից, որ­տեղ դեռ բնիկ հայ­կա­կան բնակ­չու­թյուն կար:
Այս ա­մե­նի հա­մա­պատ­կե­րին չա­փա­զանց կեղ­ծա­վոր է հն­չում այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ՙԲա­քուն պատ­րաստ է ա­պա­հո­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րի անվ­տան­գու­թյու­նը և նրանց բարձր ինք­նա­վա­րու­թյան ի­րա­վունք տալ՚: Թե ինչ է նշա­նա­կում ՙինք­նա­վա­րու­թյուն՚ ադր­բե­ջա­նա­կան մեկ­նա­բան­մամբ, ար­ցախ­ցի­նե­րը սե­փա­կան փոր­ձից գի­տեն, և Բաք­վի ռե­ժի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի շուր­թե­րից հն­չող այս բա­ռե­րը նրանց մոտ պար­զա­պես նող­կանք են հա­րու­ցում …
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի` Ադր­բե­ջա­նի կազմ ՙվե­րա­դառ­նա­լու՚ մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներն այ­սօր ան­հե­թեթ են ու ժա­մա­նա­կավ­րեպ: Ծի­ծա­ղե­լի է նույ­նիսկ են­թադ­րել, որ ար­դեն 30 տա­րի որ­պես ինք­նիշ­խան պե­տու­թյուն ապ­րող Ար­ցա­խը, ո­րը ձգ­տում է ին­տեգր­վել քա­ղա­քա­կիրթ ու ժո­ղովր­դա­վա­րա­կան մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, կհա­մա­ձայ­նի ՙվե­րա­դառ­նալ՚ խորթ պե­տու­թյան կազմ, ո­րը ժխ­տում է օ­բյեկ­տիվ ի­րո­ղու­թյուն­նե­րը, կոպ­տո­րեն խախ­տում ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և, ընդ­հան­րա­պես, մար­դու տար­րա­կան ի­րա­վունք­նե­րը:
Հա­կա­մար­տու­թյան ան­մի­ջա­կան և հիմ­նա­կան կողմ հան­դի­սա­ցող Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ ուղ­ղա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րի միտքն ան­գամ բա­ցա­ռե­լով, պաշ­տո­նա­կան Բա­քուն ակն­հայտ ցու­ցադ­րում է, որ մտա­դիր չէ, հա­մե­նայն դեպս տե­սա­նե­լի հե­ռան­կա­րում, հրա­ժար­վել իր ռևան­շիս­տա­կան նպա­տակ­նե­րից: Ըստ էու­թյան, ադր­բե­ջա­նա­կան կող­մի դիր­քո­րո­շու­մը հան­գում է հետևյալ բա­նաձևին` կամ խա­ղա­ղու­թյուն` Ադ­րե­ջա­նի պայ­ման­նե­րով, կամ պա­տե­րազմ: Բաք­վի ռե­ժի­մը, դժ­բախ­տա­բար, լոկ նմա­նա­կում է բա­նակ­ցու­թյուն­նե­րը` հույս ու­նե­նա­լով, որ ռազ­մա­քա­ղա­քա­կան բա­րեն­պաստ պայ­ման­նե­րի դեպ­քում հեր­թա­կան ան­գամ կփոր­ձի հիմ­նախն­դի­րը լու­ծել սե­փա­կան բե­մագ­րով` ու­ժով ճն­շե­լով ժո­ղովր­դի կամ­քը, ժո­ղո­վուրդ, ո­րը հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից ապ­րում է իր բնիկ տա­րած­քում ու պատ­մա­կա­նո­րեն ընդ­հա­նուր ո­չինչ չու­նի ՙԱդր­բե­ջան՚ ա­նու­նով նո­րա­կազմ պե­տու­թյան հետ: 2016թ. Ադր­բե­ջա­նի կազ­մա­կեր­պած ապ­րի­լյան լայ­նա­մասշ­տաբ ագ­րե­սիան դրա վառ ա­պա­ցույցն էր…
Հաշ­վի առ­նե­լով, որ Բաք­վի ռե­ժի­մի հա­մար Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցը, ըստ էու­թյան, սոսկ քա­ղա­քա­կան պատ­վախ­նդ­րու­թյան հարց է, այն դեպ­քում, երբ հա­յե­րի հա­մար` կյան­քի հարց, ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման միակ ճիշտ, ար­դա­րա­ցի և օ­րի­նա­կան տար­բե­րա­կը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան (Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն) ան­կա­խու­թյան ան­վե­րա­պահ ճա­նա­չումն է: Նման ո­րո­շու­մը, ան­կաս­կած, ողջ տա­րա­ծաշր­ջա­նում անվ­տան­գու­թյան և կա­յուն խա­ղա­ղու­թյան ե­րաշ­խի­քը կդառ­նա, ին­չը հաս­տատ բխում է այդ տա­րա­ծաշր­ջա­նում բնա­կեց­ված բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի շա­հե­րից: